21.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Չնա­յած բանակցա­յին գործընթա­ցին, Թիֆլի­սում եւ Բաքվում մշտա­կան հանդի­պումնե­րին, Ադրբե­ջա­նը շարունա­կում էր ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Այս մարտա­վա­րությունը ակտի­վո­րեն կիրա­ռում էին նաեւ թուրքե­րը 1918թ. հունվար-հունի­սին, երբ Բաթումում ու Տրա­պի­զո­նում ընթա­ցող բանակցություննե­րին զուգա­հեռ շարունա­կում էին ռազմա­կան գործո­ղություններն ու առաջխա­ղա­ցումը։

Հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­սություննե­րը կարգա­վո­րե­լու համա­ժո­ղո­վը պետք է հրա­վիրվեր 1919թ. նոյեմբե­րի 2‑ին. այսպի­սի նախնա­կան պայմա­նա­վորվա­ծություն էին ձեռք բերել Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րը:

Սակայն նոյեմբե­րի 5‑ին սկսված հարձա­կումըամբողջությամբ փոխում է իրա­վի­ճա­կը։ Ադրբե­ջա­նա­կան լայնա­ծա­վալ հարձա­կումը Զանգե­զուրի ուղղությամբ սպառնում էր ապա­կա­յունացնել իրա­վի­ճա­կը ողջ Անդրկովկա­սում, ինչն առա­ջացնում է ամե­րիկյան, բրի­տա­նա­կան եւ վրա­ցա­կան դիվա­նա­գի­տա­կան շրջա­նակնե­րի մտա­հո­գությունը։ Խնդիրն այն էր, որ Ադրբե­ջա­նը Զանգե­զուրն ընկճե­լու նպա­տա­կով տարբեր շրջաննե­րից ռազմա­կան ուժեր էր տեղա­փո­խել, ինչը զգա­լիո­րեն թուլացրել էր նրա հյուսի­սա­յին սահմաննե­րը, որտե­ղից արդեն մի քանի ամիս էր՝ նրան սպառնում էին Դենի­կի­նի կամա­վո­րա­կան բանա­կի ուժե­րը։ Չնա­յած ամե­րիկյան եւ բրի­տա­նա­կան զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը վստա­հեցրել էին Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությա­նը, թե Դենի­կի­նը չի ներխուժի Ադրբե­ջան, այնուա­մե­նայնիվ, վտանգը մեծ էր։

Դենի­կի­նի ներխուժման հարցն անհանգստացնում էր նաեւ Վրաստա­նին։ Բացի այդ, 1919թ. հոկտեմբե­րին Վրաստա­նի տարբեր շրջաննե­րում բռնկվել էին ժողովրդա­կան հուզումներ եւ ապստամբություններ, որոնք Վրաստա­նի իշխա­նություննե­րը ներկա­յացնում էին որպես բոլշեւիկյան ապստամբություն։ Զանգե­զուրի կռիվնե­րը կարող էին վերածվել հայ-ադրբե­ջա­նա­կան լայնա­ծա­վալ պատե­րազմի, ինչը վերը նշված իրա­դարձություննե­րի հետ կարող էր առիթ դառնալ հյուսի­սից ներխուժման կամ Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տության միջազգա­յին հեղի­նա­կությունը սասա­նե­լուն։ Սա էր պատճա­ռը, որ 1919թ. նոյեմբե­րին ռազմա­կան գործո­ղություննե­րին զուգա­հեռ ընթա­նում էր դիվա­նա­գի­տա­կան ակտիվ աշխա­տանք, եւ Վրաստա­նը ամե­րիկյան ու բրի­տա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ առա­ջին անգամ դառնում է հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության միջնորդ։

Միայն խաղաղ ճանա­պարհով

Զանգե­զուրում ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվե­լուց հետո Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խատիսյա­նը հուշա­գիր է հղում Ադրբե­ջա­նի ԱԳ նախա­րա­րին, որտեղ ասված էր, որ հարձակման պատճա­ռով Հայաստա­նը չի ուղարկում իր ներկա­յա­ցուցիչնե­րին Բաքու։ Հայաստա­նի կառա­վա­րությունը մեկ անգամ եւս հավաստում էր, որ երկու երկրի միջեւ առկա բոլոր վեճե­րը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանա­պարհով՝ միա­ժա­մա­նակ զգուշացնե­լով, որ «արյունա­լի դեպքե­րի հետա­գա զարգացման եւ նրա հետեւանքնե­րից Անդրկովկա­սի ամբողջ պատասխա­նատվությունը թողնում է Ադրբե­ջա­նի կառա­վա­րության վրա»։

1919թ. նոյեմբե­րի 13-ին Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րին դիմում են Անդրկովկա­սում Մեծ Բրի­տա­նիա­յի զինվո­րա­կան առա­քե­լության ղեկա­վար Օլի­վեր Ուորդրո­պը եւ գլխա­վոր կոմի­սար, Հասքե­լի տեղա­կալ գնդա­պետ Ջեյմս Ռեյը։ Նրանք կողմե­րին զգուշացնում էին, որ ռազմա­կան գործո­ղություննե­րի հետա­գա ծավա­լումը կարող է վերա­ճել լայնա­մասշտաբ պատե­րազմի, որը «կհա­րուցա­նե ուժեղ նախա­պա­շարմունք երկու կողմե­րու պահանջնե­րու իրա­վա­սության մասին ամբողջ աշխարհի աչքում ընդհանրա­պես եւ խաղա­ղության համա­ժո­ղո­վին մասնա­վո­րա­պես, ուստի ես հաստա­տա­պես խորհուրդ եմ տալիս ձեզ, ամեն գնով աշխա­տել հետ կասեցնել ընդհա­րումնե­րը եւ ամեն հնա­րա­վոր միջոցնե­րով աջակցել խաղա­ղության վերա­կանգնման եւ լուրջ նախազգուշացնում եմ Ձեզ, որ եթե փորձե լուծել այդ խնդի­րը զենքի ուժով՝ կծա­ռա­յե ի վնաս Ձեր կենսա­կան շահե­րին»։

Ամե­րի­կա­ցի­նե­րի ու բրի­տա­նա­ցի­նե­րի հաղորդագրությունն առա­ջացնում է հայկա­կան կողմի վրդովմունքը։ Նոյեմբե­րի 14-ին Խատիսյա­նը հեռագրում է Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Եվանգուլյա­նին․

«…Հարձակվել է Ադրբե­ջա­նը, ոչ թե մենք, մենք միայն պաշտպանվում ենք: Խնդրում եմ շտապ հայտնել նրանց, որ մենք խնդրում ենք կտրա­կա­նա­պես երաշխա­վո­րել մեզ հարձա­կումից եւ մաքրել Դարա­լագյա­զը եւ Զանգե­զուրը թաթարնե­րից, նրանց ներկա­յա­ցուցիչնե­րին ուղարկել տեղե­րը, որպեսզի իրենք համոզվեն, թե որն է ճշմարտությունը: Մենք մշտա­պես կողմ ենք եղել եւ հիմա էլ կողմ ենք Ռեյի եւ Ուորդրո­պի տեսա­կե­տին: Ապա­ցույցը՝ մեր մշտա­կան խնդրանքն է դադա­րեցնել ադրբե­ջա­նա­կան եւ թուրքա­կան բանդա­նե­րի առաջխա­ղա­ցումը եւ խորհրդա­ժո­ղո­վի հրա­վի­րումը: Խնդրեք նրանց մեզ անհա­պաղ հայտնել Ադրբե­ջա­նի պատասխա­նը, եւ ինչպի­սին պետք է լինեն մեր գործո­ղություններն այդ հայտա­րա­րությունից հետո» (ՀԱԱ, Ֆ.275, ց.6, գ.6, թերթ 1):

Նույն օրը Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հեռագրում է Ուորդրո­պին ու Ռեյին՝ ասե­լով, որ Հայաստա­նը միշտ կողմ է եղել խնդիրնե­րի խաղաղ կարգա­վորմա­նը, ինչի ապա­ցույցը նոյեմբե­րի 20-ին հրա­վիրվե­լիք հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ժո­ղովն է։

«Զանգե­զուրը Ադրբե­ջա­նի անբա­ժա­նե­լի մասն է»

Չնա­յած բանակցա­յին գործընթա­ցին, Թիֆլի­սում եւ Բաքվում մշտա­կան հանդի­պումնե­րին, Ադրբե­ջա­նը շարունա­կում էր ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Այս մարտա­վա­րությունը ակտի­վո­րեն կիրա­ռում էին նաեւ թուրքե­րը 1918թ. հունվար-հունի­սին, երբ Բաթումում ու Տրա­պի­զո­նում ընթա­ցող բանակցություննե­րին զուգա­հեռ շարունա­կում էին ռազմա­կան գործո­ղություններն ու առաջխա­ղա­ցումը։

Նոյեմբե­րի 16-ին գնդա­պետ Ռեյը հատուկ գրություն է հղում Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ուսուբբե­կո­վին, որտեղ մտա­հո­գություն էր հայտնում, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը Զանգե­զուրում կարող են վտանգել հաշտության համա­ժո­ղո­վը։

Մեկ օր անց, ի պատասխան Ռեյի հեռագրի, Ուսուբբե­կո­վը հայտնում է, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը պատե­րազմա­կան գործո­ղություն չի ծավա­լում, քանի որ Զանգե­զուրը Ադրբե­ջա­նի անբա­ժա­նե­լի մասն է։ Ավե­լին՝ Ուսուբբե­կո­վը նշում էր, որ այդ իրա­վունքը նրանց տվել է գնդա­պետ Հասքե­լը.

«Եվ այդ խնդրի վրա ոչ միայն վերջինս է այդպես նայում, այլ դաշնա­կիցնե­րը, հանձինս հաշտության համա­ժո­ղո­վի բարձր կոմի­սար Հասկե­լի, ճանա­չե­լով մեր անձեռնմխե­լի իրա­վունքը Զանգե­զուրի վրա։ Նախի­ջեւա­նի հարցի վերա­բերյալ կայա­ցած համա­ձայնության կետե­րից մեկի հիման վրա Հասկե­լը պահանջեց հայկա­կան կառա­վա­րությունից, որ սա օգնի Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը վերջ դնե­լու Զանգե­զուրի գավա­ռի ապստամբա­կան շարժմա­նը եւ ստի­պի այդ գավա­ռի հայ ազգաբնակչությա­նը հպա­տակվե­լու Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության պետա­կան իշխա­նությա­նը։ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության ստա­ցած վերջին տեղե­կություննե­րին նայած՝ հայկա­կան կառա­վա­րությունը ոչ միայն այդ իր պարտա­կա­նությունը չի կատա­րել գնդա­պետ Հասկե­լի առաջ, այլ ընդհա­կա­ռա­կը՝ Զանգե­զուրի գավառն է ուղարկել իր կանո­նա­վոր զորքը օգնե­լու եւ ուժե­ղացնե­լու ապստամբա­կան շարժումը։ Այդպի­սով, Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը ստիպված եղավ Ղարա­բա­ղի գենե­րալ նահանգա­պե­տին ուղարկել զինվո­րա­կան օգնություն՝ կարգը վերա­կանգնե­լու եւ հակազդե­լու հայ ապստամբնե­րի մեծա­մասնա­կան-անիշխա­նա­կան անընկճե­լի տրա­մադրությունը» («Հառաջ», 23 նոյեմբե­րի, 1919թ., թիվ 53

Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խատիսյանն արձա­գանքում է Ուսուբբե­կո­վի կամա­յա­կան մեկնա­բա­նություննե­րին՝ նշե­լով, որ «գերա­գույն կոմի­սար գնդա­պետ Հասկե­լը իր՝ Ադրբե­ջա­նի հետ կապված վերջին համա­ձայնության մեջ հաստա­տում է Զանգե­զուրի արդի վարչա­կան դրությունը, թողնե­լով կառա­վա­րությունը Հայ Ազգա­յին խորհրդին»։ Խատիսյա­նը նաեւ պարզա­բա­նում է, որ Հայաստա­նը զորք չի ուղարկել Զանգե­զուր, եւ ադրբե­ջա­նա­կան բանա­կի հարձակմա­նը դիմա­կա­յում են տեղի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը։

Նոյեմբե­րի վերջին Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Եվանգուլյա­նի հետ զրույցում Հասքելն անդրա­դարձել էր Զանգե­զուրի խնդրին՝ նշե­լով, որ «եթե հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆե­րանսը ոչ մի արդյունք չունե­նա, նա՝ գնդա­պետ Հասկե­լը, այդ խնդի­րը կլուծի այսպես. Զանգե­զուրի հայկա­կան մասը նա մտա­դիր է կցել Հայաստա­նին, իսկ Նախի­ջեւա­նը՝ Ադրբե­ջա­նին, Հայաստա­նը պայմա­նա­վորվում է թույլատրել գաղթա­կաննե­րի վերա­դարձը եւ բաց թողնել քոչվորնե­րին, իսկ Ադրբե­ջա­նը Ջուլֆա­յի ճանա­պարհը բանալ ու թույլ տալ հայ ճանա­պարհորդնե­րի ազատ երթեւե­կությունը» (ՀԱԱ, Ֆ.200, ց.1, գ.71, թերթ 1–7

Համա­ձայնա­գի­րը

Ի վերջո, Թիֆլի­սում երկա­րա­տեւ հանդի­պումնե­րից ու քննարկումնե­րից հետո նոյեմբե­րի 23-ին Հայաստանն ու Ադրբե­ջա­նը համա­ձայնա­գիր են ստո­րագրում։  

«Սույն համա­ձայնա­գի­րը՝ կնքված 1919թ. նոյեմբե­րի 23-ին՝ Թիֆլի­սում, Հայաստա­նի կառա­վա­րությունը ներկա­յացնող կառա­վա­րության նախա­գահ Խատիսյա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը ներկա­յացնող կառա­վա­րության նախա­գահ Ուսուբբե­կո­վի միջեւ, որո­շեց հետեւյա­լը.

1. Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը պարտա­վորվում են դադա­րեցնել ներկա­յում տեղի ունե­ցող բախումնե­րը եւ զենքի ուժին կրկին չդի­մել,

2. Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը համա­ձայնում են գործուն քայլեր ձեռնարկել Զանգե­զուր տանող ճանա­պարհնե­րը բացե­լու համար,

3. Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը պարտա­վորվում են բոլոր վիճե­լի հարցե­րը՝ ներառյալ սահմա­նա­յի­նը, այսուհե­տեւ լուծել խաղաղ համա­ձայնությամբ, մինչեւ Խաղա­ղության կոնֆե­րանսի ընդունած որո­շումնե­րը: Այն դեպքում, եթե հնա­րա­վոր չլի­նի խաղաղ համա­ձայնության հասնել, երկու կառա­վա­րություննե­րը պարտա­վորվում են ընտրել չեզոք անձի, որպես միջնորդ դատա­վո­րի, որի որո­շումնե­րը նրանք համա­ձայնում են համա­րել իրենց համար պարտա­դիր: Ներկա­յում այդպի­սի չեզոք անձ է ճանաչվում ԱՄՆ բանա­կի գնդա­պետ Ջեյմս Ռեյը:

4. Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րը պարտա­վորվում են անհա­պաղ հավա­սար թվով պատվի­րակներ ուղարկել կոնֆե­րանս, որը տեղի է ունե­նա­լու նոյեմբե­րի 26-ին՝ չորեքշաբթի, Բաքվում, ապա՝ դեկտեմբե­րի 4‑ին տեղա­փոխվե­լու է Թիֆլիս, որտեղ կոնֆե­րանսի նիստե­րը շարունակվե­լու են, եթե կողմե­րի համա­ձայնությամբ անհրա­ժեշտ չհա­մարվի այն ուրիշ տեղ տեղա­փո­խել: Կոնֆե­րանսը քննարկե­լու է բոլոր հարցե­րը, որոնք կառա­վա­րություննե­րի միջեւ վեճե­րի ու հակա­սություննե­րի պատճառ են, եւ լիա­զորված է լինե­լու լուծե­լու բոլոր հարցե­րը՝ համա­ձայնության կամ արբիտրա­ժի միջո­ցով:

5. Սույն համա­ձայնա­գիրն ուժի մեջ է մտնում ստո­րագրման պահից եւ մշտա­կան ուժ է ստա­նում երկու պետություննե­րի խորհրդա­րաննե­րի կողմից վավե­րացվե­լուց հետո:

Համա­ձայնա­գի­րը ստո­րագրվում է երեք օրի­նա­կով՝ անգլե­րեն եւ ռուսե­րեն, որոնցից ամեն լեզվով մեկա­կան օրի­նակ տրվում է Դաշնա­յին Գերա­գույն կոմի­սա­րի ներկա­յա­ցուցչին եւ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րի նախա­գահնե­րին:

Որպես վկա համա­ձայնա­գի­րը ստո­րագրում է նաեւ Վրաստա­նի հանրա­պե­տության ԱԳ նախա­րար Գեգեչկո­րին եւ Դաշնա­յին կոմի­սա­րի տեղա­կալ Ռեյը» (ՀԱԱ, ֆ.275, ց.6, գ.11, թերթ 39):

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ