19.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հունվա­րի 19‑ի վաղ առա­վոտյան Կապա­նի կողմից գրո­հի են անցնում Նժդե­հի մարտիկնե­րը եւ կարճ ժամա­նակ անց թշնա­մուն ստի­պում խուճա­պա­հար փախչել։ Նժդե­հը գրում է, որ հայկա­կան վաշտե­րը «գործում են գրե­թե առանց հրա­ցաննե­րի։ Գործ են տեսնում պայթուցիկ տակառնե­րը։ Կռիվ չէ, այլ հարսա­նիք։ Մեկը մյուսի հետեւից ընկնում են թշնա­մու ձեռքին գտնվող բարձունքներն ու գյուղե­րը»։

1920թ. հունվա­րին, չնա­յած բանակցություննե­րին եւ զինա­դա­դա­րի համա­ձայնությա­նը, Ադրբե­ջա­նը շարունա­կում էր հարձա­կումը Զանգե­զուրի վրա։

Ողջիի եւ Գեղվա ձորի պարտություննե­րից հետո դրանք ծավա­լուն չէին՝ հիմնա­կա­նում հետա­խուզա­կան, նախա­պատրաստա­կան բնույթ ունեին, սակայն վկա­յում էին, որ Ադրբե­ջա­նը գավա­ռը զավթե­լու մտադրությունից չէր հրա­ժարվել։ Զանգե­զուրի պաշտպա­նության կազմա­կերպման համար կարեւոր նշա­նա­կություն ուներ Գողթա­նը, եւ Վերին ու Ներքին Ագուլիսնե­րի ջարդե­րը ցույց էին տալիս, որ թաթարնե­րը նույնպես շատ լավ հասկա­նում էին շրջա­նի ռազմա­կան նշա­նա­կությունը։ Մյուս կողմից՝ Զանգե­զուրը Ղարա­բա­ղի թիկունքն էր, եւ այս առումով նույնքան կարեւոր էր Ղարա­բա­ղի հետ կապի ու ճանա­պարհնե­րի անվտանգությունը։

Այս խնդիրնե­րի հետ միա­ժա­մա­նակ հայկա­կան ռազմա­քա­ղա­քա­կան վերնա­խավն ու հասա­րա­կա­կան շրջա­նակնե­րը քննարկում էին Հայաստա­նի ապա­գա սահմաննե­րի հարցը, որտեղ կարեւոր էր պաշտպա­նա­կան, ռազմա­կան առաջնա­հերթություննե­րի հստա­կե­ցումը՝ Արեւմտյան Հայաստա՞նը, թե՞ Փոքր Կովկա­սի արեւելյան սահմաննե­րը, այսինքն՝ Ղարա­բա­ղը։ 1919թ. գարնա­նը կարծիք կար, որ մոտ ապա­գա­յում լուծվե­լու է միացյալ Հայաստա­նի հարցը, եւ հայե­րի հիմնա­կան կենտրո­նացման վայրը լինե­լու է Արեւմտյան Հայաստա­նը։ Եղի­շե Իշխանյա­նը, անդրա­դառնա­լով այս խնդրին, նկա­րագրում է Ռուբեն Տեր-Մինասյա­նի հետ քննարկումնե­րից մեկը.

«Ռուբե­նը մատով քարտե­զի վրա անցնե­լով Զաբուղի ձորով, ապա Հագա­րի գետի հոսանքն ի վեր ասում է՝ «մեր զինվո­րա­կան շտա­բը այստեղ մեր բնա­կան սահմանն է համա­րում, սկսած Մինքենդի մոտի սարից մինչեւ Կոռնի­ձոր, Էյվազլա­րի գլուխը։ Ըստ մեր ռազմա­գետնե­րի, այդ սահմաննե­րում հազիվ կկա­րո­ղա­նանք պահել Զանգե­զուրը, դենը գնա­լու հարկ չկա։ Մեր ձգտումն է դեպի Տաճկա­հա­յաստան, որտեղ շատ ավե­լի արգա­վանդ գավառներ ունենք, քան Ղարա­բա­ղը, եթե ճիշտը կուզես իմա­նալ, ցույց տրված սահմա­նից այն կողմ գտնվող հայությունը վերջ ի վերջո պիտի գաղթե Տաճկա­հա­յաստան» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ 1917–1920, Երեւան, 1999)։

Ռուբեն Տեր-Մինասյա­նը

Այս մոտեցմա­նը դեմ էին ՀՅԴ մի շարք կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչներ, բարձրա­գույն զինվո­րա­կաններ, որոնց թվում էին Դրոն եւ Նիկոլ Աղբալյա­նը։ Թերեւս նրանց ազդե­ցությամբ եւ աշխարհա­քա­ղա­քա­կան իրադրության փոփո­խության հետեւանքով վերա­բերմունքը Ղարա­բաղ-Զանգե­զուրի նկատմամբ փոխվում է։ 1919‑ի վերջին ակտի­վո­րեն քննարկվում էր Ղարա­բաղ եւ Զանգե­զուր եւս մեկ հեղի­նա­կա­վոր զինվո­րա­կա­նի ուղարկե­լու հարցը, որը, տեղում աշխա­տե­լով Նժդե­հի, Մելիք-Յոլչյա­նի եւ մյուսնե­րի հետ, կնպաստեր շրջա­նի պաշտպա­նության բարձրացմա­նը։ Թեեւ նոյեմբեր-դեկտեմբե­րի ռազմա­կան հաջո­ղություննե­րին, կար որո­շա­կի դժգո­հություն ընդհա­նուր հրա­մա­նա­տար գենե­րալ Ղազարյա­նից։ Ի վերջո, 1919թ. դեկտեմբե­րին որոշվում է Դրո­յին ուղարկել Զանգե­զուր։

ԴՐՈՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

Դրոն Գորիս է հասնում դեկտեմբե­րի 20-ին։ Ըստ տարբեր տեղե­կություննե­րի՝ նա ուներ 400–600 զինվորնե­րից ու սպա­նե­րից բաղկա­ցած զորա­խումբ, որի կազմում էր փոխգնդա­պետ Թարվերդյա­նի գումարտա­կը, գնդա­պետ Կուռո Թարխանյա­նի հեծյալ ջոկա­տը, պորուչիկ Արզո­նո­վի լեռնա­յին հրա­նոթնե­րի մարտկո­ցը երկու թնդա­նո­թով եւ 30 գնդա­ցիր։ Դրո­յի հրա­մա­նա­տա­րության տակ է անցնում նաեւ հայտնի խմբա­պետ Յապո­նը՝ Հովհաննես Պարոնյա­նը։

Կազմա­կերպչա­կան հարցե­րից բացի, Գորի­սում Դրոն սկսում է թաթա­րա­կան ակտի­վությունը ճնշե­լու նոր ծրա­գիր մշա­կել։ Նա գտնում էր, որ հայկա­կան ուժե­րը պետք է հարվա­ծեն Շուռնուխին, որտեղ թաթա­րա­կան ավա­զա­կախմբե­րը փակում էին Գորի­սի եւ Կապա­նի ճանա­պարհը։ Կար նաեւ այլ տեսա­կետ՝ առա­վել ուժե­ղացնել Գողթա­նի հատվա­ծը եւ պատժիչ գործո­ղություններ ձեռնարկել Օրդուբա­դի դեմ։

Օրդուբա­դը մեր օրե­րում

Այս տեսա­կե­տին էր Գարե­գին Նժդե­հը։ Ագուլի­սի ջարդե­րից եւ Գողթա­նի մնա­ցած մի քանի հայկա­կան գյուղի դեմ հարձա­կումնե­րից հետո՝ տարե­վերջին, Նժդե­հը ռազմա­կան երթ է կազմա­կերպում Օրդուբա­դի ուղղությամբ, որի շնորհիվ թաթարնե­րը ժամա­նա­կա­վո­րա­պես հրա­ժարվում են նոր հարձակման մտքից։«Հանգիստ չէ եւ Օրդուբա­դը, որը համոզված լինե­լով, որ մեր հերթա­կան հարվա­ծը իրեն պիտի տրվի, իր հարստություննե­րը տենդո­րեն տեղա­փո­խում է պարսկա­կան ափը»

Շուռնուխի ուղղությամբ հարձա­կում սկսե­լը Նժդե­հը վտանգա­վոր էր համա­րում, քանի որ Ղարա­բա­ղի ուժե­րը դեռ կազմա­վորված չէին, ինչն ադրբե­ջանցի­նե­րին հնա­րա­վո­րություն կտար նոր ուժեր կենտրո­նացնել Ղարա­բա­ղի դեմ եւ մեծ հարձա­կում սկսել։ Նժդե­հը գտնում էր, որ Ողջիի ու Գեղվա ձորի գործո­ղություննե­րից հետո թշնա­մին սարսա­փած էր, եւ պետք էր շարունա­կել առաջխա­ղա­ցումը դեպի Օրդուբադ։ «Վախն է տիրում ամբողջ Բարգուշա­տում։ Հանգիստ չէ եւ Օրդուբա­դը, որը համոզված լինե­լով, որ մեր հերթա­կան հարվա­ծը իրեն պիտի տրվի, իր հարստություննե­րը տենդո­րեն տեղա­փո­խում է պարսկա­կան ափը։ Մեր վաշտե­րը սրտատրոփ սպա­սում են դեպի Օրդուբադ շարժվե­լու հրա­մա­նին։ Մեզ համար ստեղծված նպաստա­վոր հոգե­բա­նա­կան մթնո­լորտից կարե­լի է եւ պետք է օգտվել մեծա­պես»,- գրում էր Նժդե­հը։

Մզկի­թի վերածված եկե­ղե­ցին Օրդուբա­դում

Բացի այդ, ադրբե­ջանցի­նե­րը Շուռնուխի գործո­ղությունը կարող էին օգտա­գործել որպես առիթ Գողթա­նի հայկա­կան գյուղե­րի վրա հարձա­կում սկսե­լու համար, մինչդեռ հայերն այնտեղ չունեին պատշաճ պաշտպա­նություն։ Իսկ Նժդե­հը համոզված էր, որ լեռնաշխարհի ռազմա­գի­տա­կան բանա­լին հենց Գողթանն էր։

Գորի­սում տեղի ունե­ցած ռազմա­կան խորհրդակցությունում Նժդե­հը պնդում է իր տեսա­կե­տը, սակայն մնա­ցած զինվո­րա­կաննե­րը, Դրոն եւ Զանգե­զուրի գենե­րալ-կոմի­սար Սերգեյ Մելիք-Յոլչյա­նը նպա­տա­կա­հարմար են համա­րում առա­ջին հերթին սկսել Շուռնուխի գործո­ղությունը։ Նժդե­հը, ներկա­յացնե­լով իր անհա­մա­ձայնությունը, Դրո­յին հայտնում է, որ իր տեսա­կե­տը իրեն «իրա­վունք չի տալիս չկա­տա­րե­լու ինձ տրվե­լիք հրա­մա­նը։ Եղե՛ք համոզված, որ տրվե­լիք խնդիրնե­րը իմ ուժե­րի կողմից կկա­տարվին ամե­նա­փայլուն կերպով»։

ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Համա­ձայն Գորի­սում ընդունված ռազմա­կան ծրագրի՝ հայկա­կան ուժե­րը Շուռնուխի վրա պետք է հարձակվեին երկու ուղղությամբ. Կապարգողթի ջոկատնե­րը՝ Նժդե­հի հրա­մա­նա­տա­րությամբ՝ Կապա­նի կողմից, եւ Գորի­սից՝ Յապո­նի ջոկատնե­րը։

Նախքան հարձա­կումը հայերն առա­ջարկում են թաթարնե­րին բացել Շուռնուխի խճուղին եւ ապա­հո­վել Կապա­նի ճանա­պարհի անվտանգությունը։ Թաթարնե­րը խնդրում են բանակցե­լու համար պատվի­րակներ ուղարկել։ Մելիք-Յոլչյա­նը գրում է, որ «ուղարկված 5 պատվի­րակնե­րին գազա­նա­բար սպա­նել են։ Օգնության ուղարկված պահա­կը գնդացրա­յին եւ հրա­ցա­նա­յին համա­զարկի ենթարկվեց Շուռնուխի թաթարնե­րի կողմից» («Ժողո­վուրդ», 14 հունվա­րի, 1920թ., թիվ 4)։

Թաթարներն ասում են, որ «ոչ միայն չենք ընդունում Գորի­սի իշխա­նությունը, այլեւ պատրաստվում ենք գրա­վե­լու Ադրբե­ջա­նին պատկա­նող ամբողջ հայկա­կան Զանգե­զուրը…»:

Դրոն

«Գորիս հասնե­լուցս մի քանի շաբաթ հետո Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգե­զուրի Ազգա­յին խորհրդի համա­ձայնությամբ կայացված որո­շումով 1920‑ի հունվա­րի սկզբնե­րին պետք է հարձա­կում լինի թրքա­կան Շուռնուխ-Էյվազլար շրջա­նի վրա՝ այդ շրջա­նի 28‑ի չափ գյուղե­րին պարտադրե­լու համար, որ ընդունեն Զանգե­զուրի հայկա­կան իշխա­նությունը ու զինա­թափ լինեն։ Պետք է նկա­տել, որ Շուռնուխի շրջա­նը հայկա­կան սահմաննե­րից ներս գտնվե­լով, սեպի նման խրված էր Ղափա­նի ու բուն Զանգե­զուրի միջեւ եւ ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբե­ջա­նա­կան գործա­կալնե­րը կռիվ ու թալան էին կազմա­կերպում հարեւան հայ գյուղե­րի դեմ։ Հավա­նե­ցի Դրո­յի ծրա­գի­րը ու պատրաստա­կա­մությունս հայտնե­ցի մասնակցե­լու արշա­վանքին, որ ճակա­տում էլ լինի»,- գրում է Յապո­նը (Յապո­նի (Հովհաննես Պարոնյան) հուշե­րը, «Հայրե­նիք», թիվ 8, 1941թ., Բոստոն)։

ՆԺԴԵՀԻ ՀՐԱՄԱՆԸ

Յապո­նին հանձնա­րարվում է հարձա­կումը սկսել Տանձա­վեր հովտից՝ Մարքազ լեռան ուղղությամբ, որը կենտրո­նա­կան ուղղությունն էր։ Նա իր օգնա­կան սպա­նե­րի հետ գնում է մոտա­կա գյուղե­րը, ցուցա­կագրում զենքի ունակ տղա­մարդկանց, բաժա­նում ջոկատնե­րի եւ նշա­նա­կում հրա­մա­նա­տարներ։

Նույն օրե­րին ռազմա­կան պատրաստություն էր տեղի ունե­նում նաեւ Կապարգողթում։ 1920թ. հունվա­րի 17-ին Նժդեհն իր վաշտե­րին ուղարկում է թիվ 17 հրա­մա­նը.

«Շուռնուխի ուղղությամբ թշնա­մին իր ձեռքին պահե­լով Ալի-Ղուլի-Ուշա­ղի, Էյվազլար, Շամսազ, Ղուրթղա­լա, Մազըթնի, Ային գյուղե­րը եւ Քեա­փազ, Ային-Տաղ եւ Խանա­կա բարձունքնե­րը, փակել է Ղափան-Գորիս խճուղին: Հրա­մայւած է մաքրել եւ ապա­հո­վել այդ ճանա­պարհը թշնա­մու յարձա­կումնե­րից:

Զինւորնե՛ր, անհաշտ թշնա­մին նորից մեզ իր ձեռնոցն է նետել: Վերցնենք առանց տատա­նումի: Օրեր առաջ իմ արեւմտեան ուժե­րի խենթ հարուածնե­րից ընկաւ անա­ռիկ Գեղուա­ձո­րը: Օրեր անց՝ ձեր նոյն Գեղուա­ձո­րեան թափի ու կրա­կի առաջ պիտ ընկնի Որո­տա­նի աջ ափը: 
Մեզ հետ Աստուած եւ մեր պատե­րազմա­կան բախտը, յառաջ»
(Վարդան Գէորգեան, Լեռնա­հա­յաստա­նի հերո­սա­մարտը (1919–1921), Երեւան, 2010)։

ԿՌԻՎ ՉԷ, ԱՅԼ ՀԱՐՍԱՆԻՔ

Հունվա­րի 19‑ի վաղ առա­վոտյան Կապա­նի կողմից գրո­հի են անցնում Նժդե­հի մարտիկնե­րը եւ կարճ ժամա­նակ անց թշնա­մուն ստի­պում խուճա­պա­հար փախչել։ Նժդե­հը գրում է, որ հայկա­կան վաշտե­րը «գործում են գրե­թե առանց հրա­ցաննե­րի։ Գործ են տեսնում պայթուցիկ տակառնե­րը։ Կռիվ չէ, այլ հարսա­նիք։ Մեկը մյուսի հետեւից ընկնում են թշնա­մու ձեռքին գտնվող բարձունքներն ու գյուղերը»։«Մեկը մյուսի հետեւից ընկնում են թշնա­մու ձեռքին գտնվող բարձունքներն ու գյուղե­րը»

Մարտե­րի երրորդ օրը թաթարներն օգնություն են ստա­նում եւ ամրա­նում Խալաջ գյուղում, սակայն այստեղ նույնպես դիմադրությունը երկար չի տեւում, եւ գյուղը գրավվում է։

Գորի­սի ուղղությամբ հիմնա­կան դիմադրությունը Մարքազ լեռան շրջա­նում էր, որտեղ թուրքերն ունեին շուրջ 50 զինվոր եւ ամրություններ։

«Քաշե­ցի մաուզերս ու առաջ ընկա։

- Դեպի Մարքազ,- կանչե­ցի,- չթողնենք, որ թշնա­մին աչք բացի…

Ու սկսվեց բոլո­րի մեջ — զինվոր թե սպա — անա­սե­լի մի մրցություն. ո՛վ առա­ջի­նը պիտի հասներ բարձունքի գագա­թը, ով պիտի խլեր այնտեղ ծածանվող դրո­շա­կը…

Հրա­շա­լի է զանգե­զուրցու հետ կռվի գնա­լը։ Էդ խոմ կռիվ չէ, այլ քեֆ, հերո­սա­կան մրցություն՝ դժվա­րա­գույն դիրքը գրա­վե­լու, շարքում առա­ջի­նը լինե­լու համար…

Լուսա­բա­ցի հետ Մարքա­զը մեր ձեռքումն էր։ Այստե­ղի թրքա­կան զորա­մա­սի մեկ մասը փռված էր բարձունքի այս ու այդ դիրքում, իսկ մյուս մասը փախել էր դեպի Մաճ ու սրանց էլ իր հետ առած՝ Շուռնուխի ճամփան բռնել»,- գրում է Յապո­նը։

Օրվա վերջին հայկա­կան ուժե­րը վերցնում են ընկած Տանձա­վեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուռնուխ, Մազրա գյուղե­րը եւ Մարքազ լեռը։

«Մազրա­յի գրա­վումով մենք լուծե­ցինք մեզ հանձնած ռազմա­կան խնդի­րը եւ շրջան կազմե­լով Էյվազլա­րի շրջա­նում՝ կախվե­ցինք Որո­տա­նի գլխին, ուր հանդի­պե­ցի Գորի­սից առա­ջա­ցող մեր ուժե­րին։ Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ եւ մոտե­նա­լով՝ մենք գրկա­խառնվե­ցինք։

Այդ օրը ամբողջ շրջա­նը, որ նախա­պես ծրագրած էինք, գրա­վե­ցինք։ Հաջորդ օրը բոլոր հարկա­վոր կետե­րում պահակներ կարգե­լով՝ դարձանք Գորիս»,- եզրա­փա­կում է Յապո­նը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ