24.7 C
Yerevan

Պետք Է Համախմբվել Պետության Շուրջը

Սփյուռքը, հատկա­պես դասա­կան„ ավանդա­կան Սփյուռքը չի հասկա­նում, որ մենք հիմա պետություն ունենք: Նա չի հասկա­նում, որ այդ պետությունը ԱՄՆ-ում չէ, Հունաստա­նում չէ, Լիբա­նա­նում չէ այլ այստեղ է՝ Հայաստա­նում: Ընդ որում ոչ միայն չի հասկա­նում, այլ կարծես փորձում է ժխտել դրա գոյությունը՝ չհասկա­նա­լով գոյության կարև­ո­րությունը:

Կայծ Մինասյան

1inAM‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ:

Զրույցի ընթացքում, անդրա­դառնա­լով հայոց ցեղասպա­նության 100-ամյա տարե­լի­ցին որպես լոզունգ հնչեցված «հիշում եմ և պահանջում եմ» արտա­հայտությա­նը, Կայծ Մինասյա­նը մատնանշեց, որ ցեղասպա­նության ճանաչմանն ուղղված գործընթա­ցում մենք պետք է հստա­կո­րեն տարանջա­տենք երա­զա­յի­նը իրա­կան հնա­րա­վո­րից՝ հասկա­նա­լու համար, թե ինչ ենք պահանջում, որպեսզի այդ պահանջը մեզ ինչ որ տեղ տանի, այլ ոչ թե մնա օդում արա­տա­սանվող բառեր: Ըստ էության,  աշխարհի գրե­թե բոլոր մեծ տերություննե­րը ճանա­չել են հայոց ցեղասպա­նությունը և խոշոր հաշվով միայն Թուրքիան է մնա­ցել, որ ճանա­չի այն: Ու մենք հիմա, առա­վել քան երբևէ, պետք է հասկա­նանք, թե ի վերջո Թուրքիա­յից ինչ ենք պահանջում: Հասկա­նանք, թե ինչ դեր ունեն այդ ամե­նում Սփյուռքի հայկա­կան կառույցնե­րը: «Հայդա­տիզմը» ինչ ծրագրեր ու հեռանկարներ ունի:

Կայծ Մինասյանն անհե­ռանկար գործ համա­րեց հողա­յին պահանջներ դնե­լը: Այսօր Թուրքիան այն պետությունը չէ, որին կարե­լի է պարզա­պես պահանջներ առաջ դեմ տալով ստի­պել, որ վերջինս հող հանձնի: Ինչքան էլ տհաճ լինի ընդունե­լը, դա փաստ է: Քաղա­քա­գե­տը մատնանշեց, որ մենք մի քանի տասնամյակ նման կեցվածք ունեին նաև Արցա­խի հարցում: Ի վերջո ի՞նչ եղավ: Մենք կարողացա՞նք պահել Արցախն այնպես ինչպես երգում էինք ու բանա­վոր երա­զում: Նույնն էլ, ավե­լի մեծ մասշտա­բով Ցեղասպա­նության պարա­գան է: Ի վերջո հայ դատ ասվա­ծը միայն հողի վերա­դարձ չէ: Հայ դատը նաև այլ առա­քե­լություն էլ ունի, ինչպես օրի­նակ մարդուն իր հողում պահել: Էրդո­ղա­նը երբ 20 տարի առաջ եկավ իշխա­նության, սփյուռքյան ոչ մի կառույց չփորձեց այնտեղ գրա­սենյակ բացել, փորձել հանդի­պել նոր-նոր իշխա­նության եկածնե­րի հետ, փորձել հասկա­նալ նրանց նպա­տակներն ու գործո­ղություննե­րը: Ոչ ոք փորձ չարեց: Սփյուռքը շարունա­կեց մնալ երա­զա­յին տրա­մա­բա­նության մեջ: Եվ այդ երա­զա­յին պահվածքնե­րից մեկն էլ այն է, որ Սփյուռքը, հատկա­պես դասա­կան„ ավանդա­կան Սփյուռքը չի հասկա­նում, որ մենք հիմա պետություն ունենք: Նա չի հասկա­նում, որ այդ պետությունը ԱՄՆ-ում չէ, Հունաստա­նում չէ, Լիբա­նա­նում չէ այլ այստեղ է՝ Հայաստա­նում: Ընդ որում ոչ միայն չի հասկա­նում, այլ կարծես փորձում է ժխտել դրա գոյությունը՝ չհասկա­նա­լով գոյության կարև­ո­րությունը: Սփյուռքում կա երկու տրա­մա­բա­նություն՝ ավանդա­կա­նը, որ մնա­ցել է 30–40-ականների աշխարհում, չի թարմա­ցել և իրեն պահում է այնպես, կարծես, դեռ Ստա­լի­նը չի մահա­ցել, Հայաստան չկա և միայն իրենք կան որպես հայկա­կան կառուցներ և կա համե­մա­տա­բար ավե­լի երի­տա­սարդ, ավե­լի թարմ աշխարհա­յացքով տրա­մա­բա­նություն, որն էլ սակայն, ծրա­գիր չունի: Համա­պա­տասխա­նա­բար, Հայաստա­նում ևս, երկու իրար հակա­սող տրա­մա­բա­նություն կա՝ մեկը, որ իր հերթին չի պատկե­րացնում Հայաստա­նը որպես անկախ պետություն և այն դիտում է որպես Ռուսաստա­նի մի մաս և մյուսը, որ ավե­լի ազգա­յին բնույթ ունի և կարև­ո­րում է Հայաստա­նի անկախ և ազատ կյանքը: 

Ամեն դեպքում, ով էլ որ գա իշխա­նության, նա երեք առաջնա­հերթություն պիտի ունե­նա՝ անվտանգություն, կրթություն, սոցիա­լա­կան աշխա­տանք: Այդ երեք սկզբուքնե­րի համադրումով է հնա­րա­վոր պետություն կայացնել և հզո­րացնել, հակա­ռակ դեպքում ամեն ինչ մնա­լու է անհիմն երա­զանք: Եվ այդպես շատ երկար է արդեն ձգվում: 1991թ. սկսած: Ի վերջո ինչո՞ւ  մեկ մլն-ից ավել մարդ հեռա­ցավ Հայաստա­նից: 

Ե՛վ Հայաստա­նում, և՛ Սփյուռքում պետք է խորա­գետ լինեն, որ մեր պետությունը ամե­նա­մեծ ու բացարձակ արժեքն է: Եվ հարկա­վոր է, ոչ թե բանակցել, այլ համախմբել այդ պետության շուրջը, միայն այդպես մենք կհա­ջո­ղենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ