19.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Անկա­խության ճանաչման լուրն արա­գո­րեն տարածվում է Երեւա­նում. հազա­րա­վոր մարդիկ հավաքվում են պարե­տա­տան առջեւ, որտեղ արդեն եկել էր զինվո­րա­կան նվա­գա­խումբը։ Ներկա­նե­րին ողջույնի խոսք է հղում Երեւա­նի պարետ Շահխա­թունին, որն առա­ջարկում է հանել գլխարկնե­րը, ծնկի իջնել եւ հարգել այն հազա­րա­վոր նահա­տակնե­րի հիշա­տա­կը, ովքեր իրենց կյանքը զոհա­բե­րե­ցին հանուն Հայաստա­նի անկա­խության։

1920թ. հունվա­րին լրա­նում էր Փարի­զի հաշտության վեհա­ժո­ղո­վի գործունեության մեկ տարին. աշխարհի բազմա­թիվ երկրներ ու անկա­խության ձգտող ժողո­վուրդներ անհամբեր սպա­սում էին իրենց քաղա­քա­կան ճակա­տագրին։ Փարի­զի վեհա­ժո­ղո­վը պետք է կարո­ղա­նար լուծել ոչ միայն հետպա­տե­րազմյան Եվրո­պա­յի սահմա­նա­յին նոր բաժանման, այլեւ Մերձա­վոր Արեւելքի եւ Ռուսաստա­նի հարցե­րը։ Հայաստա­նի Հանրա­պե­տության պատվի­րա­կությունը մեկ տարի աշխա­տում էր Եվրո­պա­յում՝ փորձե­լով հնա­րա­վո­րինս մանրա­մասն ներկա­յացնել Հայկա­կան հարցի առանձնա­հատկություննե­րը եւ հասնել խնդրի արդա­րա­ցի լուծմա­նը։

ԴԵՆԻԿԻՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Հայկա­կան հարցի լուծումը, սակայն, պայմա­նա­վորված էր Թուրքիա­յի եւ հատկա­պես՝ Ռուսաստա­նի հանդեպ Եվրո­պա­յի ու Միացյալ Նահանգնե­րի որդեգրած դիրքո­րոշմամբ։ Թուրքիա­յում օրե­ցօր թափ էր հավա­քում Քեմա­լի «Ազգա­յին ուխտ» շարժումը, իսկ Ռուսաստա­նը թաղված էր քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի մեջ։ Արեւմուտքը, դեմ լինե­լով բոլշեւիկյան գաղա­փա­րա­խո­սությա­նը, 1918-ից ջանք չէր խնա­յում հակա­բոլշեւիկյան շարժմանն աջակցե­լու համար։ 1919թ. վերջին, սակայն, բոլշեւիկնե­րը ջախջա­խում են Կոլչա­կի ու Դենի­կի­նի բանակնե­րը եւ սրընթաց մոտե­նում Անդրկովկա­սին։ 1919թ. դեկտեմբե­րին Դաշնա­կից պետություննե­րի վարչա­պետնե­րի հանդիպման ժամա­նակ Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Լլոյդ Ջորջն ասում էր, որ Անգլիան Ռուսաստա­նում արդեն ծախսել է 100 մլն ֆունտ ստեռլինգ՝ հիմնա­կա­նում աջակցե­լով Դենի­կի­նին, սակայն արդյունքնե­րը գոհա­ցուցիչ չեն. Դենի­կի­նը նահանջում է (Armenia in documents of the U. S. Department of State 1917–1920, Yerevan 2012)։

Դենի­կի­նը

Տեսնե­լով, որ բոլշեւիկնե­րը ձգտում են դեպի հարավ եւ Միջին Ասիա, Եվրո­պան որո­շում է արա­գացնել Անդրկովկասյան հանրա­պե­տություննե­րի անկա­խության ճանա­չումը։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը 1919թ. մայի­սի 28‑ի ակտի ընդունումից հետո հանդես էր գալիս ամբողջա­կան՝ միացյալ Հայաստա­նի ստեղծման պահանջով, որը ներա­ռե­լու էր ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Հայաստա­նը, այդ թվում՝ Կիլի­կիան եւ ելքը դեպի Միջերկրա­կան ծով։ Թուրքիա­յից բացի, հայկա­կան տարածքա­յին պահանջնե­րը բախվում էին Ֆրանսիա­յի շահե­րին, որը ցանկա­նում էր իր մանդա­տը հաստա­տել Կիլի­կիա­յում։ Եթե բանակցություննե­րի սկզբնա­կան շրջա­նում Կիլի­կիա­յի հարցում հայկա­կան կողմի դիրքո­րո­շումը բավա­կա­նին ամուր էր, ապա 1919թ. վերջին աստի­ճա­նա­բար փոխվում է՝ համա­կերպվե­լով Կիլի­կիան ֆրանսիա­կան տիրա­պե­տության տակ թողնե­լու մտքին։

ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՖԻԼԻՊ ՔԵՐՐԻ ՀԵՏ

1920թ. հունվա­րի 6‑ին Ավե­տիս Ահա­րոնյա­նը Լոնդո­նում Լլոյդ Ջորջի քարտուղար Ֆիլիպ Քերրի հետ հանդիպման ժամա­նակ քննարկում է Կիլի­կիա­յի հարցը։ Քերրն ասում է, որ անգլիա­ցի­նե­րը ֆրանսիա­ցի­նե­րի հետ տարա­ձայնություն չունեն՝ Կիլի­կիան մնում է Ֆրանսիային։«Կիլիկիան մեզ չպի­տի հասնի, 
գոնե թուրքե­րին չմնա, այլ Ֆրանսիա­յին»

Ահա­րոնյա­նը համա­կերպվում է իրա­կա­նության հետ եւ ասում, որ եթե «Կիլի­կիան մեզ չպի­տի հասնի, գոնե թուրքե­րին չմնա, այլ Ֆրանսիա­յին»: Նա բրի­տա­նա­կան պաշտոնյա­յին նկա­րագրում է Անդրկովկա­սի դրությունը՝ նշե­լով, որ մի կողմից թուրքա­կան ներխուժման սպառնա­լիք կա, մյուս կողմից՝ բոլշեւիկյան ուժերն ընդհուպ մոտե­ցել են Անդրկովկա­սի սահմաննե­րին, իսկ Ադրբե­ջա­նի հետ չհայտա­րարված պատե­րազմը հսկա­յա­կան ուժեր է կլա­նում Հայաստա­նից։

Ֆիլիպ Քերրը

Ահա­րոնյա­նը խնդրում էր ռազմամթերք եւ հանդերձանք տրա­մադրել հայկա­կան բանա­կին։ Քերրը խորհուրդ է տալիս դիմել Անգլիա­յի պաշտպա­նության նախա­րար Չերչի­լին եւ հետաքրքրվում, թե ինչ են անե­լու հայե­րը, եթե Մուստաֆա Քեմա­լը հրա­ժարվի դուրս գալ հայկա­կան նահանգնե­րից։

Ավե­տիս Ահա­րոնյան — Նախքան Ձեր հարցին պատասխա­նե­լը՝ պարզենք, թե ինչ ուժ է ներկա­յացնում Մուստաֆա Քեմա­լը։ Չգի­տեմ, ինչ է ձեր կարծի­քը, բայց մեր զինվո­րա­կան կայա­նի տեղե­կությանց նայե­լով, Մուստաֆա Քեմա­լի շարժման մեջ բլեֆը մեծ բաժին ունի։ Նրա զորքի թիվը 10 000–12 000-ից չի անցնում, այն էլ վատ հագնված, վատ պատրաստված։ Համե­նայն դեպս, 15 000-ից ավե­լի չի լինի մեր շրջաննե­րում. նույնքան էլ հույնե­րի դեմ։ Այդպես էր վկա­յում նաեւ ամե­րիկյան զինվո­րա­կան միսիա­յի պետ, զորա­վար Հարբորդը։

Ավե­տիս Ահա­րոնյա­նը

Դուք հարցնում եք, թե ինչպես կարե­լի է հեռացնել այդ ուժը։ …Ես գիտեմ, որ ո՛չ դուք ձեր սկովտիա­ցի­նե­րին կուղարկեք Հայաստան, ո՛չ Ֆրանսիան իր բրե­տոննե­րին եւ ո՛չ էլ Իտա­լիան իր լոմբարդա­ցի­նե­րին։ Հետեւա­բար, ես ձեզ կասեմ — Եթե դուք զսպեք մեր թիկունքում Ադրբե­ջա­նը եւ մեզ նյութա­կան հնա­րա­վո­րություն տաք վերա­կազմե­լու մեր բանա­կը, կարող եմ Ձեզ վստա­հեցնել, որ մենք կարող ենք Մուստաֆա Քեմա­լը դուրս հանել մեր սահմաննե­րից» (Ավե­տիս Ահա­րոնյան, Սարդա­րա­պա­տից մինեւ Սեւր եւ Լոզան. Քաղա­քա­կան օրա­գիր, Բոստոն, 1943թ.)։

Ավարտե­լով հանդի­պումը՝ Ահա­րոնյա­նը նաեւ նշում էր, որ ընդհա­նուր զորա­հա­վա­քի դեպքում Հայաստա­նը կարող է ունե­նալ մոտ 40-հազա­րա­նոց բանակ։

ԵՐԲ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՔԵՄԱԼԸ

Հայկա­կան բանա­կի կարո­ղության եւ Քեմա­լի հարձակման հավա­նա­կա­նության հարցը շատ էր հուզում բրի­տա­նա­կան բարձրա­գույն պաշտոնյա­նե­րին։ Հունվա­րի 7‑ին Մեծ Բրի­տա­նիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րության ռազմա­կան խորհրդա­կան գնդա­պետ Գրի­բե­նը Ահա­րոնյա­նից հետաքրքրվում էր, թե երբ կհարձակվի Քեմա­լը։ Ըստ Ահա­րոնյա­նի՝ հաշվի առնե­լով խստա­շունչ ձմեռն ու լեռնա­յին բարդ պայմաննե­րը՝ թուրքա­կան բանա­կը կարող էր հարձակվել լավա­գույն դեպքում գարնա­նը։ Գրի­բե­նին հետաքրքրում էր նաեւ հայկա­կան բանա­կի մարտա­կան ոգին, քանի որ նրան ծանոթ էր հույնե­րի օրի­նա­կը, երբ զինվորնե­րը տրտնջում էին երկա­րա­տեւ ու չավարտվող պատե­րազմնե­րից։ «Հույնե­րի եւ մեր քաղա­քա­կան կացության մեջ մեծ տարբե­րություն կա։ Նրանք ճգնում են ձեռք բերել, մեծացնել արդեն գոյություն ունե­ցող իրենց պետությունը, մինչդեռ մեր ժողո­վուրդը աշխա­տում է ազատվել թրքա­կան լծից եւ պահպա­նել իր գոյությունը։ Հոգե­բա­նա­կան այս դրությունը ընդունակ է մեր զորքե­րին մղել թուրքե­րի դեմ պայքա­րի, մինչեւ իսպառ ազատվենք թուրքա­կան վտանգից…»,- գնդա­պե­տին պատասխա­նել էր Ահա­րոնյա­նը։

Քեմա­լը

Մեծ Բրի­տա­նիա­յի պաշտոնյա­նե­րի հետ հանդի­պումնե­րի շարքն ավարտվում է Չերչի­լի հետ զրույցով, որը մեծ համակրանքով էր խոսում հայե­րի մասին։ Նա ցավով էր նշում, որ Մեծ Բրի­տա­նիան դադա­րեցնում է Դենի­կի­նին աջակցե­լու ծրագրե­րը, ինչը համա­րում էր սխալ։ «Տարա­բախտա­բար, պետություննե­րը չուզե­ցին հասկա­նալ, որ Դենի­կի­նի գոյությունը ամենքին հարկա­վոր է։ Նա մի հովա­նոց էր, որ շատե­րին էր ծածկում։ 20 մետր անդունդի վրա 10 մետր տախտակ չեն ձգի»,- ասել էր Չերչի­լը։ Միա­ժա­մա­նակ նա Ահա­րոնյա­նին խնդրում է կազմել հայկա­կան բանա­կի վերա­կազմության համար անհրա­ժեշտ նյութե­րի ու սպա­ռա­զի­նության ցանկը եւ ներկա­յացնել իրեն։

Չերչի­լը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

1920թ. հունվա­րի 12-ին Թիֆլի­սում Հայաստա­նի Հանրա­պե­տության դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Լեւոն Եվանգուլյա­նը հեռագրում է արտա­քին գործե­րի նախա­րա­րին, որ Դաշնա­կից պետություննե­րի ղեկա­վարնե­րը ճանա­չել են Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի անկա­խությունը։ Եվանգուլյա­նը հայտնում էր նաեւ, որ Հայաստա­նի հարցը քննարկվե­լու է Թուրքիա­յի խնդրի հետ։ Ստա­նա­լով Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի անկա­խության ճանաչման տեղե­կությունը՝ Հայաստա­նի պետա­կան կառույցնե­րը շտա­պում են շնորհա­վո­րել: Ողջույնի հեռագրեր են ուղարկվում Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի կառա­վա­րություննե­րի ղեկա­վարնե­րին, խորհրդա­րա­նի նախա­գահնե­րին եւ այլ պաշտոնյա­նե­րի:

Ուշագրավ է, որ հայկա­կան, ինչպես նաեւ ադրբե­ջա­նա­կան եւ վրա­ցա­կան աղբյուրնե­րը այս որո­շումը ներկա­յացնում էին որպես անկա­խության ճանա­չում, թեեւ իրա­կա­նում Գերա­գույն խորհուրդը ճանա­չել էր հանրա­պե­տություննե­րի կառա­վա­րություննե­րը, այլ ոչ թե անկա­խությունը, իսկ սահմաննե­րի հարցի լուծումը մնա­ցել էր ապա­գա­յին։ Հունվա­րի 16-ին Բարձրա­գույն խորհրդի անդամնե­րը Փարի­զում հանդի­պում են Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։

Վաշինգտո­նում Ֆրանսիա­յի դեսպան Ժյուլ Կամբո­նը հայտնում էր, որ Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչներ Ծերե­թե­լին ու Ավա­լո­վը եւ Թոփչի­բա­շեւն ու Մաղա­րա­մո­վը շնորհա­կա­լություն էին հայտնել դե ֆակտո կառա­վա­րություննե­րը ճանա­չե­լու համար։ Նրանք նաեւ հայտնել էին, թե իրենք ցանկա­նում են ամբողջությամբ անջատվել Ռուսաստա­նից, եւ բոլշեւիկյան վտանգը չեզո­քացնե­լու համար ռազմա­կան ու նյութա­կան օգնություն էին խնդրում եվրո­պա­կան երկրնե­րից։ Վրա­ցի­ներն ասել էին, որ աջակցության դեպքում կարող են ունե­նալ 50 հազար զինվոր ու սպա, իսկ ադրբե­ջանցի­ներն իրենց բանա­կի թիվը խոստա­նում էին հասցնել անգամ մինչեւ 100 000‑ի։ Կամբո­նը նաեւ հայտնում էր, որ Վրաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը բոլշեւիկյան ներթա­փանցման ամե­նա­հա­վա­նա­կան ուղղությունը համա­րում էին Սեւ ծովի առափնյա հատվա­ծը։ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը գտնում էին, որ բոլշեւիկնե­րը Բաքվի վրա են շարժվե­լու Կասպից ծովի ուղղությամբ։

Հունվա­րի 19-ին Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչներն արդեն հանդի­պում են նախա­գահ Վիլսո­նի, Լլոյդ Ջորջի, Կլե­մանսո­յի, Չերչի­լի եւ Գերա­գույն խորհրդի այլ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Նրանք կրկին ներկա­յացնում են իրենց ռազմա­կան կարո­ղություննե­րը։ Դաշնա­կից պետություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը մեծ հավատ չունեին ներկա­յացվող թվե­րի հանդեպ, սակայն կարծում էին, որ Անդրկովկասյան հանրա­պե­տություննե­րին պետք է աջակցել, քանի որ նրանք բոլշեւիկնե­րի առաջխա­ղա­ցումը կասեցնող հավելյալ ուժ կարող էին լինել։

ԱՅՍ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ

1920թ. հունվա­րի 23-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը ստա­նում է Ուորդրո­պի տեղա­պա­հի հեռա­գի­րը. «Գերա­գույն խորհուրդը Փարի­զում որո­շեց, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը պիտի ճանաչվի իբրեւ կառա­վա­րություն de facto այն պայմա­նով, որ այս ճանա­չումը ոչ մի դեպքում չի կանխո­րո­շում սահմաննե­րի խնդրի վերջնա­կան լուծումը։ Այս ճանա­չումը անպայման վերա­բե­րում է Հայաստա­նի նրա այժմյան վիճա­կին, Երեւան մայրա­քա­ղա­քով, սակայն ոչ մի կերպ չի վերա­բե­րում Թուրքաց Հայաստա­նին։ Խնդրում եմ Ձերդ գերա­զանցություն, ընդունել իմ անկեղծ եւ սրտա­գին շնորհա­վո­րանքնե­րը այս դեպքի առթիվ, որ այնքան նշա­նա­կա­լից է երկար ժամա­նակ տառա­պած հայ ժողովրդի ապա­գա բարօ­րության վրա ազդե­լու տեսա­կե­տից»։

Հեռա­գի­րը ստա­նում է Աբրա­համ Գյուլխանդանյա­նը, որը փոխա­րի­նում էր Թիֆլի­սում գտնվող Ալեքսանդր Խատիսյա­նին։ «Հառաջ» թերթը գրում է, որ նախա­պես հեռագրի բովանդա­կությունը սխալ են հասկա­նում եւ կարծում են, թե ճանաչվել է ամբողջ Հայաստա­նի անկա­խությունը։ «Մի քանի րոպեից հետո արտա­քին գործոց մինիստրության գլխա­վոր քարտուղար Ա. Տեր-Հակոբյա­նը բերավ ընթերցողնե­րին արդեն հայտնի հեռա­գի­րը։ Զարմա­ցած իրար նայե­ցինք։ Երազնե­րի բարձր թռիչքնե­րին հաջորդեց րոպեա­կան իրա­կա­նությունը։ Հայաստա­նը ճանաչված է իր այժմյան փաստա­յին դրության մեջ… Բայց չէ՞ որ մենք ունենք անկախ եւ Միացյալ Հայաստան։ Այդ է մեր որո­շումը, այդպես ենք ցանկա­նում մենք — մեր ժողովրդի բարձր կամքը, որի առջեւ խոնարհվել եւ տեղի են տվել Աբդուլ Համի­դի նմաններն անգամ…»,- գրում է թերթը («Հառաջ», 25 հունվա­րի, 1920թ., թիվ 18)։

Շահխա­թունին

Այնուա­մե­նայնիվ, անկա­խության ճանաչման լուրն արա­գո­րեն տարածվում է Երեւա­նում. հազա­րա­վոր մարդիկ հավաքվում են պարե­տա­տան առջեւ, որտեղ արդեն եկել էր զինվո­րա­կան նվա­գա­խումբը։ Ներկա­նե­րին ողջույնի խոսք է հղում Երեւա­նի պարետ Շահխա­թունին, որն առա­ջարկում է հանել գլխարկնե­րը, ծնկի իջնել եւ հարգել այն հազա­րա­վոր նահա­տակնե­րի հիշա­տա­կը, ովքեր իրենց կյանքը զոհա­բե­րե­ցին հանուն Հայաստա­նի անկա­խության։ Այնուհե­տեւ զորքը, նվա­գա­խումբը եւ մարդկանց բազմությունը շարժվում է դեպի խորհրդա­րան, որտեղ փոխնա­խա­գահ Ավե­տիք Սահակյա­նը ողջույնի խոսք է ասում.

«Հայաստա­նի քաջա­րի զինվորներ, այսօր մենք ստա­ցանք հեռա­գիր, որով մեզ հայտնում են, թե Փարի­զում Գերա­գույն խորհուրդը լորդ Քըրզո­նի առա­ջարկությամբ ճանա­չել է Հայաստա­նի անկա­խությունն այն սահմաննե­րում, որոնց մեջ, որ նա այժմ է։ Այդ առա­ջին անգամ է, որ մեծ պետություննե­րը պաշտո­նա­պես ճանա­չում են մեր անկա­խությունը։ Սակայն այս այն Հայաստա­նը չէ, որին մենք ձգտում ենք։ Այս օրը մենք չենք կարող համա­րել իսկա­կան տոն։«Իսկական տոնը մեր անկա­խության կտո­նենք այն ժամա­նակ, երբ զորքը կտի­րե մեր ամբողջ հայրե­նի­քին»

Իսկա­կան տոնը մեր անկա­խության կտո­նենք այն ժամա­նակ, երբ զորքը կտի­րե մեր ամբողջ հայրե­նի­քին։ Հայ զինվոր, կտո­նես այն ժամա­նակ, երբ դու հաղթա­կա­նո­րեն կանցնես միացյալ Հայաստա­նը։ Մեր մեծ տոնը մեր առաջն է. նա շուտով կհասնի։ Այն, ինչ որ այժմ տվել են մեզ, թե մեզ եւ թե մարդկա­յին խիղճը չի կարող հանգստացնել։

Կեցցե՛ քաջա­րի զորքը,
Կեցցե՛ Միացյալ Հայաստա­նը»։

Ալեքսանդր Խատիսյա­նը

Այնուհե­տեւ ժողո­վուրդը շարժվում է Տեր-Ղուկա­սո­վի փողո­ցով (Նալբանդյան), որտեղ հանդի­պում է կայա­րա­նից եկող վարչա­պետ Խատիսյա­նին։ Վարչա­պետն իր խոսքում հատկա­պես կարեւո­րում է հայկա­կան բանա­կի դերը Հայաստա­նի Հանրա­պե­տության ստեղծման գործում։ Նա նշում է, որ «այն, ինչ որ այժմ մենք տոնում ենք, շնորհիվ հայ զինվո­րի է, շնորհիվ հայ մարտի­կի, հայ ամբողջ ժողովրդի։ Առա­ջին շնորհա­կա­լությունը պիտի ուղղել ժողովրդին, նրա կազմա­կերպված բանա­կին, հեղա­փո­խա­կան եւ զենքի գործիչնե­րին, երկրորդ շնորհա­կա­լությունը մեծ պետություննե­րին՝ դաշնա­կիցնե­րին»։

«Տաճկա­հա­յաստա­նը եւ ներկա Հայաստա­նը պիտի անպայման միա­նան եւ կազմեն Միացյալ եւ Անկախ Հայաստան»,- այսպես է ավարտում իր ելույթը վարչա­պետ Խատիսյա­նը:

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ