Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։
Դավիթ Բաբայան
Պետք է բաց խոսենք, ի վերջո այդ չարաբաստիկ պայմանանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգություն ապահովի. Դավիթ Բաբայան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահi խորհրդական – հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
-Պարոն Բաբայան, չնայած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ երկու ամիս առաջ արած պնդումներին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախում անցակետ նախատեսված չէ տեղադրել, Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղադրել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական կողմի կարծիքն արհամարհվում է։
-Նախևառաջ նշեմ, որ սա անընդունելի քայլ է Ադրբեջանի կողմից և ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի անցակետ չլինի։ Մենք իսկապես գտնվում ենք մի կարևոր խաչմերուկում, պետք է որոշենք մեր հետագա քայլերը, նաև հետագա պատմությունը՝ ի՞նչ պատմություն է ունենալու Արցախը, հայությունը։ Տարբեր հարցեր կան, որոնց պետք է ազնիվ պատասխաններ տրվեն։ Որևէ մեկից, նույնիսկ Ադրբեջանից չպետք է նեղանանք, որովհետև իրենք իրենց ազգային պետական շահն են առաջ տանում։ Այո՛, դա նացիզմ է, հայատյացություն, բայց իրենք իրենց շահերն են առաջ տանում։
Այս համատեքստում պետք է շատ ազնիվ, կոշտ, բաց քննարկում ունենանք՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, մի շարք այլ երկրների ու կառույցների, ինչպես նաև՝ Երևանի հետ, ներհայկական քննարկում է պետք։ Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։ Պետք է այդ երկրների առաջ համապատասխան հարցադրումներ դնենք, որովհետև այդ բոլոր երկրները համանախագահողներ են։ Այո՛ Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում և ինքն առաջին հերթին պետք է նման բաներ թույլ չտա, բայց ԱՄՆ-ն ու Ֆրանսիան էլ աշխարհով մեկ ժողովրդավարության ջատագովներ են, իրենք են այդ մասին հայտարարում։ Բոլորին պետք է հարցնենք՝ ի՞նչ եք դուք ուզում Արցախից, ընդունելի՞ է ցեղասպանությունը ձեզ համար, թե՞ ոչ։ Ժողովուրդն էլ պետք է տեսնի ու կողմնորոշվի, ազգովի կողմնորոշման խաչմերուկում ենք։
-Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը կարող է թքած ունենալ ռուսական կողմի միջնորդության վրա և անել այն, ինչ ի՞նքն է ցանկանում, թե՞ Ռուսաստանը գիտի, բայց չունի բավարար ուժ ձայն հանելու համար։
-Այստեղ կա մի նրբություն։ Պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ հզոր պետությունների, կայսրությունների, ուժային կենտրոնների հետ։ Պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք բոլորի նկատմամբ։ Օրինակ՝ ես անթույլատրելի եմ համարում այնպիսի ցիրկն, ինչպիսին է Պուտինին կամ Բայդենին ձերբակալելը։Դա պատվազրկության նման մի բան է, նորմալ ազգ պետք է լինենք։ Հետևաբար պետք է ասենք՝ ի՞նչէ կատարվում, փաստորեն Ադրբեջանը կարողանում է ձեզ հետ այդպե՞ս արվել, թքել այդ պայմանագրի վրա՞, անպատվել Ռուսաստանին, ԱՄՆ-ն ու Ֆրանսիային՝ որպես համանախագահողներ, գերտերություններ։ Նորմալ զրույց անենք բոլորի հետ, ներհայկական դիսկուրս անենք՝ հասկանանք ինչ ենք կարողանում անել։ Բոլորի համար պետք է պարզ լինի, որ պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումների, բացի մեկից՝ Ադրբեջանի կազմում լինելուց։ Աշխարհն էլ պետք է լավ իմանա՝ ինչն է մեզ համար ընդունելի, ինչը՝ ոչ։
-Պեսկովը նշում է, որ իրավիճակը Ռուսաստանի կողմից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը Ձեր կարծիքով։
-Թող գործադրեն, բայց հարցը պետք է կարգավորվի՝ ի վերջո այդ չարաբաստիկ պայմանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգությունը իրականացնի, Ռուսաստանը՞, ուրեմն Ադրբեջանն իրավունք չունի նման կերպ վարվել։ Հետևաբար պետք է գնանք խոսանք։ Դրա համար եմ ասում՝ անթույլատրելի է ցիրկով, ապուշություններով զբաղվելը, հային ու պետական գործչին ոչ վայել հայտարարություններ անել։ Մենք ծանր վիճակում ենք գտնվում, ցանկացած խոսք, ցանկացած կապիկություն կարող է ճակատագրական լինել։
-Հնարավո՞ր է, որ սա արվում է հենց Ռուսաստանի իմացությամբ ու թողտվությամբ։
–Այդ հարցերի պատասխանը մենք պետք է կարողանանք պարզել, որովհետև ի վերջո՝ աշխարհում միայն Ռուսաստան գոյություն չունի։ Ռուսաստանն էլ իր շահերն ունի, մենք պետք է նայենք՝ մեր շահը որն է։ Նրանք կարող են Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ծաղրել։ Որոշ հայկական ազգանունով մարդիկ, նույնիսկ պատգամավորներ ասում են, թե Ադրբեջանի հետ խնդիր չունեն, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուսն էլ այլ գժություն ասում։ Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք ուզում։ Դրա համար էլ նշում եմ՝ խաչմերուկի վրա ենք կանգնած։ Ի վերջո՝ եթե Արցախի հետ մի բան լինի, Աստծո պատժից որևէ մեկը չի խուսափելու, ուզում է գերտերություն լինի կամ պատահական պատգամավոր դարձած մեկը։
Հոդվածը՝ 1in.am կայքից։