19.2 C
Yerevan

Մեր Անհասկա­նա­լի Պահվածքը

Ինչ է նշա­նա­կում պատմա­կան քարտեզնե­րով առաջնորդվել:
Միջազգա­յին իրա­վունքի տեսա­կե­տից չկա Հայաստան-Ադրբե­ջան ճանաչված որևէ սահման նախա­սո­վե­տա­կան շրջա­նի: Սովե­տա­կանն, իհարկե, նույնպես կասկա­ծե­լի է, բայց գոնե ինչ որ բան է:
Իսկ պատմա­կան քարտեզն իրա­վա­կան տեսա­կե­տից զուտ նկար է‘ իրենք իրենց ունեն, մենք մերը: Իրենցի վրա Զանգե­զուրը, Վարդե­նի­սը, տո թեկուզ Երև­անն Ադրբե­ջան է, մերի վրա էլ Գանձակն էլ է հայկա­կան:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Մարտա­կան Եղբայրություն

Վերջին երկու տարվա հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի առա­ջին հայացքից տարօ­րի­նակ կողմե­րից‘

  • մինչ Հայաստանն առնվազն անցած տարվա աշնա­նից գրե­թե տաղտկա­լի ռեգուլյա­րությամբ կրկնում է, որ ճանա­չում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, և սովե­տա­կան Հայաստա­նի սահմաննե­րը
  • շատե­րի համար զարմա­նա­լիո­րեն Ադրբե­ջա­նը նույնը չի անում‘ չի շտա­պում ճանա­չել Հայաստա­նի­նը, և սովե­տա­կան սահմաններն ընդհանրա­պես: Կամ էլ մի օր ճանա­չում է, մյուս օրն էլ չի ճանա­չում, խուսա­փում է հստա­կությունից: Դա են շեշտում նաև մեր պաշտոնյա­նե­րը: Հենց օրերս Պրա­հա­յում նույնի մասին խոսեց նաև Փաշինյա­նը:

Ի զարմանս մերոնց, Ալիևը դեռ էն գլխից պնդում էր բանակցություննե­րի ժամա­նակ, որ սովե­տա­կան սահմաննե­րը լեգի­տիմ չեն, գծված են կախյալ կառա­վա­րություննե­րի կողմից, և որ պետք է առաջնորդվել պատմա­կան քարտեզնե­րովնախասովետական շրջանի: Հետո մի պահ, կարծես համաձայնության եկան Ալմա-Աթայի շուրջ, բայց պարզվեց, որ Ալիևի կողմից դա այդքան էլ միանշանակ համաձայնել չէր: Կարճ ասած անո­րո­շությունը պահվում է:

Իսկ ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը ռեգուլյար կերպով կոչում է Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նը պայմա­նա­կան: Փաստա­ցի նույնը պնդել է նաև ՀԱՊԿ‑ը‘ պատճա­ռա­բա­նե­լով, թե ինչու չի կարող միջամտել:

Թե ինչու է Ադրբե­ջա­նը չի ուզում հստակ կերպով ճանա­չել սովե­տա­կան սահմաննե­րով տարածքա­յին ամբողջա­կա­նությունն, այլ հարց է, որը երկար խոսակցություն է պահանջում: Բայց տակտի­կա­կան մակարդա­կում, դա մեզ հնա­րա­վո­րություն էր բացում, որից բնա­կա­նա­բար մերոնք չօգտվե­ցին, քանի որ դա ենթադրում էր ավե­լի համարձակ, ոչ շաբլոն ու ինքնուրույն խաղ:

Ինչ է նշա­նա­կում պատմա­կան քարտեզնե­րով առաջնորդվել:
Միջազգա­յին իրա­վունքի տեսա­կե­տից չկա Հայաստան-Ադրբե­ջան ճանաչված որևէ սահման նախա­սո­վե­տա­կան շրջա­նի: Սովե­տա­կանն, իհարկե, նույնպես կասկա­ծե­լի է, բայց գոնե ինչ որ բան է:
Իսկ պատմա­կան քարտեզն իրա­վա­կան տեսա­կե­տից զուտ նկար է‘ իրենք իրենց ունեն, մենք մերը: Իրենցի վրա Զանգե­զուրը, Վարդե­նի­սը, տո թեկուզ Երև­անն Ադրբե­ջան է, մերի վրա էլ Գանձակն էլ է հայկա­կան:

Իսկ ինչ է նշա­նա­կում թե սահմա­նը պայմա­նա­կան է, ու սովե­տա­կա­նը լեգի­տիմ չէ: Նշա­նա­կում է, որ մենք էլ, օրի­նակ, Քարվա­ճառ կամ Աղդամ մտնե­լով չեինք իմա­նում սահմա­նը, և հիմա էլ կարող ենք մտնել ու դուրս գալ: Ամբողջ խոսույթը ադրբե­ջա­նա­կան հողե­րի օկուպա­ցիա­յի մասին կասկա­ծի տակ է ընկնում: Բայց Ադրբե­ջանն այդքա­նի գնում է, չնա­յած այս‘ բավա­կա­նին ակնհայտ տրա­մա­բա­նությա­նը:

Պատմա­կան քարտե­զի շուրջ կարող ես որքան ուզում ես վիճել, կարող ես դիմել երրորդ‘ արբիտր կողմի, կարող ես վերջն ուժա­յին գործո­ղություննե­րով հիմնա­վո­րել քո պատմա­կա­նը: Սրանք բոլո­րը բաց հնա­րա­վո­րություններ են: Եվ դա մեզ տվել էր Ադրբե­ջա­նը:

Տվել էր, և որո­շա­կի ռիսկի փասո­րեն գնա­ցել էր այն պարզ պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նը չի պատրաստվում խաղա­ղության Հայաստա­նի հետ: Նրա ստրա­տե­գիա­կան նպա­տակնե­րի մեջ դա չի մտնում: Գոնե այն պայմաննե­րով, որոնք մենք ենք պատկե­րացնում: Դեռ լռում են այս պահին ռուսա­կան գործո­նի մասին: Պարզ է, որ եթե նպա­տա­կը լիներ խաղա­ղությունը, վազե­լով կհա­մա­ձայներ տարածքա­յին ամբողջա­կա­նության փոխա­դարձ ճանաչմա­նը:

Հավա­նա­բար չափվել է նաև մերոնց վախը:
Իննսունա­կաննե­րի տաբունե­րով բարդույթա­վորված, մերոնք վախե­ցել են պատմա­կան բառից, և կառչել սովե­տա­կան սահմաննե­րից:

Տակտի­կա­կան մակարդա­կում սա Ադրբե­ջա­նին տալիս է հոյա­կապ խաղ: Ծայրա­հեղ դեպքում, եթե այլ տարբե­րակ չլի­նի, նրանք կհա­մա­ձայնեն սովե­տա­կան սահմաննե­րին, և դա կլի­նի իրենց կողմից մեծ զիջում: Այսինքնայն ինչ պետք է մեր կողմից լիներ զիջում, իրենց կողմից է լինելու: Հիմա մենք ենք ընկած խնդրում, որ ճանաչենք սովետական սահմանները, նրանք էլ չեմուչում են անում: Իսկ, իրենց համար լավագույն դեպքում կշարունակեն իրենց ստրատեգիական խաղը, ռուսների հետ համատեղ զիջումներ կորզե­լով Հայաստա­նից ոչնչի դիմաց, և Արցա­խից հետո, կանցնեն Հայաստա­նի հարցի լուծման իրենց պատկե­րացրած տարբե­րա­կի:

Իսկ ինչ ենք շահում մենք:

Ոչինչբացի միջազգային հանրության ադաբրյամսից: Այդ վերացական շահույթի փոխարեն ճանաչում ենք Սովետական Հայաստանի սահմանները, որոնք ի սկզբանե անկենսունակ են հնա­րա­վոր չէ տևա­կան հեռանկա­րում այդ սահմաննե­րի մեջ ապա­հո­վել անկա­խություն և անվտանգություն‘ սա պարզ է նույնիսկ կենգուրուի ձագին: Տեսա­կա­նո­րեն կարե­լի էր մտա­ծել դրանցով յոլա գնա­լու մասին, եթե փոխա­րենն իրոք կարո­ղա­նա­յինք կորզել գոնե մի տաս տարվա խաղաղ ու կայուն վիճակ, բայց չկա այդ հնա­րա­վո­րությունը:

Եվ ի դեպ, նույն Արևմուտքին, այս հարցում հանգիստ կարե­լի էր գոնե փորձել համո­զել: Որ պայմա­նը, որը դուք առաջ եք քաշում, աշխա­տող չէ: Բայց դրա համար պետք է այլ տիպի քաղա­քա­կան մտա­ծո­ղություն:

Բայց ունենք այն ինչ ունենք: Պատրաստվենք հաջորդ արա­րա­նե­րի:

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր Աբրա­համյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ