24 C
Yerevan

Մայի­սի 9՝ Տո՞ն, Թե՞ Խաբկանք

Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը հայ ժողովրդի կամքով ու ցանկությամբ բռնկված չէր, հայ ժողո­վուրդը մասնա­կից կողմ չէր: Այսինքն հայե­րը չէին ընտրել այդ պատե­րազմին մասնակցե­լը՝ հասկա­նա­լով հանդերձ, որ զոհեր են լինե­լու ու հաղթա­նա­կի դեպքում էլ պարգևներ են լինե­լու: Ի՞նչ է ստա­ցել հայ ժողո­վուրդն այդ պատե­րազմից հետո: Ոչինչ: Ինչո՞վ է փոխհա­տուցվել հայ ժողովրդի ծանրա­գույն զոհը մի պատե­րազմում, որը նա չէր սկսել, բայց որին ստի­պե­ցին մասնակցել, ընդ որում այդ մասնակցությունը եղավ շատ դաժան կերպով: Ոչնչով:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

1inAM‑ի եթե­րում «Քաղա­քա­կան տեսություն» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյանն անդրա­դարձել է մայի­սի 9‑ին, փորձ արել հասկա­նա­լու օրվա խորհուրդը և ըստ այդմ հասկա­նալ, թե ինչ է իրե­նից ենթադրում մայի­սի 9‑ը, ինչպես ենք մենք վերա­բերվել այդ օրվան:

Տէր-Աբրա­համյա­նը նախ անդրա­դարձավ այն բանին, որ Հայաստա­նում անկա­խություից ի վեր ԽՍՀՄ կողմից Գերմա­նիա­յի դեմ տարած հաղթա­նա­կը նշվել է շատ մեծ շուքով ու միա­ժա­մա­նակ փորձ է արվել այդ օրվան սոսնձել նաև արցախյան պատե­րազմում տարած հաղթա­նա­կը: Մայի­սի 9‑ը, որ մեզ մոտ ավանդա­բար նշվում է և՛ որպես «հայրե­նա­կան պատե­րազմում» ձեռքբերված հաղթա­նա­կի օր, և՛ որպես Արցախյան հաղթա­նակ, որո­շա­կիո­րեն պարզեցման հարց ունի: Նախ և առաջ այն պարզ հանգա­մանքով, որ մենք այդպես էլ չունե­ցանք արցախյան ազա­տա­մարտի հաղթա­նա­կի ազգա­յին տոն, այլ այն դարձրինք Շուշիի ազա­տագրման օրը, մինչդեռ Շուշիի ազա­տագրումով պատե­րազմը չվերջա­ցավ, այն մոտ երկու տարի ևս տևեց, այնպես, որ մենք պետք է ոչ թե Շուշիի ազա­տագրումը դարձնեինք ազգա­յին հաղթա­նա­կի օր, այլ իրավմամբ սահմա­նել օր, որը կնշա­նա­վո­րեր հայե­րի հաղթա­նա­կը արցախյան պատե­րազմում: Բայց ոչ, այդպես չեղավ ու արցախյան հաղթա­նա­կը մտցվեց երկրորդ համաշխարհա­յի­նում գերմա­նա­ցի­նե­րի դեմ տարած ռուսա­կան հաղթա­նա­կի տակ: Ընդ որում այդ «հայրե­նա­կան» պատե­րազմի նկատմամբ մենք զարմա­նա­լիո­րեն ունենք այնպի­սի դրա­կան վերա­բերմունք, ասես այն հայ ժողովրդի ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րը լիներ: Իրա­կա­նում այդ պատե­րազմը գերտե­րություննե­րի կողմից մղվող հերթա­կան գիշա­տիչ պատե­րազմն էր, որին հայ ժողո­վուրդը մասնակցեց ոչ թե իր կամքով, այլ ստի­պո­ղա­բար:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը հարկ համա­րեց անդրա­դառնալ հպարտություն համարվող զոհե­րի թվին: Մեզա­նում մի տեսակ այլա­սերված ազգա­սի­րությամբ ուրա­խա­նում ենք, որ այդ պատե­րազմում ունե­ցել ենք մոտ  երեք հարյուր հազար զոհ: Իսկ առանձնա­պես ուրա­խա­նա­լու բան չկա, քանի որ այդ պատե­րազմում հայ ժողո­վուրդը ստա­ցավ ժողովրդագրա­կան վերջին ծանր հարվա­ծը, որից հետո ծնե­լիության մակարդա­կը ծայրա­հե­ղո­րեն նվա­զեց ու հիմա հայե­րը միջին կարգի եվրո­պա­կան ժողովրդի նման են՝ քիչ ծնե­լիության մակարդա­կով, ցածր ժողովրդագրա­կան աճով:

Ինչ վերա­բերվում է այդ երեք հարյուր հազա­րին, հարկ է առանձնացնել նախ և առաջ մի քանի երև­ույթ: Առա­ջին հերթին այն, որ երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը հայ ժողովրդի կամքով ու ցանկությամբ բռնկված չէր, հայ ժողո­վուրդը մասնա­կից կողմ չէր: Այսինքն հայե­րը չէին ընտրել այդ պատե­րազմին մասնակցե­լը՝ հասկա­նա­լով հանդերձ, որ զոհեր են լինե­լու ու հաղթա­նա­կի դեպքում էլ պարգևներ են լինե­լու: Ի՞նչ է ստա­ցել հայ ժողո­վուրդն այդ պատե­րազմից հետո: Ոչինչ: Ինչո՞վ է փոխհա­տուցվել հայ ժողովրդի ծանրա­գույն զոհը մի պատե­րազմում, որը նա չէր սկսել, բայց որին ստի­պե­ցին մասնակցել, ընդ որում այդ մասնակցությունը եղավ շատ դաժան կերպով: Ոչնչով:

Երկրորդ՝ պատե­րազմին մասնակցած հայ ժողո­վուրդը տոկո­սա­յին առումով տվել է ավե­լի շատ զոհ, քան օրի­նակ անգլիա­ցի­նե­րը կամ ամե­րի­կա­ցի­նե­րը: Հաշվի առնե­լով նաև այն, որ եթե Անգլիան ու Ամե­րի­կան առանձին պետություններ էին, որոնք իրենց կամքով մասնակցե­ցին այդ պատե­րազմին ու պատե­րազմում հաղթա­նա­կից հետո ստա­ցան շատ մեծ պարգևներ, օրի­նակ ԱՄՆ‑ը ստա­ցավ համաշխարհա­յին տիրա­պե­տության առա­ջին մեծ հնա­րա­վո­րությունե­րը, ապա թվա­քա­նա­կով նրանց տասնա­պա­տիկ անգամներ զիջող հայե­րը, որոնք նույնիսկ պաշտո­նա­պես պատե­րազմող կողմ էլ չէին, իրենց թվա­քա­նա­կի համե­մատ տվե­ցին ծանրա­գույ զոհեր ու փոխա­րե­նը ոչինչ չստա­ցան: Ու եթե նույնիսկ մասնա­կից երեք հարյուր հազար հայե­րը ոչ թե միայն հայկա­կան ԽՍՀ-ից էին, այլ ողջ ԽՍՀՄ տարածքից, դրա­նից առանձնա­պես բան չի փոխվում: 1939թ. դրությամբ պաշտո­նա­կան տվյալնե­րով, ըստ ԽՍՀՄ երկրորդ մարդա­հա­մա­րի արդյունքնե­րի՝ մոտ 1 մլն, 2 հարյուր հազար էր, որից ենթադրենք զոհվել է ոչ թե 300 հազար, այլ 200 կամ նույնիսկ 100 հազար մարդ: Այդ թիվը ահռե­լի է, այն գրե­թե փոքր ցեղասպա­նություն է հայ ժողովրդի նկատմամբ: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ պատմության մեջ երբեք ոչ մի ազգա­յին պայքա­րի համար հայե­րը նման ծանրա­գույն զոհեր չեն տվել: Ահռե­լիա­գույն զոհեր եղել են առա­ջին և երկրորդ համաշխարհա­յիննե­րի ժամա­նակ, երբ հայե­րը տվել են ամե­նա­ծանր զոհե­րը, ստիպված մասնակցել են պատե­րազմնե­րին և ոչինչ չեն շահել:

Պատմա­բանն այստեղ կարև­ո­րեց այն, որ անկա­խության գոյության պայմաննե­րում, երբ ունես սեփա­կան պետություն, դու կարող ես ընտրել քո ապա­գան, ընտրում ես, թե ինչին մասնակցես, ինչին՝ ոչ: Ու եթե նույնիսկ ստիպված ես մասնակցել որևէ գործընթացնե­րի, ապա, համա­պա­տասխա­նա­բար ունե­նում ես քո սեփա­կան ձեռքբե­րումնե­րը և կորուստնե­րը, իսկ երբ չունես անկա­խություն և պետություն, ապա, ամե­նա­շա­տը, որ կարող ես ստա­նալ՝ ժամա­նա­կա­վոր անվտանգության պատրանք, ոչ ավե­լին ու դրա­նից հետո տալ ավե­լի ծանր ու սարսա­փե­լի զոհեր, քանի եթե դա լիներ քո գիտակցված ընտրությունն ու պայքա­րը: Հրանտ Տէր-Աբրա­համյանն ասաց, որ ընդա­մե­նը երեք տարի առաջ տեղի ունե­ցած պատե­րազմում մենք կորցրել ենք մոտ չորս հազար զինվոր և շատ ծանր ենք տանում դա: Այս փոքր երկրի համար չորս հազար զոհը մեծ հարված է, որը մենք մինչև հիմա չենք կարո­ղա­նում մարսել: Իսկ ի՞նչ կլի­ներ, եթե մեր այս պայմաննե­րում մենք պատրաստ լինեինք 100 հազար զոհ տալու: Իրա­վի­ճակն իհարկե բացարձաա­պես ուրիշ կլի­ներ: Բաքվում թեյ խմելն էլ ավե­լի իրա­կան: Հրանտ Տէր-Աբրամյա­նը նաև հիշա­տա­կեց 1920թ. Կարսի անկումը, նշե­լով, որ նույնիսկ ոչ թե 100, այլ 50 հազար կազմա­կերպված ու չնա­հանջող զորք ունե­նա­լու դեպքում պատմության անի­վը բոլո­րո­վին ուրիշ կերպ կընթա­նար: Բայց մենք բոլորս էլ հասկա­նում ենք, որ 50, 100 ու առա­վե­լա­պես 300 հազար զոհը կատակ բան չէ: Մեզ համար ողբերգություն է չորս հազար զոհը, բայց մենք տարօ­րի­նակ հպարտություն ունենք, որ 300 հազար զոհ ենք տվել մի պատե­րազմում, որը մերը չէր ու որից մենք ոչինչ չշա­հե­ցինք: Միակ հետև­անքը, որ եղավ այն էր, որ ստա­ցանք ծանրա­գույն ժողովրդագրա­կան հարված: Շատ գյուղեր պարզա­պես վերա­ցան, որովհետև այնտեղ այլևս տղա­մարդ չէր ապրում: Այդ ահռե­լի զոհե­րի հետև­անքով շատ երե­խա­ներ այլևս չծնվե­ցին, որոնք կծնվեին: Ուրա­խա­նա­լու շատ քիչ բան կա: Ընդ որում պետք է հիշել ևս մեկ, ոչ պակաս սարսա­փե­լի երև­ույթի՝ հայոց ցեղասպա­նության մասին: Պետք է հիշել, որ 1900-ականնե­րի սկզբում հայ ժողո­վուրդը բավա­կան մեծ ծնե­լիության մակարդակ ուներ, որ հատկա­պես նկա­տե­լի էր արևմտյան Հայաստա­նում ու նման տեմպե­րով հայե­րը դարա­վերջին քանա­կով գերա­զանցե­լու էին նաև թուրքե­րին: Բայց եղավ հայոց Ցեղասպա­նությունը միլիոն ու կես զոհ տված ժողո­վուրդը ցրիվ եկավ ողջ աշխարհով մեկ՝ նաև ձևա­վո­րե­լով ՀԽՍՀ բնակչության մի մեծ մասը: Չմո­ռա­նանք նաև, որ առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում և՛ թուրքե­րի, և՛ ռուսնե­րի կողմից կռվել են հայ զինվորներ, այդտեղ ևս մեծ զոհեր տալով: Դրա­նից ընդա­մե­նը մոտ 20–25 տարի առաջ թուրքե­րի կողմից ոչնչացվել էր ևս մոտ 300 հազար բնակչություն արևմտյան Հայաստա­նում: Եվ ահա, ընդա­մե­նը 30–40 տարում երկու մլն-ից ավել զոհ տված ժողովրդի բեկորներ, ովքեր պատսպարվել էին Խորհրդա­յին Հայաստա­նում և ենթարկվել էին ստա­լինյան բռնաճնշումնե­րին ու բռնկվում է նմա­նը չունե­ցող համաշխարհա­յին պատե­րազմ, որին ստիպված մասնակցում է հայ ժողո­վուրդը՝ տալով ևս մի քանի հարյուր հազար զոհ՝ վերջնա­կա­նա­պես ավե­րե­լով հայ ժողովրդի գենոֆոնդը և թաղվե­լով ժողովրդագրա­կան դժոխքում:

Եվ այդ պատե­րազմում հայ ժողովրդի տված ծանրա­գույն զոհե­րի մասին մենք այսօր խոսում ենք մեծ ոգև­որվա­ծությամբ, կարծես, թե չհասկա­նա­լով խոսքն իրա­կա­նում ինչի մասին է:

Հրանտ Տէր-Աբրա­համյանն ընդգծեց, որ երկրորդ համաշխարհա­յի­նում հայե­րի մասնակցությունը կոմունիստա­կան քարոզչությամբ մշտա­պես  ներկա­յացվել է այնպես, որ հայե­րը սեփա­կան կամքով ու մեծ ոգև­որվա­ծությամբ գնա­ցին պայքա­րե­լու ֆաշիստա­կան գաղա­փա­րա­խո­սության դեմ: Պատմա­բա­նը նշեց, որ այնպես չէ, որ հայե­րը չմասնակցեին այդ պատե­րազմին, ֆաշիզմը հաղթե­լու էր: Ընդ որում հայե­րը պարտա­վոր էլ չէին իրենց վրա վերցնե­լու ֆաշիզմի դեմ պայքա­րի նման ծանրություն:

Հաջորդը, որի մասին խոսեց Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, Թուրքիան էր: Խորհրդա­յին պատմագրության մեջ մեծ չափով արծարծվում էր մի թեզ, ըստ որի Թուրքիան պատրաստվում էր ներխուժել ԽՍՀՄ տարածք՝ ավե­լի կոնկրետ Խորհրդա­յին Հայաստան և արդյունքում հայության վերջին հատվա­ծը ցեղասպանվե­լու էր: Հրանտ Տէր-Աբրա­համյանն ասաց, որ ինքը ոչ փոքր ուսումնա­սի­րություն է անցկացրել այդ թեմա­յով այլ, ոչ խորհրդա­յին հավաստիա­ցումներ գտնե­լու համար, բայց չի գտել: Բացի խորհրդա­յին պատմագրությունից, առանձնա­պես տվյալներ չկան առ այն, որ Թուրքիան պատրաստվում էր ներխուժել ԽՍՀՄ: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ այո, Թուրքիան փորձում էր ինչ որ մի պահ լավացնել իր հարա­բե­րություննե­րը Գերմա­նիա­յի հետ և հավա­նա­կան է, որ գերմա­նա­ցի­նե­րի հաղթա­նա­կի դեպքում փորձեր օգտվել, բայց պատմա­բա­նը հավա­նա­կան չի համա­րում, որ եթե Ստա­լինգրա­դում գերմա­նա­ցի­նե­րը հաղթեին, ապա Թուրքիան ներխուժե­լու էր ԽՍՀՄ տարածք: Այո՛, թուրքե­րը որոշ քանա­կով զորք էին կուտա­կել Թուրքիա-ԽՍՀՄ սահմա­նին, բայց արդյո՞ք այն հարձակման համար էր: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց նաև այն մասին, որ գերմա­նա­ցի­նե­րը ունեին նաև Թուրքիան գրա­վե­լու պլան՝ «Գերտրուդան»: Գարե­գին Նժդե­հը, Դրոն գերմա­նա­ցի­նե­րի հետ համա­գործակցում էին հավա­նա­բար հենց այս պլա­նի շրջա­նակնե­րում: Գերմա­նա­ցի­նե­րը չէին ցանկա­նա Անդրկովկա­սը զիջել թուրքե­րին: Նախ հարձա­կումը պետք է լինել դեպի Թուրքիա, բայց հհե­տա­գա­յում ԽՍՀՄ‑ի վրա արշա­վանքը առա­ջին պլան մղվեց և հավա­նա­կան է, որ Ստա­լինգրա­դից հետո գերմա­նա­կան ջոկատնե­րը երկու ճակա­տով արշա­վեին հենց Թուրքիա: Բայց սա արդեն դուրս է գալիս փաստագրությունից:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, ամփո­փե­լով իր ասե­լի­քը, թե ինչ հետև­անք ունե­ցավ երկրորդ համաշխարհա­յի­նը, ինչպի­սի վնասներ հասցրեց հայ ժողովրդին կոնկրետ և փոխա­րե­նը ոչինչ չտվեց: Այսօր մայի­սի 9‑ն է և մենք խոշոր հաշվով տոնե­լու բան չունենք: Այն արցախյան պատե­րազմի հաղթա­նա­կի օրը չէ, որովհետև հաղթա­նա­կը եղավ Շուշիի գրա­վումիվ երկու տարի հետո: Օրը կարե­լի է նշել, որպես Շուշիի գրավման օր: Ինչ վերա­բե­րում է երկրորդ համաշխարհա­յի­նին, ապա այն կարող են նշել ոչ թե պետա­կան մասշտա­բով, այլ անհա­տա­կան՝ այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ պատե­րազմին, նրանց ժառանգնե­րը: Բայց այն պետա­կան տոն չէ:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ