15.1 C
Yerevan

Միասնության Բանա­լին Պետությունն Է

Կա հայրե­նա­սի­րության իրա­կան մակարդակ, երբ մարդը, հասկա­նա­լով և վերլուծե­լով ընդհա­նուր վիճա­կը, կարո­ղա­նում է ձեռնա­մուխ լինել իր հայրե­նա­սի­րությունը խոսքից գործի վերա­ծե­լուն և այպես ասած աքսե­սուա­րա­յին հայրե­նա­սի­րություն, երբ ամեն ինչ տեղա­վորվում է մեկ երկու նշա­նի, դրանց թափա­հարման էրո­տիկ մակարդա­կում:

Հակոբ Մովսես

1inAM‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ:

Բանաստեղծը, անդրա­դառնա­լով Ցեղասպա­նության 108-ամյա տարե­լի­ցին, և այն հանգա­մանքին, թե արդյո՞ք Ցեղասպա­նությունից 108 տարի հետո մենք կրկին կանգնած չենք նոր արհա­վիրքի առաջ, ասաց, որ այնպես է ստացվել, որ ողջ աշխարհն այսօր ծայրա­հեղ լարված է, շատ մեծ վտանգներ կան բոլո­րի համար և հայե­րի դեպքում մասնա­վո­րա­պես ամեն ինչ ավե­լի է սրվում: Հասկա­նա­լի է, որ հայ ժողո­վուրդը, գտնվե­լով մի այնպի­սի տարա­ծաշրջա­նում, ուր ռազմա­քա­ղա­քա­կան կրքեր են եռում, ավե­լի մեծ հավա­նա­կա­նություն ունի նոր վտանգի մեջ հայտնվե­լու և որից խուսա­փե­լու համար անհրա­ժեշտ է լիի­րավ հասկա­նալ ու ըմբռնել պատմության փիլի­սո­փա­յության Historism‑ը(պատմաբանություն, պատմա­կա­նություն), այսինքն իրա­պես հասու լինել տեղի ունե­ցա­ծին՝ այն վերաի­մաստա­վո­րե­լու, հասկա­նա­լու և առա­ջա­ցող վտանգը կանխե­լու համար:

Հակոբ Մովսեսն ասաց, որ 1915–1921թթ. իրա­դարձություննե­րը կարե­լի է բաժա­նել երկու հատվա­ծի՝ 1915–1917 և 1917–1921: Առա­ջին փուլը նա կոչեղ ողբերգության, իսկ երկրորդ փուլը՝ խայտա­ռա­կության էտապներ: Ամեն ժողովրդի պատմություն ունի հերո­սա­կան և ողբերգա­կան էջեր, այն ինչ տեղի ունե­ցավ 1915–1917թթ. ողբերգություն էր, երբ մի ողջ ժողո­վուրդ կանգնեց ոչնչացման սպառնա­լի­քի առաջ, տեղի ունե­ցավ աներև­ա­կա­յե­լի ողբերգություն, իսկ 1917–1921թթ.-երի մասին խոսե­լիս բանաստեղծն ասաց, որ հասկա­նա­լու և ըմբռնե­լու կարիք կա, թե ինչպես մի ողջ ժողո­վուրդ, ով կարո­ղա­ցավ այդ նույնիսկ Ցեղասպա­նությունից հետ պետություն ստեղծել, ընդա­մե­նը երկու տարի հետո հայրե­նազրկվեց իր իսկ հայրե­նի­քում: 

Պատմությունը դասեր է տալիս, որոնք մենք չենք հասկա­նում, պատմության փորձը ռեալ ըմբռնել հասկա­նալ և ըստ այդմ մեր գործո­ղություննե­րը «աղավնու պես միա­միտ և օձի պես խորա­գետ»: Մեր ժողո­վուրդը մշտա­պես իրեն պահել է աղավնու նման միա­միտ և երբեք  չի եղել օձի պես խորա­գետ ու նաև այդ պատճա­ռով էլ մշտա­պես հայտնվել ենք խառնաշփոթ և ծայրա­հեղ վատ վիճա­կում:

Դա արտա­հայտվում է նաև այսօր, երբ այնտեղ, ուր հարկա­վոր է խորա­մանկ և խելա­ցի լինել, մենք մեզ պահում ենք զուտ էմո­ցիո­նալ:

Հակոբ Մովսե­սը հայրե­նա­սի­րությանն անդրա­դարձավ նշե­լով, որ կա հայրե­նա­սի­րության իրա­կան մակարդակ, երբ մարդը, հասկա­նա­լով և վերլուծե­լով ընդհա­նուր վիճա­կը, կարո­ղա­նում է ձեռնա­մուխ լինել իր հայրե­նա­սի­րությունը խոսքից գործի վերա­ծե­լուն և այպես ասած աքսե­սուա­րա­յին հայրե­նա­սի­րություն, երբ ամեն ինչ տեղա­վորվում է մեկ երկու նշա­նի, դրանց թափա­հարման էրո­տիկ մակարդա­կում: ԽՍՀՄ ժամա­նակնե­րում հատկա­պես, երբ այդ էրո­տիկ հայրե­նա­սի­րությունը մտավ մեր մեջ, մենք կորցրինք ամեն տեսա­կի լրջություն: Իհարկե այդ ժամա­նակ ևս մենք ունե­ցել ենք հաջո­ղություններ, բայց պետք է ընդգծել, որ այդ հաջո­ղություննե­րին զուգա­հեռ մենք կորցրել ենք հասա­րա­կություն, պետություն հայրե­նիք բառե­րի իմաստնե­րը խոշոր հաշվով ու չենք կարո­ղա­նում դրանց իմաստա­յին կիրա­ռություննե­րը գտնել:

Բանաստեղծը նաև խոսեց եկե­ղե­ցու դերի մասին, նշե­լով, որ  90-ականնե­րից եկե­ղե­ցին իրավմամբ փորձել է կանգնել պետութան կողքը, բայց պետությունը հայտնվել է Ալի Բաբա­յի և քառա­սուն ավա­զակնե­րի ձեռքում ու եկե­ղե­ցին էլ ընկել է նրանց միջա­վայր: Հակոբ Մովսեսն ասաց, որ շատ ավե­լի լավ կլի­ներ, եթե եկե­ղե­ցին հայրա­բար նախա­տեր և՛ իշխա­նություննե­րին, և՛ ընդդի­մությա­նը՝ նրանց կոչ անե­լով դուրս գալ տղա­յա­միտ պահվածքից, լրջա­նալ, բայց երբ եկե­ղե­ցին՝ պատասխա­նե­լով վարչա­պե­տի խոսքե­րին Պողոս Առաքյա­լի բառե­րով նրան կարծես սպառնում է հոկտեմբե­րի 27-ով:  Մինչդեռ իշխա­նությունն ու ընդդի­մությունը, Հայաստա­նը, Սփյուռքը, Արցա­խը, բոլորս պետք է համախմբվենք պետության շուրջը, որովհետև մեր ինքնությունը պահպա­նե­լու, ապրե­լու միակ միջո­ցը մեր գերա­գույն արժեք պետությունն է՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: 

Հակոբ Մոսե­սը նաև խոսեց այն մասին, որ իրավ է, որ ամեն մարդ իրա­վունք ունի սուրբ գիրքը մեջբե­րե­լու, բայց վարչա­պե­տը սխալ է արել պառլա­մենտում Պողոս Առաքյալ մեջբե­րե­լով, որովհետև պառլա­մենտը չոր օրենքի ու կարգա­վորման դաշտ է և այն վայրը, ուր ամե­նից առաջ պետք է օձի նման խորա­գետ լինել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ