19.2 C
Yerevan

Ո՞րն Է Հայաստա­նի Զենքը

Ամեն դեպքում Բաքուն ստիպված է հաշվի առնել, որ խոսքը գնում է Եվրա­միության խորհրդի նախա­գա­հի, երկու ամե­նահզոր պետություննե­րի ղեկա­վարնե­րի մասին, ուստի մերժել նրանց մասնակցությունը, մանա­վանդ երբ արդեն նախա­դեպ եղել է, իմ կարծի­քով, դրան Ադրբե­ջա­նը չէր գնա։

Բորիս Նավա­սարդյան

Հայաստա­նին ձեռնտու է Շոլցի ու Մակրո­նի ներկա­յությամբ հանդի­պումն Ալիևի հետ. այլ զենք, քան միջազգա­յին սկզբունքներն են, Երև­ա­նը չունի

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Երև­ա­նի մամուլի ակումբի նախա­գահ, քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյա­նը։

-Պարոն Նավա­սարդյան, ամե­րիկյան «Financial Times» պարբե­րա­կա­նը հայտնել է, որ բացի բրյուսելյան Փաշինյան-Ալիև հանդի­պումը,  նախա­տեսվում է նաև, որ Փաշինյա­նը, Միշելն ու Ալիևը հունի­սի 1‑ին ևս մեկ հանդի­պում կանցկացնեն Գերմա­նիա­յի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի հետ։ Հաշվի առնե­լով այն հանգա­մանքը, որ Ալիևը դեմ էր Մակրո­նի մասնակցությա­նը բանակցություննե­րին, հնարավո՞ր է Շոլցի ներգրավման անհրա­ժեշտությունը պնդել է հենց Ադրբե­ջա­նը։

Խոսքը Քիշնեև­ում հունի­սի 1‑ին հանդիպման հնա­րա­վո­րության մասին է։ Պետք է հասկա­նալ, որ դա հատուկ Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի միջև՝ այլ խաղա­ցողնե­րի մասնակցությամբ հանդի­պում չէ։ Դա եվրո­պա­կան համայնքի պլա­նա­վո­րած միջո­ցա­ռումն է, որ նախա­ձեռնվել էր  Մակրո­նի կողմից և  առա­ջին անգամ կայա­ցել է Պրահայում։Սա փաստո­րեն երկրորդ հանդի­պումն է։ Քանի որ առա­ջին հանդիպման ժամա­նակ արդեն խոսվե­լէ  հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիրնե­րի մասին՝ Փաշինյա­նի ու Ալիևի մասնակցությամբ, սա փաստո­րեն այդ հնա­րա­վո­րության շարունա­կությունն է։Հաշվի առնե­լով նաև, որ դա եվրո­պա­կան համայնքի գագաթնա­ժո­ղովն է, Եվրա­միության երկու ամե­նահզոր երկրնե­րը կարև­ո­րա­գույն դերա­կա­տա­րություն ունեն այդտեղ։ Ըստ իս՝ հենց դրա­նով է պայմա­նա­վորված Մակրո­նի ու Շոլցի ներկա­յությունը։ Չեմ կարծում, թե Ադրբե­ջա­նը հատուկ նախա­պայմաններ է ներկա­յացրել, քանի որ եթե դիտարկենք Բաքվի քաղաքականությունը՝դա  երրորդ կողմե­րի մասնակցությունը կամ ինչ-որ սկզբունքնե­րի ներկա­յացման մերժում է։ Ամեն դեպքում Բաքուն ստիպված է հաշվի առնել, որ խոսքը գնում է Եվրա­միության խորհրդի նախա­գա­հի, երկու ամե­նահզոր պետություննե­րի ղեկա­վարնե­րի մասին, ուստի մերժել նրանց մասնակցությունը, մանա­վանդ երբ արդեն նախա­դեպ եղել է,  իմ կարծի­քով, դրան Ադրբե­ջա­նը չէր գնա։

-Հայաստա­նին հնգա­կողմ բանակցություններն ինչքանո՞վ են ձեռնտու։

-Հաշվի առնե­լով այն հանգա­մանքը, որ Հայաստա­նի ձեռքում շատ քիչ փաստարկներ կան և Հայաստա­նը շատ քիչ բան կարող է ինքնուրույն պնդել, մեզ համար այո՛, կարև­որ է, որ միջազգա­յին տարբեր հեղի­նա­կա­վոր ներկա­յա­ցուցիչներ ներգրա­ված լինեն այդ հարցում։Մանավանդ, երբ խոսքը գնում է այնպի­սի ներկա­յա­ցուցիչնե­րի մասին, որոնք հետև­ում են միջազգա­յին իրա­վունքի ու միջազգա­յին հարա­բե­րություննե­րի որո­շա­կի սկզբունքնե­րի և դրանք այսօր  այն հիմնա­կան փաստարկներն են, որոնք կարող է ներկա­յացնել Հայաստա­նը Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րում։ Մենք ո՛չ ռազմա­կան ուժ, ո՛չ էլ տնտե­սա­կան հնա­րա­վո­րություններ կարող ենք ցույց տալ, ինչպես դա անում է Ադրբե­ջանն ու Թուրքիան։ Մեր հիմնա­կան փաստարկն այսօր միջազգա­յին իրա­վունքի, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի սկզբունքներն են, որոնք պետք է կիրառվեն հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հաղթա­հարման գործընթացում։Մանավանդ որ  մենք շատ լավ հիշում ենք, որ  հենց Շոլցն է Փաշինյա­նի հետ հանդիպման ժամա­նակ  հիշեցրել միջազգա­յին իրա­վունքի այն սկզբունքնե­րը, որը  ներա­ռում է  նաև ինքնո­րոշման հարցը… այնպես որ  ես չեմ կարծում, որ Հայաստա­նը  կարող է դեմ լինել Շոլցի մասնակցությանն այս բազմա­կողմ հանդիպմա­նը։

-Իսկ Գերմա­նիան Հայաստա­նի համար կարո՞ղ է դառնալ այն բարե­կամ երկի­րը, ինչպի­սին Ֆրանսիան է։ Կարո՞ղ ենք Բեռլի­նից այս հարցում քաղա­քա­կան աջակցություն ակնկա­լել։

-Խոսքն այստեղ բարե­կամնե­րի ներգրավման մասին չէ, այլ միջազգա­յին իրա­վունքի սկզբունքի պնդման։ Այստեղ այն երկրները,կազմակերպությունները, որոնք քիչ թե շատ հետև­ո­ղա­կան են միջազգա­յին իրա­վունքի, միջազգա­յին հարա­բե­րություննե­րի սկզբունքնե­րի պաշտպանման գործում, իսկ դա Եվրա­միությունն է, Ֆրանսիան, Գերմա­նիան,  կարև­որ են։ Համոզված եմ, որ Հայաստա­նին ձեռնտու է իրենց ներգրա­վումը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ