17.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Էկարտի մասին տեղե­կություններ է հայտնում նաեւ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության գլխա­վոր քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյա­նը։ Նա պատմում է, որ մոտ 6 տարի Թավրի­զում փաստա­բա­նությամբ էր զբաղվում։


Անտոն Մարա­կուտիի մտքով անգամ չէր անցնում, որ հայ հետա­խույզնե­րը վաղուց արդեն վերծա­նում են ադրբե­ջա­նա­կան հեռագրե­րը եւ տեղյակ են Հայաստան այցե­լե­լու իր մտադրությա­նը։

Նրա այցե­լությունն աննկատ չէր լինե­լու, եւ հավա­նա­բար ավստրիա­ցի սպան շատ էր զարմա­ցել, երբ Երեւան-Ալեքսանդրա­պոլ գնացքում հայ միլի­ցիո­ներնե­րը նրան ձերբա­կա­լել էին ու առգրա­վել ուղե­բե­ռը՝ տարբեր մարդկանց հասցեագրված նամակներ, քարտեզներ եւ 7000 ռուբլի՝ Նիկո­լա­յի թղթադրամնե­րով։

Լրտե­սա­կան այս պատմությունը վաղուց էր սկսվել. տեւա­կան ժամա­նակ հայե­րը կարո­ղա­նում էին վերծա­նել ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի ծածկագրված հեռագրե­րը, որոնցից մեկը՝ թիվ 120‑ը, վերա­բե­րում էր հենց Անտոն Մարա­կուտիին, որի այցե­լության մասին տեղե­կացնում էր Թիֆլի­սում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի տեղա­կալ Վեքի­լո­վը.

«Երեւան, Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Հախվերդո­վին (Թիֆլի­սից)

Մոտ օրերս Երեւան է գալիս ավստրիա­կան կապի­տան, թնդա­նո­թա­ձիգ Անտոն Մարա­կուտին։ Նա մտա­դիր է անցնել Խալիլ բեյի բանա­կը։ Աջակցություն ցույց տվեք նրան, եթե անհրա­ժեշտ կհա­մա­րեք։ N120, 5 դեկտեմբե­րի, 1919թ.» (Գաղտնի փաստաթղթե­րը. Ադրբե­ջա­նի դավադրա­կան գործունեությունից մի էջ, Երեւան, 1920թ.։ Գլխա­վոր շտա­բի տպա­րան, էջ 45–46)։

Դատա­վա­րությունը

Անտոն Մարա­կուտին ծնվել էր Ավստրո-Հունգա­րիա­յի Շտի­րիա հերցո­գությունում 1887թ.։ Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին նա ծառա­յել էր նախ՝ հետեւա­կա­յին զորա­մա­սում, ապա՝ դարձել հրե­տա­նա­վոր, իսկ վերջում՝ դիտորդ-օդա­չու։ Պատե­րազմի վերջին ամիսնե­րին Մարա­կուտին տեղա­փոխվել էր Թիֆլիս՝ ավստրիա­կան զինվո­րա­կան առա­քե­լության կազմում ծառա­յե­լու։

Մարա­կուտիին ձերբա­կա­լե­լուց տասն օր անց՝ դեկտեմբե­րի 19-ին, Երեւա­նի քաղա­քա­յին դումա­յի շենքում սկսվում է դռնբաց դատա­վա­րությունը։

Պատե­րազմի ավարտից հետո իր գործունեության մասին մեղադրյա­լը հայտնում է, որ որո­շել էր մնալ Կովկա­սում եւ զբաղվել առեւտրով. իր հայրե­նի­քում հեղա­փո­խություն էր սկսվել, եւ իր վերա­դարձը վտանգա­վոր էր։ Հենց առեւտուր անե­լու նպա­տա­կով էլ նա պատրաստվում էր Հայաստա­նից անցնել Նախի­ջեւան, ապա՝ Պարսկաստան՝ ծանոթնե­րի մոտ։ Այդ նպա­տա­կով նա հանդի­պել էր Վրաստա­նում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչին՝ խնդրե­լով աջակցել։

Ձերբա­կալման պահին Մարա­կուտին ուներ նաեւ ռազմա­տե­ղագրա­կան 5 քարտեզ՝ Մերձա­վոր Արեւելքի (1։200 մասշտա­բի), Արեւմտյան Պարսկաստա­նի (1։50 մասշտա­բի), Կովկա­սի եւ Թուրքեստա­նի (1։100 մասշտա­բի), հարա­վա­րեւմտյան Ասիա­յի եւ Հայաստա­նի՝ Սեւա­նա լճի եւ հարա­կից շրջաննե­րի (1։20 մասշտա­բի)։ Դատա­խազ Լազա­րեւի հարցին, թե ինչո՞ւ էր հետը վերցրել քարտեզնե­րը, Մարա­կուտին ասել էր՝ ճանա­պարհին չմո­լորվե­լու համար։ Բացի այդ, քարտեզնե­րում նշված էին մի շարք բնա­կա­վայրեր, որոնք առնչություն չունեին Մարա­կուտիի երթուղու հետ, ինչի վերա­բերյալ ավստրիա­ցի սպան պարզա­բա­նել էր, թե այդ նշումնե­րը վաղուց է արել։ Իր ելույթում դատա­խազ Լազա­րեւը նշել էր, որ թեեւ ոչ բոլոր քարտեզներն են ռազմա­տե­ղագրա­կան, սակայն սովո­րա­կան ճանա­պարհորդը դրանց կարի­քը չուներ։

«Բոլոր քարտեզնե­րը վերա­բե­րում են Հայաստա­նի այն շրջաննե­րին, որտեղ հակա­պե­տա­կան շարժումներ են սկսվել։ Գյոկչա­յի շրջա­նի ռազմա­տե­ղագրա­կան քարտե­զը կարեւոր նշա­նա­կություն ունի Խալիլ բեյի համար։ Ես դատա­րա­նի ուշադրությունն եմ հրա­վի­րում այն փաստի վրա, որ քարտեզնե­րի վրա կան մեղադրյա­լի ճամփորդության հետ առնչություն չունե­ցող նշումներ»,- ասում է դատա­խազ Լազա­րեւը։

Ուր էր գնում Մարա­կուտին

Ըստ մեղադրյա­լի՝ նա առեւտրա­կան գործե­րով ցանկա­նում էր անցնել Նախի­ջեւան, ապա՝ Պարսկաստան։ Դատա­րանն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հայաստան անցնե­լիս Մարա­կուտիի մոտ չի եղել որեւէ ապրանք, որը նա կարող էր փոխա­նա­կել կամ վաճա­ռել։ Սպան մեկնա­բա­նում էր, թե իր այս այցե­լության նպա­տակն էր ծանո­թա­նալ Պարսկաստա­նում եղած գործա­րար հնա­րա­վո­րություննե­րին։ Նա ասել էր, որ Պարսկաստա­նում ցանկա­նում էր շուկա­ներ գտնել մանգա­ղի եւ գերանդու համար, որոնք արտադրվում էին իր քեռու գործա­րա­նում։ Իր ծանոթնե­րից մեկը՝ ինժե­ներ Էկարտը, հայտնել էր, թե այդ ապրանքի մեծ պահանջարկ կա Պարսկաստա­նում։ Սրա­նով էր նաեւ Մարա­կուտին բացատրում ընդա­մե­նը 7 000 ռուբլի գումար ունե­նա­լը՝ ասե­լով, թե դա բավա­րար չէր առեւտուր սկսե­լու համար։

Թավրի­զում Մարա­կուտին պետք է ապրեր ինժե­ներ Էկարտի բնա­կա­րա­նում, որին ինքը ճանա­չում էր Պարսկաստա­նում աշխա­տած ժամա­նա­կից։ Դատա­րա­նում այս հարցի վերա­բերյալ ուշագրավ տեղե­կություններ է հայտնում հակա­հե­տա­խուզության կապի­տան Մուրադյա­նը։ Նա պատմում է, որ 1915թ. ռուսա­կան հրաձգա­յին ստո­րա­բա­ժա­նումնե­րից մեկի կազմում մտել է Թավրիզ։

«Գերմա­նա­կան բոլոր լրտեսնե­րը փախել էին, սակայն ռուսա­կան հակա­հե­տա­խուզությունը հայտնա­բե­րում է լրտեսնե­րի ցանկը, որոնց թվում էր եւ ինժե­ներ Էկարտը, ինչպես նաեւ գերմա­նա­կան գվարդիա­յի սպա Էլմա­նը։ Թավրի­զում եղած ժամա­նակ ես հաճախ այցե­լում էի Ամե­րիկյան միսիա, որի պաշտոնյա­նե­րի հետ մտե­րիմ հարա­բե­րություններ ունեի։ Այնտեղ ծանո­թա­ցել էի ապաստա­նած մի տիկնոջ հետ, որը, ինչպես պարզվեց հետա­գա­յում, Էլմա­նի կինն էր։ Ես հավաստի տեղե­կություններ ստա­ցա տիկնո­ջից, որ Էկարտը լրտես է եւ ռուսնե­րի գալուց առաջ թաքնվել է»,- դատա­րա­նում ասել էր Մուրադյա­նը։

Մարա­կուտին հայտա­րա­րում է, որ ինքը երբեւէ չի լսել կապի­տան Մուրադյա­նի հայտնած տեղե­կություննե­րը, իսկ Էկարտը երբեւէ չի խոսել դրա մասին։

Էկարտի մասին տեղե­կություններ է հայտնում նաեւ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության գլխա­վոր քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյա­նը։ Նա պատմում է, որ մոտ 6 տարի Թավրի­զում փաստա­բա­նությամբ էր զբաղվում։ «Շուկա­յի տաղա­վարնե­րից մեկի վրա ամրացված էր ինժե­ներ Էկարտի ընկե­րության վահա­նա­կը։ Որքան ինձ հայտնի է, նա առեւտրով չէր զբաղվում։ Գերմա­նա­կան հյուպա­տո­սի ձերբա­կա­լությունից եւ արտաքսումից հետո Էկարտը թաքնվեց, եւ ռուսա­կան զորքե­րի գտնվե­լու ողջ ընթացքում հորի­զո­նում չէր երեւում։ Երբ թուրքե­րը գրա­վե­ցին Թավրի­զը, Էկարտը հայտնվեց. պարզվեց, որ նա թաքնվել էր պարսիկնե­րի մոտ։ Էկարտը մեծ դեր ուներ թուրքե­րի համար. Թավրի­զում նա հայտնի էր որպես Կենտրո­նա­կան պետություննե­րի գործա­կալ եւ Դաշնա­կիցնե­րի դեմ քարոզչություն էր իրա­կա­նացնում»,- վկա­յել էր Տեր-Հակոբյա­նը։

Տարա­կա­նո­վը

Ձերբա­կա­լության պահին Մարա­կուտիի մոտ հայտնա­բերվել էր Երեւա­նի բնա­կիչ Մելիք-Շահնա­զա­րո­վին եւ բանա­կի մատա­կա­րարման գլխա­վոր վարչության աշխա­տա­կից Տարա­կա­նո­վին հասցեագրված նամակներ։ Առա­ջի­նում ոմն Դրե­յե­րը խնդրում էր Երեւա­նում եղած ժամա­նակ հյուրընկա­լել Մարա­կուտիին։ Երկրորդը, ըստ քննության եզրա­կա­ցության, անձնա­կան բնույթի էր եւ գործին չէր առնչվում։ Քննության ընթացքում նամակնե­րի հասցեա­տե­րե­րը հայտա­րա­րել էին, որ Մարա­կուտիին չեն ճանա­չում։ Պատմա­բան Վանիկ Վիրաբյա­նը գրում է, որ Իվան Տարա­կա­նո­վը, այնուա­մե­նայնիվ, լրտե­սությամբ զբաղվում էր, որը մի քանի ամիս անց բացա­հայտում է հայկա­կան հակա­հե­տա­խուզությունը։ «1920 թ. մարտի 4‑ին, Մարա­կուտիի գործին զուգա­հեռ, Երեւա­նի քաղա­քա­յին ինքնա­վա­րության դահլի­ճում տեղի ունե­ցավ Ռուսաստա­նի Օռլո­վի նահանգի Վոլխով քաղա­քի բնա­կիչ, Ռուսաստա­նի քաղա­քա­ցի, Հայաստա­նի Հանրա­պե­տության զինվո­րա­կան գլխա­վոր հայթայթիչ գրա­սենյա­կի նախկին վարիչ Իվան Ալեքսեեւիչ Տարա­կա­նո­վի (կամ Տարա­կա­նո­վի­չի) դատը: Տարա­կա­նո­վը մեղադրվեց դավա­ճա­նության եւ զինվո­րա­կան գաղտնիքնե­րը թշնա­մուն հայտնե­լու մեջ» (Վանիկ Վիրաբյան, «Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան անվտանգության համա­կարգի ստեղծումը եւ գործունեությունը 1918–1920թթ.», Երեւան, 2015թ., էջ 248)։

Դատավճի­ռը

Վերջին խոսքում Մարա­կուտին ասում է, որ հայտնվել է «Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան ինտրիգնե­րի թակարդում», ոչինչ չի իմա­ցել, հակա­ռակ դեպքում իրեն այսպի­սի վտանգի չէր ենթարկի։ «Եթե ես ուզե­նա­յի այսպի­սի գործե­րով զբաղվել, ապա ում ասես կծա­ռա­յեի, բայց ոչ՝ մուսուլմաննե­րին։ Պատե­րազմի ընթացքում ես լավ եմ ճանա­չել նրանց։ Կրկնում եմ՝ գնում էի Թավրիզ առեւտրա­կան գործե­րով։ Հայաստա­նի դեմ ոչինչ չունեմ։ Խնդրում եմ հավա­տալ իմ խոսքե­րի անկեղծությա­նը եւ արդա­րացնել ինձ»,- ասել էր նա։

Զինվո­րա­կան դատա­րա­նը մեղա­վոր է ճանա­չում Անտոն Մարա­կուտիին եւ դատա­պարտում 15 տարվա տաժա­նակրության։ 1920թ. հունվա­րի սկզբին Մարա­կուտին ներման խնդրանքով դիմում է Հայաստա­նի խորհրդա­րա­նին, սակայն լրտե­սա­կան գործունեության անհերքե­լի ապա­ցույցնե­րի հիման վրա խորհրդա­րա­նը նրա խնդրանքին չի ընդա­ռա­ջում։

Մարա­կուտիի դատա­պարտումից հետո Երեւա­նում ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի պաշտո­նա­կա­տար Միրբա­բաեւը անմի­ջա­պես հաղորդում է Բաքու՝ հայտնե­լով ավստրիա­ցի սպա­յի ձերբա­կա­լության եւ հայե­րի կողմից ծածկագրե­րի վերծանման մասին:

Մարա­կուտին բանտում մնում է մինչեւ 1920թ. նոյեմբե­րի վերջը։ Ինչպես գրում է Վանիկ Վիրաբյա­նը, Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Սիմոն Վրացյա­նը 1920թ. նոյեմբե­րի 27-ին գրում էր, որ «իր ժամա­նա­կին այդ գործընթացն ունե­ցել է ցանկա­լի նշա­նա­կությունը եւ ըստ այդմ Մարա­կուտիի բանտում մնա­լը այլեւս անհրա­ժեշտություն չէ, եւ առա­ջարկում էր ներում շնորհել նրան՝ աքսո­րե­լով Հայաստա­նի սահմաննե­րից դուրս», ինչն էլ տեղի է ունե­նում 1921թ. փետրվարյան ապստամբության օրե­րին. Մարա­կուտին Վրացյա­նի հանձնա­րա­րա­կա­նով անցնում է Թուրքիա, ապա՝ Եվրո­պա։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են փաստաթղթեր Հայաստա­նի Ազգա­յին արխի­վից:

Առնչվող Հոդվածներ