ՄԵՐ ՈՒՂԻՆ

Իսկ Եթե Ռուսները Հաղթե՞ն

Հեղափոխության ընթացքում եկած ուժերը այսպես թե այնպես լինելու են պրոռուսական: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավարար չափով օգնություն չտրամադրի, ապա կարող է կորցնել Ուկրաինան ամբողջությամբ:

Ուկրաինայի նախագահը բավական ուշագրավ հայտարարություն է արել, որը հետաքրքրություն է առաջացնում մի շարք առումներով: Հատկապես հետաքրքիր է այն, որ մշտապես պայքարի, ընդ որում հաղթական պայքարի մասին խոսող Զելենսկին, այս անգամ խոսել է ռուսների հաղթանակի մասին: Նույնիսկ ոչ թե հաղթանակի, այլ ռուսների հաջողության, որը կարող է բավական թանկ նստել ուկրաինացիների վրա: Զելենսկին մասնավորապես խոսել է Բախմուտի կորստի և դրանից հետո սպասվող հնարավոր իրադարձությունների մասին, որոնք  կարող են տեղի ունենալ: Ըստ Զելենսկու, եթե ռուսները գրավեն  Բախմուտը, ապա Ռուսաստանը այդ հաղթանակը կարող է վաճառել Արևմուտքին, Չինաստանին, Իրանին, սեփական հասարակությանը:

Ընդ որում Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական հասարակությունն ի վերջո կարող է հոգնել, Ուկրաինայում կարող են ներքին խնդիրներ առաջանալ և ի վերջո գուցե հասարակության հոգնածությունը իրեն դրդի փոխզիջումների գնալ:

Ի՞նչ է ստացվում: Զելենսկին խոսում է այն մասին, որ ռուսները կարող են հաղթե՞լ, թե նա նկատի ունի, որ ուկրաինացիներն էլ չեն դիմանում: Իսկ գուցե նա ակնարկով բողոքում է Արևմուտքից, որից բավարար օգնություն չի ստանում: Կամ էլ նա զգուշացնում է հենց նույն Արևմուտքին, որ ուկրաինական պարտության մեղավորը լինելու է Արևմուտքը և հենց Արևմուտքն էլ իր վրա զգալու է ռուսական հաղթանակի պտուղները:

Թերևս այս հայտարարությունը վերը նշված բոլոր տարբերակներն էլ ինչ որ չափով ներառում են: Ու գուցե ռուսներն էլ թույլ չեն, ինչքան, որ ցույց է տալիս արևմտյան մամուլը: 

Ինչ էլ որ լինի, Զելենսկին խոսել է: Խոսել է ոչ հաղթական դիրքերից: Զելենսկին արդեն իսկ զգուշացնում է փոխզիջումների, իսկ ծանրագույն դեպքում նաև ուկրաինական պարտության, ներքին հեղափոխության մասին: Իսկ այդ դեպքում հեղափոխության ընթացքում եկած ուժերը այսպես թե այնպես լինելու են պրոռուսական: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավարար չափով օգնություն չտրամադրի, ապա կարող է կորցնել Ուկրաինան ամբողջությամբ:

Իհարկե այս ամենը միայն ենթադրություններ են, բայց և ռիսկ կա դրանց գոնե փոքր մասի իրականություն դառնալուն:

Մեր Ուղին

Ստորև ներկայացնում ենք Զելենսկու հայտարարությունը՝

«Եթե ​​Ուկրաինան կորցնի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը, որի համար կատաղի մարտեր են ընթանում ռուս զավթիչների հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «այս հաղթանակը կվաճառի» իր հայրենակիցներին, Արևմուտքին, Իրանին ու Չինաստանին», ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է unian.net-ը։

Եթե ​​ռուսների առաջնորդը «արյան հոտը զգա», որ ուկրաինացիները թույլ են, նա «կսեղմի, կսեղմի, կսեղմի», ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։ «Եթե Բախմուտը հանձնվի ռուսական զորքերին, նրանց նախագահ Վլադիմիր Պուտինը այս հաղթանակը կվաճառի Արևմուտքին, իր հասարակությանը, Չինաստանին, Իրանին»,- զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ եթե Ուկրաինան պարտություն կրի Բախմուտում, ապա իշխանությունները կբախվեն ներքին և արտաքին ճնշման։ «Մեր հասարակությունը հոգնածություն կզգա… Մեր հասարակությունը կդրդի ինձ փոխզիջման գնալ նրանց հետ», – զգուշացրել է Զելենսկին։

Հայտարարության աղբյուրը՝

https://www.lragir.am/2023/03/29/771361/?fbclid=IwAR17bevF4uB2m1hT1C_Xy9kcTeIsHMJ8hBvGT2fo0a523S_53YmYBSBd6i0

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *