16.5 C
Yerevan

Թուրքա­կան Զորա­վարժությունն Ու Հայկա­կան Դիվա­նա­գի­տությունը

Հայաստա­նը կարող է նմա­նա­տիպ զորա­վարժություններ անցկացնել ինչպես Ռուսաստա­նի, այնպես էլ Իրա­նի հետ.«Երկուսի դեպքում էլ խնդիրն այն է, որ հստակ չէ, թե այս իրա­վի­ճա­կում իրենք ինչքա­նով կգնան ուժի ցուցադրությա­նը, որովհետև Ռուսաստա­նի դեպքում իրենք և՛ Թուրքիա­յի և՛ Ադրբե­ջա­նի հետ չեն ուզում հարա­բե­րություննե­րը վատացնել։

Թուրք-ադրբե­ջա­նա­կան զորա­վարժություններն ուժի ցուցադրում են, Հայաստա­նը կարող է նույնն անել՝ ՌԴ‑ի ու Իրա­նի հետ, բայց հարց է‘ կցանկանա՞ն

Կարսում թուրք-ադրբե­ջա­նա­կան զորա­վարժություններ կանցկացվեն։ Ըստ Ադրբե­ջա­նի ՊՆ  հաղորդագրության՝ «Հեյդար Ալիև-2023» համա­տեղ մարտա­վա­րա­կան զորա­վարժություննե­րի հիմնա­կան նպա­տակն է ապա­հո­վել մարտա­կան գործո­ղություննե­րում զորքե­րի գործո­ղություննե­րի համա­կարգումը, հրա­մա­նա­տա­րության և հսկո­ղության կատա­րե­լա­գործումը, փորձի փոխա­նա­կումը և անձնա­կազմի պրոֆե­սիո­նա­լիզմի բարձրա­ցումը։ Ադրբե­ջանցի զինվո­րա­կաններն արդեն մեկնել են Թուրքիա։

Ռազմա­քա­ղա­քա­կան հարցե­րով վերլուծա­բան Դավիթ Հարությունո­վի կարծի­քով՝ դատե­լով այն տեղե­կատվություից, որը տարածվել է, հիշյալ զորա­վարժություննե­րը նախա­պես պլա­նա­վորված են եղել. «Այսինքն՝ կոնկրետ իրա­դարձություննե­րին չի համա­պա­տասխա­նեցվում, թեպետ նախկի­նում մենք տեսել ենք, որ էսկա­լա­ցիա­նե­րից առաջ զորա­վարժություններ են անցկացվում։ Ընդհա­նուր առմամբ՝ նմա­նա­տիպ միջո­ցա­ռումնե­րը Հայաստա­նի համար վտանգներ պարունա­կում են, որովհետև նախև­ա­ռաջ ցանկա­ցած զորա­վարժություն ուժի ցուցադրություն է, երկրորդ՝ նման զորա­վարժություննե­րը քայլ են երկու բանակնե­րի ինտեգրման ու համա­տեղ գործո­ղություննե­րին պատրաստվե­լու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարությունո­վի խոսքե­րով՝ հնա­րա­վոր է  թիրա­խը հենց Հայաստա­նը լինի.«Պարզապես մենք  չունենք հստակ տեղե­կատվություն կոնկրետ ծավալնե­րի մասին, բայց այն ինֆորմա­ցիան, որն իրենք տվել են՝ նման է նրան, որ զորա­վարժություննե­րը լայնա­ծա­վալ չեն լինե­լու։ Նորից ասեմ՝ ցանկա­ցած նման միջո­ցա­ռում Հայաստա­նի համար ինչ-որ վտանգ պարունա­կում է, որովհետև հասկա­նա­լի է, որ իրենք պատրաստվում են համա­տեղ գործո­ղություննե­րի՝ այդ թվում և նախև­ա­ռաջ ընդդեմ Հայաստա­նի»։

Մեր զրուցա­կի­ցը նշեց՝ նույնիսկ եթե խոսք չի գնում համա­տեղ գործո­ղություննե­րի մասին, թուրքա­կան բանակն իր մակարդա­կով  ադրբե­ջա­նա­կա­նից ավե­լի բարձր է գտնվում, ինչն Ադրբե­ջա­նի համար էֆեկտի­վության փորձ կարող է լինել, որն էլ իր հերթին ի վնաս Հայաստա­նի է. «Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նի անե­լիքնե­րին, ապա իհարկե ամե­նաարդյունա­վետ հակազդե­ցությունը համա­տեղ  զորա­վարժություններն են մեր գործընկերնե­րի հետ։ Դա կլի­նի պատասխան ուժի ցուցադրություն, ինչպես նաև Հայաստանն էլ՝ Ադրբե­ջա­նի նման ավե­լի բարձր մակարդա­կի ԶՈՒ-երից օրի­նակ կվերցնի»։

Հարությունո­վի դիտարկմամբ՝   Հայաստա­նը կարող է նմա­նա­տիպ զորա­վարժություններ անցկացնել ինչպես Ռուսաստա­նի, այնպես էլ Իրա­նի հետ.«Երկուսի դեպքում էլ խնդիրն այն է,  որ հստակ չէ, թե այս իրա­վի­ճա­կում իրենք ինչքա­նով կգնան ուժի ցուցադրությա­նը, որովհետև Ռուսաստա­նի դեպքում իրենք  և՛ Թուրքիա­յի և՛ Ադրբե­ջա­նի հետ չեն ուզում հարա­բե­րություննե­րը վատացնել։ Իսկ Իրա­նի դեպքում այնքան լարված են Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րը, որ  հնա­րա­վոր է  դրան հաջորդի էսկա­լա­ցիան, որն իրենք չէին ցանկանա։Իրանը մի կողմից Ադրբե­ջա­նին ցույց է տալիս, որ ինքը դեմ է տարա­ծաշրջա­նում փոփո­խություննե­րի, բայց նաև հստակ երև­ում է, որ ռեալ ընդհա­րում կողմե­րը չեն ուզում։ Դա կարող է անվե­րահսկե­լի իրա­վի­ճակ ստեղծել։ Այստեղ առա­ջա­նում են հարցեր՝ կողմերն ինչքա­նով են դրան պատրաստ են, ինչպի­սին է ՀՀ իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումը, բայց եթե տեսա­կա­նո­րեն վերցնենք  հիմնա­կա­նում այդ երկու գործընկերներն են, որոնք պոտենցիալ կարող են նեյտրա­լի­զացնել թուրք-ադրբե­ջա­նա­կան զորա­վարժություննե­րի էֆեկտը։ Եթե վերցնենք արևմուտքին, ապա  իրենց հետ նույնպես այդպի­սի էֆեկտ կլի­ներ, բայց չկան փաստեր, որ իրենք դրան պատրաստ են կամ ունեն նման ցանկություն»։

Դիտարկմա­նը, որ ո՛չ Իրա­նը, ո՛չ էլ Ռուսաստա­նը Հայաստա­նի համար այն դաշնա­կիցնե­րը չեն, ինչ Թուրքիան է Ադրբե­ջա­նի համար, Հարությունովն արձագանքեց.«Իհարկե։ Նրանց մոտ հիմա կապն ավե­լի լուրջ է՝ և՛ անվտանգա­յին երաշխիքնե­րի առումով և նաև 2020 թվա­կա­նից ի վեր, նրանք գնում են բանակնե­րի ինտեգրման։ Մենք Ռուսաստա­նի հետ այդ մակարդա­կի չենք հասել նույնիսկ 2000-ականնե­րին, երբ բավա­կա­նին շատ էին համա­տեղ զորա­վարժություննե­րը։ Իսկ Իրա­նի հետ հիմա  կա ակտիվ համա­գործակցության հնա­րա­վո­րություն՝ նաև ստեղծված իրա­վի­ճա­կի հետ կապված, բայց այստեղ էլ կան մի շարք հանգա­մանքներ»։

Ըստ մեր զրուցակցի՝ նկա­տե­լի է, որ ՀՀ իշխա­նություննե­րը Իրա­նի հետ որո­շա­կի հեռա­վո­րություն են պահում՝ արևմուտքի բացա­սա­կան արձա­գանքին չարժա­նա­նա­լու համար։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ