21.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

կայքի համար՝

Շատ դժվար էր ընդհա­նուր համակրանք վայե­լող եւ պատրաստված կուսակցա­կաններ ճարել կառա­վա­րության մեջ մտցնե­լու համար։ Մինչեւ վերջ էլ արտա­սահմա­նը մեզ մարդ չտվեց, եւ մենք ստիպված էինք մեր շատ համեստ ուժե­րով, բավա­րա­րություն տալ բոլոր պահանջնե­րին։ Լինում էին դեպքեր, երբ ամբողջ ամիսնե­րով անհնար էր լինում հարմար նախա­րա­րա­ցու գտնել:

1919 թվա­կա­նի աշունը Հայաստա­նի քաղա­քա­կան ուժե­րի վերա­կազմա­վորման, նոր պայմաննե­րում գործունեության եւ մարտա­վա­րա­կան քայլե­րի վերա­նայման ժամա­նա­կաշրջան էր։

Քաղա­քա­կան ընդդի­մությունից զատ հետա­գա քայլե­րը հստա­կեցնե­լու որո­շում էր կայացրել նաեւ Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունը։ Հանրա­յին ու քաղա­քա­կան գերիշխող դիրք ունե­ցող այս կուսակցությունն ուներ բազմա­թիվ ներքին կազմա­կերպչա­կան խնդիրներ, որոնք չկարգա­վո­րե­լու դեպքում կարող էին լուրջ վտանգ լինել ինչպես ՀՅԴ‑ի, այնպես էլ պետության համար։ Այդ պատճա­ռով էլ դեռեւս 1919թ. մարտին ՀՅԴ Արեւելյան եւ Հայաստա­նի բյուրո­նե­րը դիմում են բոլոր կառույցնե­րին՝ հանձնա­րա­րե­լով նախա­պատրաստվել 9‑րդ ընդհա­նուր ժողո­վի աշխա­տանքնե­րին։

«Հինգ տարի էր անցել Կարի­նի Ընդհա­նուր ժողո­վից, եւ հայ ժողո­վուրդը հիմն ի վեր փոխվել էր։ Նոր, կնճռոտ հարցեր էին ծագել։ Թրքա­հա­յությունը բնաջնջվել կամ հողմացրիվ էր եղել։ Հայաստա­նը դարձել էր անկախ պետություն։ Բազմա­թիվ բարդ հարցեր կային լուծվե­լիք։ Ընդհա­նուր ժողո­վի գումա­րումը դարձել էր ստի­պո­ղա­կան»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։ Գրե­թե վեց ամիս տեւած նախա­պատրաստա­կան բազմա­թիվ հավաքնե­րից, ժողովնե­րից ու քննարկումնե­րից հետո սեպտեմբե­րի 27-ին Երեւա­նում իր աշխա­տանքն է սկսում ՀՅԴ 9‑րդ ընդհա­նուր ժողո­վը, որը տեւում է մինչեւ հոկտեմբե­րի վերջը։

Վրացյա­նի եւ Ռուբե­նի տարա­ձայնություննե­րը

Ժողովն անդրա­դառնում է Հայաստա­նի առջեւ ծառա­ցած ներքին ու արտա­քին հարցե­րին, սակայն նախա­պես քննարկվում է ՀՅԴ կառուցվածքա­յին փոփո­խությունը, որը էական նշա­նա­կություն է ունե­նում հետա­գա ամիսնե­րին Հայաստա­նում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի վրա։ Նախկի­նում ՀՅԴ‑ն կազմված էր երկու՝ Արեւելյան եւ Հայաստա­նի բյուրո­նե­րից։ Բացի այդ, Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում կային բազմա­թիվ կոմի­տե­ներ, որոնք շատ հաճախ գործում էին ինքնուրույն եւ չէին համա­ձայնեցնում իրենց որո­շումնե­րը կենտրո­նա­կան կոմի­տե­նե­րի հետ։ Ստացվում էր, որ կուսակցա­կան նույն կառույցի մեջ կային անկախ ենթա­բա­ժիններ, ինչն առա­ջացնում էր որո­շումնե­րի ու գործո­ղություննե­րի անհա­մա­պա­տասխա­նություն։ Կային նաեւ Դաշնակցության բազմա­թիվ անդամներ, ովքեր համախմբված էին տարբեր հայրե­նակցա­կան միություննե­րում, որոնք նույնպես շատ հաճախ ձեռնարկում էին կուսակցության կենտրո­նա­կան մարմիննե­րին հակա­սող քայլեր, ընդունում հակընդդեմ որո­շումներ։

Ռուբեն Տեր-Մինասյա­նը գրում է, որ այդ կառույցնե­րում ընդգրկված էին տասնյակհա­զա­րա­վոր արեւմտա­հա­յեր, որոնք մեծ մասամբ դուրս էին մնում հանրա­պե­տության ներքին կյանքի մասնակցությունից։ Այս հարցում նույնպես ցայտուն դրսեւորվում էին արեւմտա­հա­յե­րի ու արեւե­լա­հա­յե­րի հասա­րա­կա­կան, քաղա­քա­կան խոր տարա­ձայնություննե­րը։

«Այսպես, օրի­նակ, Երեւա­նում նստած Մրգաստա­նի Կ. Կոմի­տեն Երեւա­նում նստած Վասպուրա­կա­նի Կ. Կոմի­տեին չէր համա­րում լրիվ դաշնակցա­կան, նրան անտե­ղի կերպով կհա­մա­րեր հետա­դեմ, ոչ սոցիա­լիստ, թեեւ «Աշխա­տանքի» խմբա­գիրնե­րը եւ Վասպուրա­կա­նի ԿԿ‑ի անդամնե­րը երբեմն եղած էին «ձախեր»։ Ինչպես եւ փոխա­դարձա­բար, Վասպուրա­կա­նի Կ. Կոմի­տեն չէր համա­րեր Մրգաստա­նի ԿԿ-ին իսկա­կան դաշնակցա­կան, անի­րա­վա­ցիո­րեն նրան կհա­մա­րեր ազգա­յին հարցի ժխտող եւ ռուսա­կան շահե­րին աշխա­տող»,- գրում է Ռուբե­նը։

Այս խնդի­րը լուծե­լու նպա­տա­կով 9‑րդ ընդհա­նուր ժողո­վը որո­շում է թույլ չտալ Կենտրո­նա­կան կոմի­տեի սահմաննե­րում մեկ այլ կոմի­տեի գոյությունը. կուսակցա­կան բոլոր կառույցնե­րը պետք է ենթարկվեին շրջա­նա­յին մեկ կենտրո­նա­կան մարմնի։ Ռուբե­նը գրում է, որ մեծա­գույն դժվա­րությամբ ու տեւա­կան աշխա­տանքի շնորհիվ իրենց հաջողվում է մինչեւ տարե­վերջ կազմա­կերպչա­կան այս խնդի­րը լուծել։ Ուշագրավ է, որ կուսակցության կենտրո­նա­ցումը բոլոր դաշնակցա­կաննե­րի հավա­նությա­նը չէր արժա­նա­նում։

Սիմոն Վրացյա­նը նշում է, որ այս հարցում ինքը լուրջ տարա­ձայնություններ ուներ Ռուբե­նի հետ.

«Մեկը ուզում էր կազմա­կերպության տեսա­կե­տով կենտրո­նացնել պետությունն ու կուսակցությունը՝ վերջ տալով ապա­կենտրո­նացմա­նը։ Այս գաղա­փա­րի մոլե­ռանդ պաշտպանն էր Ռ. Տեր-Մինասյա­նը։ Մյուսը ջատա­գո­վում էր ապա­կենտրո­նացման դրությունը, որ եղել էր Հայոց պետության եւ Եկե­ղե­ցու կազմա­կերպության հիմքը դարե­րի ընթացքում։ Այս տեսա­կե­տը պաշտպա­նում էի ես։ Բուռն վեճեր տեղի ունե­ցան Ռուբե­նի եւ իմ միջեւ»։

«Անհնար էր հարմար նախա­րա­րա­ցու գտնել»

Կազմա­կերպչա­կան մյուս խնդի­րը, որը լուծում է Ընդհա­նուր ժողո­վը, վերա­բե­րում էր հենց բյուրո­յին. նախկին երկու բյուրո­յի փոխա­րեն ստեղծվում է մեկը, որի անդամներն են դառնում Համո Օհանջանյա­նը, Աբրա­համ Գյուլխանդանյա­նը, Արշակ Ջամալյա­նը, Ռուբեն Տեր-Մինասյա­նը, Սիմոն Վրացյա­նը, Արմեն Գարոն։ Վահան Նավա­սարդյա­նը, Արսեն Շահմազյա­նը, Գեւորգ Ղազարյա­նը եւ Սարգիս Արա­րատյա­նը փոխանդամներ էին։ Ժողո­վը նաեւ փոխում է կանո­նա­կարգը եւ սահմա­նում, որ բյուրո­յի անդամնե­րը միա­ժա­մա­նակ չեն կարող լինել կառա­վա­րության կազմում, ինչի հետեւանքով բյուրո­յի թիվը փոքրա­նում է, քանի որ անդամնե­րից մի քանի­սը շարունա­կում են պաշտո­նա­վա­րել որպես նախա­րարներ։ Ռուբե­նը գրում է, որ Ընդհա­նուր ժողո­վի աշխա­տանքնե­րի ավարտին բյուրոն ուներ երեք անդամ՝ ինքը, Արշակ Ջամալյա­նը եւ Սիմոն Վրացյա­նը։

Վրացյանն այս որո­շումը համա­րում էր սխալ. Հայաստա­նում չկա­յին բավա­րար թվով մարդիկ, ովքեր կունե­նա­յին հանրա­յին հեղի­նա­կություն եւ ի վիճա­կի կլի­նեին այդ բարդ պայմաննե­րում ղեկա­վա­րել նախա­րա­րություննե­րը։

«Շատ դժվար էր ընդհա­նուր համակրանք վայե­լող եւ պատրաստված կուսակցա­կաններ ճարել կառա­վա­րության մեջ մտցնե­լու համար։ Մինչեւ վերջ էլ արտա­սահմա­նը մեզ մարդ չտվեց, եւ մենք ստիպված էինք մեր շատ համեստ ուժե­րով, բավա­րա­րություն տալ բոլոր պահանջնե­րին։ Լինում էին դեպքեր, երբ ամբողջ ամիսնե­րով անհնար էր լինում հարմար նախա­րա­րա­ցու գտնել»,- գրում է նա։

Ուշագրավ է, որ, ըստ Վրացյա­նի, Ընդհա­նուր ժողո­վը որո­շել էր, որ զինվո­րա­կան նախա­րա­րը պետք է անպայման կուսակցա­կան լինի. «Հայտնի էր, որ հայ զինվո­րա­կա­նության մեջ չկար եւ ոչ մի Դաշնակցա­կան սպա, որին կարե­լի լիներ հանձնել զինվո­րա­կան նախա­րա­րությունը։ Մյուս ընկերնե­րի մեջ, բացի Ռուբեն Տեր-Մինասյա­նից, ոչ մի հարմար թեկնա­ծու չկար, իսկ Ռուբե­նը բյուրո­յի անդամ էր»։

Մի քանի ամիս անց, ստեղծված արտա­կարգ պայմաննե­րում Ռուբեն Տեր-Մինասյա­նը նշա­նակվում է Հայաստա­նի Հանրա­պե­տության զինվո­րա­կան նախա­րար, ինչն արդեն իսկ խախտում էր բյուրո­յի սահմա­նած կարգը։ Ռուբենն իր հերթին գրում է, որ 1919թ. նոյեմբե­րից մինչեւ 1920թ. ապրի­լը ՀՅԴ բյուրոն կազմված էր երեք մարդուց, իսկ փոխանդամնե­րից միայն Գեւորգ Ղազարյանն էր մասնակցում նիստե­րին։ Արսեն Շահմազյա­նը, որը Զանգե­զուրի ներկա­յա­ցուցիչն էր, նիստե­րին գալիս էր միայն այն ժամա­նակ, երբ լինում էր Երեւա­նում, իսկ Վահան Նավա­սարդյա­նը շուտով ընդհանրա­պես հրա­ժարվում է փոխանդա­մությունից։

«Մտքե­րի քաո­սը»

Հայ-ադրբե­ջա­նա­կան չհայտա­րարված պատե­րազմը նույնպես դառնում է Ընդհա­նուր ժողո­վի քննարկման առարկա, եւ որոշվում է, որ կառա­վա­րությունը, «պահպա­նե­լով Հայաստա­նի եւ հայ աշխա­տա­վո­րության շահե­րը Ադրբե­ջա­նի սահմաննե­րում», պետք է բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ պահպա­նի Ադրբե­ջա­նի հետ։

Միա­ժա­մա­նակ որոշվել էր, որ Զանգե­զուրը եւ Ղարա­բա­ղը անկախ ու միացյալ Հայաստա­նի անբա­ժա­նե­լի մասն են, ինչը նշա­նա­կում էր, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը մշտա­պես հանդես էին գալու հակա­դիր դիրքե­րից։ Ըստ Ռուբեն Տեր-Մինասյա­նի՝ 1919թ. աշնա­նը հայ հասա­րա­կա­կան շրջա­նա­կում կային տարբեր մոտե­ցումներ Հայաստա­նի ապա­գա­յի, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի եւ տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րի վերա­բերյալ։ Նա առանձնացնում էր մի քանի հիմնա­կան հոսանք, որոնք կոչում էր «մտքե­րի քաոս»։ Դրանցից մեկի կողմնա­կիցնե­րը գտնում էին, որ Հայաստա­նը չի կարող իշխել երկրում առանց դրսի զինվո­րա­կան օժանդա­կության (Ռուբեն, Հայ հեղա­փո­խա­կա­նի մը հիշա­տակնե­րը, հատոր 7, Երեւան, 1990թ., էջ 214–216)։ Այս ուղղության կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչն էր Դրոն, որը, ամիսներ շարունակ մասնակցե­լով Վեդի­բա­սա­րի թաթա­րա­կան բախումնե­րին, եզրա­կացրել էր, որ «ավե­լի լավ է ռուսա­կան տիրա­պե­տությունը կամ նրա աջակցությունը»։ Ռուբե­նը գրում է, որ սա չէր նշա­նա­կում, թե այս մարդիկ ռուսա­մոլ էին կամ «այլա­սե­րած»՝ «պիտի գիտնալ, որ կային մեզա­նից ավե­լի հայրե­նա­սեր սպա­ներ»։

Կային նաեւ մարդիկ, ովքեր թաթա­րա­կան ապստամբություննե­րի համար մեղադրում էին Հայաստա­նի կառա­վա­րությա­նը՝ կարծե­լով, թե դրանց հիմքում վատ կառա­վա­րումն ու ապաշնորհ ղեկա­վարներն են։ Նրանք համոզված էին, որ «սիրով, քաղցրությամբ եւ առանց արյունա­հե­ղության» հնա­րա­վոր էր լուծել հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը։

Երրորդ ուղղության հետեւորդնե­րը համոզված էին, որ հույսը պետք է դնել միայն սեփա­կան ուժե­րի վրա եւ զինվո­րա­կան կարո­ղություննե­րի ավե­լացմամբ կանխել Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դավե­րը։ Նրանք չէին հավա­տում ոչ միջազգա­յին աջակցությա­նը, ոչ էլ Ռուսաստա­նի օգնությա­նը։

Ռուբե­նը գրում է, որ «մտքե­րի քաո­սի» այս երեք հիմնա­կան ուղղությունից զատ կար նաեւ մի բազմություն, որ «առանց ինքն իսկ զգա­լու, թե ինչ է ուզա­ծը, միշտ կքննա­դա­տեր եւ դժգոհ էր ամե­նից, նույնիսկ իրե­նից»։

«Ծովից ծով Հայաստա­նի» գաղա­փա­րը

9‑րդ ընդհա­նուր ժողո­վը հրա­ժարվում է Հայկա­կան հարցի լուծման նախկին սկզբունքից, այն է՝ Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի կազմում գտնվող հայկա­կան շրջաննե­րի համար ինքնա­վա­րության պահանջից։ Հայաստանն արդեն անկախ պետություն էր, եւ ժողո­վը որո­շում է, որ իրենց նպա­տակն է Միացյալ Հայաստա­նի կերտումը։ Այս սկզբունքը որդեգրվել էր 1919թ. մայի­սին՝ «Մայի­սի 28‑ի ակտի» ընդունմամբ։ Սակայն այս հարցում էլ մեծ տարա­ձայնություններ կային։ Հայաստա­նի իշխա­նությունը, մարդիկ, ովքեր իրա­կա­նում զբաղվում էին Հայկա­կան հարցի լուծմամբ եւ ավե­լի իրա­տե­սո­րեն էին նայում խնդիրնե­րին, ունեին առա­վել զուսպ պահանջներ։ Նրանք լավ հասկա­նում էին, որ առա­վե­լա­պաշտությունը կարող է մեծա­պես վնա­սել գործին։

Խաղա­ղության միջազգա­յին համա­ժո­ղո­վում հայ ժողովրդի պահանջնե­րը ձեւա­կերպվել էին 1919թ. փետրվա­րի 12-ին ընդունված փաստաթղթով, համա­ձայն որի՝ Հայաստա­նի կազմում պետք է ընդգրկվեին Արեւմտյան Հայաստա­նը եւ Կիլի­կիան՝ դեպի ծով ելք ապա­հո­վե­լով։ Այս պահանջը ձեւա­վորվել էր գլխա­վո­րա­պես Պողոս Նուբար փաշա­յի Ազգա­յին պատվի­րա­կության, արտա­սահմա­նում բնակվող հայկա­կան համայնքնե­րի ու արեւմտա­հա­յության պահանջով։ Ընդհա­նուր ժողո­վը, հաստա­տե­լով, որ հետեւե­լու է փետրվա­րի 12‑ի փաստաթղթի սկզբունքնե­րին, փաստո­րեն ընդունում էր «ծովից ծով Հայաստա­նի» գաղա­փա­րը որպես արտա­քին քաղա­քա­կան նպա­տակ։ Սակայն Հայաստա­նում կային քաղա­քա­կան գործիչներ, ովքեր այս պահանջնե­րը համա­րում էին չափա­զանցված ու անի­րա­տե­սա­կան։

«Պիտի ասել, որ թե՛ ընտրված բյուրոն, թե՛ պատվի­րա­կությունը, թե՛ ժամա­նա­կի կառա­վա­րությունը՝ նպա­տա­կա­հարմար չէին գտնի Կիլի­կիան Միացյալ Հայաստա­նի մաս դարձնել։ Բայց նրանք պարտա­վոր էին չշեղվել Ընդհա­նուր ժողո­վի տրա­մադրություննե­րից»,- գրում է Ռուբե­նը։

Սիմոն Վրացյանն իր «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» ակնարկում, որը լույս է տեսել 1922 թվա­կա­նին, գրում է, որ հարեւան պետություննե­րի, հատկա­պես Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րում Ընդհա­նուր ժողո­վի «ծովից-ծով Հայաստա­նի» եւ Ղարա­բա­ղի վերա­բերյալ որո­շումը ճակա­տագրա­կան նշա­նա­կություն է ունե­նում։

«Այսօր, կարծես, այլեւս փաստ է, որ ծովից ծով Հայաստա­նի պահանջը առնվազն տղա­յամտություն էր։ Նա ոչ միայն հնա­րա­վոր չէր միջազգա­յին քաղա­քա­կան պատճառնե­րով, այլեւ հայ ազգի ենթա­կա­յա­կան պայմաննե­րով։ Անգամ, եթե կարե­լի էլ լիներ այդ սահմաննե­րով Հայաստան ստա­նալ, մենք ի վիճա­կի չէինք լինի այն կազմա­կերպել եւ կառա­վա­րել։ Այդպի­սի պետության մեջ հայե­րը պիտի լինեին փոքրա­մասնություն։ Եվ պիտի ստեղծվեր նույն դրությունը, ինչ որ այսօր ստեղծվել է հրեա­նե­րի համար Պաղեստի­նում։ 9‑րդ ընդհա­նուր ժողո­վում այս նախազգուշա­ցումնե­րը ի նկա­տի չառնվե­ցին։ Այնտեղ իշխո­ղը, եթե կարե­լի է այսպես ասել, հայկա­կան իմպե­րիա­լիզմն էր՝ դարձյալ գաղութնե­րից եկող ընկերնե­րի ճնշման տակ։ Նրանք ծանոթ չէին ոչ հայ ժողովրդի իրա­կան ուժե­րին, ոչ էլ պետություն ստեղծե­լու դժվա­րություննե­րին, եւ սավառնե­լով քաղա­քա­կան ռոմա­տիզմի բնա­գա­վառնե­րում՝ փաստա­բա­նում էին Կիլի­կիան Հայաստա­նին կցե­լու անհրա­ժեշտությունը»։

Չնա­յած այս դժվա­րություննե­րին ու տարա­ձայնություննե­րին, 9‑րդ ընդհա­նուր ժողո­վը եւ դրա­նից հետո կառա­վա­րության ձեռնարկած մի շարք քայլեր ամրապնդե­ցին Հայաստա­նում անկախ պետա­կա­նության գաղա­փա­րը։ Հանրա­յին ակտի­վություն ստա­ցան արեւմտա­հայ կարող ուժե­րը, որոնք նախկի­նում գրե­թե ամբողջությամբ դուրս էին մղված պետա­կա­նության շինա­րա­րության աշխա­տանքնե­րից։ Ձեւա­վորվե­ցին արեւմտա­հա­յե­րից բաղկա­ցած զինվո­րա­կան ուժեր, որոնք, ստա­նա­լով առա­վել կազմա­կերպված բնույթ, զգա­լի դերա­կա­տա­րություն ունե­ցան Հայաստա­նի ամբողջա­կա­նության եւ սահմաննե­րի պաշտպա­նության գործում։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ