15.1 C
Yerevan

Ուկրաի­նա­կան Հակագրոհն Ու Կովկասյան Սպա­սումնե­րը

Ուշադրության է արժա­նի այն, որ Արևմուտքը միարժեք անընդունե­լի էր համա­րել այդ մոտե­ցումը, այն դեպքում, երբ Զելենսկին հայտա­րա­րել էր, թե չինա­կան առա­ջարկնե­րը կարող են արժա­նի լինել ուշադրության: Իհարկե դա ամենև­ին չի նշա­նա­կում, որ Զելենսկին ընդունում էր դրանք, բայց, որ ներկա­յացրեց Պեկի­նի հետ խաղի հայտ, ակնա­ռու էր:

Հակոբ Բադալյան

Զելենսկի-Սի Ցզինպին. Կովկա­սը ուկրաի­նա­կան հակագրո­հի ճակա­տագրի ծիրում

Ուկրաի­նա­յի զինված ուժե­րը ունեն «վաղուց սպասվող» հակագրո­հի համար անհրա­ժեշտ ամեն ինչ՝ սարքա­վո­րումներ, սպա­ռա­զի­նություն, զինտեխնի­կա, հայտա­րա­րել է Եվրո­պա­յում ԱՄՆ զինուժի հրա­մա­նա­տար, գենե­րալ Քրիստոֆեր Կավո­լին: Նա հայտա­րա­րել է նաև, որ երբ էլ սկսվի հակագրո­հը, ուկրաի­նա­կան զինուժի գործո­ղություննե­րը չեն արգե­լակվի սպա­ռա­զի­նություննե­րի թերմա­տա­կա­րարման պատճա­ռով: Ամե­րի­կա­ցի գենե­րա­լի հայտա­րա­րությունը բավա­կա­նին ուշագրավ է: Այն իհարկե պարունա­կում է Ուկրաի­նա­յին աջակցության ավանդա­կան շեշտադրումնե­րը, սակայն նոր երանգ է այն, որ բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նը հնչեցնում է՝ Ուկրաի­նան ունի հակագրո­հի համար անհրա­ժեշտ ամեն ինչ: Այստեղ հանգա­մանքը ուշագրավ է նրա­նով, որ գործնա­կա­նում նույն շեշտադրումը արել է նաև ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րը, որը հայտա­րա­րել է, որ Ուկրաի­նան ստա­ցել է խոստացված ծանր տեխնի­կա­յի ամբողջ ծավա­լը՝ նվա­զա­գույնը դրա 98 տոկո­սը: Այս հայտա­րա­րություննե­րի երանգնե­րում ակնա­ռու է առանցքա­յին մեսի­ջը՝ Ուկրաի­նան ստա­ցել է հակագրո­հի համար անհրա­ժեշտ ամեն ինչ, հետև­ա­բար չունի «չհա­կագրո­հե­լու» հիմք: Սա ուշագրավ է երկու հանգա­մանքի առումով: 

Նախ, անցնող ամիսնե­րի և շաբաթնե­րի ընթացքում Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին, նաև զինվո­րա­կաններ, նրա աշխա­տա­կազմի ներկա­յա­ցուցիչներ տարբեր կերպ ակնարկում էին, որ չեն ստա­նում իրենց ամբողջա­պես բավա­րա­րող սպա­ռա­զի­նություն, դրա­նով թերևս ակնարկե­լով, թե ինչու՞ է Կիևը ձեռնպահ մնում հակագրո­հից: Այն, որ Կիևի ու Արևմուտքի, մասնավրա­պես Վաշինգտո­նի միջև առա­ջա­նում էին այդ առնչությամբ, և ընդհանրա­պես իրա­դարձություննե­րի զարգացման քայլե­րի և մոտե­ցումնե­րի առնչությամբ որո­շա­կի տարբեր պատկե­րա­ցումներ, ակնա­ռու էր նաև Բախմուտի վերա­բերյալ գննա­հա­տա­կաննե­րից, երբ Վաշինգտո­նը հայտա­րա­րում էր, որ դրա կորուստը Ռուսաստա­նին կտա միայն խորհրդանշա­կան արդյունք, իսկ Զելենսկին հայտա­րա­րեց, որ Բախմուտի կորուստը կլի­նի հետա­գա շղթա­յա­կան կորուստնե­րի սկիզբ: Այստեղ անշուշտ առկա են բավա­կա­նին նուրբ քաղա­քա­կան մոտիվներ, որոնց ևս մեկ վկա­յություն եղավ նաև Վաշինգտո­նում գաղտնի փաստաթղթե­րի արտա­հոսքը: Մյուս ուշադրության արժա­նի հանգա­մանքը այն է, որ Ուկրաի­նա­յին հակագրո­հի համար անհրա­ժեշտ ամեն ինչ հատկացված լինե­լու մասին հայտա­րա­րություննե­րը հնչում են այն բանից հետո, երբ տեղե­կություն տարածվեց Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկու և Չինաստա­նի նախա­գահ Սի Ցզինպի­նի հեռա­խո­սազրույցի մասին: Ընդ որում, Զելենսկին ինքը գնա­հա­տել էր այդ հեռա­խո­սազրույցը օգտա­կար: Իսկ հարցն այն է, որ Չինաստա­նը մարտի կեսե­րին հանրայնացրեց ուկրաի­նա­կան կարգա­վորման, և միջազգա­յին հարա­բե­րություննե­րի իր պատկե­րա­ցում-պլա­նը, որտեղ առա­ջարկում էր կրա­կի դադա­րե­ցում առանց նախա­պայմա­նի, ասել կուզի՝ կողմե­րը կանգնում են այնտեղ, որտեղ որ անցնում է ճակա­տի գիծը: Այստեղ ուշադրության է արժա­նի այն, որ Արևմուտքը միարժեք անընդունե­լի էր համա­րել այդ մոտե­ցումը, այն դեպքում, երբ Զելենսկին հայտա­րա­րել էր, թե չինա­կան առա­ջարկնե­րը կարող են արժա­նի լինել ուշադրության: Իհարկե դա ամենև­ին չի նշա­նա­կում, որ Զելենսկին ընդունում էր դրանք, բայց, որ ներկա­յացրեց Պեկի­նի հետ խաղի հայտ, ակնա­ռու էր: 

Եվ ահա, հեռա­խո­սազրույցը վկա­յում է, որ խաղը սկսվում է, կամ առնվազն կողմե­րը դուրս են գալիս խաղա­դաշտ: Չինաստա­նի արտգործնա­խա­րա­րը հեռա­խո­սազրույցը գնա­հա­տել է դրա­կան, ասե­լով, որ կարգա­վո­րումն այլընտրանք չունի և Պեկի­նի մոտե­ցումն այն է, որ չպետք է կրա­կի վրա յուղ լցնել: Անկասկած է, որ այդ հաղորդագրությունն ուղղված է Արևմուտքին: Չինաստա­նի արտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րել է, որ Պեկի­նը կշա­րունա­կի կարգա­վորմանն ուղղված շփումնե­րը կողմե­րի հետ: Ինչ խոսք, կասկա­ծից վեր է, որ Զելենսկիի համար Չինաստա­նի հանգա­մանքը նվա­զա­գույնը, իսկ գուցե և առա­վե­լա­գույնը՝ Արևմուտքի հետ իր հարա­բե­րությունում սեփա­կան գինը բարձրացնելն է, հատկա­պես երև­ան եկած տարբեր պատկե­րա­ցումնե­րի և մի շարք այլ խորհրդա­պա­հա­կան իրո­ղություննե­րի համա­տեքստում, որոնք Ուկրաի­նա­յի նախա­գա­հի մոտ կարող էին առա­ջացնել վախեր: Օրի­նակ, Միացյալ Նահանգնե­րը գործնա­կա­նում սկսեց բաց խոսել այն մասին, որ Կիև­ում յուրացվում են պաշտխպա­նության համար տրա­մադրվող ամե­րիկյան հարյուրա­վոր միլիոն դոլարնե­րը: Սի Ցզինպի­նի հետ հեռա­խո­սազրույցով Զելենսկին անկասկած ունի Վաշինգտո­նի հետ հարա­բե­րությունում իր ձայնը ավե­լի լսե­լի դարձնե­լու խնդիր, առա­վել ևս այն պայմաննե­րում, երբ այնտեղ ավե­լի ու ավե­լի գերա­կա է դառնա­լու նախընտրա­կան ներքին պայքա­րը, իսկ այն կլի­նի բավա­կա­նին անկանխա­տե­սե­լի, և ըստ այդմ բարդ է լինե­լու հաշվարկել, թե Վաշինգտո­նին այդ ներքին պայքա­րի տրա­մա­բա­նությամբ ինչ արտա­քին շրջա­դարձեր պետք կլի­նեն: Միևնույն ժամա­նակ, ասել, թե Սի Ցզինպի­նի հետ հաղորդակցությունն ուներ լոկ այդ նպա­տա­կը, կլի­նի իհարկե մոլո­րություն: 

Առա­վել ևս, որ Զելենսկին հազիվ թե գնա Պեկի­նի հանդեպ այդօ­րի­նակ պարզունակ և անգամ աննհարգա­լից քայլի: Միևնույն ժամա­նակ, եթե ամրա­նա Պեկի­նի կոմունի­կա­ցիան, կարող է օրա­կարգից ընդհանրա­պես դուրս գալ հակագրո­հի հարցը: Իսկ սա մարտահրա­վեր է Արևմուտքի համար: Միով բանիվ, Ուկրաի­նա­յի շուրջ կարծես թե ձևա­վորվում են «որա­կա­պես» նոր միտումներ, որոնք անկասկած իրենց ազդե­ցությունը թողնե­լու են նաև մեր ռեգիո­նի վրա, եթե արդեն իսկ չեն թողել: Բանն այն է, առնվազն, որ Ուկրաի­նա­յում մարտահրա­վերներ ստա­նա­լու դեպքում, Արևմուտքը կարող է մտա­ծել այլ ռեգիո­նում դրանց «հակա­դարձե­լու» մասին: Իսկ այդպի­սի ռեգիոննե­րից է նաև Կովկա­սը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ