20.4 C
Yerevan

Ի՞նչ Սպա­սել Թուրքիա­յի Ընտրություննե­րից

Եթե նույնիսկ Էրդո­ղա­նին չհա­ջողվի փողո­ցա­յին պայքա­րի միջո­ցով տապա­լել, ապա, կփորձեն թուլացնել նրան, ինչպես լինում է գունա­վոր հեղա­փո­խություննե­րի նախնա­կան փուլում: Այսինքն, միգուցե նա դառնա նախա­գահ, բայց արդեն որո­շա­կիո­րեն թուլա­ցած:

Ռուբեն Մելքոնյան

Քըլըչդա­րօղլուն քայլե­լու փորձ ունի, Էրդո­ղա­նը՝ ճգնա­ժա­մեր հաղթա­հա­րե­լու.
Ռուբեն Մելքոնյան՝ ի՞նչ արդյունքներ սպա­սել Թուրքիա­յի ընտրություննե­րից Թեեւ Թուրքիա­յում նախա­գա­հա­կան եւ խորհրդա­րա­նա­կան ընտրություններն անցել են հարա­բե­րա­կան անդորրի պայմաննե­րում՝ առանց առանձնա­կի լուրջ բախումնե­րի, բայց առա­ջի­կա ժամե­րի ընթացքում միայն կերեւա, թե ի՞նչ արդյունքներ կգրանցվեն այդ ընտրություննե­րում, ի՞նչ հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի կբե­րեն դրանք. Aravot.am‑ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արև­ե­լա­գի­տության ֆակուլտե­տի դեկան, թուրքա­գետ Ռուբեն Մելքոնյա­նը՝ ամփո­փե­լով հարեւան երկրում ընթացքող ընտրություննե­րը: Հիշեցնենք, այս նախա­գա­հա­կան ընտրություննե­րում, Թուրքիա­յի գործող նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի հիմնա­կան մրցա­կի­ցը քեմա­լա­կան ժողովրդա­հանրա­պե­տա­կան կուսակցության 74-ամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդա­րօղլուն է: Նրան սատա­րում է ընդդի­մա­դիր վեց կուսակցություննե­րի՝ «Ժողովրդա­վա­րա­կան դաշինքը»: Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն է հրա­վի­րում այն հանգա­մանքի վրա, որ Էրդո­ղանն իր թիմա­կիցնե­րին արդեն իսկ կոչ է արել՝ «շատ ուշա­դիր տեր կանգնել» քվեա­թերթիկնե­րին եւ քվեա­տուփե­րին. «Եթե սա թարգմա­նենք այլ լեզվի՝ կստացվի՝ տեր կանգնել իրենց հաղթա­նա­կին: Իսկ ընդդի­մության շարքե­րում, կարծես թե հետընտրա­կան պայքա­րի, այսպես ասած, մոտիվներ են շրջա­նառվում: Արեւմտյան տերություննե­րը նույնպես, կարծես չեն բացա­ռում հետընտրա­կան լարվա­ծություննե­րը. մասնա­վո­րա­պես, դեսպա­նություննե­րը արդեն իսկ հանդես են եկել կոչե­րով՝ ուղղված իրենց քաղա­քա­ցի­նե­րին՝ երե­կո­յան ժամե­րին դուրս չգալ փողոցներ, ինչին անմի­ջա­պես եւ շատ կոշտ արձա­գանքել է իշխա­նությունը՝ դա պրո­վո­կա­ցիա գնա­հա­տե­լով»: Մեր զրուցակցի գնա­հատմամբ, բոլոր հիմքե­րը կան ենթադրե­լու, որ Թուրքիա­յի իշխա­նություննե­րը փորձե­լու են այս ընտրություններն ամփո­փել առա­ջին փուլով. «Ենթադրում եմ, որ այդ դեպքում, ձայնե­րի տարբե­րությունը Էրդո­ղա­նի եւ ընդդի­մության լիդե­րի միջեւ, չի կարող շատ մեծ լինել, իսկ դա արդեն իսկ հիմք է որո­շա­կի հետընտրա­կան զարգա­ցումնե­րի: Նաեւ, պետք է հաշվի առնել, որ ընդդի­մության հետ աշխա­տող արեւմտյան ուժե­րը հմտա­ցած են գունա­վոր հեղա­փո­խություններ կազմա­կերպե­լու հարցում. ընդդի­մության այս լիդերն առա­ջինն էր, որ 2017-ին սկսեց քայլարշավ Անկա­րա­յից դեպի Ստամբուլ, որը հետո, հաջորդ տարի կրկնվեց Հայաստա­նում՝ Գյումրիից դեպի Երեւան»: Կարդա­ցեք նաև Բայդենն անդրա­դարձել է Թուրքիա­յի նախա­գա­հա­կան ընտրություննե­րին «Չեմ կարծում, որ այս կամ այն նախա­գա­հը կարո­ղա­նա Թուրքիա­յում պետա­կան քաղա­քա­կա­նություն փոխել»․ Տիգրան Ալթունը՝ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի ելքի՝ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի ազդե­ցության առի­թով Թուրքիա­յի նախա­գա­հը կորոշվի ընտրություննե­րի երկրորդ փուլով Այս համադրություննե­րը թուրքա­գե­տին հիմք են տալիս մտա­ծե­լու, որ Թուրքիա­յում հետընտրա­կան որո­շա­կի զարգա­ցումներ եւ լարվա­ծություններ կլի­նեն: Միա­ժա­մա­նակ, օրա­կարգում է մնում նաեւ երկրորդ փուլի հավա­նա­կա­նությունը: «Բայց, նաեւ կարող եմ ասել, որ հետընտրա­կան զարգա­ցումնե­րի դեպքում, ընդդի­մության լիդե­րը չունի փողո­ցա­յին պայքա­րի այդ հմտություննե­րը, խարիզման: Իսկ Էրդո­ղա­նի իշխա­նությունը, կարծես, բոլոր հնա­րա­վոր զարգա­ցումնե­րին է պատրաստվել, այդ թվում նաեւ փողո­ցա­յին պայքա­րին եւ մոբի­լի­զացված են բոլոր ուժե­րը՝ վարչա­կան, ուժա­յին կառույցներ՝ գումա­րած Էրդո­ղա­նի համա­կիրներ, որոնք ոչ միշտ կարող են լինել չզինված: Այնպես որ, կարծում եմ, առա­ջի­կա ժամե­րը շատ հետաքրքիր են լինե­լու՝ ընդհա­նուր պատկե­րի ուրվագծման հարցում»,- ասաց մեր զրուցա­կի­ցը՝ հավե­լե­լով, որ կա նաեւ վարկած, որ եթե նույնիսկ Էրդո­ղա­նին չհա­ջողվի փողո­ցա­յին պայքա­րի միջո­ցով տապա­լել, ապա, կփորձեն թուլացնել նրան, ինչպես լինում է գունա­վոր հեղա­փո­խություննե­րի նախնա­կան փուլում: Այսինքն, միգուցե նա դառնա նախա­գահ, բայց արդեն որո­շա­կիո­րեն թուլա­ցած: «Ամեն դեպքում, նժա­րին դրված է շատ լուրջ հարց եւ եթե ընդդի­մությունն ունի կորցնե­լու բավա­կան մեծ բաներ, ապա Էրդո­ղա­նը կորցնե­լու է ամեն ինչ, հետեւա­բար, պայքա­րը լինե­լու է շատ թեժ: Առա­ջի­կա ժամե­րը ցույց կտան՝ Թուրքիա­յում կլինե՞ն հետընտրա­կան զարգա­ցումներ, թե՝ ոչ, բայց դրա հավա­նա­կա­նությունը, կարծում եմ, աչքի առաջ պետք է ունե­նալ: Իսկ իշխա­նությունն էլ փորձե­լու է շատ արագ մեղմել ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը Թուրքիա­յում՝ բոլոր, նաեւ բիրտ, մեթոդնե­րով: Չմո­ռա­նանք, որ Էրդո­ղա­նը նման փորձա­ռություն ունի՝ եւ փողո­ցա­յին պայքար հանգցնե­լու, ինչպես 2013 թվա­կա­նի Գեզի այգու դեպքե­րը, եւ ռազմա­կան հեղաշրջում հաղթա­հա­րե­լը»,- ամփո­փեց մեր զրուցա­կի­ցը՝ հավե­լե­լով, որ Թուրքիա­յի ընտրություննե­րը նաեւ աշխարհա­քա­ղա­քա­կան խորք ունեն, քանի որ ընդդի­մությունն արդեն ուղիղ մեղադրել է ՌԴ-ին՝ Թուրքիա­յի գործող իշխա­նությա­նը սատա­րե­լու համար, իսկ Էրդո­ղա­նը մեղադրել է Արեւմուտքին՝ ընդդի­մությա­նը սատա­րե­լու համար: Այսինքն, սրանք ոչ միայն ներթուրքա­կան ընտրություններ են, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան, միգուցե նաեւ համաշխարհա­յին զարգա­ցումնե­րում տեղա­վորվող ընտրություններ են, քանի որ «խաղա­ցողնե­րը» թուրքա­կան իշխա­նությունից եւ ընդդի­մությունից բացի, աշխարհի բեւեռնե­րի երկու գերտե­րություններն են՝ իրենց ռեսուրսնե­րով: Ուստի, Թուրքիա­յի ընտրություննե­րում հետընտրա­կան զարգա­ցումնե­րը կարող են ներա­ռել նաեւ աշխարհա­քա­ղա­քա­կան տարրեր, ինչի արդյունքում Հայաստանն անպայմա­նո­րեն կարող է ազդվել, քանի որ գտնվում է այս տարա­ծաշրջա­նում եւ աշխարհա­քա­ղա­քա­կան այդ բեւեռնե­րի հետ տարբեր կապեր ունի: «Բայց սա նաեւ, միգուցե կտա հնա­րա­վո­րություն՝ այդ լարվա­ծության դեպքում, հայկա­կան շահե­րը սպա­սարկե­լուն միտված ինչ-որ քայլեր անե­լու: Իհարկե, ՀՀ գործող իշխա­նության պարա­գա­յում՝ մտա­ծել դրա մասին, ռոմանտիզմ է, բայց լարվա­ծությունը, միեւնույն ժամա­նակ, հնա­րա­վո­րություն է տալիս քաղա­քա­կան ինչ-ինչ խնդիրներ՝ ավե­լի ակտիվ քննարկե­լու համար»,- կարծում է մեր զրուցա­կի­ցը: Նա համա­միտ է՝ առա­ջի­կա ժամե­րը շատ բնո­րո­շիչ են լինե­լու թե տարա­ծաշրջա­նի, թե ոչ տարա­ծաշրջա­նա­յին պետություննե­րի շահե­րի համար: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/14/1341164/

Առնչվող Հոդվածներ