24.9 C
Yerevan

Մեծ Խաղի Մասին

Լավրո­վը նաև կարծես ափո­սանք հայտնեց՝ ասե­լով, թե պատմա­բաննե­րին է թողնում այն, որ պատե­րազմը կարող էր շատ ավե­լի վաղ ավարտվեր, որի պարա­գա­յում նման սցե­նա­րի ակա­նա­տե­սը հիմա չէինք լինի:
Իսկ նման վերջնարդյունքով՝ այլ բան չէր էլ կարե­լի ակնկա­լել…
Մանա­վանդ՝ լավ վերա­բերմունք:

Դավիթ Կարա­պետյան

Մոսկովյան հանդի­պումը
Հարավկովկասյան «մեծ խաղ»…

Արցա­խում՝ հումա­նի­տար,
Մոսկվա­յում՝ դիվա­նա­գի­տա­կան բլո­կա­դա է…

Մոսկվա­յում կայա­ցավ Միրզո­յան-Լավրով հանդի­պումը:
Ծանր խոսակցությունն անխուսա­փե­լի էր, վիճա­հա­րույց դրվագնե­րը՝ «ապա­հովված», վերջնարդյունքն էլ մեզ համար խոստումնա­լից չէր:

Մոսկվա­յում քաղե­ցինք հայրե­նի դիվա­նա­գի­տության պարտության պտուղնե­րը, տեսանք մեր բոկոտն լինե­լը, ապրե­ցինք խորը հիասթա­փություն…

Լրագրողնե­րի հետ հարցուպա­տասխա­նի տխուր պատկե­րը հուշում է փակ դռնե­րի հետև­ում բարդ ու ծանր դիա­լո­գի ու ոչ բարենպաստ որո­շումնե­րի կայացման մասին:

Լավրո­վը՝ որպես հմուտ դիվա­նա­գետ, ամեն կատա­րած արտա­հայտությունում զգուշա­վոր էր, բայց և ասե­լի­քը պարզ էր ու հստակ:
Մանևրե­լու ու դիվա­նա­գի­տա­կան հնարքներ բանեցնե­լու կարիք այս անգամ նրա­նից չպա­հանջվեց:
Միրզո­յա­նը՝ պատրաստված էր, տալիս էր լակո­նիկ և համո­զիչ պատասխաններ, ասե­լի­քը՝ հասկա­նա­լի էր:

Լավրովն ուղիղ հասկացրեց, որ այսպի­սով ավարտվում են «արևմտյան սիրո­ղա­կան մակարդա­կի խաղե­րը» Հարա­վա­յին Կովկա­սում, հայկա­կան կողմը սթափվում է, վերա­դառնում է նախկին ձևա­չա­փին՝ որտեղ անմի­ջա­կան ռուսա­կան միջամտությամբ ու մասնակցությամբ է տեղի ունե­նա­լու հակա­մարտող կողմե­րի միջև առկա հարցե­րի ու խնդիրնե­րի կարգա­վորման գործընթացնե­րը:

Լավրո­վը վերա­հաստա­տեց այն, որ ՌԴ‑ն չի լքել ու չի պատրաստվում զիջել Հարա­վա­յին Կովկա­սը Հավա­քա­կան Արևմուտքին, ավե­լին՝ որ վերջինս է տարա­ծաշրջա­նում թե՛ դոմի­նանտը, թե՛ հեգե­մո­նը, և թե՛ անվտանգա­յին համա­կարգի ճարտա­րա­պե­տը:

Կրկին խոսեց «3+3» ֆորմա­տի մասին՝ որա­կե­լով այն որպես Հարա­վա­յին Կովկա­սում լավա­գույն ծրա­գիր:

Վերա­հաստա­տեց նաև այն, որ բացա­ռա­պես նրա տիրույթում է Հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հանգուցա­լուծումը, և որ թույլ չի տա որևէ կենտրո­նի յուրացնել կամ առա­վել ևս «սեփա­կա­նաշնորհել» իր ներդրած ջանքե­րի արդյունքում ձեռք բերված համա­ձայնություննե­րը:

Արցա­խի մասով Լավրո­վի խոսքը հստակ ուղերձ էր:
Արցա­խի՝ Ադրբե­ջա­նին ռեինտեգրա­ցիա:
Իհարկե, արցա­խա­հա­յե­րի՝ կրո­նի, մշա­կույթի, լեզվի պահմանման, որոշ մունի­ցի­պալ պաշտոննե­րի նշա­նակվե­լու իրա­վունքնե­րով…

Այդ համա­տեքստում վկա­յա­կո­չեց Դոնբա­սի ուկրաի­նա­ցի­նե­րի, Կոսո­վո­յի սերբե­րի օրի­նակնե­րը՝ փորձե­լով անցկացնել համե­մա­տա­կաններ ու զուգա­հեռներ:

Տարա­կուսե­լին այն էր, որ այդ բոլոր օրի­նակնե­րը, բացի այն որ մոլո­րեցնող էին, այլ նաև անհարկի և մեղմ ասած՝ ոչ պատեհ…
Տարօ­րի­նակ էր նման բարձրաստի­ճան ու բազմա­վաստակ դիվա­նա­գե­տից լսել նման անհե­թեթ ընդհանրություններ ու նմա­նա­կումներ…
Առա­վել ևս, երբ վերջինս քաջա­տեղյակ է Արցա­խի հիմնախնդրի նրբություննե­րին ու դրա ունի­կա­լությա­նը, քաջ գիտակցում է, որ իր իսկ կողմից բերված օրի­նակնե­րը բացարձակ կապ չունեն Արցախյան իրա­կա­նության հետ:

Ոչ մի խոսք չկար Արցա­խի ինքնո­րոշման, հումա­նի­տար աղե­տի, Լաչի­նի միջանցքի վերա­բացման, թշնա­մու անդա­դար սադրանքներն ու պարպե­րա­բար իրա­կա­նացվող էսկա­լա­ցիա­նե­րը, լոկալ ագրե­սիա­նե­րը, սողա­ցող պատե­րազմը զսպե­լու, դիմագրա­վե­լու մեխա­նիզմնե­րի ներդրման, ռուսա­կան խաղա­պահ կոնտինգենտի լիա­զո­րություննե­րի ու գործա­ռույթնե­րի հստա­կեցման մասին:

Այսպի­սով՝ եթե մինչ այս պահը ՌԴ‑ն Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցը մեկնա­բա­նում էր, որ անո­րոշ ժամա­նա­կով այն թողնվե­լու է ապա­գա­յին, ապա այսօր քաղա­քա­կան դիրքո­րո­շումը կտրուկ փոխվել է:
Համե­նայն դեպս, հնչող հայտա­րա­րություննե­րը, իրա­դարձություննե­րի շղթան ու զարգա­ցումնե­րը խոսում են այդ մասին:

Ավե­լին՝ առա­ջին անգամ Ռուսաստա­նը կողմ արտա­հայտվեց Բաքու-Ստե­փա­նա­կերտ բանակցություննե­րին և ուղիղ երկխո­սությա­նը:

Այսպի­սով՝ կա՛մ այս ամե­նը իրա­կա­նում բլեֆ է, լավ մշակված ներկա­յա­ցում է, երկա­կի ստա­նա­դարտնե­րի իմի­տա­ցիա է, որն հիմա այսկերպ պետք է մատուցվի, կա՛մ իրոք կա ներքին պայմա­նա­վորվա­ծություն, որի արդյունքում Արցա­խը հանձնվե­լու է Ադրբե­ջա­նին:

Լավրո­վը հատուկ հղում կատա­րեց Ալմա-աթա­յի հռչա­կագրին, շեշտե­լով, որ վարչա­պետ Փաշինյա­նը ևս տվել է իր համա­ձայնությունը՝ այն որպես ելա­կետ և հիմք հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին վեճե­րի լուծման և միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանաչման նպա­տա­կով ծառա­յեցնե­լու համար:

Լավրո­վը նաև կարծես ափո­սանք հայտնեց՝ ասե­լով, թե պատմա­բաննե­րին է թողնում այն, որ պատե­րազմը կարող էր շատ ավե­լի վաղ ավարտվեր, որի պարա­գա­յում նման սցե­նա­րի ակա­նա­տե­սը հիմա չէինք լինի:
Իսկ նման վերջնարդյունքով՝ այլ բան չէր էլ կարե­լի ակնկա­լել…
Մանա­վանդ՝ լավ վերա­բերմունք:

Սա պարտության, միա­ժա­մա­նակ հակա­դարձվե­լու, ժամա­նա­կին առա­ջարկը չընդունե­լու գինն է:

Հիմա սա անկեղծ էր ասված, թե ոչ, կասեմ՝ մասամբ…
Թե՛ «Լավրո­վի պլան»-ի և թե՛ ՀՀ վարչա­պե­տի՝ «Տիգրան Մեծ» իրեն կարգե­լու մասին բոլորս գիտենք…

Նա այդ ափսո­սանքով նրբանկա­տո­րեն մեղադրեց ՀՀ գործող իշխա­նություննե­րին՝ հասկացնե­լով, որ վերջիններս են իրա­վի­ճակն հասցրել այս հանգրվա­նին:

Ինչևէ, երբ այս ամե­նը համադրում ես նաև վարչա­պե­տի պատրաստա­կա­մության հետ՝ ստո­րագրել այնպի­սի փաստա­թուղթ, որի պատճա­ռով հայ ժողո­վուրդը կարող է ընդհուպ հաշվե­հարդար տեսնել վերջի­նիս հետ, հասկա­նա­լի է դառնում, որ սեղա­նին դրված է ծանրա­գույն պայմաննե­րով որո­շում:

Ենթադրե­լի է, որ խոսքը վերա­բերվում է՝
Ադրբե­ջա­նի կազմում Արցա­խի «ռեինտեգրա­ցիա­յի» դրույթներ պարունա­կող փաստաթղթի ստո­րագրմա­նը:
Պրա­հա­յան գործընթա­ցը դրա անբե­կա­նե­լի ապա­ցույցն է:
Պրա­հա­յում Փաշինյա­նը հաստա­տել է՝
Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս ճանա­չե­լու ՀՀ դիրքո­րո­շումը:
Այնտեղ չկա գեթ մեկ խոսք՝ Արցա­խի սուբյեկտայնության և արդեն իսկ ձեռք բերված ինքնո­րոշման, առա­վել ևս արցախցի­նե­րի՝ իրենց իսկ ճակա­տա­գի­րը ինքնուրույն որո­շե­լու մասին:

Ինչևէ, արցախյան գոյա­պայքա­րը շարունակվում է…
Ադրբե­ջա­նա­կան կողմը կեսգի­շե­րին հերթա­կան անգամ արգե­լա­փա­կել է Հայաստա­նից դեպի Արցախ գազա­մա­տա­կա­րա­րումը:
Հումա­նի­տար աղե­տը հասել է իր պիկին:

Անկախ բոլոր այս խարդա­վանքնե­րից ու դավադրություննե­րից, հետկուլի­սա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րից, միևնույն է՝ Արցախցին ժամա­նա­կին որո­շել է թե՛ իր կարգա­վի­ճա­կը, և թե՛ իր ճակա­տա­գի­րը:

Ժամա­նա­կի և իրա­վի­ճա­կի հրա­մա­յա­կանն է՝ վերջա­պես հասկա­նալ ու գիտակցել, որ
առանց Արցախ չկա Հայաստան ու առանց Հայաստան չկա Արցախ։

Արցա­խը Հայաստա­նի դուռն է:
Բացե­ցինք դուռը՝ անարգել մտնե­լու են ներս…
Իսկ հետև­անքնե­րի մասին՝ էլ չխո­սեմ…

Արցա­խի հետ վտանգված է ողջ Հայաստա­նը:
Արցա­խը «մարսե­ցին», կմարսեն նաև Հայաստա­նը:
Արցա­խը տվե­ցիք, չեք պրծնե­լու, խաղա­ղություն չեք բերե­լու, խաղաղ չեք ապրե­լու…
Թշնա­մու հետ արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն չի՛ կարող լինել:
Խաղա­ղությունը՝ կեղծ օրա­կարգ է,
«խաղա­ղության դարաշրջա­նը»՝ միֆ:

Նորից ու նորից պետք է ապա­վի­նել սեփա­կան ուժե­րին:
Պետք է անխնա զինվել…
Սա է հաջո­ղության գրա­վա­կա­նը, սեփա­կան հայրե­նի­քում ապրե­լու միակ շանսը..

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ