17.2 C
Yerevan

Հայաստա­նի Ապա­գա­յի Երաշխի­քը

Միակ քաղա­քա­կան ու ռազմա­կան ուժը, որի շնորհիվ թուրքերն այսօր ռուսնե­րի հետ ձեռք ձեռքի տված չեն գտնվում Երև­ա­նի կենտրո­նում, դա արևմուտքն է՝ Միացյալ Նահանգնե­րի գլխա­վո­րությամբ։ Այն խոսակցություննե­րը, որ ՀԱՊԿ‑ը որևէ երաշխիք է տրա­մադրում Հայաստա­նին, այնքան դատարկ ու անի­մաստ է, որ չի դիմա­նում նույնիսկ պարզ քննա­դա­տությա­նը։ Համոզված եմ, որ Հայաստանն արևմուտքի հետ որոշ պայմա­նա­վորվա­ծություններ և երաշխիքներ ստա­նա­լուց հետո պետք է իր շարժման վեկտո­րը փոխի դեպի արևմուտք։

Բագրատ Առա­քելյան

Հայաստա­նը կարող է շրջա­դարձ կատա­րել, միայն եթե կարո­ղա­նա արևմուտքի հետ տնտե­սա­կան ու ռազմա­կան երաշխիքնե­րի շուրջ պայմա­նա­վորվել

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է քաղա­քա­կան վերլուծա­բան Բագրատ Առա­քելյա­նը (Չեխիա, Պրա­հա):

– ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյանն ասել է, որ Ռուսաստա­նից երես թեքե­լը ճիշտ չէ, Հայաստա­նը պարզա­պես անվտանգության երաշխիքնե­րի փնտրտուքի մեջ է։ Ձեր դիտարկմամբ՝ անվտանգա­յին այլ երաշխիքներ կարո՞ղ են լինել, եթե Հայաստա­նը շարունա­կի մնալ ՀԱՊԿ անդամ։ 

-Վերջին տարի­նե­րի մեր ապրած դառը փորձը մեկ անգամ ևս ապա­ցուցեց, որ մենք տասնամյակներ շարունակ զբաղվել ենք ինքնա­խա­բեությամբ: Դեռ 19-րդ դարի սկզբում՝ Թուրքմենչա­յի պայմա­նագրի ստո­րագրումից ի վեր, երբ արև­ելյան Հայաստա­նը մտավ Ռուսաստա­նի կազմի մեջ, մեր ազգը շարունա­կա­բար հույսեր է փայփա­յել իբր թե Ռուսատսա­նը մեր բարե­կամն է և իր գործո­ղություննե­րը մեր շահե­րից են բխում։ Սակայն վերջին 200 տարվա պատմությունը ցույց տվեց, որ Ռուսաստա­նը մշտա­պես  Հայաստա­նը դիտարկել է իբրև իր սեփա­կա­նություն, որի միջո­ցով կարող է առևտուր անել՝ սկզբից  Օսմանյան կայսրության, հետո նաև Թուրքիա­յի հետ։ Այդ ամբողջ ժամա­նա­կա­հատվա­ծում մենք միայն տուժել ենք, հողեր կորցրել, մեր զինվորնե­րը մասնակցե­լով ռուսա­կան մի քանի պատե­րազմնե­րում հսկա­յա­կան զոհեր են տվել՝ պաշտպա­նե­լով միմիայն ռուսա­կան կայսրության շահե­րը՝ ոչ մի բան դրա դիմաց չստա­նա­լով մեր սեփա­կան երկրի ու ազգի համար։

Ցավոք սրտի մեր էլի­տա­նե­րը չեն գիտակցել և կարծում եմ՝ մինչ  օրս չեն գիտակցում, որ մենք իբրև ազգ էլի ու էլի կանգնում ենք նույն փոցխի վրա ու վնա­սում ինքներս մեզ։ Եթե վերցնենք վերջին ժամա­նա­կաընթացքը, երբ Հայաստանն անկա­խություն ձեռք բերեց, մենք դարձյալ վիզներս ծռած մտանք Կրեմլի ստեղծած տարբեր ռազմա­կան ու քաղա­քա­կան միություննե­րի մեջ՝ ինչ-որ օգուտ ակնկա­լե­լով։ Արցախյան պատե­րազմը կարծես թե պետք է վերջ տար այդ ակնկա­լիքնե­րին, քանի որ ռուսնե­րի դավա­ճա­նությունն ակնհայտ էր։ Ասեմ ավե­լին՝ այդ պատե­րազմը կազմա­կերպված էր ոչ միայն Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի, այլ նաև Ռուսաստա­նի կողմից։ Պետք է արձա­նագրել, որ միակ քաղա­քա­կան ու ռազմա­կան ուժը, որի շնորհիվ թուրքերն այսօր ռուսնե­րի  հետ ձեռք ձեռքի տված չեն գտնվում Երև­ա­նի կենտրո­նում, դա արևմուտքն է՝ Միացյալ Նահանգնե­րի գլխա­վո­րությամբ։ Այն խոսակցություննե­րը, որ ՀԱՊԿ‑ը որևէ երաշխիք է տրա­մադրում Հայաստա­նին, այնքան դատարկ ու անի­մաստ է, որ չի դիմա­նում նույնիսկ պարզ քննա­դա­տությա­նը։ Համոզված եմ, որ Հայաստանն արևմուտքի հետ որոշ պայմա­նա­վորվա­ծություններ և երաշխիքներ ստա­նա­լուց հետո պետք է իր շարժման վեկտո­րը փոխի դեպի արևմուտք։։ Դա մեր միակ հնա­րա­վորթյունն է պահպա­նել Հայաստանն իբրև պետություն և հայությունն իբրև ազգ, որը ներկա­յացնում է այդ պետությունը։Առաջարկվող այլընտրանքնե­րը կա՛մ ինքնա­խա­բե­րություն է,կա՛մ պարզա­պես դավա­ճա­նություն, ազգա­յին շահե­րի դավա­ճա­նություն։

-Կա տեսա­կետ, որ անվտանգության երաշխա­վո­րին փոխե­լը կարող է հանգեցնել Ռուսաստա­նի հետ հակա­մարտության։ Իսկ արդյոք Հայաստանն այսօր այդպի­սի մի հակա­մարտության մեջ չէ։Արցախյան պատե­րազմից սկսած, Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմից մեկ օր առաջ ՌԴ-Ադրբե­ջան ստրա­տե­գիա­կան գործընկե­րության մասին պայմա­նագրի ստո­րագրումը, դրան հաջորդած ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը, Հայաստա­նի ներսում և Հայաստա­նի շուրջ, արդյոք հենց այն մասին չէ, որ Ռուսաստա­նը Հայաստա­նի դեմ հակա­մարտության մեջ է։

Դուք շատ ճիշտ նշե­ցիք հարցի մեջ, որ Հայաստանն այսօր գործ ունի Ռուսաստան-Ադրբե­ջան տանդե­մի հետ, որի կորդի­նացված գործո­ղություննե­րը շատ պարզ  կարդացվում են՝ դա և՛ Սյունի­քի միջանցքի բացման պահանջն է, որը հնչում է թե՛ Ադրբե­ջա­նի և թե՛ Ռուսաստա­նի կողմից և նաև այդ խնդրի հետ ուղղա­կիո­րենն կապված Արցա­խի շրջա­փա­կումը, որը դե ֆակտո սատարվում է ռուսա­կան այսպես  կոչված խաղա­ղա­պահնե­րի կողմից, համե­նայնդեպս ոչ մի կերպ չի խոչընդոտվում։ Դրա հետ մեկտեղ կարող ենք նաև վերհի­շել նաև այն քաղա­քա­կան ճնշումը, որը գալիս է Կրեմլից։ Այնպես որ, այո՛ Ռուսաստա­նի հետ հակա­մարտությունն այսօր արդեն տեղի է ունե­նում և, ինչ խոսք, էլ ավե­լի կզարգա­նա այն դեպքում, եթե Հայաստա­նը շրջվի դեպի արևմուտք և փորձի Ռուսաստա­նի հետ խզել  քաղա­քա­կան ու ռազմա­կան կապե­րը։ Բայց  ես նախորդ հարցի պատասխա­նի մեջ նշե­ցի, որ Հայաստա­նը կարող է այդ շրջա­դարձը կատա­րել միայն այն դեպքում, եթե կարո­ղա­նա արևմուտքի հետ պայմա­նա­վորվել թե՛ տնտե­սա­կան և թե՛ ռազմա­կան երաշխիքներ ստա­նալ։ Նման երաշխիքնե­րի պատրաստա­կա­մության մասին խոսում են մի քանի փաստեր, որոնք տեղի են ուենցել  վերջին ժամա­նա­կա­հատվա­ծում՝ սկսած միջազգա­յին խաղա­ղա­պահ ուժեր տրա­մադրե­լու առա­ջարկից, որն արեց արևմուտքը և վերջացրած՝ Նենսլի Փելո­սիի այցով, որի ընթացքում հայտա­րարվեց այն մասին, որ Միացյալ Նահանգնե­րը պաշտպա­նե­լու է ժողովրդա­վա­րությունը Թայվա­նից մինչև Հայաստան։ Հիշենք նաև, որ վերջերս Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևի  նոր պատե­րազմի հրահրումնե­րը սառեցրեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­րի հեռա­խո­սա­զանգը։ Ուզում եմ նշել, որ վերը նշված փաստե­րը միայն այն գործո­ղություններն են, որոնք հայտնի են հանրությա­նը։ Համոզված եմ, որ այդ ամե­նի հետև­ում գոյություն ունեն ավե­լի լուրջ առա­ջարկներ, որոնք արևմուտքը պատարստ է ուղղել հայկա­կան կողմին։ Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մենք այսօրվա դրությամբ այլընտրանքներ չունենք։

-Կոնկրետ Արցա­խի համար անվտանգա­յին այլ երաշխա­վորներ կարո՞ղ են լինել, որևէ պետություն կհա­մա­ձայնի՞ այնտեղ խաղա­ղա­պահ առա­քե­լություն իրա­կա­նացնել՝ Ռուսաստա­նի փոխա­րեն, թե՞ այս պահին ռուս խաղա­ղա­պահնե­րին այլընտրանք չկա

-Նման երաշխիքնե­րի հնա­րա­վո­րություն գոյություն ունի, որովհետև մենք այսօր ոչ մի այլ երաշխիք չունենք։Բոլորս էլ տեսնում ենք, որ այսօր փսևդո խաղա­ղա­պահ ուժե­րը հանձնում են հայկա­կան դիրքե­րը, թույլ են տալիս Արցա­խի շրջա­փա­կումն ու դե ֆակտո ոչ մի ազդե­ցություն չունեն Ադրբե­ջա­նի վրա։Հիշեցնեմ, որ ռուսա­կան կողմն իր վրա է վերցրել Լաչի­նի միջանցքի անխա­փան գործունեությունն ու այսօր իր պարտա­կա­նություննե­րը չի կատա­րում։ Դրա­նից բացի՝ այս տարի­նե­րի ընթացքում մի քանի անգամ Ադրբե­ջա­նի կողմից անօ­րի­նա­կան դիրքա­վե­րա­փո­խում է տեղի ունե­ցել, ինչին Ռուսաստա­նը դարձյալ ոչ մի կերպ չի արձա­գանքել՝  մնա­լով ուղղա­կի դիտորդի դերում։ Հարց է առա­ջա­նում՝ մենք ընդհանրա­պես ինչ երաշխիքնե­րի մասին ենք խոսսում, եթե իրենք  կա՛մ չեն կարո­ղա­նում կա՛մ պարզա­պես չեն ուզում կատա­րել իրենց վրա վերցրած պարտա­կա­նություննե­րը։ Այդ ամե­նից ելնե­լով մեր դիվա­նա­գի­տա­կան կորպուսը պետք է մեծ աշխա­տանք տանի արևմտյան երկրնե­րի, ավե­լի՝ կոնկրետ ԱՄՆ‑ի հետ, որպեսզի իրենք ճնշում գործադրեն ադրբե­ջա­նա­կան կողմի վրա և համոզված եմ այդ ճնշման հետև­անքով հնա­րա­վոր է Արցա­խում միջազգա­յին խաղա­ղա­պահ ուժեր բերել ու դրա­նով երկա­րատև ժամա­նա­կա­հատվա­ծում հանդարտեցնել այդ իրա­վի­ճա­կը, որը հատուկ կերպով հրահրվում է Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի կողմից։ Դրա­նից բացի մենք պետք է գիտակցնեք մի պարզ բան, Ռուսաստանն այսօր պարտություն է կրում Ուկրաի­նա­յում ու մոտա­կա երկու տարվա ընթացքում Աստված գիտի, թե ինչ քաղա­քա­կան ցնցումներ կապրի այդ քանդվող կայսրությունը և արդյոք վաղը ստիպված  չի լինի զբաղվել միայն իր սեփա­կան հսկա­յա­կան գեո­պո­լի­տիկ խնդիրնե­րով և ոչ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի  հակա­մարտության մեջ ձուկ որսա­լով։ Այդ ամե­նին մենք իբրև պետություն պետք է պատրաստ լինենք ու նոր հնա­րա­վո­րություննե­րի կամուրջ ստեղծենք արդեն այսօր, արդեն հիմա։

Առնչվող Հոդվածներ