19.2 C
Yerevan

Նոր Հայց Ընդդեմ Ադրբե­ջա­նի

Հայաստա­նի փաստարկներն ուժեղ են, իրա­վա­կան ասպեկտով մենք ամուր դիրքե­րում ենք, որովհետև մենք ներկա­յացնում ենք իրա­կա­նությունը, ոչ մի մանի­պուլյա­ցիա չենք անում: Ես վստահ եմ, որ Հաա­գա­յի դատա­րա­նը կընդունի վարույթը: Բնա­կա­նա­բար, Ադրբե­ջա­նը կառարկի, փորձե­լով ասել, որ չկա ոչ մի շրջա­փա­կում, դա հայե­րի հնա­րածն է, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ պատվի­րակնե­րը չեն կարո­ղա­նում այդ տարածք այցե­լել:

Արա Ղազարյան

Հաա­գա­յի դատա­րա­նում նոր վարույթ կհա­րուցվի. Մեր փաստարկներն ուժեղ են. ավե­լի առարկա­յա­կան են զարգա­ցումնե­րը ԵԽԽՎ-ում

«Առա­ջին լրատվական»-ի հարցե­րին պատասխա­նել է միջազգա­յին իրա­վունքիմասնա­գետ Արա Ղազարյա­նը:

-Պարոն Ղազարյան, Միջազգա­յին իրա­վա­կան հարցե­րով Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչ Եղի­շե Կիրա­կոսյա­նը հայտնել է, որ Արցա­խը Հայաստա­նին կապող միակ ճանա­պարհին‘ Լաչի­նի միջանցքում Ադրբե­ջա­նի կողմից անցա­կե­տի տեղադրման փաստով Հայաստա­նը առա­ջի­կա օրե­րին դիմե­լու է Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րան։ Ինչ հեռանկար ունի այս գործը և ինչ կարե­լի է ակնկա­լել միջազգա­յին դատա­րա­նից այս իրա­վի­ճա­կում: 

Ըստ էության, նոր վարույթ կհա­րուցվի, որի կոնտեքստը բավա­կա­նին ուժեղ է, քանի որ դա Հայաստա­նի հիմնա­կան գանգատն է և այդ բոլո­րը կապ ունեն լաչի­նի միջանցքի հետ: Հաա­գա­յի դատա­րա­նում հարուցված վարույթը մեկ իրա­վա­կան փաստաթղթի հիման վրա է՝ ռասա­յա­կան խտրա­կա­նության բոլոր ձևե­րի վերացման մասին կոնվենցիա­յի հիմքով: Դա նշա­նա­կում է, որ Լաչի­նի միջանցքի փակման փաստե­րով Հաա­գա­յի դատա­րան նյութեր ներկա­յացնե­լիս պետք է շեշտը դնել ռասա­յա­կան խտրա­կա­նության նպա­տա­կի վրա: Եթե այդ հիմքով ներկա­յացվի, ինձ թվում է՝ վարույթ կընդունվի, որովհետև մինչև հիմա ներկա­յացվել են շատ փաստեր և այդ բոլոր փաստե­րը Հաա­գա­յի դատա­րա­նի կողմից ընդունվել են: Բայց պետք է նաև զուգա­հեռ հարթակ ունե­նալ: Սկսվել է ԵԽԽՎ գարնա­նա­յին նստաշրջա­նը, որտեղ նախօ­րեին նաև այս հարցի վերա­բերյալ քննարկումներ են եղել: ԵԽԽՎ ներկա­յա­ցուցիչնե­րը, մասնա­վո­րա­պես, Դունյա Միյա­տո­վի­չը հայտա­րա­րեց, որ նույնիսկ հնա­րա­վո­րություն չունեն մուտք գործել Լեռնա­յին Ղարա­բաղ: Չմո­ռա­նանք, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը ԵԽ տարածք է և դրա­նով էլ հաստատվում է, որ այդ տարածքը բլո­կա­դա­յի մեջ է: Միյա­տո­վիչն ասում է՝ ես կարող եմ այցե­լել անգամ պատե­րազմա­կան գոտի­ներ, օրի­նակ, Ուկրաի­նա, բայց չեմ Լեռնա­յին Ղարա­բաղ չեմ կարող այցե­լել: Բնա­կա­նա­բար, այս ամբողջը ճնշում է Ադրբե­ջա­նի վրա: Հիմա թե որքան կկա­րո­ղա­նա դիմա­կա­յել Ադրբե­ջա­նը, դժվար է ասել, մինչև հիմա հաջո­ղությամբ դիմադրում է: Բայց եթե իրա­վա­կան գործընթա­ցի մասին ենք խոսում, արդեն ապա­ցուցված է, որ այնտեղ առկա է շրջա­փա­կում և միակ բացատրությունը էթնիկ զտումն է, թեև Ադրբե­ջա­նը փորձում է ներկա­յացնել, որ այդ ամենն արվում է կարգուկա­նո­նի նպա­տա­կով:

Մյուս կողմից Ադրբե­ջա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րը, որ կամ ընդունեք քաղա­քա­ցիություն, կամ գնա­ցեք այս երկրից, դա էթնիկ զտման քաղա­քա­կա­նության արտա­հայտություն է: Հայաստա­նի փաստարկներն ուժեղ են, իրա­վա­կան ասպեկտով մենք ամուր դիրքե­րում ենք, որովհետև մենք ներկա­յացնում ենք իրա­կա­նությունը, ոչ մի մանի­պուլյա­ցիա չենք անում: Ես վստահ եմ, որ Հաա­գա­յի դատա­րա­նը կընդունի վարույթը: Բնա­կա­նա­բար, Ադրբե­ջա­նը կառարկի, փորձե­լով ասել, որ չկա ոչ մի շրջա­փա­կում, դա հայե­րի հնա­րածն է, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ պատվի­րակնե­րը չեն կարո­ղա­նում այդ տարածք այցե­լել:

Եղի­շե Կիրա­կոսյա­նը նաև հայտա­րա­րել է, որ եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտի­վիստնե­րի գործո­ղություննե­րի նկատմամբ ազդե­ցություն չունե­նալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավե­լի կոնկրետ գործո­ղություննե­րով է Բաքուն խախտում դատա­րա­նի որո­շումը։ Սա ինչ է նոր իրա­վի­ճակ է ստեղծում: 

Փոխում է, որովհետև իրա­վա­բա­նո­րեն արդեն պաշտո­նա­տար անձինք են ճանա­պարհը փակել: Այսինքն ոչ թե մասնա­վոր անձինք, անհատներ են փակել, և պետությունը պարտա­վոր է հարգել նրանց հավաքներ անցկացնե­լու ազա­տությունը, թեոև դա անօ­րի­նա­կան է: իսկ այս դեպքում արդեն զինված ուժերն են կամ ներքին գործե­րի աշխա­տա­կիցներն են, հետև­ա­բար, նրանց արարքը ոչ միայն վերագրվում է, այլ կազմա­կերպվում է պետության կողմից: Այսինքն Ադրբե­ջա­նը չի կարող ասել՝ այնտեղ ինչ-որ մարդիկ են, որոնց իրա­վունքը ես պարտա­վոր եմ հարգել: Այս դեպքում պետությունը ճանա­պարհը փակում է և ուղե­կալ է տեղադրում՝ խախտե­լով ընդունված օրենքը, որը նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությունն է: Դա կարգա­վո­րող նորմ է, միջազգա­յին իրա­վունք է ձևա­վորված, որը Ադրբե­ջա­նը պարտա­վոր է հարգել:

Իսկ այս հարցը կարո՞ղ է արա­գացված կարգով քննվել: 

Այո, կարող է, բայց արա­գացված ասվա­ծը հարա­բե­րա­կան է: Մենք այստեղ խոսում ենք ոչ թե օրե­րի, այլ ամիսնե­րի մասին: Դատա­րա­նը դրա­նից ավե­լին չի կարող անել: Ամե­նա­շա­տը կարող է մեկ ամսում անել: Բնա­կա­նա­բար, Հայաստա­նը գանգա­տին կից կներկա­յացնի հրա­տապ միջո­ցի դիմում, որը կարող է մեկ ամսում քննության առնվել: Սովո­րա­բար շատ ձևեր կան այս դատա­րա­նի որո­շումնե­րը շրջանցե­լու կամ ձգձգե­լու համար; Ավե­լի առարկա­յա­կան կարող են լինել ԵԽԽՎ‑ի նստաշրջա­նում ընթա­ցող զարգա­ցումնե­րը:

Ընդհանրա­պես, Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նի որո­շումներն ի՞նչ ազդե­ցություն են ունե­նում Ադրբե­ջա­նի վրա՝ հաշվի առնե­լով, որ մենք տեսնում ենք, որ Ադրբե­ջա­նը կարո­ղա­նում է չկա­տա­րել դատա­րա­նի որո­շումը, շրջանցել այն:

Այո, բայց միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նը ձախո­ղումներ է ունե­նում: Հիշենք հունվա­րի ձախո­ղումը, որտեղ Ադրբե­ջա­նը փորձում էր իրա­վա­կան կեղծիքներ ստեղծել, թե իբր հայկա­կան զինված ուժե­րը կատա­րում են պատե­րազմա­կան հանցա­գործություններ՝ ականներ տեղադրե­լով, քաղա­քա­ցիա­կան բնա­կա­վայրե­րում և դրանք թակարդ ականներ են, որոնք արգելված են հումա­նի­տար իրա­վունքով: Եվ դա արվում է Լաչի­նի և Քելբա­ջա­րի սահմա­նա­մերձ տարածքնե­րում ընդհուպ մինչև 15–20 կմ խորությամբ, այս ամենն ամբողջությամբ հերքվեց, մերժվեց Հաա­գա­յի դատա­րա­նի կողմից: Ադրբե­ջա­նը փորձում էր նախա­պատրաստել հարձակվե­լու ինքնա­պաշտպա­նության կեղծ իրա­վա­կան հիմքով, որը չստացվեց: Դա շատ կարև­որ որո­շում էր: Հիմա դժվար թե Ադրբե­ջա­նը երրորդ փորձը անի ականնե­րի կեղծ թեզն առաջ տանե­լու համար: Ադրբե­ջանն ուզում է իրա­վա­կան բանաձև դուրս բերել, որ ինքը ինքնա­պաշտպա­նության քողի տակ հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րի դիմի: Բայց փաստե­րը նրանց օգտին չեն, որովհետև այդ ամբողջը կեղծի­քի վրա է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից:

Առնչվող Հոդվածներ