Հայաստան

Հայաստանն Ու Իրանը՝ Նույն Խնդրի Առաջ

Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբեք թույլ չի տալու միջազգային սահմանների փոփոխություն, և ուժեղ դիմադրելու է` տարածաշրջանի գեոպոլիտիկ փոփոխություններին, և դրանք համարում է իր կարմիր գիծը։ Պարզ է, որ այս պայմաններում, երբ որ Իրանն ու Հայաստանը փոխկապված անվտանգության կենսական խնդիրներ ունեն, եթե Հայաստանի անվտանգությունը խաթարվի, ապա Իրանի անվտանգությունն էլ է խաթարվում։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի հարձակման դեպքում, Իրանը բնական դաշնակից է, և երկու երկրների ընդհանուր շահերն ու անվտանգությունը պատրաստ է պաշտպանել։

Փույա Հոսսեինի

ԱԽ քարտուղարի այցը Թեհրան ցույց է տալիս, որ Հայաստանն ու Իրանն ունեն կենսական անվտանգության միևնույն մտահոգիչ խնդիրները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեինին (Իրան, Թեհրան):

-Պարոն Հոսսեինի, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան և հանդիպումն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս փուլում (Թեհրան-Բաքու լարվածության ֆոնին) նման այցն ինչո՞վ է կարևոր:

-Ներկայիս տարածաշրջանային իրավիճակում, Հայաստանի և Իրանի սերտ համագործակցությունը շատ կարևոր էմեր երկու երկրների ընդհանուր անվտանգության և շահերի համար։ Այդ իսկ պատճառով, մեր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը լավագույնս կարող են մոտեցնել մեր երկու երկրների քաղաքականությունն ու ռազմավարությունը տարածաշրջանում առկա մարտահրավերներին, սպառնալիքներին դիմադրելու համար։ Այս այցըԹեհրան-Բաքու և Բաքու-Երևան լարվածության ֆոնի վրա, ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն ունեն կենսական անվտանգության միևնույն մտահոգիչ խնդիրները։ Եվ Իրանի կողմից մեծապես կարևորվում է համագործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով։ Իրանն ու Հայաստանը դեմ են որևէ միջանցքի, որը Հայաստանում Հայաստանի վերահսկողությունից դուրս կլինի, և կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը։

–Արդյոք Իրանը կարող է լինել Հայաստանի բնական դաշնակիցը` ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիայի դեպքում:

– Իրանը բազմիցս հայտարարել է, որ երբեք թույլ չի տալու միջազգային սահմանների փոփոխություն, և ուժեղ դիմադրելու է` տարածաշրջանի գեոպոլիտիկ փոփոխություններին, և դրանք համարում է իր կարմիր գիծը։ Պարզ է, որ այս պայմաններում, երբ որ Իրանն ու Հայաստանը փոխկապված անվտանգության կենսական խնդիրներ ունեն, եթե Հայաստանի անվտանգությունը խաթարվի, ապա Իրանի անվտանգությունն էլ է խաթարվում։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի հարձակման դեպքում, Իրանը բնական դաշնակից է, և երկու երկրների ընդհանուր շահերն ու անվտանգությունը պատրաստ է պաշտպանել։

–Թեհրան – Բաքու հարաբերությունները կկարգավորվե՞ն, նախօրեին ԱԳ նախարարների հեռախոսազրույցն ի՞նչ նշանակություն ուներ, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Այդ հեռախոսազրույցը Իրանի կողմից ևս մի քայլ էրկառավարելի դարձնելու համար իրավիճակը երկու երկրների միջև և վերջին զարգացումները պայթյունավտանգ իրավիճակում։ Իսրայելը, Թուրքիան և այլ ուժերը հրահրում են ԱդրբեջանինԻրանի դեմ, բախման մեջ ունենալով իրենց շահը և Իրանը ներքաշելով պատերազմի մեջ։ Վերջին զարգացումները սադրիչ ու դավադիր գործողություններ էին Իրանի դեմ, և Իրանը դա գիտակցում է։ Փորձում է չեզոքացնել դավադրությունները, բայց ո’չ իր շահերը և կարմիր գծերը անտեսելով։ Ադրբեջանն ու Իրանը ունեն երեք հիմնական հիմնահարց իրար մեջ, և մինչև դրանք չլուծվեն, դրական ու ստատիկ վիճակ այդ հարաբերություններում չի սպասվում։ Այդ հիմնահարցերն են 1. Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում, և իրենց հարաբերություններն ու համագործակցությունը Իրանի դեմ։ 2. Ադրբեջանի նկրտումները, ծրագրերը Հայաստանի Սյունիքի նկատմամբ ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դավադիր ծրագիրը։ 3. Պանթուրքիզմի գաղափարախոսությունըԹուրքիայի ու Ադրբեջանի կողմից, և դրանից բխող բոլոր վտանգները Իրանի համար, նկատի ունենալով, որ Իրանի Ադրբեջանին ու Թուրքիային սահմանակից շրջանները ազերիախոս բնակչություն ունեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ազդեցություն ունենալ նշված բնակչության վրա։ Եվ Ադրբեջանում շիաական համայնքի վրա բռնաճնշումները` Ադրբեջանի պետության կողմից։ Ժամանակ առ ժամանակ երկու երկրների հարաբերություններն ու հակասությունները թեժանում կամ մեղմանում են, մինչև նշված երեք հիմնահարցերը չլուծվեն։

Հոդված՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *