15.1 C
Yerevan

Ո՞վ Է Ի Վերջո Տեր Կանգնե­լու

Վերջա­պես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկա­ցությունը կա՞ այդպի­սի հասկա­ցություն, թե՞ ոչ, հայ ժողո­վուրդ կա՞, թե՞ ամբոխ է։

Դավիթ Բաբա­յան

Պետք է բաց խոսենք, ի վերջո այդ չարա­բաստիկ պայմա­նա­նագրի երաշխա­վորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգություն ապա­հո­վի. Դավիթ Բաբա­յան

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Արցա­խի  նախա­գահi խորհրդա­կան – հանձնա­րա­րություննե­րի գծով ներկա­յա­ցուցիչ Դավիթ Բաբա­յա­նը։

-Պարոն Բաբա­յան, չնա­յած ՌԴ ԱԳ նախա­րար Լավրո­վի՝ երկու ամիս առաջ արած պնդումնե­րին, որ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով Արցա­խում անցա­կետ նախա­տեսված չէ տեղադրել, Ադրբե­ջանն այնտեղ անցա­կետ է տեղադրել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսա­կան կողմի կարծիքն արհա­մարհվում է։

-Նախև­ա­ռաջ նշեմ, որ սա անընդունե­լի քայլ է Ադրբե­ջա­նի կողմից և ամեն ինչ պետք է արվի, որ այդպի­սի անցա­կետ չլի­նի։ Մենք իսկա­պես գտնվում ենք մի կարև­որ խաչմե­րուկում, պետք է որո­շենք մեր հետա­գա քայլե­րը, նաև հետա­գա պատմությունը՝ ի՞նչ պատմություն է ունե­նա­լու Արցա­խը, հայությունը։ Տարբեր հարցեր կան, որոնց պետք է ազնիվ պատասխաններ տրվեն։ Որևէ մեկից, նույնիսկ Ադրբե­ջա­նից չպետք է նեղա­նանք, որովհետև իրենք իրենց ազգա­յին պետա­կան շահն են առաջ տանում։ Այո՛, դա  նացիզմ է, հայատյա­ցություն, բայց իրենք իրենց շահերն են առաջ տանում։

Այս համա­տեքստում պետք է շատ ազնիվ, կոշտ, բաց  քննարկում ունե­նանք՝ Մոսկվա­յի, Վաշինգտո­նի, Փարի­զի, մի շարք  այլ երկրնե­րի ու կառույցնե­րի, ինչպես նաև՝ Երև­ա­նի հետ, ներհայկա­կան քննարկում է պետք։ Վերջա­պես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկա­ցությունը կա՞ այդպի­սի հասկա­ցություն, թե՞ ոչ, հայ ժողո­վուրդ կա՞, թե՞ ամբոխ է։ Պետք է այդ երկրնե­րի առաջ համա­պա­տասխան հարցադրումներ դնենք, որովհետև այդ բոլոր երկրնե­րը համա­նա­խա­գա­հողներ են։ Այո՛ Ռուսաստանն անմի­ջա­կան պատասխա­նատվություն է կրում և ինքն առա­ջին հերթին պետք է նման բաներ թույլ չտա, բայց ԱՄՆ‑ն ու Ֆրանսիան էլ աշխարհով մեկ ժողովրդա­վա­րության ջատա­գովներ են, իրենք են այդ մասին հայտա­րա­րում։ Բոլո­րին պետք է հարցնենք՝ ի՞նչ եք դուք ուզում Արցա­խից, ընդունե­լի՞ է ցեղասպա­նությունը ձեզ համար, թե՞ ոչ։  Ժողո­վուրդն էլ պետք է տեսնի ու կողմնո­րոշվի, ազգո­վի կողմնո­րոշման խաչմե­րուկում ենք։

-Ստացվում է այնպես, որ Ադրբե­ջա­նը կարող է թքած ունե­նալ ռուսա­կան կողմի միջնորդության վրա և անել այն, ինչ ի՞նքն է ցանկա­նում, թե՞ Ռուսաստա­նը գիտի, բայց չունի բավա­րար ուժ ձայն հանե­լու համար։

-Այստեղ կա մի նրբություն։ Պետք է հասկա­նանք, որ գործ ունենք շատ հզոր պետություննե­րի, կայսրություննե­րի, ուժա­յին կենտրոննե­րի հետ։ Պետք է հավա­սա­րակշռված մոտե­ցում ունե­նանք  բոլո­րի նկատմամբ։ Օրի­նակ՝ ես անթույլատրե­լի եմ համա­րում այնպի­սի ցիրկն, ինչպի­սին է Պուտի­նին  կամ Բայդե­նին ձերբակալելը։Դա պատվազրկության նման մի բան է, նորմալ ազգ պետք է լինենք։ Հետև­ա­բար պետք է ասենք՝ ի՞նչէ  կատարվում,  փաստո­րեն Ադրբե­ջա­նը կարո­ղա­նում է ձեզ հետ այդպե՞ս արվել, թքել այդ պայմա­նագրի վրա՞, անպատվել Ռուսաստա­նին, ԱՄՆ‑ն ու Ֆրանսիա­յին՝ որպես համա­նա­խա­գա­հողներ, գերտե­րություններ։ Նորմալ զրույց անենք բոլո­րի հետ, ներհայկա­կան դիսկուրս անենք՝ հասկա­նանք ինչ ենք կարո­ղա­նում անել։ Բոլո­րի համար պետք է  պարզ լինի, որ պետք է պատրաստ լինենք բոլոր հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի, բացի մեկից՝ Ադրբե­ջա­նի կազմում լինե­լուց։ Աշխարհն էլ պետք է լավ  իմա­նա՝ ինչն է մեզ համար ընդունե­լի, ինչը՝ ոչ։

-Պեսկո­վը նշում է, որ իրա­վի­ճա­կը Ռուսաստա­նի կողմից հավելյալ միջնորդա­կան ջանքեր է պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը Ձեր կարծի­քով։

-Թող գործադրեն, բայց հարցը պետք է կարգա­վորվի՝ ի վերջո այդ չարա­բաստիկ պայմա­նագրի երաշխա­վորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգությունը իրա­կա­նացնի, Ռուսաստա­նը՞, ուրեմն Ադրբե­ջանն իրա­վունք չունի նման կերպ վարվել։ Հետև­ա­բար պետք է գնանք խոսանք։ Դրա համար  եմ ասում՝ անթույլատրե­լի է ցիրկով, ապուշություննե­րով  զբաղվե­լը, հային ու պետա­կան  գործչին ոչ վայել հայտա­րա­րություններ անել։ Մենք ծանր վիճա­կում ենք գտնվում, ցանկա­ցած խոսք, ցանկա­ցած կապի­կություն կարող է ճակա­տագրա­կան լինել։

-Հնարավո՞ր է, որ սա արվում է հենց Ռուսաստա­նի իմա­ցությամբ ու թողտվությամբ։

Այդ հարցե­րի պատասխա­նը մենք պետք է կարո­ղա­նանք պարզել, որովհետև ի վերջո՝ աշխարհում միայն Ռուսաստան գոյություն չունի։ Ռուսաստանն էլ իր շահերն ունի, մենք պետք է նայենք՝ մեր շահը որն է։ Նրանք կարող են Ռուսաստա­նին, ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին ծաղրել։ Որոշ հայկա­կան ազգա­նունով մարդիկ, նույնիսկ պատգա­մա­վորներ ասում են, թե Ադրբե­ջա­նի հետ խնդիր չունեն, Արցա­խը պետք է լինի Ադրբե­ջա­նի կազմում, մյուսն էլ այլ գժություն ասում։ Ի վերջո պետք է հասկա­նանք՝ ինչ ենք մենք ուզում։ Դրա համար էլ նշում եմ՝ խաչմե­րուկի վրա ենք  կանգնած։ Ի վերջո՝ եթե Արցա­խի հետ մի բան լինի, Աստծո պատժից որևէ մեկը չի խուսա­փե­լու, ուզում է գերտե­րություն լինի  կամ պատա­հա­կան պատգա­մա­վոր դարձած մեկը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ