Սփյուռքը, հատկապես դասական,, ավանդական Սփյուռքը չի հասկանում, որ մենք հիմա պետություն ունենք: Նա չի հասկանում, որ այդ պետությունը ԱՄՆ-ում չէ, Հունաստանում չէ, Լիբանանում չէ այլ այստեղ է՝ Հայաստանում: Ընդ որում ոչ միայն չի հասկանում, այլ կարծես փորձում է ժխտել դրա գոյությունը՝ չհասկանալով գոյության կարևորությունը:
Կայծ Մինասյան
1inAM-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
Զրույցի ընթացքում, անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին որպես լոզունգ հնչեցված «հիշում եմ և պահանջում եմ» արտահայտությանը, Կայծ Մինասյանը մատնանշեց, որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացում մենք պետք է հստակորեն տարանջատենք երազայինը իրական հնարավորից՝ հասկանալու համար, թե ինչ ենք պահանջում, որպեսզի այդ պահանջը մեզ ինչ որ տեղ տանի, այլ ոչ թե մնա օդում արատասանվող բառեր: Ըստ էության, աշխարհի գրեթե բոլոր մեծ տերությունները ճանաչել են հայոց ցեղասպանությունը և խոշոր հաշվով միայն Թուրքիան է մնացել, որ ճանաչի այն: Ու մենք հիմա, առավել քան երբևէ, պետք է հասկանանք, թե ի վերջո Թուրքիայից ինչ ենք պահանջում: Հասկանանք, թե ինչ դեր ունեն այդ ամենում Սփյուռքի հայկական կառույցները: «Հայդատիզմը» ինչ ծրագրեր ու հեռանկարներ ունի:
Կայծ Մինասյանն անհեռանկար գործ համարեց հողային պահանջներ դնելը: Այսօր Թուրքիան այն պետությունը չէ, որին կարելի է պարզապես պահանջներ առաջ դեմ տալով ստիպել, որ վերջինս հող հանձնի: Ինչքան էլ տհաճ լինի ընդունելը, դա փաստ է: Քաղաքագետը մատնանշեց, որ մենք մի քանի տասնամյակ նման կեցվածք ունեին նաև Արցախի հարցում: Ի վերջո ի՞նչ եղավ: Մենք կարողացա՞նք պահել Արցախն այնպես ինչպես երգում էինք ու բանավոր երազում: Նույնն էլ, ավելի մեծ մասշտաբով Ցեղասպանության պարագան է: Ի վերջո հայ դատ ասվածը միայն հողի վերադարձ չէ: Հայ դատը նաև այլ առաքելություն էլ ունի, ինչպես օրինակ մարդուն իր հողում պահել: Էրդողանը երբ 20 տարի առաջ եկավ իշխանության, սփյուռքյան ոչ մի կառույց չփորձեց այնտեղ գրասենյակ բացել, փորձել հանդիպել նոր-նոր իշխանության եկածների հետ, փորձել հասկանալ նրանց նպատակներն ու գործողությունները: Ոչ ոք փորձ չարեց: Սփյուռքը շարունակեց մնալ երազային տրամաբանության մեջ: Եվ այդ երազային պահվածքներից մեկն էլ այն է, որ Սփյուռքը, հատկապես դասական,, ավանդական Սփյուռքը չի հասկանում, որ մենք հիմա պետություն ունենք: Նա չի հասկանում, որ այդ պետությունը ԱՄՆ-ում չէ, Հունաստանում չէ, Լիբանանում չէ այլ այստեղ է՝ Հայաստանում: Ընդ որում ոչ միայն չի հասկանում, այլ կարծես փորձում է ժխտել դրա գոյությունը՝ չհասկանալով գոյության կարևորությունը: Սփյուռքում կա երկու տրամաբանություն՝ ավանդականը, որ մնացել է 30-40-ականների աշխարհում, չի թարմացել և իրեն պահում է այնպես, կարծես, դեռ Ստալինը չի մահացել, Հայաստան չկա և միայն իրենք կան որպես հայկական կառուցներ և կա համեմատաբար ավելի երիտասարդ, ավելի թարմ աշխարհայացքով տրամաբանություն, որն էլ սակայն, ծրագիր չունի: Համապատասխանաբար, Հայաստանում ևս, երկու իրար հակասող տրամաբանություն կա՝ մեկը, որ իր հերթին չի պատկերացնում Հայաստանը որպես անկախ պետություն և այն դիտում է որպես Ռուսաստանի մի մաս և մյուսը, որ ավելի ազգային բնույթ ունի և կարևորում է Հայաստանի անկախ և ազատ կյանքը:
Ամեն դեպքում, ով էլ որ գա իշխանության, նա երեք առաջնահերթություն պիտի ունենա՝ անվտանգություն, կրթություն, սոցիալական աշխատանք: Այդ երեք սկզբուքների համադրումով է հնարավոր պետություն կայացնել և հզորացնել, հակառակ դեպքում ամեն ինչ մնալու է անհիմն երազանք: Եվ այդպես շատ երկար է արդեն ձգվում: 1991թ. սկսած: Ի վերջո ինչո՞ւ մեկ մլն-ից ավել մարդ հեռացավ Հայաստանից:
Ե՛վ Հայաստանում, և՛ Սփյուռքում պետք է խորագետ լինեն, որ մեր պետությունը ամենամեծ ու բացարձակ արժեքն է: Եվ հարկավոր է, ոչ թե բանակցել, այլ համախմբել այդ պետության շուրջը, միայն այդպես մենք կհաջողենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝