26 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ադրբե­ջա­նը կողմ էր ընդհա­նուր համա­ժո­ղո­վի հրա­վիրմա­նը, սակայն բանակցությա­նը զուգա­հեռ ձեռնարկում էր ռազմա­կան ծավա­լուն հարձա­կում։ Ադրբե­ջա­նի ծրագրե­րը հայտնի էին հայկա­կան կողմին, որը փորձում էր հնա­րա­վո­րինս արագ կազմա­կերպել պաշտպա­նությունը։

1919թ. ամռանն ու աշնան սկզբին Հայաստա­նի տարբեր շրջաննե­րում բռնկված թաթա­րա­կան ապստամբություննե­րը մեկ ընդհա­նուր ռազմա­կան նպա­տա­կի էին ծառա­յում՝ Հայաստա­նի հնա­րա­վո­րինս շատ շրջաններ կտրել եւ միացնել Թուրքիա­յին ու Ադրբե­ջա­նին։ Ղարա­բա­ղի հայության կողմից Ադրբե­ջա­նի իշխա­նությունը ժամա­նա­կա­վո­րա­պես ընդունե­լու որո­շումն Ադրբե­ջա­նում վստա­հություն էր առա­ջացրել, որ ուժա­յին եղա­նա­կով հնա­րա­վոր կլի­նի լուծել նաեւ Զանգե­զուրի հարցը, որն Ադրբե­ջա­նի համար ուներ ռազմա­վա­րա­կան մեծ նշա­նա­կություն։ Զանգե­զուրը հպա­տա­կեցնե­լու դեպքում բացվում էր ցամա­քա­յին կապը Նախի­ջեւա­նի հետ, իսկ այնտե­ղից՝ դեպի Թուրքիա եւ Հայաստա­նի հարա­վի թաթա­րաբնակ շրջաններ։ Այդ կապն Ադրբե­ջա­նին անհրա­ժեշտ էր ինչպես աշխարհա­քա­ղա­քա­կան հեռա­հար ծրագրե­րի իրա­կա­նացման, այնպես էլ անվտանգության ապա­հովման համար։

1919թ. սեպտեմբեր-հոկտեմբե­րին Ռուսաստա­նի Հարա­վի զինված ուժե­րը Դենի­կի­նի գլխա­վո­րությամբ ընդհուպ մոտե­ցել էին Ադրբե­ջա­նի սահմա­նին։

Կամա­վո­րա­կաննե­րի բանա­կից ներխուժման սպառնա­լիքներ էին հնչում, եւ Ադրբե­ջա­նը հույս ուներ հնա­րա­վո­րության դեպքում ստա­նալ նաեւ Թուրքիա­յի ազգայնա­կան շրջաննե­րի աջակցությունը։ Միա­ժա­մա­նակ, Բոյուք-Վեդիի եւ այլ վայրե­րի հայ-թաթա­րա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րը, մարդկա­յին մեծ զոհերն ու Դաշնա­կից պետություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի պարտադրանքը հանրա­պե­տություննե­րի ղեկա­վարնե­րին ստի­պում էր մտա­ծել բանակցություննե­րի մասին։ Հույս կար, որ Անդրկովկասյան երկու հանրա­պե­տության սահմա­նա­յին վեճե­րը հնա­րա­վոր կլի­ներ լուծել խաղաղ ճանա­պարհով։

1919թ. հոկտեմբե­րի սկզբին ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րար Ալեքսանդր Խատիսյա­նը հեռագրել էր Ադրբե­ջա­նի ԱԳ նախա­րա­րին՝ առա­ջարկե­լով Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հատուկ խորհրդակցություն հրա­վի­րել՝ երկու հանրա­պե­տության միջեւ առկա բոլոր չլուծված խնդիրնե­րը քննարկե­լու նպա­տա­կով: ՀՀ կառա­վա­րությունը հանդիպման եւ խորհրդակցության անցկացման հնա­րա­վոր վայր էր համա­րում Ղազա­խը, Դիլի­ջա­նը, Ղարա­քի­լի­սան։

«Եթե Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը համա­ձայն է, ապա Հայաստա­նի կառա­վա­րությունը առա­ջարկում է լուծել հետեւյալ հարցե­րը.

1. Երկու հանրա­պե­տություննե­րի միջեւ ժամա­նա­կա­վոր սահմա­զատման (դեմարկա­ցիոն) գծի հաստա­տում՝ ընդհուպ մինչեւ Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի վերջնա­կան որո­շումը:

2. Փախստա­կաննե­րի հարցը:

3. Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի հանրա­պե­տություննե­րի միջեւ առեւտրա­կան եւ երկա­թուղա­յին կոնվենցիա­յի հաստա­տում»: (ՀԱԱ, Ֆ.275, ց. 6, գ.4, թերթ 144)։

Ադրբե­ջա­նը կողմ էր ընդհա­նուր համա­ժո­ղո­վի հրա­վիրմա­նը, սակայն բանակցությա­նը զուգա­հեռ ձեռնարկում էր ռազմա­կան ծավա­լուն հարձա­կում։ Ադրբե­ջա­նի ծրագրե­րը հայտնի էին հայկա­կան կողմին, որը փորձում էր հնա­րա­վո­րինս արագ կազմա­կերպել պաշտպա­նությունը։

Սուլթա­նո­վի սպառնա­լիքնե­րը

Նոյեմբերյան հարձա­կումից առաջ կտրուկ սրվում է իրադրությունը Ադրբե­ջա­նի ճանա­պարհնե­րին. զինվորնե­րը հարձակվում էին հայե­րի վրա, թալա­նում ու սպա­նում։ 1919թ. նոյեմբե­րի 11-ին «Հառաջ» թերթը գրում էր, որ նոյեմբե­րի 1‑ին Թովուզում թաթարնե­րը կանգնեցրել են Թիֆլիս-Բաքու գնացքը, իջեցրել հայե­րին ու մի մասին գնդա­կա­հա­րել։ Միա­ժա­մա­նակ հայե­րի հանդեպ ձերբա­կա­լություններ ու ճնշումներ են սկսվում Բաքվում։ Նահանգա­պետ Սուլթա­նո­վը նոյեմբե­րի սկզբին կոչ է հղում Զանգե­զուրի բնակչությա­նը, որտեղ հորդո­րում էր ընդունել Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունը։ Նա ասում էր, որ Ադրբե­ջա­նի կազմում կերաշխա­վորվի հայե­րի անվտանգությունը, կյանքի ու գույքի ապա­հո­վությունը։ Սուլթա­նո­վը բերում էր Ղարա­բա­ղի օրի­նա­կը՝ ասե­լով, թե Ադրբե­ջա­նի իշխա­նությունն ընդունե­լուց հետո այնտեղ խաղա­ղություն է տիրում։

Բայց իրա­կա­նությունն այլ էր. Ղարա­բա­ղում շարունակվում էին հայե­րի հանդեպ բռնություննե­րը, Շուշի-Եվլախ ճանա­պարհը հայե­րի համար գրե­թե անանցա­նե­լի էր, Գանձա­կում կրկին սպա­նում էին հայե­րին։ Բացի այդ, թարմ էր նույն Ղարա­բա­ղում, հատկա­պես Ղայբա­լու գյուղումտեղի ունե­ցած ջարդե­րի հիշո­ղությունը։

Սուլթա­նո­վը, դիմե­լով Զանգե­զուրի բնա­կիչնե­րին, ասել էր, որ իրենց ղեկա­վարնե­րը «կրի­տի­կա­կան րոպեին» փախչե­լու են եւ մենակ են թողնե­լու զանգե­զուրցի­նե­րին։ Նա կոչ էր անում օգնել Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը եւ հեռացնել «ավանտյուրիստնե­րին»։ Սուլթա­նո­վը չէր սահմա­նա­փակվել միայն «լավ կյանքի» խոստումնե­րով. նա զգուշացրել էր հայե­րին, որ Ադրբե­ջա­նին չենթարկվե­լու դեպքում լինե­լու են հետեւանքներ։

«Հառաջ», 11 նոյեմբե­րի, 1919թ., թիվ 42

«Հետեւանքնե­րը Սուլթա­նո­վի բառա­րա­նում նշա­նա­կում է ջարդ ու թալան։ Սուլթա­նո­վը կատակ չի սիրում. երբ սպառնում է, կնշա­նա­կե ջարդի բոլոր պատրաստություննե­րը արդեն տեսնված են եւ մնում է միայն իրա­գործել։ Իսկ որ ջարդի պատրաստություննե­րը տեսնված են, դրա նշաննե­րը շատ են։ Նախի­ջեւա­նում հավաքված են հրո­սա­կախմբեր, ադրբե­ջա­նա­կան սպա­նե­րի ղեկա­վա­րության տակ, սկսել են հարձակվել Դարա­լագյա­զի հայ գյուղե­րի վրա՝ աշխա­տե­լով կտրել Զանգե­զուրը Հայաստա­նից։ Զանգե­զուրի սահմաննե­րի մոտ հավաքված են տասը հազա­րից ավե­լի ասկյարներ ու անկա­նոն զորքեր՝ թնդա­նոթնե­րով ու գնդա­ցիրնե­րով։ Ադրբե­ջա­նա­կան զորա­բա­նա­կը գենե­րալ Շիխլինսկու հրա­մա­նա­տա­րությամբ մոտե­ցել է Զանգե­զուրին եւ սպա­սում է հարձակման հրա­մա­նի»։

Արսեն Շահմազյա­նը՝ «հիմնա­քար»

Զանգե­զուրի վրա հարձա­կումնե­րը նոր չէին, եւ դեռեւս 1918-ից Հայաստա­նը մշտա­պես ջանքեր էր գործադրում Լեռնաշխարհի պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու համար։ Այդ ջանքե­րը, իհարկե, բավա­րար չէին, սակայն հաշվի առնե­լով, թե ինչպի­սին էր իրադրությունը ողջ Հայաստա­նում, որո­շա­կի արդյունքներ կային։ 1919թ. գարնա­նը Զանգե­զուր գործուղված կապի­տան Արսեն Շահմազյա­նը հսկա­յա­կան կազմա­կերպչա­կան աշխա­տանք էր տարել։ Oգոստո­սին Կապարգողթի հրա­մա­նա­տար նշա­նակված Նժդե­հը կարո­ղա­ցել էր երկու ամսում որա­կա­կան նոր մակարդա­կի բարձրացնել ինքնա­պաշտպա­նության գործը։ Զանգե­զուրի ջոկատնե­րից մեկի հրա­մա­նա­տար Գասպար Գասպարյա­նը հետա­գա­յում գրել է.

Ուշագրավ է, որ ադրբե­ջա­նա­կան հարձակման մասին տեղյակ էին նաեւ Վրաստա­նի իշխա­նություննե­րը։ Համե­նայնդեպս ռազմա­կան գործո­ղություննե­րի ավարտից հետո Վրաստա­նի պաշտո­նա­կան շրջա­նակնե­րը մամուլում տեղե­կատվություն են հրա­պա­րա­կում, որ իրենք տեղյակ էին Զանգե­զուրում հնա­րա­վոր ռազմա­կան գործո­ղություննե­րի վերսկսմա­նը եւ ջանքեր են գործադրել դրանք կանխե­լու ուղղությամբ։

Հարձա­կումը

Ադրբե­ջանցի­նե­րը մեծ ուժեր էին կենտրո­նացրել Ղարա­բա­ղի արեւմտյան շրջաննե­րում, Զաբուղի ձորում, որտե­ղից էլ պատրաստվում էին գրո­հել։ Թեեւ ադրբե­ջա­նա­կան բանա­կի թվա­քա­նա­կի եւ սպա­ռա­զի­նության մասին տարբեր տեղե­կություններ են հաղորդվում, սակայն գրե­թե բոլոր աղբյուրնե­րը նշում են, որ հակա­ռա­կորդի զինվորնե­րի թիվը հասնում էր շուրջ 10 հազա­րի։

Հարձակմա­նը մասնակցում էին Ադրբե­ջա­նի «Զաքա­թա­լա­լինսկի, Գյանջինսկի, Շեքինսկի» գնդե­րը, քրդա­կան 400-հոգա­նոց ջոկա­տը Ղարա­բա­ղի գենե­րալ-նահանգա­պետ Սուլթա­նո­վի եղբոր՝ Սուլթանբե­կի հրա­մա­նա­տա­րությամբ, երկու դիվի­զիոն հեծե­լա­զոր։

Հարձակման առա­ջին ուղղությունը Գորի­սի Տեղ գյուղն էր։ Արսեն Շահմազյա­նը Գորի­սի ուղղության հրա­մա­նա­տար էր նշա­նա­կել կապի­տան Խաչա­տուր Մալինցյա­նին, որը մասնակցել էր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմին, ապա թաթա­րա­կան ավա­զա­կախմբե­րի դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րին։ Լինե­լով խիստ կարգա­պա­հության, հակա­ռա­կորդի ու ներքին խառնա­կիչնե­րի դեմ վճռա­կան գործո­ղություննե­րի կողմնա­կից՝ Մալինցյա­նը կարո­ղա­ցել էր արժա­նա­նալ իր զինվորնե­րի ու բնակչության հարգանքին։ «Ես գործում էի՝ ինքս վերցնե­լով իմ իրա­վունքի սահմա­նը, որովհե­տեւ այդ էր մոմենտի պահանջը»,- հետա­գա­յում գրել էր նա։

Մյուս ուղղություննե­րի հրա­մա­նա­տարներն էին Յապո­նը (Հովհաննես Պարոնյան), Գարե­գին Ամիրխանյա­նը, Արտեմ Խանզադյա­նը եւ ուրիշներ։ Հարձա­կումից մի քանի օր առաջ Արտեմ Խանզադյա­նի ծանոթ ադրբե­ջանցին՝ Հուսեի­նը, հայտնում է հարձակման հիմնա­կան ուղղություննե­րի եւ ուժե­րի մասին։

«Արտեմ քիրվա, իմ ունե­ցած տեղե­կություննե­րը քեզ կասեմ… Ղարա­բա­ղի Խանքենդ քաղա­քում կազմված է մի զորա­բա­նակ, լրիվ զենք ու զրա­հով, Շիխլինսկու հրա­մա­նի տակ. զորքը բաղկա­ցած է 16 հազար հոգուց։ …Ամեն գյուղից ջոկել են չորս կամ հինգ հոգի լավ կռվողնե­րից, Ղարա­բա­ղի թուրքե­րից եւ մեկ մասն էլ բերել են հյուսի­սա­յին Կովկա­սի չեչեննե­րից։ Երկու կամ երեք ուղղությամբ գլխա­վոր ուժե­րը, իմ կարծի­քով, կսկսեն հյուսի­սից, Քաչալ դաղի շրջա­նից եւ կռմբա­կո­ծեն Գորիս քաղա­քը։ Զորքե­րը Ղարա­բա­ղից շարժե­լիս, հավա­նո­րեն խուժանն էլ կմիա­նա եւ ահռե­լի ուժ կդառնա»։ (Արտեմ Խանզադյան, Ադրբե­ջա­նի տասնվեց հազա­րա­նոց մեծ բանա­կի դեմ կռի­վը Զանգե­զուրյան լեռնաշխարհի, Գորի­սի սար ու ձորի վրա, «Ալիք», 7 հուլի­սի, 1974թ., թիվ 149, Թեհրան)։

Հարձակման արեւելյան ուղղությունում հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը հերո­սա­կան դիմադրություն են ցույց տալիս եւ գրե­թե 4 օր շարունակվող մարտե­րից հետո ամբողջությամբ ջախջա­խում ադրբե­ջանցի­նե­րին։ Հյուսի­սա­յին ուղղությամբ՝ Խոզնա­վար, Բայանդուր գծում, մարտերն ավե­լի անհա­ջող են ընթա­նում՝ ադրբե­ջանցի­նե­րը վերցնում են այս գյուղե­րը եւ հրդե­հում։ Սակայն 1919 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ին հայե­րը հուժկու հակագրո­հով ազա­տագրում են Խոզնա­վարն ու Բայանդուրը։

Թոփչի Սիմո­նը

Արեւելյան ուղղությամբ՝ Տեղ գյուղի հայկա­կան դիրքե­րին ու բնա­կա­վայրին մեծ վնաս էր հասցնում թուրքա­կան հրե­տա­նին։ Թնդա­նոթնե­րի չդա­դա­րող կրա­կը մեծ ավե­րա­ծություններ էր գործում։ Շուտով, սակայն, իր հերո­սությամբ ու հրե­տա­նա­վո­րի հմտությամբ աչքի է ընկնում վայոցձորցի Սիմոն Մելիք-Հարությունյա­նը, որը մարտե­րին մասնակցում էր Սիսիա­նից օգնության եկած ջոկա­տի մարտիկնե­րի հետ։

«Ալիք», 14 հուլի­սի, 1974թ., թիվ 155

«Նիկա­լայ Հովսեփյանն իր խմբով Սիսիա­նից եկած ուժե­րին միա­նա­լով՝ կտրում է Չոբան թափի վրա ամրա­ցած թուրք խմբե­րի գծե­րի դեմը։ Թոփչի Սիմո­նը առա­ջին գնդա­կը արձա­կե­լով մոխրի է վերա­ծում Չոբան թափի առա­ջին դիրքը, թնդա­նո­թի գնդա­կից ջախջախվում է մեկ հատ Մաքսիմ սիստե­մի գնդա­ցիր։

Արեւը արդեն թեքվել էր դեպի հորի­զո­նը եւ լիզե­լով սարե­րի գլուխնե­րը մեր երկրին հրա­ժեշտ տալու պահին, ուռա­ներ կանչե­լով վրա հասան Բուռուն եւ Երի­շեն գյուղա­ցի­նե­րը, խանչալնե­րը կողքնե­րի­ցը կախած, որոնց գլխա­վո­րում էր Երի­շե­նի գյուղա­ցի Քրա­մին Աթուն ամին։ Վերջի­նիս տղա­յին մեկ ամիս առաջ բարձրա­վանդա­կից թուրքե­րը բռնել տարել էին։ Նոր եկած հասա­կա­վոր մարդիկ սրե­րը հանած՝ թուրքե­րին սրի էին քաշում… Մութը դեռ չընկած, մեր հաղթա­կան դրո­շա­կը ծածանվեց Քյո­սա Մաշի­դի ցից լեռան գլխին…»:

Այս հաղթա­նա­կից հետո Սիմոն Մելիք-Հարությունյա­նը տեղա­փոխվում է Տեղ գյուղի պաշտպա­նա­կան դիրքե­րը, որտեղ 3‑դյույմանոց թնդա­նո­թի դիպուկ կրա­կով ոչնչացնում է ադրբե­ջա­նա­կան հաուբի­ցը։

«Թնդա­նո­թա­ձիգ Սիմո­նը լռություն էր պահում, երբ թուրքե­րը մոտե­նում էին գյուղին։ Թուրքե­րի գրո­հը, սակայն, հետ կասեցրին հայե­րը։ Հերոս Զաքոն եւ Թոմա­սը՝ բլուր բլրի հետեւից էին խլում։ Այդ կռվի ամե­նա­տաք ժամա­նա­կին էր, որ սկսե­ցին որո­տալ Սիմո­նի թնդա­նոթնե­րը։ Նա դիտա­վորյալ կերպով չէր խփում, քանի դեռ թշնա­մին իր թնդա­նոթնե­րը չէր հանել թաքստյան տեղից։ Բայց, երբ տեսավ, որ թուրքե­րը համարձակ կերպով շարե­ցին թնդա­նոթնե­րը դաշտի ծայրին, նա շեշտա­կի ու խաչա­ձեւ հարվածնե­րով թուրքե­րի թնդա­նոթնե­րը փչացրեց։ Եվ այդ միջո­ցին հայ կտրիճնե­րը, դուրս գալով դիրքե­րից ու միա­նա­լով Սիսիա­նի հեծե­լա­զո­րի արշա­վին, հաղթա­կան ուռա­նե­րով դաշտի բազմա­թիվ հետ նահանջող հազա­րա­վոր թուրքե­րին թափե­ցին Զաբուղի ձորը»,- գրում է մարտե­րի մասնա­կից Ստե­փան Մելիք-Փարսա­դանյա­նը (Ստե­մել, «Զանգե­զուրի հերո­սա­մարտը եւ Արսեն Շահմազյան», «Հայրե­նիք», թիվ 2, 1963թ., Բոստոն):

Չեչեննե­րի ֆիասկոն

Խոզնա­վա­րի ու Բայանդուրի անկումից հետո, երբ սպառնա­լիք է ստեղծվում Գորի­սի համար, հայ կանայք նույնպես շտա­պում են առաջնա­գիծ, սնունդ ու ջուր էին հասցնում մարտիկնե­րին, դիրքեր էին փորում, քաջա­լե­րում, օգնում վիրա­վորնե­րին։ Ադրբե­ջա­նա­կան բանա­կը ջախջախվում է ու խուճա­պա­հար փախչում դեպի Մաղա­վուզ-Մինքենդ, դեպի Ղարա­բա­ղի տափաստաննե­րը։ Մարտե­րի ժամա­նակ հայ զինվորնե­րի գրոհնե­րին չեն դիմա­նում նաեւ չեչեննե­րը, որոնցից շատե­րը հանձնվում են։

«Թուրք խմբե­րի հետեւից ընկած՝ կոտո­րե­լով քշե­ցինք մինչեւ Ղարա գյո­լի շրջա­նը, սարի կրծքին դիմադրություն ցույց տալով նահանջում էին, թողնե­լով իրենց ետեւում սպանվածնե­րին ու վիրա­վորնե­րին։ Ղարա գյո­լին չհա­սած՝ չեչեննե­րի մի խումբ հրա­ցաննե­րը շպրտե­ցին ու ձեռնե­րը դեպի վեր բարձրացրած՝ անձնա­տուր եղան»,- գրում է Արտեմ Խանզադյա­նը։

Գրե­թե 5 օր տեւած դաժան մարտե­րում ադրբե­ջա­նա­կան բանա­կը տալիս է մոտ 500 սպանված, հարյուրա­վոր վիրա­վորներ։ «Հառաջ»-ը գրում է, որ հայե­րը ունե­նում են 32 սպանված եւ 50–60 վիրա­վոր։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ