18 C
Yerevan

Հասկա­նա­լու Հրա­մա­յա­կա­նը

Ի՞նչ տեղի ունե­ցավ հաղթա­նա­կից հետո, որ Հայաստա­նը ոչ միայն համա­ձայնվեց զիջումնե­րի, այլև սկսեց քննարկել թե որ տարբե­րակն է առա­վել հարմար երկուսին էլ, մինչ Հայաստա­նի բնակչությունը բանից անտեղյակ հավա­տում էր, որ Ադրբե­ջա­նը մի կերպ է շալվա­րը հագին պահում:

Արա­յիկ Մկրտումյան

2020թ, նոյեմբե­րի 9‑ից հետո մարդկանց ուշադրությունը մի պահ նորից սևեռվեց բանակցա­յին գործընթացնե­րի վրա ու մարդիկ ուզում էին հասկա­նալ, թե ի վերջո ով ինչ է բանակցել, որ եկավ հասավ 2020թ. 44-օրյա պատե­րազմին:
Էստ էության ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխա­նություննե­րը չեն փորձում մարդկանց բացատրել, հասկացնել, թե ինչ է տեղի ունե­ցել բանակցություննե­րում: Ի վերջո ինչպես է եկել հասել այն վիճա­կին, երբ այլևս ոչ մի հնա­րա­վո­րություն չմնաց պատե­րազմից բացի: Ընդ որում էլ ավե­լի զայրա­ցուցիչ ու անհասկա­նա­լի է, որ 2020թ. ծանր պատե­րազմն ու պարտությունը բաժին հասավ հայկա­կան կողմին, որը 1994թ. այնպի­սի տպա­վո­րիչ հաջո­ղություններ էր գրանցել, որ ադրբե­ջանցի­նե­րը ճարա­հատյալ զինա­դա­դար խնդրե­ցին: Ավե­լորդ չի լինել ասել, որ 44-օրյա­յին հայե­րը շատ ավե­լի ուժեղ դիմադրություն ցույց տվին, քան ադրբե­ջանցի­նե­րը՝ առա­ջին պատե­րազմում: Ինչպե՞ս ստացվեց, որ հայկա­կան կողմը 1994թ. մինչև 2020թ. այնպես արեց, որ հասունա­ցավ երկրորդ խոշոր պատե­րազմը, որն էլ խոշոր հաշով ջրեց նախկին հաղթա­նա­կը: Եվ արդյո՞ք միայն հայկա­կան կողմի մեղա­վո­րությունն էր այդ, ինչպես, որ փորձում են բոլո­րին համո­զել ադրբե­ջանցի­նե­րը: Պետք է ասել, որ նրանց մոտ դա լավ է ստացվում: Եվս մի հարց: Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստա­նը հաղթա­նա­կից հետո, փոխա­նակ դիվա­նա­գի­տո­րեն շարունա­կե­լու գործը, այսինքն գրի­չով ստո­րագրե­լու արյամբ ձեռք բերված հաղթա­նա­կը, սկսեց բանակցել, թե որ հողը երբ ու ինչպես է վերա­դարձնե­լու: Ու նաև ապշեցնող է այն, որ պարտված ադրբե­ջանցի­նե­րը դարձան պահանջող, իսկ հայե­րը՝ ոչ այն է խուսա­փում էին պատասխա­նից, ոչ այն է՝ արդա­րա­նում:
«Հաղթողնե­րի բարե­կամներն ավե­լա­նում են»: Մենք, սակայն, տապա­լե­ցինք այդ աքսիո­ման անգամ: Ինչքան, որ դժվար է ապա­ցուցել, որ երկրա­գունդը կլոր չէ, այնքան էլ ավե­լի դժվար է սեփա­կան հաղթա­նա­կը մսխել անպատմե­լի արա­գությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ «հաղթա­նա­կը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է» ասացվածքը ևս կարո­ղա­ցանք հերքել, քանի որ ադրբե­ջանցի­նե­րը իրենց պարտությունը երե­սուն տարում դարձրին հաղթա­նակ, իսկ մենք՝ հաղթա­նա­կը վերա­ծե­ցինք պարտության:
1994թ. հայկա­կան կողմը չգի­տես ինչու ստո­րագրեց մի պայմա­նա­գիր, որով հենց այդ պահին շարունակվող հաղթա­նա­կը դարձավ լղոզված մի բան: Այդ պայմա­նագրով հաղթողն ու պարտվո­ղը հավա­սարվե­ցին իրար ու ադրբե­ջանցին, ով խնդրում էր չկրա­կել, դարձավ պահանջող: Սկսեց բանակցել հավա­սա­րը-հավա­սա­րի հետ սկզբունքով, մինչդեռ Ադրբե­ջա­նը միայն մի բան պիտի աներ՝ խնդրեր այլևս չկրա­կել, խնդրեր այլևս առաջ չգալ, խոսեր մարդու իրա­վունքնե­րի և նման այլ գեղե­ցիկ բանե­րի մասին: Բայց ոչ, ամենև­ին էլ ոչ: 1994թ. հաղթա­նա­կը լղո­զե­լուց հետո շարունակվեց հայկա­կան կողմի անհասկա­նա­լի, ոչ ադեկվատ պահվածքը: 1999թ. նոյեմբե­րի 19-ին Հայաստա­նը Ստամբուլում ստո­րագրեց Եվրո­պա­կան անվտանգության խարտիան, որի հիմնա­կան էությունն այն էր, որ Հայաստա­նը համա­ձայնվում է, որ ԵԱՀԿ‑ի շրջա­նակնե­րում բոլոր կոնֆլիկտնե­րը լուծվում են տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի հիման վրա: Այդ փաստա­թուղթը քոչարյա­նա­կաննե­րը ներկա­յացնում են որպես դիվա­նա­գի­տա­կան մեծա­գույն նվա­ճում, իսկ ներկա­յիս իշխա­նություննե­րը հայտա­րա­րում են, որ ստո­րագրե­լով այդ փաստա­թուղթը, Հայաստանն ընդունել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, շատ էլ թե այդ ամբողջա­կա­նության մեջ բառա­ցի նշված չէր Արցա­խի մասին:
Ներկա­ներն ու նախկիննե­րը թող շարունա­կեն իրար հետ անպտուղ բանա­վե­ճը, իսկ մենք տեսնենք, թե ինչ տեղի ունե­ցավ հետո:
1994թ. սկսած(նույնիսկ դեռ 1992-ից, երբ Ադրբե­ջա­նը կնքեց «Դարի պայմա­նա­գի­րը») Ադրբե­ջա­նը փորձում էր հասկա­նալ, թե ով ում բարե­կամն է(մի բան, որ մեզ մոտ այդպես էլ չստացվեց), Հայաստա­նը շարունա­կեց անհասկա­նա­լի քաղա­քա­կա­նություն և անկախ նրա­նից, թե 1999‑ի Ստամբուլի ստո­րագրությունը ձեռքբե­րում էր, թե ոչ, Հայաստա­նը բանակցում էր միայն մի հարցի շուրջ՝ զիջումնե­րի: Բանակցություններ էր ընթա­նում, թե Հայաստա­նը հողե­րի որ մասը երբ և ինչպես պիտի հանձնվի Ադրբե­ջա­նին:
Հենց այս է անհասկա­նա­լի: Ի՞նչ տեղի ունե­ցավ հաղթա­նա­կից հետո, որ Հայաստա­նը ոչ միայն համա­ձայնվեց զիջումնե­րի, այլև սկսեց քննարկել թե որ տարբե­րակն է առա­վել հարմար երկուսին էլ, մինչ Հայաստա­նի բնակչությունը բանից անտեղյակ հավա­տում էր, որ Ադրբե­ջա­նը մի կերպ է շալվա­րը հագին պահում:
1990-ականնե­րին Երև­ա­նի թաղե­րում մի տարօ­րի­նակ խաղ կար տարածված՝ սիլլա-քացի-կարա­տե: Այդ խաղի ժամա­նակ մի հոգի սկսում էր իր ձեռքի բութ մատը արագ-արագ շարժել ու տեմպով կրկնել՝ սիլլա-քացի կարա­տե բառե­րը: Մատը շարժո­ղի դիմա­ցը կանգնա­ծը պիտի շարժման ընթացքում բռներ նրա մատը և որպես «պարգև» ստա­նում էր այն, որ բառի արտա­սանման ժամա­նակ բռնել էր մատը: Այսինքն եթե մատը բռնում էր սիլլա բառի ժամա­նակ, նրան ապտա­կում էին, եթե քացի՝ ապա ոտքով էին խփում, իսկ եթե կարա­տե՝ ապա…մի խոսքով հասկա­ցաք: Ինչ տարբե­րակ էլ որ լիներ, միևնույն է հարված էիր ստա­նում:
Համա­ձայն եմ, հիմար խաղ է: Չարժե խաղալ մի խաղ, որի բոլոր տարբե­րակնե­րում էլ ծեծ ես ուտում:
Իսկ հայկա­կան դիվա­նա­գի­տությունը հենց այդպես էլ վարվեց: Չգի­տես ինչու նա համա­ձայնվեց Ադրբե­ջա­նի հետ սիլլա-քացի-կարա­տե խաղալ, բայց չբռնեց նրա մատը այնքան, որ Ադրբե­ջա­նը 2020թ. սեպտեմբե­րի 27-ին որո­շեց, որ հերիք է սպա­սի ու եղավ և՛ ապտա­կը, և՛ քացին, և՛ կարա­տեն:
Մամուլում տարածված նյութե­րի համա­ձայն Սերժ Սարգսյա­նը 2016թ. Քառօրյա­յից հետո Արցա­խում ասել էր, որ եթե զիջումնե­րին չհա­մա­ձայնվեն, ապա «Ղարսի» փոխա­րեն «Ստե­փա­նա­կերտ» ենք երգե­լու: Հատկանշա­կան է, որ Քառօրյան ևս ներկա­յացվում է որպես հաղթա­կան պայքար ու թշնա­մին, ըստ որոշ մեկնա­բա­նություննե­րի, նահանջում էր, հայե­րը անցնում էին հակա­հարձակման ու խուճա­պա­հար ադրբե­ջանցի­նե­րը նորից զինա­դա­դար խնդրե­ցին Մոսկվա­յի միջո­ցով:
1999թ. ստո­րագրությունը համա­րում են ձեռքբե­րում, որից հետո Հայաստա­նը սկսեց համա­ձայնվել զիջումնե­րին, 2016թ. հաղթա­կան Քառօրյաից հետո երկրի նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ պետք է զիջել: Մի բան այն չէ: Հաղթո­ղը պարգև­ատրվում է, ոչ թե տուժում: Այլա­պես ստացվում է, որ մենք տուժել ենք մեր հաղթա­նակնե­րից:
Հիմա ի՞նչ կատարվեց 90-ականնե­րին: Ռուսնե՞րը ստի­պե­ցին մեզ հրա­ժարվել մեր հաղթա­նակնե­րից: Կառավարիչնե՞րն էին ոչ պրոֆե­սիո­նալ: Դավաճա՞ն էին:
Իսկ գուցե այդ ամե­նի խորքա­յին պատճա­ռը ողջ ժողովրդի գիտակցության ցածր մակարդակն էր: Չէ, որ այդ օրե­րին, երբ որևէ բան էր ստո­րագրվում, թեև չկար համա­ցանց, բայց թերթե­րը գրում էին, հեռուսա­տե­սությունը՝ հաղորդում: Նույնիսկ եթե հայկա­կան թերթե­րը չգրեին, հայկա­կան հեռուստաա­լիքնե­րը չխո­սեին, ապա գոնե արտա­սահմանյան ռադիոա­լիքնե­րը խոսում էին, թերթե­րը՝ գրում: Մի՞թե ոչ ոք չհասկա­ցավ, թե ինչ է կատարվում: Մի՞թե մի ողջ ժողո­վուրդ կուրա­ցել ու խլա­ցել էր ու չէր հասկա­նում, թե ինչ է կատարվում, թե ով ում հետ ինչ է բանակցում ու ինչ է լինե­լու: Մի՞թե Հայաստա­նում ոչ մի քաղա­քա­գետ, իրա­վա­բան, գիտնա­կան, ոչ ոք այդպես էլ չտե­սավ, չնկա­տեց, չհասկա­ցավ: Նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստա­նում տոտալ ապա­տե­ղե­կատվություն էր պտտվում, մի՞թե Սփյուռքում ոչ ոք ևս չնկա­տեց: Չէ որ Եվրո­պա­յում և Ամե­րի­կա­յում հասա­նե­լի էին բոլոր լուրե­րը: Մի՞թե ողջ աշխարհում միլիոննե­րով ապրող հայե­րից ոչ ոք չհասկա­ցավ, թե ինչ բանակցություններ են գնում: Գուցե հայկա­կան իշխա­նություննե­րին ճնշում էին ամե­նա­ծանր ձևով ու այլընտրանք չկար: Գուցե հայկա­կան իշխա­նություննե­րը լուռ ու հուսա­հատ սպա­սում էին, որ գոնե մի տեղից մեկը կգո­ռա, որ տեղի է ունե­նում սարսա­փե­լին, որ հենց հիմա ոչ թե բանակցություններ են, այլ դատավճիռ է ստո­րագրվում:
Մի՞թե դրա­նից հետո էլ տարի­ներ շարունակ ողջ աշխարհի հայությունը կուրա­ցած ու խլա­ցած էր ու չէր տեսնում, որ Հայաստա­նը ավե­լի է սեղմվում պատին, իսկ Ադրբե­ջանն ավե­լի է կատա­ղում: Որ այդ ամե­նը շուտով պայթե­լու է:
Բայց ոչ: Ոչինչ տեղի չունե­ցավ: Իսկ հետո տեղի ունե­ցավ 2020‑ը:
Ու հիմա, երբ մենք զարմա­ցած ու զայրա­ցած ենք, մի՞թե հարց չի առա­ջա­նում, թե ո՞ւր էր մեր մտա­հո­գությունն ու տենդա­գին աշխա­տանքը առաջ, երբ այն շատ էր պետք: Երբ անհրա­ժեշտ էր, երբ պարտա­դիր էր:
Գուցե պետք է ասել, որ մենք ուղղա­կի համազգա­յին անտարբե­րության էինք մատնված: Կար իշխա­նություն ու մենք ոչնչի չխառնվե­ցինք, հավա­տա­ցինք, որովհետև այդպես ավե­լի ձեռնտու էր, ու պատասխա­նատվությունից՝ ազատ: Այնպես, ինչպես որ հիմա ենք ուզում գտնել միայն մեկ մեղա­վոր: Չէ, որ այդպես ավե­լի հարմար է: Լևո­նը ծախեց 1994թ-ին, Քոչարյա­նը՝ 1999-ին, Սարգսյա­նը 2008–2018-ին, Փաշինյա­նը՝ 2020-ին ու շարունա­կում է մինչև հիմա:
Այդպես լավ է, չէ՞: Մեղա­վոր է միայն մի հոգի, իսկ մենք բոլորս՝ ազատ ենք պատասխա­նատվությունից: Իսկ հետո՞: Ո՞վ է պատասխա­նա­տու լինե­լու ապա­գա­յի համար: Հերթա­կան անվա­նա­կան առաջնորդը, թե մեր բոլո­րիս հավա­քա­կան անտարբե­րությունը:

Առնչվող Հոդվածներ