24 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Անգամ ներքա­ղա­քա­կան լարված պայքա­րի ու բոլշեւիկյան ներխուժման սպառնա­լի­քի պայմաննե­րում Ադրբե­ջա­նը մեծ ուժեր էր կենտրո­նացրել Ղարա­բա­ղում, որի արյունա­լի հետեւանքնե­րը շուտով ի հայտ են գալիս։

2020-02-137,7661920 թվա­կա­նը սկսվել էր Անդրկովկա­սում բոլշեւիկյան մեծա­ցող ազդե­ցությամբ, ինչը ճակա­տագրա­կան նշա­նա­կություն էր ունե­նա­լու ինչպես Հայաստա­նի, այնպես էլ հարեւան պետություննե­րի համար։ Հետա­գա ամիսնե­րի գրե­թե բոլոր քաղա­քա­կան իրա­դարձություննե­րի առանցքում լինե­լու էին Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը։ Եթե 1919թ. աշնա­նը հույս կար, որ Դենի­կինն Արեւմուտքի ֆինանսա­կան աջակցությամբ կկա­րո­ղա­նա հաղթել բոլշեւիկնե­րին, ապա տարե­վերջին ակնհայտ էր, որ Կարմիրներն ունեին ռազմա­կան ու տնտե­սա­կան անվի­ճե­լի առա­վե­լություն, որի դեմ անզոր էին պառակտված ու թուլա­ցած սպի­տակգվարդիա­կան զորա­մա­սե­րը։

ԴԵՆԻԿԻՆԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Գենե­րալ Դենի­կի­նը, լինե­լով մեծա­պե­տա­կան, կայսե­րա­կան զինվո­րա­կան, ոչ մի կերպ չէր ընդունում Ռուսա­կան կայսրության ծայրա­գա­վառնե­րի, այդ թվում՝ Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տության անջա­տումը, եւ չնա­յած ընդհա­նուր թշնա­մու՝ բոլշեւիզմի դեմ պայքա­րին՝ չէր պատրաստվում ճանա­չել նրանց անկա­խությունը։ Իրադրությունը, սակայն, կտրուկ փոխվեց 1920թ. սկզբին, երբ Ռուսաստա­նի հարա­վի զինված ուժե­րը իրար հետեւից ծանր պարտություններ կրե­ցին, իսկ Արեւմուտքը, հատկա­պես՝ Մեծ Բրի­տա­նիան, հրա­ժարվեց աջակցել Սպի­տակնե­րին։

Որքան մոտե­նում էր բոլշեւիկյան վտանգը, այնքան Կովկա­սում շահեր ունե­ցող խաղա­ցողնե­րը փոխում էին հռե­տո­րա­բա­նությունն ու քաղա­քա­կա­նությունը։ Արդեն գրել ենք, որ Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տության կառա­վա­րություննե­րի ճանա­չումն Արեւմուտքի կողմից գլխա­վո­րա­պես պայմա­նա­վորված էր այս հանգա­մանքով։ Փետրվա­րի սկզբին Կովկա­սի լեռնա­կաննե­րի, ինչպես նաեւ Անդրկովկասյան հանրա­պե­տություննե­րի նկատմամբ վերա­բերմունքը փոխում է նաեւ գենե­րալ Դենի­կի­նը։ Նա հայտա­րա­րում է, որ ճանա­չում է բոլշեւիկնե­րի դեմ կռվող բոլոր փաստա­կան կառա­վա­րություննե­րի գոյությունը։ Ինչ վերա­բե­րում է ծայրա­մա­սե­րի նկատմամբ Ռուսաստա­նի դիրքո­րոշմա­նը, ապա, ըստ Դենի­կի­նի, դրանք կարգա­վորվե­լու էին «կառա­վա­րություննե­րի միջեւ կնքվե­լիք պայմա­նագրով»։ Չնա­յած մեծա­պե­տա­կան դիրքո­րոշման որո­շա­կի մեղմացմա­նը, Դենի­կի­նը չէր շտա­պում ճանա­չել հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը։ Հայկա­կան մամուլը գրում էր, որ Դենի­կի­նի վերա­բերմունքի փոփո­խությունը, թեեւ ակնհայտ է, սակայն ուշա­ցած է.

«…Կամա­վո­րա­կաններն այժմ շատ են խելո­քա­ցել ու զիջող դարձել. նրանք հիմա Անդրկովկա­սի կառա­վա­րություններն էլ են ճանա­չում, կոզակնե­րի ինքնա­վա­րությանն էլ են հավան, սահմա­նա­դիր ժողով էլ են ուզում… Բայց գեն. Դենի­կի­նը կարծես մի քիչ ուշա­ցել է։ 4–5 ամիս առաջ այդ ճառում արտա­հայտված մտքե­րի իրա­գործումը կարող էր շատ կազդուրիչ հետեւանք ունե­նալ, այսօր նա միայն ճառ է, դատարկ խոսում»,- գրում էր «Հառաջ»-ը 1920թ. փետրվա­րի 17‑ի խմբագրա­կա­նում։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1920թ. փետրվա­րի սկզբին բոլշեւիկյան զորա­մա­սերն արդեն վերցրել էին Սոչին, ամրապնդում էին իրենց դիրքե­րը Հյուսի­սա­յին Կովկա­սում, ինչպես նաեւ շարժվում էին դեպի Պետրովսկ։

Անդրկովկաս ներթա­փանցե­լու հիմնա­կան ուղղությունը Ադրբե­ջանն էր, որտեղ էլ աստի­ճա­նա­բար սրվում էր ներքա­ղա­քա­կան իրադրությունը, ինչն իր ազդե­ցությունն էր ունե­նում նաեւ Հայաստա­նի հետ պատե­րազմա­կան շրջաննե­րում, մասնա­վո­րա­պես՝ Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում։

1919թ. դեկտեմբե­րի 22-ին Ադրբե­ջա­նում ձեւա­վորվել էր նոր կառա­վա­րություն։ Վարչա­պետ Նասիբ բեկ Ուսուբբե­կովն այդ կառա­վա­րության կազմում ընդգրկել էր նաեւ սոցիա­լիստա­կան ուժե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին, որն էլ բոլշեւիկյան շարժումնե­րի ակտի­վացմա­նը զուգա­հեռ դառնում է ներքա­ղա­քա­կան հակա­մարտության պատճառ։ Նոր կառա­վա­րության 14 նախա­րա­րից 3‑ը սոցիա­լիստներ էին, 3‑ը՝ անկուսակցա­կան, 3‑ն էլ՝ Մուսա­վա­թի անդամ։ Հատկա­պես ուշագրավ է մյուս երեք նախա­րա­րի կուսակցա­կան պատկա­նե­լությունը. նրանք բոլորն էլ Իթթի­հա­տի անդամներ էին։

1920թ. սկզբին Ադրբե­ջա­նում զգա­լի ուժ եւ հեղի­նա­կություն էր ձեռք բերել Իթթի­հատ կուսակցությունը։ Դեռեւս 1917թ. սեպտեմբե­րին ստեղծված կուսակցության անունը սկզբնա­պես «Ռուսա­կան Մուսուլմաննե­րի միություն» էր, որը հետա­գա­յում միա­վորվեց «Իսլա­մի միության» հետ եւ ստա­ցավ Իթթի­հատ անվա­նումը։

Կուսակցության հիմնա­դիրնե­րից էր Կարա Կարա­բե­կո­վը, որը հայտնի էր իր պանիսլա­մա­կան հայացքնե­րով։ Ժամա­նա­կի ընթացքում Իթթի­հատն աստի­ճա­նա­բար ստա­նում է առա­վել ձախա­կողմյան դիմա­գիծ եւ 1920թ. սկզբին բոլշեւիկնե­րի հանդեպ անթա­քույց համակրանք է ցուցա­բե­րում։

Ադրբե­ջա­նում ստեղծված իրա­վի­ճա­կը ճիշտ չէր լինի բացատրել միայն կուսակցա­կան պայքա­րով ու ներիշխա­նա­կան դավադրություննե­րով։ Ադրբե­ջա­նում մեծա­նում էր սոցիա­լա­կան դժգո­հությունը, Հայաստա­նի հետ շարունակվող երկա­րա­տեւ ու արյունա­լի պատե­րազմը նույնպես իր բացա­սա­կան ազդե­ցությունն էր ունե­նում։ Բացի այդ, Բաքվում, որը հայտնի էր իր բանվո­րա­կան լայն շրջա­նա­կով, առա­վել հեշտությամբ էին տարածվում բոլշեւիկյան գաղա­փարնե­րը. սոցիա­լիստա­կան հայացքներ ունե­ցող ուժե­րը տեսնում էին, որ Ադրբե­ջանն առա­վե­լա­պես կապի­տա­լիստա­կան երկիր է, որտեղ բանվորնե­րի շահա­գործումը մեծ չափե­րի է հասնում, ինչը մեծացնում էր դժգո­հությունը կառա­վա­րող ուժից։ Այսինքն՝ կար պարարտ հող բոլշեւիկյան գաղա­փա­րա­խո­սության տարածման համար։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ

Քիչ դերա­կա­տա­րություն չուներ նաեւ Թուրքիա­յի գործո­նը: 1920‑ի փետրվա­րին Փարի­զի համա­ժո­ղո­վը քննարկում էր Թուրքիա­յի ապա­գան. վերջի­նիս տարածքա­յին կորուստներն անխուսա­փե­լի էին։ Այս պայմաննե­րում Քեմա­լա­կան ուժե­րը բացա­հայտո­րեն հայտա­րա­րում էին բոլշեւիկնե­րի հետ դաշնակցե­լու իրենց որոշման մասին։ Ադրբե­ջա­նում Թուրքիա­յի մասնա­տումը չէր կարող դրա­կան արձա­գանքի արժա­նա­նալ, եւ թուրքա­կան բոլշեւի­կա­մետ դիրքո­րո­շումն իր աջակցությունն էր ստա­նում նաեւ այնտեղ։

«Աշխա­տա­վոր», 5 փետրվա­րի, 1920թ., թիվ 28

«Ուժե­ղա­նում է բոլշեւիկյան օրիենտա­ցիա ունե­ցող Իթթի­հա­տը, որը փաստո­րեն հանդի­սա­նում է երի­տա­սարդ թուրքե­րի կուսակցությունը եւ որը սերտո­րեն ու անբա­ժան կերպով կապված է տաճկա­կան քաղա­քա­կան կուսակցության հետ։ Բավա­կան է աչքի անցկացնել «Ազերբայջան Ֆուկա­րա­սը» կամ Իթթի­հա­տը, որպեսզի պարզ լինի այդ կուսակցության իսկա­կան էությունն ու նրա ձգտումնե­րի հեռա­պատկե­րը։ Այն բոլոր տարրե­րը, որոնք Տաճկաստա­նի մի մասնիկն են նկա­տում Ադրբե­ջա­նը, որոնք ոգեւորված են պանիսլա­մա­կան պրո­պա­գանդով եւ իրենց ծրագրե­րի իրա­գործումը տեսնում են բոլշեւիկնե­րի հետ համա­գործակցության մեջ, այսօր բաժանվե­լով Մուսա­վա­թից՝ համախմբվել են Իթթի­հա­տի շուրջը եւ քարկո­ծում են իրենց վաղե­մի alma mater‑ը»։

ՆՈՒՐԻ ԵՒ ԽԱԼԻԼ ՓԱՇԱՆԵՐԸ

1920‑ի հունվա­րի վերջին տեղի է ունե­նում Բաքվի բանվո­րա­կան համա­ժո­ղո­վը, որտեղ արձա­նագրվում է բանվոր դասա­կարգի ծանր դրությունը։ Համա­ժո­ղո­վը որո­շում է, որ կառա­վա­րությունը կամ պետք է արմա­տա­պես վերա­նա­յի իր դիրքո­րո­շումը Խորհրդա­յին Ռուսաստա­նի հանդեպ կամ «խորհրդա­յին իշխա­նություն հիմնի Ադրբե­ջա­նում»։

Ի տարբե­րություն ընդդի­մա­դիր ուժե­րի՝ Մուսա­վա­թը գոնե արտաքնա­պես հանդես էր գալիս Ադրբե­ջա­նը որեւէ արտա­քին ազդե­ցությունից զերծ պահե­լու օգտին։

Վրաստա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի պաշտո­նա­կա­տար Միքա­յել Թումանյա­նը 1920թ. փետրվա­րի 17-ին հեռագրում էր, որ Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Վեքի­լո­վի հետ քննարկել է Ադրբե­ջա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը։ Ըստ Վեքի­լո­վի՝ վարչա­պետ Ուսուբբե­կո­վը եւ արտա­քին գործե­րի նախա­րար Խան-Խոյսկին հանդի­պել են Ադրբե­ջա­նում գտնվող թուրք բարձրաստի­ճան սպա­ներ Նուրի եւ Խալիլ փաշա­նե­րին, որոնք Իթթի­հատ կուսակցության անդամներ են։ Ուսուբբե­կովն ասել է, որ «կառա­վա­րությունը ցանկա­նում է Ադրբե­ջանն ազատ տեսնել որեւէ ազդե­ցությունից՝ անգամ հավա­տա­կից թուրքա­կա­նից։ …Եթե վերոնշյալ փաշա­նե­րը ցանկա­նում են իրենց օգնել այդ հարցում, ապա կառա­վա­րությունը հաճույքով կընդունի նրանց համա­գործակցությունը, հակա­ռակ դեպքում՝ ստիպված կլի­նի միջոցներ ձեռնարկել նրանց ճանա­պարհից հեռացնե­լու համար» (ՀԱԱ, ֆ.275, ց.5, գ.212, թ.31)։

Նուրիի ու Խալի­լի կապը Իթթի­հատ կուսակցության հետ լայն քննարկման առարկա է դառնում Բաքվում, եւ շուտով Նուրի փաշան պաշտո­նա­պես հերքում է իր կապը Իթթի­հա­տի հետ։

ՉԻՉԵՐԻՆԻ ՀԵՌԱԳՐԵՐԸ

Բոլշեւիկյան իշխա­նությունն Ադրբե­ջա­նի դեպքե­րի պարզ դիտորդ չէր եւ ակտիվ քայլեր էր ձեռնարկում: 1920‑ի հունվա­րին Խորհրդա­յին Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի ժողկոմ Չիչե­րի­նը դիմում է Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րին՝ պահանջե­լով վերա­նա­յել իրենց վերա­բերմունքը Դենի­կի­նի հանդեպ։ Չիչե­րի­նը պահանջում էր ոչ միայն բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ հաստա­տել Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ, այլեւ անհա­պաղ պայքար սկսել Կամա­վո­րա­կաննե­րի դեմ, այսինքն՝ թիկունքից գրո­հել Դենի­կի­նի վրա։

Երկու հանրա­պե­տությունն էլ մերժում են բոլշեւիկնե­րի այս առա­ջարկը, սակայն շուտով ստացվում է Չիչե­րի­նի երկրորդ հեռա­գի­րը, որտեղ խորհրդա­յին ժողկո­մը մանրա­մասն ներկա­յացնում էր Ադրբե­ջա­նի բոլոր քայլե­րը, որոնք ձեռնարկվել էին բոլշեւիկյան Ռուսաստա­նի դեմ։ Այդ քայլե­րը որակվում էին որպես թշնա­մա­կան գործո­ղություն, եւ կրկին կոչ էր արվում սերտո­րեն գործակցել Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ.

«Ռուսաստա­նի կառա­վա­րությունը ստիպված է ներկա վայրկյա­նիս արձա­նագրե­լու, որ Ադրբե­ջա­նի անկա­խության կործա­նում բերող ցարա­կան գենե­րալ Դենի­կի­նի դեմ միա­բան գործե­լու առա­ջարկությունը արձա­գանք չգտավ Խան-Խոյսկու կառա­վա­րության կողմից։ Այնուա­մե­նայնիվ, Խորհրդա­յին կառա­վա­րությունը մնում է իր առա­ջարկի վրա եւ հույս ունի, որ իր ձեռնարկած քայլն անհա­ջող չի անցնի։ Արտա­քին գործե­րի ժողկոմ՝ Չիչե­րին» («Աշխա­տա­վոր», 10 փետրվա­րի, 1920թ., թիվ 32)։

Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նին ներկա­յացնում է գործակցության պայմաննե­րը, այն է՝ «Խորհրդա­յին կառա­վա­րության հետ կարե­լի է բանակցել միայն այն պայմա­նով, որ վերջինս Ադրբե­ջա­նի հետ հաստա­տի նույնպի­սի փոխհա­րա­բե­րություններ, որպի­սիք հաստա­տել է Էստո­նիա­յի եւ Լեհաստա­նի հետ»։ Վերջին երկուսի հետ ուղղա­կի բանակցություննե­րի արդյունքով Ռուսաստա­նը ճանա­չել էր նրանց անկա­խությունը։

ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՈՒԺԻ ԴԻՐՔԵՐԻՑ

Իշխա­նության համար պայքարն Ադրբե­ջա­նում չէր նշա­նա­կում, թե այդ երկրի ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժե­րի դիրքո­րո­շումը Հայաստա­նի հանդեպ տարբերվում էր. բոլորն էլ հայե­րին համա­րում էին թշնա­մի, որոնց հետ պետք էր խոսել ուժի դիրքե­րից։ Անգամ ներքա­ղա­քա­կան լարված պայքա­րի ու բոլշեւիկյան ներխուժման սպառնա­լի­քի պայմաննե­րում Ադրբե­ջա­նը մեծ ուժեր էր կենտրո­նացրել Ղարա­բա­ղում, որի արյունա­լի հետեւանքնե­րը շուտով ի հայտ են գալիս։

Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցի­չը 1920թ. մարտին հեռագրում էր ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րությա­նը, որ Ադրբե­ջա­նում ձեւա­վորվել է երկու հակընդդեմ հոսանք։ «Կհա­ջողվի՞ արդյոք Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը մի ելք գտնել ներկա քաղա­քա­կան դրությունից. դժվար է ասել, բայց մի բան պարզ երեւում է. այն է՝ բոլշեւիկնե­րի հետ համա­ձայնության գալու դեպքում Բաքվի կառա­վա­րության ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը մեր վերա­բերմամբ կուժե­ղա­նա»,- հայտնում էր Միքա­յել Թումանյա­նը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ