15 C
Yerevan

Անսպա­սե­լի Ու Անակնկալ Հարցազրույց

Ի՞նչ են մտա­ծում դաշնակցա­կաննե­րը իրենց երկա­րամյա առաջնորդի և ուժեղ դեմքի այս հարցազրույցի մասին, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է և գոնե այս հարցազրուցում խորքա­յին առումով տարբերվում է ՀՅԴ պաշտո­նա­կան պահվածքից:

Մեր Ուղին

YerkirMedia‑ն հյուրընկալ էր դաշնակցա­կան, ՀՅԴ բյուրո­յի նախկին ներկա­յա­ցուցիչ, «Կամա­վո­րա­կան շարժում» ՀԿ նախա­գահ Հրանտ Մարգարյա­նին: Զրույցի ընթացքում հիմնա­կան թեմա­նե­րը եղել են Հայաստա­նի ու Արցա­խի հնա­րա­պե­տություննե­րի շուրջ ստեղծված վիճա­կը, դրանցից դուրս գալու ելքե­րը:

Հրանտ Մարգարյա­նը հաղորդման ընթացքում բովանդա­կա­յին առումով անդրա­դարձել է հայ ժողովրդի միասնության անհրա­ժեշտության, միա­հա­մուռ ուժե­րով թշնա­մու դեմ պայքա­րե­լուն և նշել, որ հայե­րը դասա­լիք ու վախկոտ չեն, ինչպես որ փորձում են մեզ համո­զել: Ինքը արցախյան պայքա­րի դեռ առա­ջին օրե­րից ներկա է եղել ամե­նա­թեժ կետե­րում, մասնակցել է պայքա­րին բոլոր փուլե­րում և շատ լավ գիտե, որ հայը կռվող, կայուն և ամուր ազգ է:

Կարե­լի է ասել, որ ողջ հարցազրույցն ընթա­ցել է ազգա­յին դիմադրության ճակատ ձևա­վո­րե­լու, թշնա­մու դեմ պայքա­րի, ազգ-բանակ կառուցե­լու տրա­մա­բա­նությամբ: Խոշոր հաշվով այս հարցազրույցը կարե­լի էր համա­րել հերթա­կան մտա­հոգ ու բարի ցանկություննե­րով լցված ողջունե­լի հարցազրույց և այն այդպես էլ կա, բայց կա նաև աչքի զարնող մի երև­ույթ: Դա վերա­բերմունքն էր իշխա­նության հանդեպ:

Գաղտնիք չէ, որ իշխա­նա­կան մեծա­մասնություն կազմող «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» և «ՀՅԴ» կուսակցություննե­րը մեղմ ասած ատում են իրար ու մեղադրում հնա­րա­վոր ու անհնար ամեն ինչում: Իշխա­նա­կան քպ-ականնե­րի ու ընդդի­մա­դիր հյդ-ականնե­րի ջուրը այդպես էլ մի առվով չի հոսել: Քպ-ականնե­րը մեղադրում են ՀՅԴ-ին Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի իշխա­նության տարի­նե­րին իշխա­նա­մետ լինե­լու, երկի­րը թալա­նե­լու, կոռուպցիա­յի և այլ հանցա­գործություննե­րի մեջ, իսկ ՀՅԴ‑ն(ինչպես և ընդդի­մա­դիր այլ կուսակցություններ ու դաշինքներ), ՔՊ-ին և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյա­նին համա­րում են դավա­ճան կապի­տուլյանտ, ովքեր գիտակցա­բար ու դավա­ճա­նո­րեն ամեն ինչ արե­ցին, որ ռուսնե­րի հետ հարա­բե­րություննե­րը վատա­նան, պատե­րազմում պարտվենք, ինչպես նաև Արցա­խի յոթ շրջաննե­րը ծախե­լու մեջ: ՀՅԴ-ականնե­րը նաև հենց այսօր քպ-ականնե­րին ու Նիկոլ Փաշինյա­նին թուրք են համա­րում, դավա­ճան ծախվածներ, ովքեր ցանկա­նում են Հայաստա­նը վերա­ծել թուրքա­կան նահանգի: ՔՊ‑ն էլ խոսքի տակ չի մնում ու ՀՅԴ-ին ևս ակնարկնե­րով համա­րում է Քոչարյա­նի վարձկաններ, հինգե­րորդ շարասյուն, ռուսա­կան գործա­կալներ, ովքեր միտք ունեն Հայաստա­նը ռուսա­կան մարզ դարձնել:

Մի խոսքով քաղա­քա­կան թշնա­մանքը առկա է և երևի բոլորն էլ հիշում են, որ 2020թ. նոյեմբե­րի 9‑ից հետո հատկա­պես սրված ցույցե­րի ժամա­նակ ինչ արտա­հայտություններ էին հնչեցնում ընդդի­մա­դիրնե­րը իշխա­նության հասցեին: Մինչև վերջերս էլ ԱԺ-ում տուրուդմբոցնե­րը չեն դադա­րում:

Եվ այս ամե­նի ֆոնին ելույթ ունե­ցող Հրանտ Մարգարյա­նը ոչ մի բառ չի հնչեցնում իշխա­նության ու Նիկոլ Փաշինյա­նի հասցեին: Նրան չի անվա­նում թուրք, դավա­ճան, գործա­կալ և այլն: Ավե­լին, Հրանտ Մարգարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյա­նը հաստատ չի ցանկա­նում, որ սերունդներն իրեն դավա­ճան համա­րեն: Հրանտ Մարգարյա­նը նույնիսկ խոսում է Նիկոլ Փաշինյա­նի փրկության մասին, ասե­լով, որ նրա փրկությունը Հայաստա­նի փրկության մեջ է: Հրանտ Մարգարյա­նը ոչ միայն չհայհո­յեց և չանի­ծեց ՀՀ իշխա­նություննե­րին, այլև խուսա­փեց որևէ վիրա­վո­րա­կան բառ ասե­լուց և նրա քննա­դա­տությունն իշխա­նությա­նը և Նիկոլ Փաշինյա­նին ուղղված, ավե­լի շատ մեղմ հանդի­մա­նության էր նման:

Սա իրոք, որ զարմա­նա­լի է: Հրանտ Մարգարյա­նը ոչ թե ինչ որ անհայտ մարդ է, այլ ՀՅԴ երկար տարի­նե­րի առաջնորդը, ակա­նա­վոր կուսակցա­կան, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է ողջ ՀՅԴ-ում, անկախ նրա­նից, թե նա կուսակցությունում պաշտոն ունի, թե ոչ: Հրանտ Մարգա­յա­նը նաև շատ ժամա­նակ համարվել է կուսակցության իրա­կան, ստվե­րա­յին տերե­րից մեկը, մարդ, ով մատի մի շարժումով կուսակցության արտա­քին քաղա­քա­կա­նություն կարող է փոխել: Ընդ որում Հրանտ Մարգա­յա­նին նաև իր քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը մեղադրել են ՀՅԴ‑ն իշխա­նա­մետ դարձնե­լու, գաղա­փա­րա­կան նահանջի մեջ: Հրանտ Մարգարյա­նը անձամբ ևս առանձնա­պես հաշտ և խաղաղ վերա­բերմունք չի ունե­ցել դեպի ՔՊ‑ը և Փաշինյանն անձնա­պես: 

Եվ ահա շատ զարմա­նա­լի է, որ Հրանտ Մարգարյա­նը, ում կուսա­կիցներն առա­վո­տից իրի­կուն անի­ծում են Փաշինյա­նին Հայաստա­նը ծախե­լու, Արցախն անդա­մա­հա­տե­լու, թուրք ու դավա­ճան լինե­լու մեջ, իր հարցազրույցում չի կիրա­ռում նման բառա­պա­շար, ավե­լի շատ միասնության կոչ է անում և շատ մեղմ հանդի­մա­նում իշխա­նությա­նը՝ համա­րե­լով, որ նրանք թույլ են, բայց ոչ ավե­լին: Ի՞նչ են մտա­ծում դաշնակցա­կաննե­րը իրենց երկա­րամյա առաջնորդի և ուժեղ դեմքի այս հարցազրույցի մասին, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է և գոնե այս հարցազրուցում խորքա­յին առումով  տարբերվում է ՀՅԴ պաշտո­նա­կան պահվածքից:

Ի՞նչ է վկա­յում Հրանտ Մարգարյա­նի այս զուսպ կեցվածքը, երբա նա խոսում է միայն միասնության մասին, խոսում է ազգա­յին ուժե­րի կոնսո­լի­դա­ցիա­յի և ոչ մի բառ իշխա­նա­փո­խության, մասին, ոչ մի տառ այն մասին, որ պիտի հեռացնեն «թուրք Փաշինյա­նին», այն ինչ ողջ օրը կրկնում են իր կուսա­կիցնե­րը:

Արդյո՞ք Հրանտ Մարգարյա­նը ցանկա­նում է ակնարկել այն մասին, որ ՀՅԴ‑ն փոխում է իր արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րը: Արդյո՞ք այս հարցազրույցից հետո «Հայաստան» դաշինքում ոչինչ չի փոխվի: Իսկ գուցե Հրանտ Մարգարյա­նը ինչ որ բան է հասկացնում ներկուսակցա­կան հակա­ռա­կորդնե­րին: Հետաքրքիր կլի­ներ լսել ՀՅԴ այսօրվա ղեկա­վա­րության մեկնա­բա­նությունն այս հարցազրույցի վերա­բերյալ, մանա­վանդ, որ ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյա­նին քննա­դա­տե­լու կամ հայհո­յե­լու համարձա­կություն դժվար թե որևէ մեկն ունե­նա:

Այս ամե­նից բացի մնում է միայն ողջունել միասնության կոչն ու ազգա­յին միա­հա­մուռ ուժե­րով թշնա­մու դեմ ճակատ կազմե­լու կոչե­րը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ