19.2 C
Yerevan

Ուշքի Գալու Ժամա­նակն Է

Էս ծանր,անորոշ,կիսատ վիճա­կից դուրս գանք՝հետո ինչքան կուզեք իրար միս կերեք:Հիմա ամբողջ ճակա­տով է պետք խոսել թշնա­մի­նե­րի դեմ,աշխարհի հետ ձեր ինդի­վի­դումներն ու մտա­վարժանքնե­րը դրեք մի կողմ,կատարածուի դերից դուրս եկեք,առաջարկող մշա­կող իրա­կա­նացնող Հայաստանն է ունակ ապրե­լու, նույն լեզվով է պետք խոսել աշխարհի հետ,որպեսզի հասկա­նա­լի դառնանք,մեր խնդիրնե­րը պարզ և հստակ ձևա­կերպենք:

Հրանտ Վարդանյան

ՀԱՅԵՐ ՝ՔԱՐԸ ՓԵՇՆԵՐԻՑԴ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է..

Պետություն,ընդիմություն,աջեր,ձախեր,միջիններ,միջինոսեցներ,անարխիստներ,չեկիստներ,կտրիչներ,բոլշևիկ-մենշևիկ-էսէռներ՝եթե բոլորդ կրում եք հայկա­կան պատմության ճակա­տագրի պատասխա­նատվությունը՝ բոլորդ միա­սին դուրս եկեք ՌԴ-Թուրքիա-Ազրստան եռյա­կի դեմ:
Միասնաբար,նույն կետե­րին հարվա­ծե­լով կարող ենք հաղթել:Ինքներս մեզ հաղթե­լով կկա­րո­ղա­նանք հաղթել թշնամիներին,իսկ դրանք չափից դուրս շատ են՝ այս փոքր Հայաստա­նի համար:
Դրանք երեքն էլ քանդվում են,դեռ ավե­լին է լինելու,մենք այլևս քանդվե­լու տեղ չունենք՝ մենք Արևմուտք-Արև­ելք ճանա­պարհին կարև­որվող պետություն կարող եք դառնալ,շատ դանդաղ,բայց արդեն դառնում ենք, եթե լավ նայենք կատարվելիքին:Կարևոր կապուղղի ենք մեր տարածաշրջանում,ինչքան արագ նույն տեսո­ղությա­նը գանք բոլորս,այնքան շուտ կամրապնդվենք:
Հնդկաստան,Իրան,Վրաստանը կապող՝ կարև­որ պետություն կարող է դառնալ մեր երկիրը,մենք ուզենք թե չուզենք մեծա­նա­լու ենք,բոլոր առումներով:Մենք միացյալ ՀՀ ‑ին պետք է պատրաստ լինենք՝թուրքերը,ռուսները հոժա­րա­կամ են վերա­դարձնե­լու այն, ինչը մեզ համար կենսական,պարտադիր նշա­նա­կություն ունե­ցող է,այն ծավալը,որը պարտա­դիր է աշխա­տունակ ինքնիշխան պետության կայացման համար:Մեզ հիմա պետք է խուսա­փել մարդկա­յին զոհերից,մնացածը վերկանգնե­լու ենթա­կա է:
Այսօր ՝մենք զրկված ենք բաց ճանապարհներից,դրանց համա­պա­տասխան տարծքներից,դեպի երեք ծովեր ժամա­նա­կա­կից ճանա­պարհներ ունենալուց,իսկ սրանք հարցեր են,որոնք մի օր պիտի լուծվեն, կարծում եմ անսպա­սե­լի արա­գությամբ այն կկա­տարվի:
Էս ծանր,անորոշ,կիսատ վիճա­կից դուրս գանք՝հետո ինչքան կուզեք իրար միս կերեք:Հիմա ամբողջ ճակա­տով է պետք խոսել թշնա­մի­նե­րի դեմ,աշխարհի հետ ձեր ինդի­վի­դումներն ու մտա­վարժանքնե­րը դրեք մի կողմ,կատարածուի դերից դուրս եկեք,առաջարկող մշա­կող իրա­կա­նացնող Հայաստանն է ունակ ապրե­լու, նույն լեզվով է պետք խոսել աշխարհի հետ,որպեսզի հասկա­նա­լի դառնանք,մեր խնդիրնե­րը պարզ և հստակ ձևա­կերպենք:
Ի վերջո բոլորդ էլ անցո­ղիկ ենք,ինչպես մեզա­նից առաջ եղածնե­րը՝ մեր այսօրվա կիսատ-պռատ կազմա­կերպվա­ծությամբ, ոչ մեկդ ‚ոչինչի չի հասնելու,ամեն օր իրար ջլա­տում եք ներսից,այնինչ կոնկրետ թշնամիները,համ տան մեջ են նստած,համ սահմա­նին են, համ սահմա­նից դուրս են:
Ներսից պետք է մաքրվենք,ոչ մեկդ չի պլստալու,ցած դրեք իրար մերժող զենքերը,ով իրա­կան հանցա­գործ թող դատվի,իսկ մնա­ցածդ այստեղ եք ապրելու,տեղ թողեք իրար երեսի,առանց ամա­չե­լու նայե­լու համար:
ՀՀ քաղա­քա­կան դաշտը ներկա­յացնող բոլոր կողմե­րիդ կարև­որներդ՝ մի փակ տեղ հավաքվեք, նստեք բան որոշելու,այլևս ծանրակշիռ է իրա­կա­նությունը, էլ իլյուզիա­նե­րով չեք դիմա­նա:
Առա­ջադրվե­լու, ձայն հավա­քե­լու, կառա­վարման ղեկին գալու համար՝ ամբողջին է պետք դուրս գալ հին դարից, հին սարքո­վի իրականությունից:Գնալով ամեն բան ավե­լի իրա­կան և շոշա­փե­լի է դառնալու:Նոր որա­կի հարաբերությունների,նոր հայացքով,համահայկականությամբ ‚ամբողջա­կան մարմնով առաջնորդվե­լու ժամա­նակն է, էդ լպրծուն ‚դավադիր,թշնամացման,մասերի բանժանվե­լու խաե­ղե­րից դուրս է պետք գալ,դառնալ մի մեծ ճակատ,կոնկրետ քայլեր անելով:Երիտասարդներին աշխարհով մեկ ուղարկել է պետք սովորելու՝ռազմական,տնտեսական,քաղաքաշինական,գյուղատնտեսական նոր մասնագետների,նոր հայացքներով,նոր մոդելներ ստեղծե­լու շուրջ է պետք միաբանվել,նոր մոտեցումների,նոր զգացողությամբ,ոգով լցվե­լու ժամա­նակն է այլ կերպ՝ էշացման պրո­ցե­սից դուրս չենք գա:
Ինչքան համարձակ քայլեր անենք առանց շինծու,բստրված վախերի,այնքան մեր դերն ու նշա­նա­կությունը տարա­ծաշրջա­նում արագ կփոխվի:Հրաժարվեք ներսում իրար վախեցնե­լու քաղաքականությունից,դա թշնա­մու գցած որդն է,որը ներսից է ուտում բոլորին:Եթե որոշներդ վախեցնե­լու մեջ եք մասնա­գի­տա­ցել՝ հունա­րը գտեք թշնա­մուն վախեցնե­լու համար,ներսում վախ պիտի չլինի,ոչ իրար նկատմամբ,ոչ թուրքի,ռուսի,ադրբեջանցու նկատմամբ:
Հայաստա­նը, դեռ ադրբե­ջա­նի հետ պատե­րազմի մեջ չի մտել,հետևաբար Հայաստա­նը չի պարտվել, պարտվել է Արցախը,իսկ Հայաստա­նի անվտանգա­յին կարև­որ ուժե­րը ենթարկվել են Մոսկվային,դա էլ ձեր բոլո­րիդ բզկտված լինելու,էշ լինե­լու պատճա­ռով:
Հ.Գ.
Թող ասածս՝ ուտոպիա,հեքիաթ չկարդացվի,այսօր ամեն բան հնա­րա­վոր է:Մեր միա­սին կառուցե­լու ցանկությունն է մարել, մեզ միա­սին հզորանալու,թե ինչ կառուցե­լու պատկերն է ջնջվել,իսկ դա հնա­րա­վոր է պատկե­րել, եթե մի պահ բոլորս միասին,կարողանանք ուղղա­կի այն ինչի մասին վերև­ում գրե­ցի տեսնել:Հենց այդ տեսո­ղությունը երև­աց մեր մեջ՝ամեն բան կիրա­կա­նա­նա մեր ցանկությամբ,մինչ այդ կանենք այն ինչը կթե­լադրեն օտարները,իսկ նրանց ենթարկվե­լու պատկերն այսօրն է:

Առնչվող Հոդվածներ