16.5 C
Yerevan

Տարբե­րել Կարև­որն Անկարև­ո­րից

Եվ ինչպես, որ անհատ մարդն է ափսո­սում բաց թողնված հնա­րա­վո­րություննե­րի, սխալնե­րի ու վրի­պումնե­րի համար, այնպես էլ մի ողջ հասա­րա­կություն կարող է ինքնա­կործան վիճա­կում հայտնվել:

Մեր Ուղին

Ցանկա­ցած հասա­րա­կության ամեն սերունդ ի վերջո պատասխան է տալիս իր նախորդնե­րի գործունեության համար: Ամեն հասա­րա­կություն ձախողվում և հաջո­ղում է նաև կախված այն բանից, թե ինչ են պատրաստել իր համար նախորդնե­րը: Բոլոր չլուծված խնդիրնե­րը, բոլոր կիսատ թողած վեճե­րը ի վերջո հոր փոխա­րեն ավարտում է որդին: Իսկ եթե որդին էլ չի կարո­ղա­նում, ապա հարցը փոխանցվում է թողռին և այդպես շարունակ: Եվ այդպես էլ կարող է տոհմա­կան հարց դառնալ ու մեծա­նալ, շատա­նալ այն, ինչը կարե­լի էր ժամա­նա­կին լուծել: 

Եվ ինչպես որ ամեն անհատ մարդ ձևա­վորվում է իր ծնողնե­րի, իր շրջա­պա­տի ազդե­ցությամբ և ապա­հա­յում ինչ կդառնա կախված է նաև հորից, ընտա­նի­քից, կախված է այն դաստիա­րա­կությունից, թե ինչպես են դաստիա­րա­կել, ինչ արժեքնե­րով են սնել այդ մարդուն, նույն կերպ էլ մի ողջ հասա­րա­կություն կարող է հավա­քա­կան կերպով դատա­պարտվել իր նախորդնե­րի ծուլության պատճա­ռով, ստիպված պիտի լինել հաշտվել կամ կռվել: 

Եվ ինչպես, որ անհատ մարդն է ափսո­սում բաց թողնված հնա­րա­վո­րություննե­րի, սխալնե­րի ու վրի­պումնե­րի համար, այնպես էլ մի ողջ հասա­րա­կություն կարող է ինքնա­կործան վիճա­կում հայտնվել: 

Ինչպես որ անհատ մարդու կյանքն է ողբերգա­կան դառնում, ավե­լի սարսա­փե­լի է դառնում այդ սխա­լը մի ողջ հասա­րա­կության համար:

Ըմբռնել և հասկա­նալ է պետք, տարբե­րել կարև­որն անկարև­ո­րից: Խուսա­փե­լու համար սխալնե­րից, զերծ մնա­լու ճակա­տագրա­կան կռիվնե­րից:

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ ռեժի­սոր Հրանտ Վարդանյա­նի գրա­ռումնե­րին այդ առումով՝

ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՐԻՆ… 

Լավ հայրը նա չի ‚ով միչև կյանքի վերջին շունչը իրեն է կարև­ո­րում, լավ հայրը նա է,ով ժամա­նա­կին ընդունում  է զավա­կի կարև­ո­րությունը ։ Լավ ուսուցի­չը նա չի,ով միչև կյանքի վերջին շունչը ուսուցիչ է մնում,լավ ուսուցի­չը ժամա­նա­կին ազատ է թողնում աշակերտին,որպեսզի նա էլ մի օր ուսուցիչ դառնա,ոչ թե հավերժ աշա­կերտ մնա։ 

Հ․Գ․ Շնորհա­կալ եմ հորս,ով շատ ուժեղ մարդ էր,բայց փոքրուց թույլ էր տալիս ‚որ ես հաղթեմ իրեն,որևիցե խաղում՝ իմ մանկա­կան միամտությամբ ուրա­խա­նամ ‚որ նրան հաղթե­ցի։ Այո երե­խան պիտի հաղթա­նա­կի բերկրանքը մանկուց հասկանա,որպեսզի մի օր էլ ինքն իրեն հաղթի,քանզի չկա ինքդ քեզ հաղթե­լուց ավե­լի մեծ հաղթանակ,իսկ դա կարող է թույլ տալ զավա­կին՝ միայն իսկա­կան ուժեղ հայրը։

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/9048819078493001

ԱՌԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ Երբ երև­անյան հրապարականերում,փողոցներում,շարժումը սկսե­ցին ղեկա­վա­րել սովե­տա­կան գիտություն,սովետական ժողովներ տեսած մտավորները,այդ երկրի կրթություն ունե­ցողնե­րը՝ դա պարզ էր,այլ տեղից չէին կարող գալ,մեր փոխա­րեն հակադրվել սովե­տա­կան բարքե­րին։ 

Իսկ  անկա­խա­նա­լուց  հետո՝ ինչի՞ լայն առումով չբացվե­ցին դռնե­րը սփյուռքա­հա­յության ‚աշխարհից տեղյակ հայ մարդկանց,այլ կրթություն ստա­ցած մասնա­գետնե­րի համար,որովհետև  չեկիստա­կան վերահսկո­ղությունը, կատարվե­լիք բոլոր քայլե­րի նկատմամբ պարտա­դիր էր,սա է կիսատ անկա­խության ցավը,որի տակից դուրս չենք գալիս։Ձեր վարած քաղա­քա­կա­նության պատճա­ռով էր,որ բաքվի դպրոցն անցած ղարա­բաղյան կոմե­րի­տա­կաննե­րը նշա­նակվե­ցին երկրի տեր։ 

Մինչ օրս մոսկովյան միջամտությունների,դրանց կողմից խրա­խուսվող խմբա­վո­րումնե­րի հինգե­րորդության ուժը՝ անկա­խության հիմքը դնող ջոջերն են պահում։ 

Հ․Գ․ Գնա­ցեք թոշակի,մի խանգարեք,եթե չեք կարո­ղա­նում օգնել՝թույլ տվեք նոր սերնդին իրենց երկի­րը բնա­կա­նոն զարգա­նա­լու ճանա­պարհով առաջ տանեն։Դուք հին եք, ինչպես նախորդ դարը, նախորդ հազարամյակը՝մնացեք այնտեղ,որպես պատմություն։

https://www.facebook.com/grant.vardanyan/posts/9048648225176753

Առնչվող Հոդվածներ