Հայաստան

Ուշքի Գալու Ժամանակն Է

Էս ծանր,անորոշ,կիսատ վիճակից դուրս գանք՝հետո ինչքան կուզեք իրար միս կերեք:Հիմա ամբողջ ճակատով է պետք խոսել թշնամիների դեմ,աշխարհի հետ ձեր ինդիվիդումներն ու մտավարժանքները դրեք մի կողմ,կատարածուի դերից դուրս եկեք,առաջարկող մշակող իրականացնող Հայաստանն է ունակ ապրելու, նույն լեզվով է պետք խոսել աշխարհի հետ,որպեսզի հասկանալի դառնանք,մեր խնդիրները պարզ և հստակ ձևակերպենք:

Հրանտ Վարդանյան

ՀԱՅԵՐ ՝ՔԱՐԸ ՓԵՇՆԵՐԻՑԴ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է..

Պետություն,ընդիմություն,աջեր,ձախեր,միջիններ,միջինոսեցներ,անարխիստներ,չեկիստներ,կտրիչներ,բոլշևիկ-մենշևիկ-էսէռներ՝եթե բոլորդ կրում եք հայկական պատմության ճակատագրի պատասխանատվությունը՝ բոլորդ միասին դուրս եկեք ՌԴ-Թուրքիա-Ազրստան եռյակի դեմ:
Միասնաբար,նույն կետերին հարվածելով կարող ենք հաղթել:Ինքներս մեզ հաղթելով կկարողանանք հաղթել թշնամիներին,իսկ դրանք չափից դուրս շատ են՝ այս փոքր Հայաստանի համար:
Դրանք երեքն էլ քանդվում են,դեռ ավելին է լինելու,մենք այլևս քանդվելու տեղ չունենք՝ մենք Արևմուտք-Արևելք ճանապարհին կարևորվող պետություն կարող եք դառնալ,շատ դանդաղ,բայց արդեն դառնում ենք, եթե լավ նայենք կատարվելիքին:Կարևոր կապուղղի ենք մեր տարածաշրջանում,ինչքան արագ նույն տեսողությանը գանք բոլորս,այնքան շուտ կամրապնդվենք:
Հնդկաստան,Իրան,Վրաստանը կապող՝ կարևոր պետություն կարող է դառնալ մեր երկիրը,մենք ուզենք թե չուզենք մեծանալու ենք,բոլոր առումներով:Մենք միացյալ ՀՀ -ին պետք է պատրաստ լինենք՝թուրքերը,ռուսները հոժարակամ են վերադարձնելու այն, ինչը մեզ համար կենսական,պարտադիր նշանակություն ունեցող է,այն ծավալը,որը պարտադիր է աշխատունակ ինքնիշխան պետության կայացման համար:Մեզ հիմա պետք է խուսափել մարդկային զոհերից,մնացածը վերկանգնելու ենթակա է:
Այսօր ՝մենք զրկված ենք բաց ճանապարհներից,դրանց համապատասխան տարծքներից,դեպի երեք ծովեր ժամանակակից ճանապարհներ ունենալուց,իսկ սրանք հարցեր են,որոնք մի օր պիտի լուծվեն, կարծում եմ անսպասելի արագությամբ այն կկատարվի:
Էս ծանր,անորոշ,կիսատ վիճակից դուրս գանք՝հետո ինչքան կուզեք իրար միս կերեք:Հիմա ամբողջ ճակատով է պետք խոսել թշնամիների դեմ,աշխարհի հետ ձեր ինդիվիդումներն ու մտավարժանքները դրեք մի կողմ,կատարածուի դերից դուրս եկեք,առաջարկող մշակող իրականացնող Հայաստանն է ունակ ապրելու, նույն լեզվով է պետք խոսել աշխարհի հետ,որպեսզի հասկանալի դառնանք,մեր խնդիրները պարզ և հստակ ձևակերպենք:
Ի վերջո բոլորդ էլ անցողիկ ենք,ինչպես մեզանից առաջ եղածները՝ մեր այսօրվա կիսատ-պռատ կազմակերպվածությամբ, ոչ մեկդ ,ոչինչի չի հասնելու,ամեն օր իրար ջլատում եք ներսից,այնինչ կոնկրետ թշնամիները,համ տան մեջ են նստած,համ սահմանին են, համ սահմանից դուրս են:
Ներսից պետք է մաքրվենք,ոչ մեկդ չի պլստալու,ցած դրեք իրար մերժող զենքերը,ով իրական հանցագործ թող դատվի,իսկ մնացածդ այստեղ եք ապրելու,տեղ թողեք իրար երեսի,առանց ամաչելու նայելու համար:
ՀՀ քաղաքական դաշտը ներկայացնող բոլոր կողմերիդ կարևորներդ՝ մի փակ տեղ հավաքվեք, նստեք բան որոշելու,այլևս ծանրակշիռ է իրականությունը, էլ իլյուզիաներով չեք դիմանա:
Առաջադրվելու, ձայն հավաքելու, կառավարման ղեկին գալու համար՝ ամբողջին է պետք դուրս գալ հին դարից, հին սարքովի իրականությունից:Գնալով ամեն բան ավելի իրական և շոշափելի է դառնալու:Նոր որակի հարաբերությունների,նոր հայացքով,համահայկականությամբ ,ամբողջական մարմնով առաջնորդվելու ժամանակն է, էդ լպրծուն ,դավադիր,թշնամացման,մասերի բանժանվելու խաեղերից դուրս է պետք գալ,դառնալ մի մեծ ճակատ,կոնկրետ քայլեր անելով:Երիտասարդներին աշխարհով մեկ ուղարկել է պետք սովորելու՝ռազմական,տնտեսական,քաղաքաշինական,գյուղատնտեսական նոր մասնագետների,նոր հայացքներով,նոր մոդելներ ստեղծելու շուրջ է պետք միաբանվել,նոր մոտեցումների,նոր զգացողությամբ,ոգով լցվելու ժամանակն է այլ կերպ՝ էշացման պրոցեսից դուրս չենք գա:
Ինչքան համարձակ քայլեր անենք առանց շինծու,բստրված վախերի,այնքան մեր դերն ու նշանակությունը տարածաշրջանում արագ կփոխվի:Հրաժարվեք ներսում իրար վախեցնելու քաղաքականությունից,դա թշնամու գցած որդն է,որը ներսից է ուտում բոլորին:Եթե որոշներդ վախեցնելու մեջ եք մասնագիտացել՝ հունարը գտեք թշնամուն վախեցնելու համար,ներսում վախ պիտի չլինի,ոչ իրար նկատմամբ,ոչ թուրքի,ռուսի,ադրբեջանցու նկատմամբ:
Հայաստանը, դեռ ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի մտել,հետևաբար Հայաստանը չի պարտվել, պարտվել է Արցախը,իսկ Հայաստանի անվտանգային կարևոր ուժերը ենթարկվել են Մոսկվային,դա էլ ձեր բոլորիդ բզկտված լինելու,էշ լինելու պատճառով:
Հ.Գ.
Թող ասածս՝ ուտոպիա,հեքիաթ չկարդացվի,այսօր ամեն բան հնարավոր է:Մեր միասին կառուցելու ցանկությունն է մարել, մեզ միասին հզորանալու,թե ինչ կառուցելու պատկերն է ջնջվել,իսկ դա հնարավոր է պատկերել, եթե մի պահ բոլորս միասին,կարողանանք ուղղակի այն ինչի մասին վերևում գրեցի տեսնել:Հենց այդ տեսողությունը երևաց մեր մեջ՝ամեն բան կիրականանա մեր ցանկությամբ,մինչ այդ կանենք այն ինչը կթելադրեն օտարները,իսկ նրանց ենթարկվելու պատկերն այսօրն է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *