16.3 C
Yerevan

Գաղութա­յին Մտա­վո­րա­կաններ

Երբ հասա­րա­կության մեջ որևէ խումբ կտրուկ դեմ է արտա­հայտվում որևէ բանի, ակվա­րիումի բնա­կիչնե­րը մեղմ տոնով հորդո­րում են նախ քննարկել, ապա՝ նոր ոչինչ չանել։

Արա­յիկ Մկրտումյան

Մեր մտա­վո­րա­կաննե­րի մի մեծ մասը իսկա­կան ակվա­րիումա­յին ձեռնա­սուն կենդա­նի­ներ են։ Խոսում են միայն անվնաս թեմա­նե­րից, իսկ նրանց հայրե­նա­սի­րության չափը Մոսկվան ու Վաշինգտոնն են որո­շում։ Նրանք պատրաստ են ժամե­րով վիճել խորն անցյա­լի, բայց լռել հենց այդ պահին կատարվո­ղի մասին։ Նույնիսկ երբ թշնա­մին գոռում է, որ առա­ջին իսկ առի­թով մորթե­լու է բոլո­րին, մեր մտա­վո­րա­կաննե­րի ակվա­րիումա­յին մասը շաբաթնե­րով քննարկում է՝ հավն է առա­ջա­ցել, թե ձուն ու հանգում այն եզրա­կա­ցության, որ ամեն ինչում մենք ենք մեղա­վոր, քանի որ այդպես էլ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն չձև­ա­վո­րե­ցինք։

Երբ հասա­րա­կության մեջ որևէ խումբ կտրուկ դեմ է արտա­հայտվում որևէ բանի, ակվա­րիումի բնա­կիչնե­րը մեղմ տոնով հորդո­րում են նախ քննարկել, ապա՝ նոր ոչինչ չանել։

Ակվա­րիումա­կաննե­րը ամեն ինչում մեղադրում են իրենց ազգին, նույնիսկ եթե թշնա­մին անմարդկա­յին է, մեղա­վո­րը քաղհա­սա­րա­կության բացա­կա­յությունն է։

Նրանք շատ են սիրում մանր մունր միջո­ցա­ռումներ, սերտիֆի­կատներ ու հազար անգամ տրորված ճանա­պարհը նորից անցնել, բայց երբեք նոր բան չանել, խեղդել ցանկա­ցած նորություն, որովհետև դա կքանդի իրենց փոքր ակվա­րիումը, որտեղ կոմֆորտ զոնա է, որտեղ կերն ու պատի­ժը հավա­սա­րա­չափ են, որտեղ ոչ մի աղետ տեղի չի ունե­նում, որտեղ ամեն ինչ արդեն վաղուց որոշված է։
Նրանք իդեա­լա­կան հպա­տակներ են, իսկա­կան ծառա­ներ։ Նրանք հավա­տա­րիմ են, որովհետև երբեք ինքնուրույն չեն կարող լինել, երկրորդա­կան դերե­րի համար անկրկնե­լի են, առա­ջին դերե­րից իրենք են փախչում։

Նրանք իսկա­կան գաղութա­յին որդեր են, խխունջներ, որ փակված իրենց խեցի­նե­րում ապրում են խեղճ ու լղոզվսծ մի իրա­կա­նություն, իսկ երբ փոթո­րի­կը քանդում է ամեն ինչ, նրանք ընդհա­տակ են անցնում և սպա­սում, որ աղմուկն անցնի։

Մեր ակվա­րիաումա­կաննե­րը անկրկնե­լի ծառա­ներ են, իդեա­լա­կան ստրուկներ։ Նրանց համար հայրե­նի­քը մի գեղե­ցիկ միֆ է, անկա­խությունը՝ բարի մի կատակ։ Այս մարդիկ մյուսնե­րի համար թմրանյութ են դառնում։ Նրանց պատճա­ռով են 19֊րդ դարից մինչև 1923թ դիմադրե­լու ունակնե­րը կոտորվել և հիմալ էլ սպա­նում են մարդկանց մեջ հասկա­նա­լու և ապրե­լու հոգին։

Համա­կերպվել՝ այս է ակվա­րիումա­կա­նի կարգա­խո­սը։ Համա­կերպվել և քարա­նալ

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյանի էջից։

Առնչվող Հոդվածներ