17.2 C
Yerevan

Պատե­րազմի Անտե­սա­նե­լի Կողմը

Հնարավո՞ր էր արդյոք խուսա­փել 44-օրյա պատե­րազմից, կային քայլեր, որ Երև­ա­նը արել է դրա համար, սակայն չի ստա­ցել բավա­րար արդյունք, և կայի՞ն քայլեր, որոնք պատրաստվում էին, սակայն ուշա­ցել են տարբեր պատճառնե­րով, այդ թվում գուցե օբյեկտիվ: Արդյոք ո՞ր պահին է Հայաստա­նը ունե­ցել արդեն համոզվա­ծություն, որ պատե­րազմն անխուսա­փե­լի է և Հայաստա­նից այլևս կախված չէ ոչինչ:

Հակոբ Բադալյան

44-օրյա պատե­րազմի սև շրջա­նա­կում և այսօրվա ընթացքի համար հույժ կարև­որ, բայց որո­շա­կի ստվե­րում մնա­ցած բաղադրի­չը

44-օրյա պատե­րազմի հանգա­մանքնե­րը քննող քննիչ հանձնա­ժո­ղո­վը հարցաքննել է նաև Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախկին նախա­րար Զոհրաբ Մնա­ցա­կանյա­նին, որը հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց 44-օրյա պատե­րազմից հետո: Հարցաքննության մանրա­մասնե­րը բնա­կա­նա­բար փակ են, բայց անկասկած ամենև­ին ոչ պակաս կարև­որ, քան ռազմա­կան գործո­ղություննե­րին և անմի­ջա­կա­նո­րեն ռազմա­կան բաղադրի­չին վերա­բե­րող հանգա­մանքնե­րը: Հնարավո՞ր էր արդյոք խուսա­փել 44-օրյա պատե­րազմից, կային քայլեր, որ Երև­ա­նը արել է դրա համար, սակայն չի ստա­ցել բավա­րար արդյունք, և կայի՞ն քայլեր, որոնք պատրաստվում էին, սակայն ուշա­ցել են տարբեր պատճառնե­րով, այդ թվում գուցե օբյեկտիվ: Արդյոք ո՞ր պահին է Հայաստա­նը ունե­ցել արդեն համոզվա­ծություն, որ պատե­րազմն անխուսա­փե­լի է և Հայաստա­նից այլևս կախված չէ ոչինչ: Արդյո՞ք եղել են տարբեր մոտե­ցումներ արտա­քին գործե­րի նախա­րա­րի և վարչա­պե­տի միջև, կապված արտա­քին քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան գործո­ղություննե­րի, անե­լիքնե­րի և ընդհանրա­պես իրա­վի­ճա­կի գնա­հատման հետ:

Իրա­վի­ճա­կի լարվա­ծության աճին զուգա­հեռ եղե՞լ է նախկին նախա­գահնե­րի կամ արտգործնա­խա­րարնե­րի հետ որևէ հաղորդակցության փորձ, նախա­ձեռնություն, մտադրություն: Եղե՞լ է Թուրքիա­յի հետ անմի­ջա­կան շփման փորձ կամ գաղա­փար: Այդ ամե­նը հարցե­րի թերևս փոքր շրջա­նակն է միայն: Բազմա­թիվ են հարցե­րը անմի­ջա­կա­նո­րեն պատե­րազմի ընթացքում տեղի ունե­ցած քննարկումնե­րի առնչությամբ, որոնցից ամե­նա­ծա­վա­լունն ու տարո­ղունա­կը ըստ ամե­նայնի հնա­րա­վոր է համա­րել հոկտեմբե­րի 9‑ին Մոսկվա­յում ավե­լի քան 11 ժամ տևած եռա­կողմ՝ Լավրով-Մնա­ցա­կանյան-Բայյրա­մով քննարկումը, Պուտի­նի, Փաշինյա­նի և Ալիևի հետ ժամա­նակ առ ժամա­նակ հաղորդակցությամբ: 11 ժամ քննարկումից հետո հայտա­րարվեց հրա­դա­դա­րի համա­ձայնության մասին, ինչը սակայն չիրա­կա­նա­ցավ: Ինչու՞, ո՞վ չհա­մա­ձայնեց, կամ ո՞վ խանգա­րեց: Ի՞նչ եղավ հետո, երբ ևս երկու անգամ հայտա­րարվեց հրա­դա­դա­րի պայմա­նա­վորվա­ծության մասին՝ հոկտեմբե­րի 19-ին և հոկտեմբե­րի 25-ին, համա­պա­տասխա­նա­բար ֆրանսիա­կան և ամե­րիկյան միջնորդությամբ: Իհարկե դրանք բոլո­րո­վին երկա­րատև չէին, ինչպես հոկտեմբե­րի 9‑ին Մոսկվա­յի քննարկումը, ինչը թերևս վկա­յում է, որ հենց 11 ժամ տևած գործընթացն է եղել առանցքա­յին, գուցե նաև հետա­գա իրո­ղություննե­րի վրա ազդե­ցության իմաստով:

Ի՞նչ է տեղի ունե­ցել ի վերջո ՄԱԿ ԱԽ հայտնի նիստում, որի մասին հնչեց այդ ժամա­նակ Զոհրաբ Մնա­ցա­կանյա­նի տեղա­կալ Շավարշ Քոչարյա­նի հայտնի հայտա­րա­րությունը, որն առ այսօր հայ հանրությա­նը պարբե­րա­բար գցում է ինչ որ գուշա­կություննե­րի կամ ենթադրություննե­րի դաշտ, որոնք ըստ էության բավա­կա­նին հեռու են իրա­կա­նությունից: Ի՞նչ սկանդի­նավյան խաղա­ղա­պահնե­րի մասին էր խոսում Դոնալդ Թրամփը, որից՝ համե­նայն դեպս ըստ իրենց հայտա­րա­րության տեղյակ չէին անգամ սկանդի­նավյան երկրնե­րը:

Քննիչ հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, պաշտպա­նության հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Անդրա­նիկ Քոչարյա­նը հայտա­րա­րել է, թե Զոհրաբ Մնա­ցա­կանյա­նի հետ ավե­լի քան չորս ժամ տևած զրույցում տվել են բոլոր հարցե­րը և ստա­ցել իրենց այս պահի համար անհրա­ժեշտ պատասխաննե­րը, որոնք համադրե­լու են մնացյալ պաշտոնյա­նե­րի ասածնե­րի հետ, հասկա­նա­լու համար, թե արդյո՞ք առա­ջա­նա­լու են նոր հարցեր: Կրկնեմ, միանգա­մայն հասկա­նա­լի է, որ տեղե­կություննե­րի մի զգա­լի մասը, եթե ոչ ամբողջա­պես, ենթա­կա են գաղտնիության և չեն կարող առնվազն «հում» տեսքով հասա­նե­լի լինել հանրությա­նը, բայց 44-օրյա պատե­րազմի ցավա­գին շրջա­նա­կում դիվա­նա­գի­տա­կան-քաղա­քա­կան բաղադրի­չը առնվազն ներկա­յիս դրությամբ թերևս առա­վել քան կարև­որ է ընթա­ցիկ հրա­մա­յա­կաննե­րի տեսանկյունից, քան ռազմա­կա­նը: Իսկ բանն այն է, որ Հայաստա­նը ներկա­յումս կանգնած է որևէ նոր էսկա­լա­ցիա թույլ չտա­լու, որևէ նոր էսկա­լա­ցիա­յի հարցում իրե­նից կախվածն անե­լու օպե­րա­տիվ-մարտա­վա­րա­կան հրա­մա­յա­կա­նի առաջ և այդ իմաստով է, որ հույժ կարև­որ է դառնում քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան բաղադրի­չը, որովհետև այսօր գերա­զանցա­պես այդ գործի­քի գերարդյունա­վե­տությունն ու սխալնե­րից առա­վե­լա­գույնս զերծ լինելն է էսկա­լա­ցիոն տարբեր տրա­մա­չա­փի մարտահրա­վերնե­րը կանխարգե­լե­լու և չեզո­քացնե­լու առանցքա­յին նախադրյա­լը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ