24.7 C
Yerevan

Պետք Է Զգույշ Գործել

Թուրքիան Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար պայմաններ կդնի։ Այսօր նա կպա­հանջի «Զանգե­զուրի միջանցքը» եւ Արցա­խից հրա­ժարվե­լը, զիջումնե­րը Ադրբե­ջա­նին։ Ասի­կա Հայաստա­նը վերջացնե­լու ծրա­գիր է, պետությունն ու ժողո­վուրդը պատրաստ չեն ընդունե­լու այս նախա­պայմաննե­րը։

Շանթ Ոսկերչյան

Վիրա­վոր կենդա­նին ավե­լի վտանգա­վոր է, ՀՀ‑ն չպետք է կտրուկ թշնա­մա­նա ՌԴ‑ի հետ

Lragrogh.com‑ը զրուցել է «Հայկա­կան վերածնունդ» սփյուռքյան կազմա­կերպության Փարի­զի մասնաճյուղի համադրող Շանթ Ոսկերչյա­նի հետ։

-Պարոն Ոսկերչյան, ըստ Ձեզ՝ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմից մեկ տարի անց ի՞նչ փոփո­խություններ եղան մեր տարա­ծաշրջա­նում, ընդհանրա­պես՝ աշխարհում, ի՞նչը փորձե­ցինք վերա­նա­յել եւ վերաի­մաստա­վո­րել։

-Իհարկե, ուկրաի­նա­կան պատե­րազմը շատ բան փոխեց։ Պատե­րազմը տեղի ունե­ցավ, քանի որ արդեն շատ բան փոխված էր աշխարհի մեջ։ Հաճախ կըսեն, որ աշխարհա­կարգը պատե­րազմեն հետո փոխվե­ցավ, իրա­կա­նում ավե­լի առաջ փոխված էր։ Եվ այս պատճա­ռով է, որ պատե­րազմը տեղի ունե­ցավ։ Աշխարհը արդեն դադա­րած էր մոնո­պո­լիա լինե­լուց։ Արդեն Չինաստա­նը հայտնված էր աշխարհի մեջ որպես երկրորդ փոլ, եւ ԱՄՆ‑ն ու Չինաստա­նը թեեւ հավա­սար չէին, բայց արդեն փոլե­րի ինքնուրույնությունը վերջա­ցած էր։ Ասկե զատ՝ Ռուսաստա­նը կար առաջվա նման, թեեւ ավե­լի թույլ, որը կարե­լի չէր համե­մա­տել ԱՄՆ‑ի եւ Չինաստա­նի հետ։ Կային նաեւ որոշ երկրներ՝ Հնդկաստա­նի եւ Թուրքիո նման, որոնք սկսան ռեգիո­նալ փոլեր դառնալ։ Այսպես ԱՄՆ‑ի եւ Չինաստա­նի միջեւ պայքա­րը սկսած էր։ ԱՄՆ‑ի նպա­տա­կը Չինաստա­նի առաջխա­ղա­ցումը կասեցնելն էր։ Մյուս կողմեն Ռուսաստա­նը ժամա­նա­կի ընթացքեն ավե­լի կտա­կա­րա­նար, եւ ինքն իրեն հաստա­տե­լու խնդիր ուներ։ Եվ որպեսզի իր հետընթա­ցը կանգնեցներ ու իր դիրքե­րը ամրացներ, պետք էր հարձա­կո­ղա­կա­նի անցներ, ինչը որ ըրավ Ուկրաի­նո դեմ։ Եթե Ռուսիան Ուկրաի­նան կորսնցուցեր, այսինքն՝ Ուկրաի­նան արեւմտյան աշխարհի մաս կազմեր, ստրա­տե­գիկ իմաստով Արեւմուտքը շատ-շատ մոտե­ցած պետք է լիներ Ռուսիո սահմաննե­րուն։ Մյուս կողմեն՝ ԱՄՆ‑ն եւ Արեւմուտքն արին ամեն ինչ, որ Ռուսաստա­նը այդ քայլին չերթա։ Ինչո՞ւ։ ԱՄՆ‑ի հակազդե­ցությունը Ռուսիո պատե­րազմին կբխեր իր շահե­րեն, քանի որ անցյա­լեն մոնո­պո­լիա եղած աշխարհա­կարգը արդեն փոփո­խության մեջ էր, եւ ինքն ալ ինչ-որ չափով հետընթաց կապրեր, ու դա արեց կանխե­լու համար։ Համե­նայնդեպս, այնպես չէ, որ Ռուսաստա­նը պատճառ չուներ պատե­րազմե­լու, ուներ իր տեսանկյունեն։ Բայց Արեւմուտքի եւ հատկա­պես ԱՄՆ‑ի գործին կուգար, որովհե­տեւ երբ Ռուսաստա­նը պատե­րազմ կսկսի՝ առանց Եվրո­պա­յի եւ ԱՄՆ‑ի հետ միություն ըլա­լու, տնտե­սա­կան, անվտանգության եւ այլ խնդիրներ կստեղծի։ Այս պատե­րազմով ԱՄՆ‑ն արեւմտյան բլո­կը կոնսո­լի­դացրեց։ Մեկ տարի ի վեր Եվրո­պան կպած էր ԱՄՆ-ին, Գերմա­նիան, որ իր տնտե­սության համար Ռուսաստա­նի հետ լավ հարա­բե­րություն կուզեր ունե­նալ, որմե ԱՄՆ‑ն գոհ չէր, հիմա շատ ավե­լի մոտե­ցած է ԱՄՆ-ին։ ԱՄՆ‑ն կփորձի շահել Եվրո­պան դեպի իրեն քաշե­լու նպա­տա­կը իրա­կա­նացնե­լով։ ԱՄՆ‑ի համար գլխա­վոր չելենջը Ռուսաստա­նը չէ, Չինաստանն է։ Եվ Եվրո­պան Չինաստա­նի հետ տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի մեջ է եւ բարե­կա­մա­կան կապեր ունի։ Բայց ասի­կա ԱՄՆ-ին ձեռնտու չէ, այս ձեւով ԱՄՆ‑ն Եվրո­պան իր կողմը քաշե­լով, Չինաստա­նի հարցում շահե­ցավ։ Կոնսո­լի­դա­ցիա իրա­կա­նացրեց Չինաստա­նի դեմ։ Պատե­րազմն էլ շատ բան փոխեց, համաշխարհա­յին հարա­բե­րություննե­րը շատ սրվե­ցան, մեծա­ցավ անկա­յունությունը։ Դեռ մեկ տարի առաջ եթե մեկը խոսեր միջուկա­յին նյութի մասին, կըսեինք՝ խենթ է ասի­կա, բայց հիմա արդեն լուրջ վտանգ է, կարե­լի չէ ամբողջությամբ նկա­տի չառնել։
Ինչ կվե­րա­բե­րի մեր տարա­ծաշրջա­նին, շատ-շատ կարեւոր փոփո­խություններ եղան։ Ռուսաստա­նը իր տկա­րա­նա­լու եւ Արեւմուտքին իր գլխա­վոր մրցա­կից տեսնե­լու պատճա­ռով արդեն մինչեւ պատե­րազմը կփորձեր Թուրքիո եւ ուրիշ պետություննե­րի հետ բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ ունե­նալ եւ սերտացնել Արեւմուտքի դեմ ճակատ կազմե­լու համար, քանի որ Թուրքիան երբեմն-երբեմն գլուխ կբարձրացնե ԱՄՆ‑ի դեմ։ Երբ պատե­րազմը սկսե­ցավ, այդ գործո­նը շատ ուժե­ղա­ցավ։ Այսինքն՝ ՌԴ‑ն Թուրքիա­յին ավե­լի պետք ունե­ցավ, եւ եթե սկզբում ՌԴ‑ն հույս ուներ, որ ինքը պետք է շահի պատե­րազմը, փաստը ցույց տվեց, որ այդպես չէ․ ՌԴ‑ն դժվա­րություններ ունե­ցավ եւ դեռ կունե­նա։ Հետեւա­բար այս պատե­րազմի արդյունքում ՌԴ‑ն թուլա­ցավ, սակայն ուժե­ղա­ցավ Թուրքիո ազդե­ցությունը։ Եվ ՌԴ‑ն քանի որ պետք ունե­ցավ Թուրքիա­յին, սկսեց ավե­լի շատ զիջումներ անել Թուրքիո եւ Ադրբե­ջա­նին՝ ի վնաս Հայաստա­նի։ Եվ Թուրքիո եւ Ադրբե­ջա­նի համար շատ ավե­լի նպաստա­վոր վիճակ ստեղծված է։ Այսօր մենք պետք է ըլլանք շատ պրագմա­տիկ, շատ զգույշ, այդ ամեն ինչի մեջ նվա­զա­գույն կորստով կամ շահով դուրս գալու մասին պետք է մտա­ծենք։ Մարտահրա­վերնե­րը մեզ համար չափա­զանց շատ են։

-Այսօր կրկին ՀՀ‑ի քաղա­քա­կան օրա­կարգում է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցը։ Արդյո՞ք հիմա այդ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար ավե­լի մեծ չեն ռիսկե­րը եւ՛ անվտանգության, եւ՛ տնտե­սության, եւ՛ այլ տեսանկյուննե­րից։

-Ճիշտ է, հիմա ռիսկերն ավե­լի են, բայց ասի­կա չի նշա­նա­կեր, որ նախա­պես ռիսկեր չկա­յին։ Մենք պետք է սառը մտա­ծենք եւ գիտակցենք, որ Թուրքիան եւ Ադրբե­ջանն իրենց դարա­վոր նպա­տակնե­րը չեն մոռցած։ Թուրքիան դեպի արեւելք տարածվե­լու նպա­տակ ունի։ Հիմա առի­թը ներկա­յա­ցած է Թուրքիո եւ Ադրբե­ջա­նի միա­նա­լու՝ ի վնաս Հայաստա­նի, նույնիսկ ի հաշիվ նրա գոյության։ Թուրքիան վերջին 10–15 տարի­նե­րուն բոլոր ուղղություննե­րով կփորձի ծավալվիլ՝ դեպի հարավ, Սուրիա, Իրաք, Միջերկրա­կան ծով, Կիպրոս, Էգե­յան ծով, Հունաստան եւ այլն։ Փաստն այն է, որ Թուրքիան ծավա­լա­պաշտ դարձած է, եւ ժամա­նակ գտած է դեպի արեւելք նայե­լու էթնի­կա­կան, լեզվա­կան առումով։ Սա փաստ է։ Մենք պատե­րազմ կորնսցուցած ենք եւ ավե­լի թուլա­ցած ենք։ Պատե­րազմը ավարտը չէր, այլ սկիզբն էր, մենք տեսանք, որ 2021 եւ 2022 թվա­կաննե­րին Ադրբե­ջա­նը շարունա­կեց եւ՛ իր հարձա­կումնե­րը, եւ՛ իր պահանջնե­րը ՀՀ‑ի հանդեպ, եւ Թուրքիան իրեն ամբողջո­վին սատար կկանգներ։ Մենք ավե­լի թույլ ենք, եւ Հայաստա­նը պատրաստ չէ հաշտության։ Առաջվա պայմաննե­րով հնա­րա­վոր չէ հաշտության հասնել, որովհե­տեւ Թուրքիո եւ Ադրբե­ջա­նի նպա­տա­կը հաշտությունը չէ, այլ Հայաստա­նեն մասեր վերցնե­լը եւ մնա­ցա­ծը իրենց ենթա­կա­յության տակ դնե­լը։
Թուրքիան Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար պայմաններ կդնի։ Այսօր նա կպա­հանջի «Զանգե­զուրի միջանցքը» եւ Արցա­խից հրա­ժարվե­լը, զիջումնե­րը Ադրբե­ջա­նին։ Ասի­կա Հայաստա­նը վերջացնե­լու ծրա­գիր է, պետությունն ու ժողո­վուրդը պատրաստ չեն ընդունե­լու այս նախա­պայմաննե­րը։

-Ակնհայտ է, որ Հայաստա­նում եւ Արցա­խում այսօր բախվում են ՌԴ‑ի, Արեւմուտքի եւ աշխարհի այլ, խոշոր խաղա­ցողնե­րի շահե­րը։ Հայաստա­նին կհա­ջողվի՞ մանեւրել այդ շահե­րի բախման կիզա­կե­տում, ինչպես՝ նախկի­նում։

-Այո՛, այդ բախումը մեր տարա­ծաշրջա­նում շատ ուժե­ղա­ցել է։ Ասի­կա փաստ է։ Անցյա­լին էլ մենք կոմպլե­մենտար քաղա­քա­կա­նություն չենք ունե­ցել, հակա­ռակ որ այդպես ասվում էր։ Չենք գիտեր, թե Ուկրաի­նո պատե­րազմը երբ եւ ինչպես պետք է ավարտվի, ասի­կա ազդե­ցություն պետք է ունե­նա մեր տարա­ծաշրջա­նի վրա, նաեւ՝ ՌԴ‑ի վրա։ Մենք պետք է հաշվի առնենք, որ տկա­րա­ցող պետություններն ավե­լի վտանգա­վոր կդառնան, քանի որ իրենք երբ զգում են, որ կթուլա­նան, ավե­լի ագրե­սիվ, հարձա­կո­ղա­կան կդառնան։ ՌԴ‑ի պարա­գա­յին այդ ամե­նը պետք է հաշվի առնել։ Արեւմուտքի, հատկա­պես՝ ԱՄՆ‑ի համար աշխարհա­քա­ղա­քա­կան, ռազմա­վա­րա­կան պատճառնե­րով, Եվրո­պա­յի համար՝ տնտե­սա­կան եւ էներգե­տիկ պատճառնե­րով այս տարա­ծաշրջա­նեն ՌԴ‑ի եւ Իրա­նի ազդե­ցության հեռա­ցումն առաջնա­հերթություն է։ Բայց եթե ՌԴ‑ն եւ Իրա­նը չըլլան, չի նշա­նա­կեր, որ ԱՄՆ‑ն անձամբ ինքը կգա այս տարա­ծաշրջան։ Ինքը տարբեր լծակնե­րով իր ազդե­ցությունը պետք է ուժե­ղացնի այս տարա­ծաշրջա­նի մեջ, բայց նաեւ դա պետք է անի պրոքսի ուժե­րի միջո­ցով։ Պրոքսի ուժե­րի առա­ջին թեկնա­ծուն Թուրքիան է։ Որքան էլ Թուրքիա- Արեւմուտք հարա­բե­րություննե­րը փայլուն չեն, բայց թշնա­մա­կան չեն, եւ Թուրքիան պետք է գործածվի Արեւմուտքի կողմեն այս տարա­ծաշրջա­նում իր ազդե­ցությունն ավե­լացնե­լու իմաստով։ Եվ հիմա մենք մանեւրե­լու իմաստով շատ բարդ վիճա­կում ենք։ ՌԴ‑ն իբր մեր դաշնա­կիցն է, բայց լուռ կմնա Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի՝ մեր նկատմամբ գործո­ղություննե­րի մասին, կամ էլ ինքն էլ մասնա­կից է այդ ամե­նեն։
Հայաստա­նը պետք է դիմի ալտերնա­տիվ միջոցնե­րու։ Հատկա­պես Սյունի­քի հարցում մեր գլխա­վոր դաշնա­կի­ցը Իրանն է, որուն հետ բոլոր տեսա­կի հարա­բե­րություննե­րը պետք է ուժե­ղացնել։ Սակայն կա ուրիշ երկրնե­րի վախը Իրա­նի հետ կապե­րը սերտացնե­լու դեպքում։
Հայաստա­նը պետք է սերտացնի իր հարա­բե­րություննե­րը Արեւմուտքի հետ՝ գիտակցե­լով, որ իր այդ քայլը ուրիշ ռիսկեր կպա­րունա­կի Թուրքիա­յի կապակցությամբ։ Իզուր չէ, որ Եվրո­պան եւ ԱՄՆ‑ն ՀՀ‑ի կքա­ջա­լե­րեն ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ Թուրքիո հետ բնա­կա­նոն հարա­բե­րություններ ունե­նալ, իրենք Թուրքիա­յին տեղ տված են այս տարա­ծաշրջա­նի մեջ։ Մյուս կողմեն՝ իրենք նաեւ չեն ուզեր, որ Թուրքիան այնքան հզո­րա­նա, որ լրիվ անկախ ըլլա։ Հայաստա­նը պետք է գիտակցի, որ վիրա­վոր կենդա­նին ավե­լի վտանգա­վոր է։ Եվ նույնիսկ ՌԴ‑ի թուլա­ցած վիճա­կում ճիշտ չէ, որ Հայաստա­նը կտրուկ ձեւով թշնա­մա­նա եւ կապե­րը կտրի ՌԴ‑ի հետ։ Իր այդ տկա­րա­ցած վիճա­կում ՌԴ‑ի ռեակցիան Հայաստա­նի դեմ կարող է շատ կոշտ եւ կոպիտ ըլլալ։ Հետեւա­բար պետք է համա­գործակցել Իրա­նի, Հնդկաստա­նի հետ, Արեւմուտքի հետ՝ պահե­լով զգուշա­վո­րությունը՝ Թուրքիա­յի գործո­նի հետ կապված, նաեւ ՌԴ‑ի հետ խզում չպետք է առա­ջացնել։

-Ի՞նչ տրանսֆորմա­ցիա­նե­րի է ենթարկվել հայկա­կան սփյուռքը արցախյան երկրորդ պատե­րազմից հետո, որքանո՞վ են այսօր կենսունակ հայդա­տա­կան գաղա­փարնե­րը։

-Հայ դատի, հայկա­կան հարցի կենսունա­կության խնդի­րը երկու մակարդա­կով պետք է հաշվի առնել։ Առա­ջին․ հայ ժողովրդի՝ իր պատմա­կան հայրե­նի­քում ապրե­լու իրա­վունքի խնդիրն է։ Այդ սկզբունքը եւ գաղա­փա­րը պետք է մշտա­պես պահել։ Սակայն այսօր Հայաստա­նի եւ հայ ժողովրդի առջեւ այնպի­սի հարցեր կան, որ նախ դրանք պետք է լուծվեն։ Անշուշտ, սփյուռքը մեծ շոկ ապրեց 44-օրյա պատե­րազմի եւ պարտության պատճա­ռով, տարածքա­յին եւ մարդկա­յին կորուստնե­րով, շարունակվող սպառնա­լիքնե­րով։ Սփյուռքում շատ-շատ շերտեր կան։ Եթե վերցնենք Հայաստա­նով ապրող եւ հետաքրքրվող սփյուռքա­հա­յե­րին, ապա մինչ պատե­րազմն էլ նրանց մեջ կար ցավ եւ մտա­հո­գություն Հայաստա­նի պայմաննե­րու մասին, հատկա­պես՝ մինչեւ 2018թ․։ 2018 թվա­կա­նից հետո որոշ հույսեր արթնա­ցան, սակայն վրա հասավ 2020թ․, որը սառը ջուր լցրեց այդ ամե­նի վրա, հիասթա­փություն եւ անտարբե­րություն առա­ջացրեց սփյուռքում մասամբ անճա­րությունից։ Սփյուռքում խաղա­ղության բանակցություննե­րը շատ լուրջ մտա­հո­գություն կպատճա­ռեն, քանի որ Արցա­խից հրա­ժարվե­լու միտումներ կան, նաեւ՝ այսօրվա Հայաստա­նի գլխին են վտանգներ կախված։

-Դրսից հետեւե­լով Հայաստա­նի գործընթացնե­րին՝ ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ է մեր հասա­րա­կությունն այսքան բեւե­ռացված, ինչո՞ւ անգամ պատե­րազմն ու վտանգնե­րը չմիա­վո­րե­ցին մեր հասա­րա­կությա­նը։

-Այո՛, տեսա­նե­լի է սփյուռքեն, որ կա բեւե­ռացվա­ծություն եւ կորսված վիճակ, որը ստեղծված շոկի հետեւանքն է։ Հասա­րա­կությունը լավ լուծումներ չի տեսնում եւ անտարբեր է։ Պետք է այդ վիճա­կը փոխվի, եւ պետք է փոխվի քաղա­քա­կանպես ավե­լի ակտիվ շերտի միջո­ցով։ Այդ շերտերն իրենք պետք է կոնսո­լի­դացվեն, ձեւա­վորվեն՝ որպես լուրջ հայտ ներկա­յացնող քաղա­քա­կան ուժեր։ Եվ միայն այդ դեպքում հասա­րա­կությունը կարող է դուրս գալ անտարբե­րությունից։ Թե ինչու չեն միա­վորվում՝ դժվար է ասե­լը։ Այս հարցի պատասխա­նը պետք է Հայաստա­նի ներսում փնտրել եւ հաղթա­հա­րել անո­րո­շությունը։

Թագուհի Հակոբյան

Հարցազրույցը՝ lragrogh.com կայքից։

Առնչվող Հոդվածներ