16.5 C
Yerevan

Հանրա­պե­տություն

«Բանա­կը ինքը ժողո­վուրդն է, ժողովրդից է կազմված եւ գործում է միայն ժողովրդի համար։ Նոր ժողովրդա­կան զորքի մարմնա­ցումն է մեր բանա­կը եւ սրա­նով է բացատրվում, որ մենք՝ հեղա­փո­խա­կաններս ու սոցիա­լիստներս, որ այնքան համառ պայքա­րել ենք միշտ մնա­յուն զորքի դեմ, այսօր այնպես գուրգուրանքով ենք վերա­բերվում դեպի Հայաստա­նի զորքը»,- եզրա­փա­կում էր Վրացյա­նը։

Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տությունը ստեղծվեց ծանր ու անհա­վա­սար մարտե­րում, եւ գոյության ողջ ընթացքում պատե­րազմը նրա անբա­ժան ուղե­կիցն էր։

1918‑ի մայիսյան հերո­սա­մարտե­րից մինչեւ 1920թ. դեկտեմբե­րը հայ ժողո­վուրդը պայքա­րում էր հայրե­նի­քը ներքին ու արտա­քին թշնա­մի­նե­րից պաշտպա­նե­լու համար։ Այս պայքա­րում էլ ձեւա­վորվում էր Հայկա­կան բանա­կը։ Արդեն 1919թ. աշնանն ակնհայտ էր, որ երկրի պաշտպա­նության միակ երաշխա­վո­րը հայ զինվորն է։ Չնա­յած դիվա­նա­գի­տա­կան մեծ աշխա­տանքին ու անե­րեւա­կա­յե­լի ջանքե­րին՝ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ հակա­սություննե­րը լուծում չէին գտնում. դրանք լուծվե­լու էին ռազմի դաշտում։ Պատե­րազմն այն ճանա­պարհն էր, որ երկի­րը պետք է անցներ ցանկա­ցած գնով: Առանց պատե­րազմի հնա­րա­վոր չէր գծել նորանկախ հանրա­պե­տության սահմաննե­րը, հնա­զանդեցնել ներքին անկա­յունություն ու ապստամբություն հրահրող թաթարնե­րին, Ադրբե­ջա­նի ոտնձգություննե­րից պաշտպա­նել հայկա­կան բնա­կա­վայրե­րը։ Բանա­կի կարեւո­րությունը գիտակցում էին բոլո­րը, եւ զարմա­նա­լի չէր, որ առա­ջին անգամ 1919թ. դեկտեմբե­րի վերջին Հայաստա­նում որո­շում են տոնել Բանա­կի օրը։

Խորհրդա­րա­նի հատուկ նիստում

1919թ. դեկտեմբե­րի 3‑ին Հայաստա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հությունը հատուկ նիստ է հրա­վի­րում, որտեղ որոշվում է Ամա­նո­րին ընդա­ռաջ նվի­րատվություն կազմա­կերպել հայկա­կան բանա­կի համար։ Նիստին մասնակցել էին բոլոր կուսակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, բացի էսէռնե­րից։ Խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիք Սահակյա­նի գլխա­վո­րությամբ ստեղծվում է հանձնա­ժո­ղով, որի կազմում, մասնա­վո­րա­պես, ընդգրկվում են հրա­պա­րա­կա­խոս Դավիթ Անա­նունը, Երեւա­նի պարետ Արշա­վիր Շահխա­թունին։ Հենց նիստի ընթացքում Դավիթ Անա­նունը հայտնում է, որ Հայկոո­պը, որի ներկա­յա­ցուցիչն ինքն էր, 30 000 ռուբլի կնվի­րա­բե­րի բանա­կին։ Որոշվում է, որ Բանա­կի տոնը պետք է նշվի երեք օր՝ դեկտեմբե­րի 19-ին, 20-ին եւ 21-ին։ Բանա­կի օրը նշե­լու որոշմա­նը հաջորդել էր եւս մեկ տոնա­կան իրա­դարձություն. դեկտեմբե­րի 6‑ին լրա­ցել էր Հայաստա­նից թուրքա­կան բանա­կի հեռա­նա­լու մեկ տարին։

Հանգա­նա­կություններ բանա­կի համար

Կառա­վա­րության որոշմամբ Բանա­կի օրվա միջո­ցա­ռումնե­րի ամե­նա­կա­րեւոր առանցքը հանգա­նա­կություններն էին եւ տարբեր խորհրդա­նիշնե­րի բարե­գործա­կան վաճառքը, որի ամբողջ հասույթը տրա­մադրվե­լու էր բանա­կին։ Մամուլում տպագրվում էին գովազդա­յին հայտա­րա­րություններ, որտեղ կոչ էին անում քաղա­քա­ցի­նե­րին միջոցներ հանգա­նա­կել բանա­կի համար։

«Ընկերներ եւ քաղա­քա­ցի­ներ, բոլորդ օգնության եկեք, ովքեր ինչով կարող եք, մասամբ թեթեւացնե­լու հայ զինվո­րի ծով կարիքնե­րը»,- գրում էր «Հառաջ» թերթը 1919թ. դեկտեմբե­րի 20-ին։

Բանա­կի կարիքնե­րի համար գումար էին հատկացնում առեւտրա­կան եւ արտադրա­կան կազմա­կերպություննե­րը: Օրի­նակ՝ «Արմատ» կոո­պե­րա­տի­վը հատկացրել էր 3 000 ռուբլի, իսկ նրա աշխա­տողնե­րը հանգա­նա­կել էին մոտ 3 600 ռուբլի։ Պետա­կան ծառա­յողնե­րի արհմիության «Աշխա­տա­վոր» կոո­պե­րա­տի­վը դեկտեմբե­րի 19–21‑ի իր ողջ հասույթը տրա­մադրել էր բանա­կին։ Բազմա­թիվ կազմա­կերպություններ ու անհատներ բանա­կի համար գումար էին թողնում «Հառաջ» թերթի խմբագրությունում, որի հաշվետվություննե­րը խնամքով հրա­պա­րակվում էին։

Առանձին կարեւո­րություն ունեին նաեւ ուսումնա­կան հաստա­տություննե­րը. նախա­պես որոշվել էր, որ Երեւա­նի դպրոցնե­րի ուսուցիչներն ու աշա­կերտնե­րը պետք է հավաքվեին Հռիփսիմյան գիմնա­զիա­յի մոտ, ապա շքերթով անցնեին Քարվանսարյան-Դոկտորսկի եւ Աստաֆյան փողոցնե­րով դեպի Անգլիա­կան այգի, որտեղ նախա­տեսված էին մարզա­կան միջո­ցա­ռումներ, երգ ու պար։ «Սակայն եթե եղա­նա­կը վատ լինի, հազիվ թե շքերթը կատարվի, մանա­վանդ որ մասնակցե­լու են աշա­կերտնե­րը, որոնց մեծ մասը չունեն ձմե­ռա­յին շորեր ու կոշիկներ»,- գրում էր «Հառա­ջը»։ Դեկտեմբե­րի 19-ին Երեւա­նում ձյունա­խառն անձրեւ էր, ինչի պատճա­ռով տոնա­կան միջո­ցա­ռումներն ու շքերթնե­րը տեղի են ունե­նում հաջորդ օրե­րին։

«Հառաջ», 25 դեկտեմբե­րի, 1919թ., թիվ 73

«Մեր ապա­գա հույս մատաղ սերունդը անմասն չի ուզում մնալ հայրե­նի­քի պաշտպան մեր զինվորնե­րի համար հայտա­րարված Բանա­կի օրվա երե­քօրյա տոնախմբությա­նը։ Երեւա­նի դպրոցնե­րի աշա­կերտությունը ցածր դասա­րաննե­րից մինչեւ վեր նվի­րա­բե­րում են իրենց ծնողնե­րի կարո­ղության չափով՝ մրգե­ղեն, լուցկի­ներ, ծխա­խոտ, շորե­ղեն, սապոն, գուլպա­ներ եւ ուրիշ անհրա­ժեշտ իրեր»։

«Կեցցե հայ զինվո­րը եւ նրան ծնունդ տվող հայ ժողո­վուրդը»

Բանա­կի օրվա տոնա­կա­տա­րություննե­րի շրջա­նա­կում դեկտեմբե­րի 20-ին եւ 21-ին տեղի են ունե­նում երթեր, երաժշտա­կան միջո­ցա­ռումներ, հավա­քույթներ։ Չնա­յած մամուլը գրում էր, որ այս միջո­ցա­ռումնե­րը լավ չէին կազմա­կերպված, սակայն նկատվում է, որ հիմնա­կան շեշտը դրված էր հայ զինվո­րին մեծա­րե­լու, նրա սխրանքը գնա­հա­տե­լու, արժեւո­րե­լու վրա:

«Ողջույն դաժան պայմաննե­րում, բայց հերո­սա­բար կռվող հայ բանա­կին», «Կեցցե հայ զինվո­րը եւ նրան ծնունդ տվող հայ ժողո­վուրդը», «Զորքը ժողովրդի զինված բազուկն է» եւ այլ լոզունգներ հանդի­պում էին մամուլի էջե­րում։

Հայ զինվո­րի տոնի առի­թով որոշվում է հրա­տա­րա­կել «Բանա­կի օր» անունով թերթի մեկ համար, որի տպա­քա­նա­կը վաճառվում է եւ եկա­մուտը տրա­մադրվում բանա­կին։ Այս թերթի խմբագրա­կան ողջ աշխա­տանքն անում են Սիմոն Վրացյանն ու Դավիթ Անա­նունը։ Թերթում տպագրված են հայ զինվո­րին ձոնված բանաստեղծություններ, վերլուծություններ, հայ մարտիկնե­րի հերո­սա­կան կռիվնե­րի դրվագներ եւ այլ նյութեր։

«Բանա­կի օր»-ի հենց առա­ջին էջին Հովհաննես Հովհաննիսյա­նի «Հայ զինվո­րին» բանաստեղծությունն էր.

Թառլա­նի պես թառել ես
Էդ սեւ մռայլ քարա­փին,
Աչքըդ հեռու հառել ես,
Որ մոտ չգա հարա­մին։

Սարե­րը բուք ու բորան,
Կուրծքդ մի սար անա­ռիկ,
Հայրե­նի­քիդ պահա­պան
Կանգնած ես լուռ, հայ մարտիկ։

Ուշ չես դնում թշնա­մու
Գնդակնե­րի տարա­փին,
Պարտքիդ ձայնին դու հլու
Մընում ես էդ քարա­փին։

Աստված թեւիդ հովա­նի,
Սարի թառլան անվե­հեր,
Քեզ հետ, կտրիճ, թող լինի
Մեր օրհնությունն ու մեր սեր։

Թերթի էջե­րում փորձ էր արվում վերլուծել հարյուրամյակնե­րի ընթացքում մեր պարտության, պետա­կա­նության կորստի պատճառնե­րը, եւ բարձրացված հարցե­րը ինչ-որ առումով չէին կորցրել արդիա­կա­նությունը։ «Հայը պարտվեց շնորհիվ նրան, որ հարա­զա­տություն չկար ժողովրդի եւ պետա­կան կառուցվածքի մեջ։ Հայկա­կան պետության տերը նախա­րարներն ու ազնվա­կաններն էին։ Շինա­կա­նը խորթ մարդ էր պետա­կան սեղա­նին։

Ինչո՞ւ բնա­վեր դարձանք։ Որովհե­տեւ հարա­զա­տություն չկար մեր ազգի զանա­զան խավե­րի եւ նրա պետա­կան մարմնի միջեւ»,- գրում էր Դավիթ Անա­նունը։

Անդրա­դարձ կար ավե­լի մեծ ու ընդգրկուն հարցի՝ բանա­կը իշխանությա՞ն պաշտպանն է, թե՞ ժողովրդի։ «Զորքն անցյա­լում եւ այսօր, ընդհանրա­պես, զենք է այն դասա­կարգե­րի համար, որոնց ձեռքին է գտնվում իշխա­նությունը,- գրում էր Սիմոն Վրացյա­նը «Բանա­կի օր» թերթում։- Բանա­կը ծառա­յել է ցեղա­պետնե­րին, նախա­րարնե­րին, քահա­նա­յա­պետնե­րին, թագա­վորնե­րին ու կայսրե­րին, այսօր նա, սակայն, բացա­ռությամբ, սպա­սարկում է բուրժուա­զիա­յին։ …Այդ փոքրա­մասնությունը ճարպկո­րեն կարո­ղա­ցել է իր իշխա­նությա­նը ենթարկել զորքը եւ նրա ուժն ուղղել աշխա­տա­վոր բազմության դեմ»,- շարունա­կում էր նա՝ հիմնա­վո­րե­լով, թե ինչու իրենք՝ հեղա­փո­խա­կաննե­րը, նախկի­նում բացա­սա­բար էին վերա­բերվում բանա­կին։ Ի տարբե­րություն նախկի­նի՝ նորաստեղծ հայկա­կան բանա­կը ծառա­յում է միայն ժողովրդին։

«Բանա­կը ինքը ժողո­վուրդն է, ժողովրդից է կազմված եւ գործում է միայն ժողովրդի համար։ Նոր ժողովրդա­կան զորքի մարմնա­ցումն է մեր բանա­կը եւ սրա­նով է բացատրվում, որ մենք՝ հեղա­փո­խա­կաններս ու սոցիա­լիստներս, որ այնքան համառ պայքա­րել ենք միշտ մնա­յուն զորքի դեմ, այսօր այնպես գուրգուրանքով ենք վերա­բերվում դեպի Հայաստա­նի զորքը»,- եզրա­փա­կում էր Վրացյա­նը։

«Հաղթել կարե­նա­լուց շատ հեռու ենք»

Ավարտվում էր 1919 թվա­կա­նը՝ ծանր, արյունա­հեղ կռիվնե­րով, ձեռքբե­րումնե­րով ու կորուստնե­րով հագե­ցած տարին, եւ իրադրությունը Հայաստա­նի սահմաննե­րում հեռու էր կայուն լինե­լուց. հայկա­կան բանա­կը, թեեւ ուներ անթիվ չլուծված խնդիրներ, հերո­սա­կան մարտեր էր մղում բոլոր ճակատնե­րում։ Դեկտեմբերյան տոնա­կան օրե­րին հայ մարտիկնե­րը դժվա­րին մարտե­րով կարո­ղա­ցել էին վերցնել Զարի­շա­տը եւ ապա­հո­վել Ալեքսանդրա­պոլ-Կարս երկա­թուղու քիչ թե շատ անվտանգ երթեւե­կությունը, իսկ ամսի 25-ին մտել էին նաեւ Օլթի։ Ոգեւո­րությունը եւ հաղթա­կան հարձա­կումը շարունա­կե­լու ցանկությունը մեծ էր, սակայն ուժե­րը դեռ բավա­րար չէին, եւ գենե­րալ Հախվերդյա­նը հայ պատգա­մա­վորնե­րին տեղե­կացնում էր.

«Զորքն ու բոլո­րը ներշնչված են հանդգնությամբ, բայց իրոք, դեռ հաղթել կարե­նա­լուց շատ հեռու ենք։ Ավե­լի լավ է այս տպա­վո­րության տակ պահենք զորքին ու բոլո­րին, շարունա­կե­լուց կարող ենք հուսա­խաբվել։ Իմ հաշվով դեռ պատրաստ չենք. պիտի սպա­սենք մինչեւ պատրաստվինք»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ