Հայաստան

Մեր Անհասկանալի Պահվածքը

Ինչ է նշանակում պատմական քարտեզներով առաջնորդվել:
Միջազգային իրավունքի տեսակետից չկա Հայաստան-Ադրբեջան ճանաչված որևէ սահման նախասովետական շրջանի: Սովետականն, իհարկե, նույնպես կասկածելի է, բայց գոնե ինչ որ բան է:
Իսկ պատմական քարտեզն իրավական տեսակետից զուտ նկար է` իրենք իրենց ունեն, մենք մերը: Իրենցի վրա Զանգեզուրը, Վարդենիսը, տո թեկուզ Երևանն Ադրբեջան է, մերի վրա էլ Գանձակն էլ է հայկական:

Հրանտ Տէր Աբրահամեան

Մարտական Եղբայրություն

Վերջին երկու տարվա հայ-ադրբեջանական բանակցությունների առաջին հայացքից տարօրինակ կողմերից`

  • մինչ Հայաստանն առնվազն անցած տարվա աշնանից գրեթե տաղտկալի ռեգուլյարությամբ կրկնում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սովետական Հայաստանի սահմանները
  • շատերի համար զարմանալիորեն Ադրբեջանը նույնը չի անում` չի շտապում ճանաչել Հայաստանինը, և սովետական սահմաններն ընդհանրապես: Կամ էլ մի օր ճանաչում է, մյուս օրն էլ չի ճանաչում, խուսափում է հստակությունից: Դա են շեշտում նաև մեր պաշտոնյաները: Հենց օրերս Պրահայում նույնի մասին խոսեց նաև Փաշինյանը:

Ի զարմանս մերոնց, Ալիևը դեռ էն գլխից պնդում էր բանակցությունների ժամանակ, որ սովետական սահմանները լեգիտիմ չեն, գծված են կախյալ կառավարությունների կողմից, և որ պետք է առաջնորդվել պատմական քարտեզներովնախասովետական շրջանի: Հետո մի պահ, կարծես համաձայնության եկան Ալմա-Աթայի շուրջ, բայց պարզվեց, որ Ալիևի կողմից դա այդքան էլ միանշանակ համաձայնել չէր: Կարճ ասած անորոշությունը պահվում է:

Իսկ ադրբեջանական քարոզչությունը ռեգուլյար կերպով կոչում է Հայաստան-Ադրբեջան սահմանը պայմանական: Փաստացի նույնը պնդել է նաև ՀԱՊԿ-ը` պատճառաբանելով, թե ինչու չի կարող միջամտել:

Թե ինչու է Ադրբեջանը չի ուզում հստակ կերպով ճանաչել սովետական սահմաններով տարածքային ամբողջականությունն, այլ հարց է, որը երկար խոսակցություն է պահանջում: Բայց տակտիկական մակարդակում, դա մեզ հնարավորություն էր բացում, որից բնականաբար մերոնք չօգտվեցին, քանի որ դա ենթադրում էր ավելի համարձակ, ոչ շաբլոն ու ինքնուրույն խաղ:

Ինչ է նշանակում պատմական քարտեզներով առաջնորդվել:
Միջազգային իրավունքի տեսակետից չկա Հայաստան-Ադրբեջան ճանաչված որևէ սահման նախասովետական շրջանի: Սովետականն, իհարկե, նույնպես կասկածելի է, բայց գոնե ինչ որ բան է:
Իսկ պատմական քարտեզն իրավական տեսակետից զուտ նկար է` իրենք իրենց ունեն, մենք մերը: Իրենցի վրա Զանգեզուրը, Վարդենիսը, տո թեկուզ Երևանն Ադրբեջան է, մերի վրա էլ Գանձակն էլ է հայկական:

Իսկ ինչ է նշանակում թե սահմանը պայմանական է, ու սովետականը լեգիտիմ չէ: Նշանակում է, որ մենք էլ, օրինակ, Քարվաճառ կամ Աղդամ մտնելով չեինք իմանում սահմանը, և հիմա էլ կարող ենք մտնել ու դուրս գալ: Ամբողջ խոսույթը ադրբեջանական հողերի օկուպացիայի մասին կասկածի տակ է ընկնում: Բայց Ադրբեջանն այդքանի գնում է, չնայած այս` բավականին ակնհայտ տրամաբանությանը:

Պատմական քարտեզի շուրջ կարող ես որքան ուզում ես վիճել, կարող ես դիմել երրորդ` արբիտր կողմի, կարող ես վերջն ուժային գործողություններով հիմնավորել քո պատմականը: Սրանք բոլորը բաց հնարավորություններ են: Եվ դա մեզ տվել էր Ադրբեջանը:

Տվել էր, և որոշակի ռիսկի փասորեն գնացել էր այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ: Նրա ստրատեգիական նպատակների մեջ դա չի մտնում: Գոնե այն պայմաններով, որոնք մենք ենք պատկերացնում: Դեռ լռում են այս պահին ռուսական գործոնի մասին: Պարզ է, որ եթե նպատակը լիներ խաղաղությունը, վազելով կհամաձայներ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը:

Հավանաբար չափվել է նաև մերոնց վախը:
Իննսունականների տաբուներով բարդույթավորված, մերոնք վախեցել են պատմական բառից, և կառչել սովետական սահմաններից:

Տակտիկական մակարդակում սա Ադրբեջանին տալիս է հոյակապ խաղ: Ծայրահեղ դեպքում, եթե այլ տարբերակ չլինի, նրանք կհամաձայնեն սովետական սահմաններին, և դա կլինի իրենց կողմից մեծ զիջում: Այսինքնայն ինչ պետք է մեր կողմից լիներ զիջում, իրենց կողմից է լինելու: Հիմա մենք ենք ընկած խնդրում, որ ճանաչենք սովետական սահմանները, նրանք էլ չեմուչում են անում: Իսկ, իրենց համար լավագույն դեպքում կշարունակեն իրենց ստրատեգիական խաղը, ռուսների հետ համատեղ զիջումներ կորզելով Հայաստանից ոչնչի դիմաց, և Արցախից հետո, կանցնեն Հայաստանի հարցի լուծման իրենց պատկերացրած տարբերակի:

Իսկ ինչ ենք շահում մենք:

Ոչինչբացի միջազգային հանրության ադաբրյամսից: Այդ վերացական շահույթի փոխարեն ճանաչում ենք Սովետական Հայաստանի սահմանները, որոնք ի սկզբանե անկենսունակ են հնարավոր չէ տևական հեռանկարում այդ սահմանների մեջ ապահովել անկախություն և անվտանգություն` սա պարզ է նույնիսկ կենգուրուի ձագին: Տեսականորեն կարելի էր մտածել դրանցով յոլա գնալու մասին, եթե փոխարենն իրոք կարողանայինք կորզել գոնե մի տաս տարվա խաղաղ ու կայուն վիճակ, բայց չկա այդ հնարավորությունը:

Եվ ի դեպ, նույն Արևմուտքին, այս հարցում հանգիստ կարելի էր գոնե փորձել համոզել: Որ պայմանը, որը դուք առաջ եք քաշում, աշխատող չէ: Բայց դրա համար պետք է այլ տիպի քաղաքական մտածողություն:

Բայց ունենք այն ինչ ունենք: Պատրաստվենք հաջորդ արարաների:

Գրառումը՝ Հրանտ Տէր Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *