Հայաստան

Միասնության Բանալին Պետությունն Է

Կա հայրենասիրության իրական մակարդակ, երբ մարդը, հասկանալով և վերլուծելով ընդհանուր վիճակը, կարողանում է ձեռնամուխ լինել իր հայրենասիրությունը խոսքից գործի վերածելուն և այպես ասած աքսեսուարային հայրենասիրություն, երբ ամեն ինչ տեղավորվում է մեկ երկու նշանի, դրանց թափահարման էրոտիկ մակարդակում:

Հակոբ Մովսես

1inAM-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:

Բանաստեղծը, անդրադառնալով Ցեղասպանության 108-ամյա տարելիցին, և այն հանգամանքին, թե արդյո՞ք Ցեղասպանությունից 108 տարի հետո մենք կրկին կանգնած չենք նոր արհավիրքի առաջ, ասաց, որ այնպես է ստացվել, որ ողջ աշխարհն այսօր ծայրահեղ լարված է, շատ մեծ վտանգներ կան բոլորի համար և հայերի դեպքում մասնավորապես ամեն ինչ ավելի է սրվում: Հասկանալի է, որ հայ ժողովուրդը, գտնվելով մի այնպիսի տարածաշրջանում, ուր ռազմաքաղաքական կրքեր են եռում, ավելի մեծ հավանականություն ունի նոր վտանգի մեջ հայտնվելու և որից խուսափելու համար անհրաժեշտ է լիիրավ հասկանալ ու ըմբռնել պատմության փիլիսոփայության Historism-ը(պատմաբանություն, պատմականություն), այսինքն իրապես հասու լինել տեղի ունեցածին՝ այն վերաիմաստավորելու, հասկանալու և առաջացող վտանգը կանխելու համար:

Հակոբ Մովսեսն ասաց, որ 1915-1921թթ. իրադարձությունները կարելի է բաժանել երկու հատվածի՝ 1915-1917 և 1917-1921: Առաջին փուլը նա կոչեղ ողբերգության, իսկ երկրորդ փուլը՝ խայտառակության էտապներ: Ամեն ժողովրդի պատմություն ունի հերոսական և ողբերգական էջեր, այն ինչ տեղի ունեցավ 1915-1917թթ. ողբերգություն էր, երբ մի ողջ ժողովուրդ կանգնեց ոչնչացման սպառնալիքի առաջ, տեղի ունեցավ աներևակայելի ողբերգություն, իսկ 1917-1921թթ.-երի մասին խոսելիս բանաստեղծն ասաց, որ հասկանալու և ըմբռնելու կարիք կա, թե ինչպես մի ողջ ժողովուրդ, ով կարողացավ այդ նույնիսկ Ցեղասպանությունից հետ պետություն ստեղծել, ընդամենը երկու տարի հետո հայրենազրկվեց իր իսկ հայրենիքում: 

Պատմությունը դասեր է տալիս, որոնք մենք չենք հասկանում, պատմության փորձը ռեալ ըմբռնել հասկանալ և ըստ այդմ մեր գործողությունները «աղավնու պես միամիտ և օձի պես խորագետ»: Մեր ժողովուրդը մշտապես իրեն պահել է աղավնու նման միամիտ և երբեք  չի եղել օձի պես խորագետ ու նաև այդ պատճառով էլ մշտապես հայտնվել ենք խառնաշփոթ և ծայրահեղ վատ վիճակում:

Դա արտահայտվում է նաև այսօր, երբ այնտեղ, ուր հարկավոր է խորամանկ և խելացի լինել, մենք մեզ պահում ենք զուտ էմոցիոնալ:

Հակոբ Մովսեսը հայրենասիրությանն անդրադարձավ նշելով, որ կա հայրենասիրության իրական մակարդակ, երբ մարդը, հասկանալով և վերլուծելով ընդհանուր վիճակը, կարողանում է ձեռնամուխ լինել իր հայրենասիրությունը խոսքից գործի վերածելուն և այպես ասած աքսեսուարային հայրենասիրություն, երբ ամեն ինչ տեղավորվում է մեկ երկու նշանի, դրանց թափահարման էրոտիկ մակարդակում: ԽՍՀՄ ժամանակներում հատկապես, երբ այդ էրոտիկ հայրենասիրությունը մտավ մեր մեջ, մենք կորցրինք ամեն տեսակի լրջություն: Իհարկե այդ ժամանակ ևս մենք ունեցել ենք հաջողություններ, բայց պետք է ընդգծել, որ այդ հաջողություններին զուգահեռ մենք կորցրել ենք հասարակություն, պետություն հայրենիք բառերի իմաստները խոշոր հաշվով ու չենք կարողանում դրանց իմաստային կիրառությունները գտնել:

Բանաստեղծը նաև խոսեց եկեղեցու դերի մասին, նշելով, որ  90-ականներից եկեղեցին իրավմամբ փորձել է կանգնել պետութան կողքը, բայց պետությունը հայտնվել է Ալի Բաբայի և քառասուն ավազակների ձեռքում ու եկեղեցին էլ ընկել է նրանց միջավայր: Հակոբ Մովսեսն ասաց, որ շատ ավելի լավ կլիներ, եթե եկեղեցին հայրաբար նախատեր և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը՝ նրանց կոչ անելով դուրս գալ տղայամիտ պահվածքից, լրջանալ, բայց երբ եկեղեցին՝ պատասխանելով վարչապետի խոսքերին Պողոս Առաքյալի բառերով նրան կարծես սպառնում է հոկտեմբերի 27-ով:  Մինչդեռ իշխանությունն ու ընդդիմությունը, Հայաստանը, Սփյուռքը, Արցախը, բոլորս պետք է համախմբվենք պետության շուրջը, որովհետև մեր ինքնությունը պահպանելու, ապրելու միակ միջոցը մեր գերագույն արժեք պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը: 

Հակոբ Մոսեսը նաև խոսեց այն մասին, որ իրավ է, որ ամեն մարդ իրավունք ունի սուրբ գիրքը մեջբերելու, բայց վարչապետը սխալ է արել պառլամենտում Պողոս Առաքյալ մեջբերելով, որովհետև պառլամենտը չոր օրենքի ու կարգավորման դաշտ է և այն վայրը, ուր ամենից առաջ պետք է օձի նման խորագետ լինել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *