19.2 C
Yerevan

Բանակցա­յին Սարդոստայն

ԱՄՆ‑ն կարող է դառնալ թե՛ խաղա­ղության երաշխա­վո­րը, թե՛ անվտանգության որո­շա­կի կոմպո­նենտ, կառուցա­կարգ ձևա­կերպի Արցա­խում՝ հաշվի առնե­լով Ռուսաստա­նի ներկա իմպո­տենտությունը և դրա­նից բխող ծանր հետև­անքնե­րը, որոնց առե­րեսվում ենք, օրի­նակ՝ անցա­կե­տի տեղադրումով։ Ապա­գան ցույց կտա։

Ռոբերտ Անանյան

Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարներ Արա­րատ Միրզո­յա­նի և Ջեյհուն Բայրա­մո­վի բանակցություննե­րը Վաշինգտո­նում տևե­լու են մի քանի օր։ Չափա­զանց կարև­որ է, որ ինտենսիվ բանակցություններ են սկսվում՝ օրեր տևո­ղությամբ։ Բայց առա­վել կարև­որ է, որ ԱՄՆ‑ն գտնվե­լու է բանակցա­յին սեղա­նին՝ որպես բալանսա­վո­րող միջնորդ։

ԱՄՆ‑ի ներկա­յությունը ինտենսիվ բանակցությա­նը մի քանի անգամ կբարձրացնի բանակցության արդյունա­վե­տությունը։ Ադրբե­ջա­նը 2020 թվա­կա­նի պատե­րազմի հաղթա­նա­կի էյֆո­րիա­յի ներքո է գտնվում, և ուզում է ստա­նալ զիջումներ, որոնք կատա­րե­լու դեպքում սպառնա­լիքներ կստեղծվեն Հայաստա­նի պետա­կա­նությա­նը։ Երբ Հայաստա­նը և Ադրբե­ջա­նը մենակ են հայտնվում բանակցության սեղա­նի շուրջ, Ռուսաստա­նի և Թուրքիա­յի աջակցությունն ունե­ցող Ադրբե­ջա­նը ռազմա­կան շանտա­ժի, սպառնա­լի­քի լեզվով է խոսում։ ԱՄՆ‑ն կբա­լանսա­վո­րի, և հուսանք՝ առա­վել կմո­տեցնի հավա­սա­րակշռված խաղա­ղությունը։ ԱՄՆ‑ն սեփա­կան ծրա­գի­րը չունի՝ խաղա­ղության հասնե­լու, կողմե­րը պետք է գան համա­ձայնության, բայց ԱՄՆ‑ի ներկա­յությունն ինքնին ծանրակշիռ գործոն է։

Հիշե­ցի Քեմփ Դեյվի­դի եգիպտա-իսրա­յե­լա­կան համա­ձայնություննե­րը։ Եվ հարց է առա­ջա­նում՝ կհա­ջողվի՞ ԱՄՆ-ին կրկնել Քեմփ Դեյվի­դի հաջո­ղությունը, և հակա­մարտող կողմե­րին հաշտեցնել՝ երկա­րա­ժամկետ բանակցություննե­րի արդյունքում։

Քեմփ Դեյվիդյան համա­ձայնագրե­րը պատմա­կան խաղա­ղության համա­ձայնագրեր էին, որոնք ստո­րագրել էին Եգիպտո­սի և Իսրա­յե­լի ղեկա­վարներ Անվար Սադա­թը և Մենա­խեմ Բեգի­նը՝ 1978 թվա­կա­նի սեպտեմբե­րի 17-ին:

ԱՄՆ Մերի­լենդ նահանգի Քեմփ Դեյվի­դում տեղի ունե­ցան հանդի­պումներ՝ համա­ձայնագրե­րի շուրջ բանակցե­լու համար: ԱՄՆ-ից մասնակցում էր նախա­գահ Ջիմի Քարտե­րը։ Երկա­րատև կոնֆլիկտը հանգուցա­լուծվեց խաղա­ղությամբ։ Բայց մինչև Քեմփ Դեյվի­դի համա­ձայնագրե­րի կնքումը, երկա­րատև արյունա­լի պատե­րազմներ էին Իսրա­յե­լի և Եգիպտո­սի միջև։

1967 թվա­կա­նին Իսրա­յե­լը վեց օր շարունակ պատե­րազմեց Եգիպտո­սում, Սիրիա­յում և Հորդա­նա­նում: Իսրա­յե­լը հաղթեց պատե­րազմում, վերահսկո­ղություն հաստա­տեց Գազա­յի հատվա­ծում և Սինա­յի թերակղզում:

1970 թվա­կա­նին Անվար Սադա­թը դարձավ Եգիպտո­սի նախա­գահ: Նա ցանկա­նում էր վերա­կանգնել վերահսկո­ղությունը Սինա­յի վրա և դադա­րեցնել պատե­րազմը Իսրա­յե­լի հետ: 1973-ին Եգիպտո­սը հարձակվեց Իսրա­յե­լի վրա և փորձեց հետ գրա­վել Սինա­յի թերակղզին։ Իսրա­յե­լը հաղթեց պատե­րազմում, բայց իր համարձակ ռազմա­կան հարձակման համար Սադա­թը քաղա­քա­կան հեղի­նա­կություն ձեռք բերեց տարա­ծաշրջա­նում:

1978 թվա­կա­նին նախա­գահ Քարտե­րը ԱՄՆ հրա­վի­րեց Եգիպտո­սի և Իսրա­յե­լի ղեկա­վարնե­րին: Նրանք գաղտնի հանդի­պե­ցին Մերի­լենդ նահանգի Քեմփ Դեյվի­դի նախա­գա­հա­կան նստա­վայրում: Բանակցություննե­րը լարված էին: Դրանք տևե­ցին 13 օր: Նախա­գահ Քարտե­րը կարև­որ դեր է խաղա­ցել բանակցություննե­րի ընթացքում երկու կողմե­րի հետ խոսե­լու գործում:

1978 թվա­կա­նի սեպտեմբե­րի 17-ին Եգիպտո­սը և Իսրա­յե­լը համա­ձայնության եկան և ստո­րագրե­ցին համա­ձայնագրե­րը: Պայմա­նագրե­րը հիմք են դրել երկու երկրնե­րի և Մերձա­վոր Արև­ելքում խաղա­ղության հաստատման համար: Սինան վերա­դարձվեց Եգիպտո­սին։ Կնքվեց խաղա­ղության պայմա­նա­գիր, հաստատվե­ցին դիվա­նա­գի­տա­կան ​հարա­բե­րություններ Եգիպտո­սի և Իսրա­յե­լի միջև։ Սուե­զի ջրանցքը բացվեց իսրա­յե­լա­կան նավե­րի համար:

Դա տեղի ունե­ցավ ո՛չ միայն ԱՄՆ‑ի կարգա­վո­րիչ դերի շնորհիվ, այլ նաև՝ քանի որ ԽՍՀՄ‑ի ազդե­ցությունը չեզո­քացվեց պրո­ցե­սի վրա։ Ադրբե­ջանն ու Հայաստանն ավե­լի մեծ շանս ունեն՝ հասնել խաղա­ղության, երբ չկա Ռուսաստա­նը բանակցություննե­րում։ Պուտի­նի ռեժի­մը արյան, պատե­րազմի, կոնֆլիկտնե­րի գենե­րա­տոր է, և հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղություն կլի­նի, եթե պրո­ցե­սից բացա­կա­յում է Մոսկվան։ Կարծում եմ, որ ԱՄՆ‑ն կարող է դառնալ թե՛ խաղա­ղության երաշխա­վո­րը, թե՛ անվտանգության որո­շա­կի կոմպո­նենտ, կառուցա­կարգ ձևա­կերպի Արցա­խում՝ հաշվի առնե­լով Ռուսաստա­նի ներկա իմպո­տենտությունը և դրա­նից բխող ծանր հետև­անքնե­րը, որոնց առե­րեսվում ենք, օրի­նակ՝ անցա­կե­տի տեղադրումով։ Ապա­գան ցույց կտա։

Թե՛ Անվար Սադա­թը, թե՛ Մենա­խեմ Բեգինն արժա­նա­ցան Խաղա­ղության Նոբելյան մրցա­նա­կի 1978 թվա­կա­նին: Այնուա­մե­նայնիվ, Մերձա­վոր Արև­ելքի մնա­ցած արա­բա­կան երկրնե­րը գոհ չէին Եգիպտո­սից: Եգիպտո­սը վտարվեց Արա­բա­կան լիգա­յից։ Նրան դատա­պարտե­ցին Իսրա­յե­լի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր կնքե­լու համար:

1981 թվա­կա­նի հոկտեմբե­րի 6‑ին իսլա­մա­կան ծայրա­հե­ղա­կաննե­րի կողմից Անվար Սադա­թը սպանվեց խաղաղ համա­ձայնագրե­րում իր մասնակցության համար: Եգիպտո­սի նախա­գահն իր կյանքով վճա­րեց, բայց խաղա­ղություն բերեց եգիպտա­ցի­նե­րին։

Ես կարծում եմ, որ պետություննե­րի ղեկա­վարնե­րը պետք է ունե­նան խոհե­մություն, և անե­լով անհնա­րի­նը՝ խաղա­ղություն բերեն իրենց ժողո­վուրդնե­րին։ Կոնֆլիկտնե­րը, իհարկե, տարբեր են։ Եգիպտո­սի և Իսրա­յե­լի հաջո­ղությունը պարտա­դիր չէ, որ կրկնվի, ու Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի պարա­գա­յում նույնպես ստացվի խաղա­ղություն։ Բայց պետք է փորձել։

Պատե­րազմի տարբե­րա­կը միշտ կա։ Միայն հավա­սա­րակշռված խաղա­ղությունը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև կարող է հարատև լինել։ Ուժե­րի հարա­բե­րակցությունը ստա­տիկ մեծություն չէ։ Միայն win-win բանաձև­ով է հնա­րա­վոր ունե­նալ խաղա­ղություն։ Մեկ կողմի լիարժեք հաղթա­նա­կի և մյուսի՝ ջախջախման հաշվին չի լինե­լու խաղա­ղություն։ Չի կարող թույլի հաշվին հասնել խաղա­ղության։ Եթե կողմե­րը փորձե­ցին կապի­տուլյա­ցիա­յի տրա­մա­բա­նությամբ գործել, կպարտվեն երկուսն էլ։ Այսօր Հայաստանն է պարտված կողմ, վաղը կարող է Ադրբե­ջա­նը լինել։

Կարե­լի է հազար փաստարկ բերել, թե ինչու չի ստացվե­լու խաղա­ղություն Ադրբե­ջա­նի հետ։ Թերա­հա­վա­տությունը Բաքվի նկատմամբ գալիս է օբյեկտիվ իրա­կա­նությունից, պատե­րազմա­կան շարունակվող հանցա­գործություննե­րից։ Հազար պատճառ էլ ես կարող եմ բերել՝ խաղա­ղության անհնա­րի­նությունը հիմնա­վո­րող, բայց պատե­րազմնե­րը մի օր ավարտվում են, և հուսանք՝ մոտե­նում ենք այդ օրվան։ Կարող եք չհա­մա­ձայնվել։ Ես էլ շատ լավա­տես չեմ, և չգի­տեմ՝ նոր պատերազմո՞վ, թե խաղա­ղությամբ կավարտվի այս պրո­ցե­սը։ Սակայն գիտեմ, որ ժողո­վուրդնե­րը երբեք չեն խմում պատե­րազմի կենա­ցը, այլ՝ խաղա­ղության։ Ինձ համար կա անա­ռարկե­լի ճշմարտություն՝ երկրնե­րի առաջնորդնե­րից պահանջվում է աննա­խա­դեպ բարձր կամք, խելամտություն, հեռա­տե­սություն։

Այս նկարնե­րը պատա­հա­բար հայտնա­բե­րե­ցի։ Հետաքրքիր էր՝ դրանց նմա­նությունը։ Այս մի ընդհանրությունը այսօրվա հայ-ադրբե­ջա­նա­կան պրո­ցե­սի և եգիպտա-իսրա­յե­լա­կան հաշտության միջև արդեն կա։ Կտեսնենք, կյանքը ցույց կտա։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ