17.2 C
Yerevan

Հայկա­կան Հարցի Լուծման Հայե­ցա­կարգը

Նման համա­ժո­ղովրդա­կան միասնության բացա­կա­յությունն էր հիմնա­կան պատճառնե­րից մեկն այն բանի, որ հայե­րին չհա­ջողվեց դե ֆակտո ստեղծել այն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստա­նը, որի կայա­ցումը նախա­տեսված էր Սևրի պայմա­նագրով դե յուրե և որը հռչակվեց 1919թ. մայի­սի 28-ին Հայաստա­նի խորհրդա­րա­նի կողմից անկա­խության առա­ջին տարե­դարձի օրը։

Կարեն Միքա­յելյան

Արդի փուլում Հայկա­կան հարցի լուծման քաղա­քա­կան դոկտրի­նի թեզիսներ

Միջազգա­յին կյանքում Ինքնուրույն Հայկա­կան Գործո­նի ձևա­վորման ճանա­պարհին

Համաշխարհա­յին Հայության՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության, Արցա­խի և Սփյուռքի, – որը ներկա­յացնում է Արևմտա­հա­յե­րի ավե­լի քան յոթ միլիոն ժառանգնե­րին, Օսմանյան կասրության նախկին հայ քաղա­քա­ցի­նե­րի սերունդնե­րին, – ջանքե­րի միա­վո­րում՝ արդի պատմա­կան փուլում Հայկա­կան հարցի լուծման համար

Հայկա­կան հարցի լուծման քաղա­քա­կան դոկտրի­նի թեզիսներ՝ հարցի արև­ե­լա­հայ և արևմտա­հայ ասպեկտնե­րով

  1. ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության վերա­կանգնում, որը խախտվել է 1920թ. խորհրդա-քեմա­լա­կան ագրե­սիա­յով, երկրի մասնատման արդյունքում, որն ամրագրվել է 1921թ. մարտի 16‑ի և 1921թ. հոկտեմբե­րի 13‑ի Մոսկվա­յի և Կարսի պայմա­նագրե­րով, 1921թ. հուլի­սի 5‑ի ՌԿ(բ)Կ Կավբյուրո­յի որոշմամբ; հասնել դե յուրե ՀՀ-ին Արցա­խի փաստա­ցի միա­վորման ճանաչմա­նը, ազգի անվտանգ, դինա­միկ և հեռանկա­րա­յին զարգացմա­նը։
  2. Արևմտա­հա­յե­րի՝ Օսմանյան կայսրության նախկին քաղա­քա­ցի­նե­րի սերունդնե­րի անտեսված շահե­րի պաշտպա­նություն, ովքեր փրկվել են Մեծ Եղեռնից և ցրված են աշխարհով մեկ, նրանց ոտնա­հարված իրա­վունքնե­րի վերա­կանգնում; հասնել այն բանին, որպեսզի Թուրքիան փոխհա­տուցի հասցրած մարդկա­յին, բարո­յա­կան, նյութա­կան և տարածքա­յին վնա­սը Մեծ Եղեռնի՝ մարդկության դեմ հանցա­գործության արդյունքում, որը վաղե­մության ժամկետ չունի։

Հայե­րի քաղա­քա­կան պատմության անա­չառ և պատասխա­նա­տու վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգի պարտություննե­րի և կորուստնե­րի՝ պետա­կա­նության, ազգաբնակչության, տարածքնե­րի կորստի պատճառնե­րի մեջ, օբյեկտիվ պատճառնե­րից բացի, որոնք կապված են աշխարհագրության և նվա­ճողնե­րի առանձնա­հատկություննե­րի հետ, էական դեր է խաղա­ցել ազգի, նրա ընտրա­նու միասնության բացա­կա­յությունը Ազգա­յին Գերխնդիրնե­րի շուրջ, մանա­վանդ պատմության բախտո­րոշ պահե­րին պատասխա­նա­տու որո­շումներ կայացնե­լու համար։ Այս մասին պերճա­խոս վկա­յում են ազգա­յին մեծություննե­րի՝ պատմա­բաննե­րի, գրողնե­րի, աստվա­ծա­բաննե­րի բազմա­թիվ վկա­յություննե­րը, սկսած Խորե­նա­ցուց, Եղի­շեից մինչև Րաֆֆի, Օրմանյան, Լեո, Չարենց և այլք։

Պետա­կա­նության բազմա­դարյա կորստից հետո նորա­գույն պատմությունը երկու անգամ հայե­րին անկա­խությունն ու ազա­տությունը վերա­կանգնե­լու հնա­րա­վո­րություն ընձե­ռեց։ Առա­ջին անգամ 1918թ.՝ բոլշև­իկնե­րի կողմից Ռուսա­կան կայսրության փլուզումից և Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, և երկրորդ անգամ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Արտա­կարգ իրա­վի­ճա­կի պետա­կան կոմի­տեի անդամնե­րի՝ ԳԿՉՊ-ականնե­րի խռո­վության, Սառը պատե­րազմի ավարտի և Նոր Ռուսաստա­նի ձևա­վորման գործընթա­ցում։

Բայց ոչ առա­ջին, ոչ երկրորդ դեպքում Հայությունը պատրաստ չէր ազգա­յին պետա­կա­նության վերա­կանգնմա­նը։ Չկար ոչ նման նպա­տա­կին համա­պա­տասխա­նող գործունակ կազմա­կերպություն, ոչ նման համազգա­յին ծրա­գիր։

Նման հեռա­հար ծրագրե­րը, ավե­լի ճիշտ՝ երա­զանքնե­րը, հայե­րը կապում էին Թուրքա­հա­յաստա­նի (Արևմտա­հա­յաստա­նի) հետ։ Արտա­քին ճնշման ներքո 1914թ. թուրքա­կան կառա­վա­րությունը ստիպված էր համա­ձայնել բարե­փո­խումներ անցկացնե­լու Արևմտյան Հայաստա­նում, որոնց իրա­կա­նա­ցումը Ռուսաստա­նի, Ֆրանսիա­յի և Անգլիա­յի հսկո­ղությամբ հնա­րա­վո­րություն կստեղծեր Հայկա­կան հարցի խաղաղ լուծման համար. սկզբում բարե­փո­խումներ, հետո՝ ինքնա­վա­րություն, իսկ ապա­գա­յում՝ նպաստա­վոր հանգա­մանքնե­րի և ազգի պատրաստ լինե­լու պայմաննե­րում՝ նաև պետա­կա­նության ու ինքնիշխա­նության հնա­րա­վոր վերա­կանգնում։

Սակայն Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը խանգա­րեց այս հույսե­րի իրա­կա­նացմա­նը։ Ավե­լին, հայե­րը անպաշտպան գտնվե­ցին ազգա­յին աղե­տը՝ Մեծ Եղեռնը 1915–1923թթ. կանխե­լու առջև։ Արևմտա­հա­յաստա­նի և Կիլի­կիա­յի տարածքնե­րը զրկվե­ցին իրենց հայ բնակչությունից, որտեղ հայերն ապրում էին հազա­րամյակներ շարունակ։ 1914թ. Օսմանյան կայսրությունում 2.500.000 հայից 1915–23թթ. Հայոց ցեղասպա­նության ժամա­նակ սպանվեց 1,5 միլիո­նը, իսկ մյուսնե­րը բռնի տեղա­հանվե­ցին, թուրքացվե­ցին, մահմե­դա­կա­նացվե­ցին։

Ճակա­տի կազմա­լուծումը բոլշև­իկյան հեղաշրջման արդյունքում թույլ տվեց թուրքե­րին անցնել հակա­հարձակման, նորից իրենց վերահսկո­ղության տակ վերցնել Արևմտյան Հայաստա­նը, որն այդ ժամա­նակ գրե­թե լիո­վին ազա­տագրվել էր գենե­րալ Յուդե­նի­չի ռուսա­կան բանա­կի կողմից, և հարկադրել հռչա­կել Անդրկովկա­սի անկա­խությունը՝ այն կտրե­լով Ռուսաստա­նից։ Կովկասյան թաթարնե­րը (ներկա­յիս ադրբե­ջանցի­նե­րը) թուրքե­րի և վրա­ցի­նե­րը՝ գերմա­նա­ցի­նե­րի աջակցությամբ երկրա­մա­սը կիսե­ցին միմյանց միջև՝ հայե­րին թողնե­լով 12 հազ. քառ. կմ տարածք։ Թիֆլի­սում հիմնադրված Հայ Ազգա­յին խորհուրդը Ռուսա­հա­յե­րի համա­գումա­րում 1917թ. սեպտեմբե­րին՝ որպես նախնա­կան նպա­տակ ունե­նա­լով մասնակցել Ռուսաստա­նը ֆեդե­րա­տիվ դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության վերա­փո­խե­լու Հիմնա­դիր ժողո­վին, ստիպված էր տեղա­փոխվել Երև­ան և 1918թ. մայի­սի 28-ին հռչա­կել Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խությունը։

Թուրքիան պարտություն կրեց Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում, Կոստանդնուպոլսի դատա­րա­նը երիտթուրքե­րի պարագլուխնե­րին դատա­պարտեց մահա­պատժի։

Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչնե­րը՝ Ավե­տիս Ահա­րոնյա­նի գլխա­վո­րությամբ, և Հայկա­կան ազգա­յին պատվի­րա­կությունը՝ Պողոս Նուբա­րի գլխա­վո­րությամբ, 1919թ. փետրվա­րի 12-ին Փարի­զի Խաղա­ղության կոնֆե­րանսում ներկա­յացրին «Հայոց պահանջա­տի­րության հուշա­գի­րը»։ Հուշագրում թվարկվում էին հետևյալ դրույթնե­րը. Հայոց անկախ պետության ճանա­չում յոթ վիլա­յեթնե­րի և Կիլի­կիա­յի սահմաննե­րում՝ դրանց Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքի միացմամբ։ Հայաստա­նը պետք է ստա­նար փոխհա­տուցում (20 մլրդ ֆրանկ) կրած կորուստնե­րի և վնա­սի համար, իսկ պատե­րազմի ժամա­նակ բռնի արտաքսվածնե­րը պետք է հնա­րա­վո­րություն ստա­նա­յին վերա­դառնա­լու հայրե­նիք։ Հայե­րի զանգվա­ծա­յին ոչնչացման մեղա­վորնե­րը, որն արդեն 1915թ. մայի­սի 24-ին  Անգլիա­յի, Ռուսաստա­նի և Ֆրանսիա­յի կառա­վա­րություննե­րի համա­տեղ Հռչա­կագրով որակվել էր որպես հանցա­գործություն մարդկության դեմ, պետք է պատժվեին։

1920թ. օգոստո­սի 10‑ի Սևրի պայմա­նագրի համա­պա­տասխան՝ Թուրքիան, ինչպես և դաշնա­կից տերություննե­րը, ճանա­չեց Հայաստա­նի անկա­խությունը Էրզրումի, Տրա­պի­զո­նի, Վանի և Բիթլի­սի վիլա­յեթնե­րի սահմաննե­րում։

Արևմտա­հա­յե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, որ փրկվել էին Ցեղասպա­նությունից 1917 և 1919թթ., երկու համա­գումար անցկացրին Երև­ա­նում։ Առա­ջին դեպքում՝ փախստա­կաննե­րի կարիքնե­րը հոգա­լու, երկրորդ դեպքում՝ իրենց ոտնա­հարված իրա­վունքնե­րը պաշտպա­նե­լու համար՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության իշխա­նա­կան կառույցնե­րի շրջա­նակնե­րում։ Արևմտա­հա­յե­րի 12 պատվի­րակ, որոնք ընտրվել էին փետրվա­րի 13‑ի Երկրորդ համա­գումա­րի նիստում, իրենց տեղն զբա­ղեցրին Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդա­րա­նում։

«Հայ-հայկա­կան երկկողմ բանակցություննե­րը» 1919թ. հոկտեմբե­րի 29-ից մինչև նոյեմբե­րի 16‑ը Երև­ա­նում, ՀՀ իշխա­նություննե­րի և Արևմտա­հա­յությա­նը ներկա­յացնող Ազգա­յին պատվի­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի միջև  ձախողվե­ցին։ Արև­ելյան (ռուսա­հայ) և արևմտյան (թուրքա­հայ) հայե­րի ներկա­յա­ցուցիչնե­րից կոա­լի­ցիոն կառա­վա­րության ստեղծման ջանքե­րը անհա­ջո­ղություն կրե­ցին։ Հայե­րին չհա­ջողվեց ստեղծել անհրա­ժեշտ միասնա­կան ճակատ, առա­ջին հերթին՝ ուժեղ բանակ, և բոլո­րով դիմա­կա­յել գալիք նոր աղետնե­րին։

Նման համա­ժո­ղովրդա­կան միասնության բացա­կա­յությունն էր հիմնա­կան պատճառնե­րից մեկն այն բանի, որ հայե­րին չհա­ջողվեց դե ֆակտո ստեղծել այն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստա­նը, որի կայա­ցումը նախա­տեսված էր Սևրի պայմա­նագրով դե յուրե և որը հռչակվեց 1919թ. մայի­սի 28-ին Հայաստա­նի խորհրդա­րա­նի կողմից անկա­խության առա­ջին տարե­դարձի օրը։ Այդ նույն պատճա­ռով Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պարտություն կրեց համա­տեղ խորհրդա-քեմա­լա­կան ագրե­սիա­յից։ Հայաստա­նը մասնատվեց և կորցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստա­նը, այլև Արև­ելյան Հայաստա­նի մեծ մասը՝ Նախիջև­ա­նը, Կարսը, Ղարա­բա­ղը և Ջավախքը։ Միայն Երև­ա­նի նահանգի մի մասը մնաց հայե­րին՝ Խորհրդա­յին Հայաստա­նի տեսքով։

Հայաստա­նը կորցրեց ինքնիշխա­նությունը և զրկվեց Հայկա­կան հարցը ինքնուրույն և անմի­ջա­կա­նո­րեն լուծե­լու հետա­գա հնա­րա­վո­րությունից։

Թուրքիա­յի և Խորհրդա­յին Միության սահմաննե­րը որոշվե­ցին 1921թ. մարտի 16-ին՝ համա­ձայն Մոսկվա­յի պայմա­նագրի, իսկ Խորհրդա­յին Հայաստա­նի սահմաննե­րը՝ 1921թ. հոկտեմբե­րի 13-ին՝ համա­ձայն Կարսի պայմա­նագրի ու համա­ձայն Ռուսաստա­նի կոմունիստա­կան (բոլշև­իկյան) կուսակցութան Կովկա­սի բյուրո­յի 1921թ. հուլի­սի 5‑ի որոշման։

Հայկա­կան հարցի լուծման, գոնե մասամբ,  վերջին փորձը պարտություն կրեց 1923թ. Լոզա­նի կոնֆե­րանսում, երբ թուրքա­կան կողմը հրա­ժարվեց տրա­մադրել տարածքներ՝ «Հայ ազգա­յին օջա­խը» Կիլի­կիա­յում՝ արևմտա­հայ փախստա­կաննե­րի վերա­դարձի համար։

Հայաստա­նի Հանրա­պե­տության խորհրդայնա­ցումից և Փարի­զում Հայ ազգա­յին պատվի­րա­կության գործունեության դադա­րե­ցումից հետո հայե­րը զրկվե­ցին Լիա­զոր Ներկա­յա­ցուցչից՝ ազգա­յին շահե­րի պաշտպա­նության, պահանջներ ներկա­յացնե­լու համար, ինչպես նաև այդ ուղղությամբ ամեն տեսակ գործունեության հնա­րա­վո­րությունից։

Հայկա­կան հարցի լուծումը սփյուռքում վերածվեց գերա­զանցա­պես Հայոց ցեղասպա­նության ճանաչմա­նը հասնե­լու գործունեության։

Իսկ Արև­ելյան Հայաստա­նի մնա­ցած հողի վրա, 1918–1921թթ. անհա­ջող փորձից հետո, հիմա նորից պատմությունը հնա­րա­վո­րություն է տալիս ազգա­յին-պետա­կան վերածննդի, կորսվա­ծի մասնա­կի վերա­դարձի համար։

Դրա համար անհրա­ժեշտ է ազատվել թերարժե­քության բարդույթից, թե ազգից քիչ բան է կախված, եթե չկա երրորդ ուժի աջակցությունը, թե, իբր, հայե­րը ոչ մի կերպ չէին կարող խուսա­փել Մեծ Եղեռնից, թե, իբր, նրանք դատա­պարտված էին կորցնե­լու անկա­խությունը, ազա­տությունն ու Առա­ջին հանրա­պե­տության տարածքնե­րը 1918–1921թթ.։

Դատա­պարտվա­ծության այդ բարդույթը, սեփա­կան անսա­սան իրա­վունքի համոզվա­ծության և սեփա­կան ուժե­րի հանդեպ վստա­հության բացա­կա­յությունը, Հայոց Համազգա­յին Շարժման (ՀՀՇ, 1990–1991թթ.)՝ իբրև այդպի­սի­նի (հայկա­կան և համազգա­յին) վերածվե­լու տապա­լումը, չկա­րո­ղա­նա­լով ապա­հո­վել պատասխա­նա­տու համազգա­յին որո­շումնե­րի ընդունումը՝ ահա սրանք դարձան ՀՀ Սահմա­նադրության ընդունման պատճա­ռը՝ ի հեճուկս Անկա­խության հռչա­կագրի ոգու ու տառի, որով նախա­տեսվում էր դե յուրե Արցա­խի միա­ցում ՀՀ-ին։ Արդա­րա­ցում չկա նաև Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության իրա­վա­բա­նա­կան իրա­վա­հա­ջորդությունից հրա­ժարվե­լուն։ ՀՀ և ԼՂՀ իշխա­նություննե­րի ընդունած «ինքնո­րոշման» մարտա­վա­րությունը այսպես կոչված ղարա­բաղյան հակա­մարտության լուծման հասնե­լու համար՝ վնա­սա­կար է և անհե­ռանկա­րա­յին։ Անհրա­ժեշտ է քաղա­քա­կան կամք դրսև­ո­րել՝ անվա­նե­լու իրերն իրենց անուննե­րով, այն է՝ ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության մասնա­կի վերա­կանգնում, որը խախտվել է բոլշև­իկնե­րի կողմից, այլ ոչ թե իներցիա­յով շարունա­կել սխալ դիրքո­րո­շումը (իբր հնա­րա­միտ), որը հակա­մարտության սկզբում պարտադրվեց սկսնակ ոչ արհեստա­վարժ գործիչնե­րին։

Արևմտա­հա­յե­րի Լիա­զոր Ներկա­յա­ցուցչա­կան Մարմնի ձևա­վորման գործընթա­ցը, Արևմտա­հա­յե­րի Ազգա­յին Համա­գումա­րի հիմնումը 2011թ. դեկտեմբե­րի 10–11-ին Փարի­զում (Սևրում), Արևմտա­հա­յե­րի երրորդ համա­գումա­րում, նոր հեռանկարներ է բացում Հայկա­կան հարցի լուծման համար՝ Համաշխարհա­յին Հայության  բաղկա­ցուցիչ մասե­րի միջև աշխա­տանքի և դերե­րի բաժանման, լայնա­ծա­վալ Համա­հայկա­կան Ծրագրե­րի կազմման և իրա­կա­նացման միջո­ցով, որոնք կապա­հո­վեն Հայրե­նի­քում և Սփյուռքում  հայե­րի անվտանգ, և հեռանկա­րա­յին զարգա­ցումը։

Դրա համար անհրա­ժեշտ է Սփյուռքի՝ ազգի երկու երրորդի, նրա կարև­ո­րա­գույն ռեսուրսի՝ իր պատմա­կան առա­քե­լությա­նը համա­պա­տասխա­նող կազմա­կերպվա­ծություն և մասնակցություն Հայոց պետա­կա­նության վերա­կանգնման և դինա­միկ զարգացման գործընթա­ցում, դե յուրե Արցա­խի միա­ցում ՀՀ-ին, Համաշխարհա­յին Հայության իրա­վունքնե­րի և շահե­րի պաշտպա­նություն՝ Թուրքիա­յի կողմից 1915–1923թթ. իրա­կա­նացված Հայոց ցեզասպա­նության ճանաչմա­նը, նրա կրած մարդկա­յին, բարո­յա­կան, նյութա­կան և տարածքա­յին վնա­սի փոխհա­տուցմա­նը  հասնե­լու գործում։ Այդ մասնակցությունը կարող է ապա­հովվել այդ առա­քե­լությա­նը համա­պա­տասխա­նող՝ աշխարհի հայ համայնքնե­րի վերա­կազմա­կերպման պարա­գա­յում, այնպի­սի բյուջե­նե­րով, որոնք կգո­յա­նան անդա­մավճարնե­րից և բարե­գործա­կան վճարնե­րից (ազգա­յին տուրք)։

Արևմտա­հա­յե­րի Ազգա­յին Համա­գումա­րի լիա­զո­րությունը և ներկա­յա­ցուցչա­կա­նությունը կարող են ապա­հովվել նրա լիարժեք բաժանմունքնե­րի ձևա­վորման ճանա­պարհով, որոնք համա­պա­տասխան ձևով կներկա­յացնեն աշխարհի կազմա­կերպված հայ համայնքնե­րը, որոնց ընդհա­նուր կարո­ղությունը կգե­րա­զանցի ՀՀ բյուջեն։ Նման սփյուռքի կայա­ցումը թույլ կտա միա­վո­րել ՀՀ և Սփյուռքի ջանքե­րը, մշա­կել և իրա­կա­նացնել այնպի­սի վճռո­րոշ, լայնա­ծա­վալ համա­հայկա­կան ծրագրեր և նախագծեր, որոնք կապա­հո­վեն Ինքնուրույն Հայկա­կան Գործո­նի ձևա­վո­րումը միջազգա­յին կյանքում, ինչն իր հերթին թույլ կտա ազգին դառնա­լու, վերջա­պես, իր ճակա­տա­գի տերը։

Արևմտա­հա­յե­րի Ազգա­յին Համա­գումար

Մաղա­քիա Օրմանյա­նի անվան Հայկա­կան հարցի ուսումնա­սիրման միջազգա­յին կենտրոն

Կարեն Միքա­յելյան

Նորատ Տեր-Գրի­գորյանց

Վարդան Թաշճեան

Վաչա­գան Պետրոսյան

Վահան Մելիքյան

Արամ Ղուշչյան

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ