21.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նոյեմբե­րի 12-ին թուրքե­րը գրո­հում են Բիստը, սակայն խմբա­պետ Ղազա­րի մարտիկներն ու գյուղի բնա­կիչնե­րի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը ջախջա­խում են նրանց։ Նոյեմբե­րի 25-ին ավե­լի մեծ հարձա­կում է արվում Բիստի, Ալա­հիի, Մեսրո­պա­վա­նի եւ Ռամի­սի ուղղությամբ. դարձյալ անարդյունք։

1919թ. նոյեմբե­րին ադրբե­ջա­նա­կան մեծ հարձակման հիմնա­կան՝ Գորի­սի ուղղությա­նըզուգա­հեռ թշնա­մին գրո­հում է նաեւ Վայոց ձորի վրա։

Այս ուղղությամբ հարձա­կումն ուներ ռազմա­կան երկու նպա­տակ. առա­ջին՝ ճեղքել հայե­րի պաշտպա­նությունը, դուրս գալ դեպի Եղեգնա­ձոր (Քեշիշքենդ), փակել Զանգե­զուր տանող գլխա­վոր ճանա­պարհը, ապա միա­նալ Նոր Բայա­զե­տի շրջա­նի թաթա­րա­կան ուժե­րին, եւ երկրորդ՝ հարվա­ծել Զանգե­զուրին արեւմուտքից, ստեղծել երկրորդ ճակա­տը եւ թույլ չտալ Վայոց ձորի ու Սիսիա­նի շրջաննե­րից օժանդակ զորք ուղարկել Գորիս։

 Խալիլ բեյի հարձա­կումն ու փախուստը

1919թ. նոյեմբե­րի 6‑ին շուրջ 600 թաթար զինվոր եւ տեղա­ցի զինված խմբեր Խալիլ բեյի հրա­մա­նա­տա­րությամբ, 4 գնդացրով եւ մեկ թնդա­նո­թով հարձա­կում են սկսում Վայոց ձորի վրա։ Նրանք կարո­ղա­նում են գրա­վել Սուլթանբեկ եւ Սես հայկա­կան գյուղե­րը։ Հաջորդ օրը, շարունա­կե­լով առաջխա­ղա­ցումը, թուրքե­րը գրա­վում են նաեւ Մարտի­րոս եւ Փաշա­լու գյուղե­րը, ապա ամրա­նում Ջուլ գյուղում (ներկա­յի Վայոց ձորի Արտա­վան գյուղը)։

«Հառաջ», 23 նոյեմբե­րի, 1919թ., թիվ 53 

«Ջուլը համա­նուն շրջա­նի կենտրո­նա­կան ավանն է, իր դիրքե­րով միանգա­մայն անա­ռիկ, իսկ ժողո­վուրդը քաջ ու կռվա­սեր։ Թուրք զորքե­րը կենտրո­նա­նա­լով Ջուլում, բնա­կա­նա­բար կազմա­կերպում ու իրենց հետ միացնում են նաեւ շրջա­նի 10-ից ավե­լի թուրք գյուղեր եւ լուրջ վտանգի ենթարկում մի կողմից Դարալագյազ–Զանգեզուր տանող ճանա­պարհը, մյուս կողմից՝ սպառնում Դարա­լագյա­զի սրտին՝ Քեշիշքենդին (Եղեգնա­ձոր)»։

Ջուլը հիմնա­կա­նում թաթա­րաբնակ գյուղ էր՝ շուրջ 1000 տնով, որտեղ հաստատվել էին Մակուից տեղա­փոխված թուրքա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը։ Նրանք լավ զինված էին եւ մշտա­կան սպառնա­լիք էին հայե­րի համար։ Առեւտրա­կան քարա­վաննե­րը, ճանա­պարհորդներն ու գյուղա­ցի­նե­րը հարձակման ու կողո­պուտի էին ենթարկվում, իսկ սպա­նություննե­րը սովո­րա­կան էին դարձել։ 1919թ. նոյեմբե­րի 17-ին հայկա­կան ուժե­րը հարձակման են անցնում եւ գրա­վում Ջուլ գյուղը։ Խալիլ բեյը փախչում է։ Ձախողվում է ադրբե­ջա­նա­կան հարձակման նաեւ այս ուղղությունը։

«Մահվան շունչն էր փչում այդ գյուղից եւ հենց այդ է պատճա­ռը, որ այսօր Սիսիա­նի եւ Դարա­լագյա­զի հայ գյուղա­ցիությունը հետ մղե­լով Խալիլ բեյի հարձա­կումնե­րը, գրա­վել է եւ այդ անա­ռիկ Անուշ բերդը, որի անունն է Ջուլ»,- գրում էր «Հառաջ» թերթը 1919‑ի նոյեմբե­րի 23-ին։

Ջուլի ազա­տագրման գործո­ղությա­նը մասնակցում էին Դարա­լագյա­զի եւ Սիսիա­նի ջոկատնե­րը, որոնք գրա­վում են ամբողջ շրջա­նը՝ Կոբչեկ, Տերն, Դեյլի­կո­ղակ, Կայա­լու գյուղե­րը։ Ինչպես նշում է հայտնի հետա­խույզ Տիգրան Դեւո­յանցը, այս գործո­ղությունը «ավե­լի ուժե­ղացրեց Դարա­լագյա­զի կապը Զանգե­զուրի հետ»։

Նոր գրոհներ

Նոյեմբե­րի 25-ին թուրքա­կան 2500-հոգա­նոց ստո­րա­բա­ժա­նումը երկու թնդա­նո­թով ու գնդա­ցիրնե­րով հարձակվում է Սիսիա­նի վրա, սակայն դարձյալ պարտություն է կրում եւ շուրջ 70 սպանված թողնե­լով՝ նահանջում է։ Չորս օր անց հետեւում է Նախի­ջեւա­նի թաթարնե­րի նոր գրո­հը Արփի, Ռինդա եւ Այնա­ձոր գյուղե­րի ուղղությամբ։

«Թուրքե­րի նպա­տակն էր գրա­վել Սելի­մի լեռնանցքը՝ նպա­տակ ունե­նա­լով կտրել Դարա­լագյա­զը Նոր Բայա­զե­տից եւ հետեւա­բար մնա­ցած Հայաստա­նից։ Բայց մի շարք կատա­ղի կռիվնե­րից հետո դեկտեմբե­րի 5‑ին թաթարնե­րի առաջխա­ղա­ցումը հետ մղվեց։ Մեր զորքե­րը այդ միջո­ցին Շարուր-Դարա­լագյա­զի շրջա­նում գրա­վում էին հետեւյալ գիծը՝ Խոր-Վիրապ, Կաչիկ-Վեդի, Չանզլի գյուղը, Ալլա-Ակպեր լեռը, Սելի­մի անցքը եւ Արփա, Խաչիկ, Սուլթանբեկ գյուղե­րը»,- գրում է Դեւո­յանցը (Տիգրան Դեւո­յանց, Կյանքիս դրվագնե­րից, «Հայրե­նիք», թիվ 5, 1945թ., Բոստոն):

Նոյեմբերյան կռիվնե­րի ժամա­նակ հայկա­կան ուժե­րը միայն պաշտպա­նության չէ, որ դիմում էին։ Կապա­նի բնակչության համար սպառնա­լիք էր նաեւ Ողջի եւ Գեղվա ձորե­րի թաթա­րա­կան բնա­կա­վայրե­րը, որոնք շրջա­պա­տել էին մոտա­կա հայկա­կան գյուղե­րը, ասպա­տա­կում էին եւ ճնշում հայ բնակչությա­նը։ Թեեւ Զանգե­զուրի եւ Դարա­լագյա­զի (Վայոց ձոր) հարձակման ժամա­նակ Կապարգողթի վրա հարձա­կում չեղավ, սակայն Կապա­նի Ազգա­յին խորհուրդն ու զինվո­րա­կան ղեկա­վա­րությունը որո­շում է չեզո­քացնել թաթա­րա­կան սպառնա­լի­քը։

«Ալլահդուլի­նե­րը, Խանդուլի­ներն ու Մուստա­փա­նե­րը նորա­նոր դավեր ու որո­գայթներ էին լարում կենտրո­նա­կան Ղափա­նի դեմ, ոտնա­կոխ անե­լով նրան եւ կապ հաստա­տե­լով Ադրբե­ջա­նի հետ, բաժա­նե­լու Զանգե­զուրը։ Այս ամե­նին ակա­նա­տես եւ ականջա­լուր էին մեր խոհեմ եւ հեռա­տես քաղա­քա­գետնե­րը, որոնց համբե­րությունն այն արդյունքն ունե­ցավ, որ թուրք ղեկա­վարնե­րը մեծա­հո­գությունը վախկո­տության վերագրե­լով, կտրե­ցին Օխջու ձորի հայե­րի հաղորդակցությունը Հանքե­րի հետ։ Չորս ժամվա ճանա­պարհը 2 օր լեռնա­յին անցքե­րով պետք էր կատա­րել, այն էլ ձմեռվա 3 ամի­սը գրե­թե անանցա­նե­լի։ Մեր դաշտե­րում եւ անտառնե­րում դարա­նա­մուտ եղած թուրքե­րը սկսե­ցին որսալ հայե­րին կենդա­նի կամ գնդա­կա­հա­րե­լով տեղն ու տեղը թալա­նե­ցին։ Քշե­ցին 1000-ավոր գլուխ մեծ ու փոքր եղջյուրա­վոր անա­սուններ եւ վերջնա­կա­նա­պես քայքա­յե­ցին հայի տնտե­սությունը» (Հուշեր Զանգե­զուրի հերո­սա­մարտից, «Սյունիք», 23 մայի­սի, 1920թ., թիվ 18

Ողջիի ձորը կտրում էր նաեւ կապը Գողթնի վեց հայկա­կան գյուղե­րի հետ, որոնց հոկտեմբե­րի սկզբին օգնության էր հասել Գառնե­ցի Ղազար Քոչարյա­նի զորա­խումբը։ «Ազատ մնա­ցած գյուղերն էին Բիստ, Ալա­հի, Մեսրո­պա­վան, Փառա­կա, Ցղնա եւ Ռամիս, որոնք գտնվում էին պաշարված վիճա­կում։ Տիրում էր պարե­նի անա­սե­լի տագնապ. հարա­բե­րության եւ մթերք ստա­նա­լու միակ ճանա­պարհը Ղափուչուխի լեռնանցքն էր՝ 12 853 ոտք բարձրությամբ, այն էլ վտանգված Օխչի ձորի ապստամբ թուրքե­րի կողմից»,- գրում է Սիմոն Վրացյա­նը։

Նոյեմբե­րի 12-ին թուրքե­րը գրո­հում են Բիստը, սակայն խմբա­պետ Ղազա­րի մարտիկներն ու գյուղի բնա­կիչնե­րի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը ջախջա­խում են նրանց։ Նոյեմբե­րի 25-ին ավե­լի մեծ հարձա­կում է արվում Բիստի, Ալա­հիի, Մեսրո­պա­վա­նի եւ Ռամի­սի ուղղությամբ. դարձյալ անարդյունք։

Նոյեմբե­րի 2‑ին թուրքա­կան երկու վաշտ անցնում է Ողջիի ձորը եւ հաստատվում թաթա­րա­կան գյուղե­րում։ Նժդե­հի հրա­մա­նով հայկա­կան ուժե­րը գրա­վում են Ալի-Ջանղր անունով բարձունքը, որտե­ղով թաթարնե­րը Նախի­ջեւա­նից զենք ու զինամթերք էին ստա­նում։ Այդ դեպքից հետո թաթարնե­րը սկսում են պաշտպա­նա­կան ամրություններ կառուցել։ Հայկա­կան հրա­մա­նա­տա­րությունը վերջնա­կա­նա­պես որո­շում է գրո­հել եւ թաթարնե­րից մաքրել Ողջիի ձորը (Արամ Սիմոնյան, «Զանգե­զուրի գոյա­պայքա­րը 1917–1920թթ.», Երեւան, 2017թ.

«Զանգե­զուրի ռազմա­կան ուժե­րի գերա­գույն հրա­մա­նա­տա­րին

11 նոյեմբե­րի, 1919թ.

Ղափա­նի հանքեր

Ղափա­նի, Գենվա­զի, ինչպես եւ ամբողջ Զանգե­զուրի համար ճակա­տագրա­կան նշա­նա­կություն է ստա­ցել Օխչիի, Գեղվա ձորի եւ Շիխլա­րի թրքությունը, որը սերտ կապեր ունե­նա­լով Նախի­ջեւա­նի կառա­վա­րության հետ ամե­նաե­ռուն պատրաստություննե­րի մեջ է՝ պատեհ առի­թին տեղա­հան անե­լու Գողթա­նը եւ զարկե­լու Զանգե­զուրի հայությունը թիկունքից։

Այսպի­սի հանգա­մանքնե­րում դանդա­ղե­լը եւ Հասկելյան բանակցություննե­րի հետեւանքին սպա­սե­լը ոչ թե միայն ձգձգած կլի­նի գործը, այլեւ գուցե վտանգ է Զանգե­զուրի գոյությա­նը, ինչպես եւ Գողթա­նը ընդմիշտ։ Ի նկա­տի ունե­նա­լով այս բոլո­րը՝ եկել եմ վերջնա­կան համոզման, որ օր առաջ պիտի ձեռնարկվի հիշյալ ձորե­րի գրավմա­նը։ Գողթան-Գենվազ-Ղափա­նը ունե­նա­լով իմ ղեկա­վա­րության տակ այս ճակա­տի գործո­ղություննե­րը պատկե­րացնում եմ հետեւյալ ձեւով.

1․ Գենվա­զը գրա­վում է Օխչին եւ շարժվում դեպի Գեղվա ձորը։

2․ Ղափա­նը խփում է Գեղվա ձորին մինչեւ Ինջա­բե­լի գիծը։

3․ Գողթա­նը գրա­վե­լով Խուրս-Նուրգութը եւ Թիլլա­քը կտրում է Գիղի-Նախի­ջեւա­նի գիծը։

Կապի­տան Նժդեհ»

(Գ. Նժդեհ, «Նամակներ, գրություններ, հեռագրեր», Երկեր, հատոր երկրորդ, Երեւան, 2002թ.)

Նոյեմբե­րի 18-ին Նժդե­հի մարտիկնե­րը մոտ 200 հոգով շրջա­պա­տում են Ողջիի ձորը եւ թաթարնե­րին հրա­մա­յում հանձնվել։ Սկզբնա­պես թաթարնե­րը բանակցում են, սակայն հետո կրակ են բացում։ Հայ մարտիկներն անցնում են գրո­հի եւ ամբողջությամբ ոչնչացնում թշնա­մուն։ «Կտրվին կռվի նշաննե­րը եւ առա­ջին օրեն իսկ պայթուցիկ տակառնե­րը մահ կսփռեն հակա­ռա­կորդ բանակնե­րու մեջ։ Թշնա­մի ոչ մի զինվոր ու սպա կազա­տի։ Նույն օրը կգրավվին Շաբա­դին, Օխչի, Փերդովտան, Արա­լըխ ու քանի մը ուրիշ գյուղեր» (Վարդան Գէորգեան, «Լեռնա­հա­յաստա­նի հերո­սա­մարտը (1919–1921)», Երեւան, 2010

Այսպես Նժդե­հի ջանքե­րով ոչնչացվում է Կապարգողթի սրտում խրված թշնա­մու հենա­կե­տե­րից մեկը։ Հաջորդը Գեղվա ձորի գործո­ղությունն էր։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ