24 C
Yerevan

Բանա­նա­յին Սպառնա­լիք

Այդքան մեծ ծավա­լի թմրանյութը չէր կարող Հայաստան գալ՝ լինի դա տարանցման, թե վերջնա­կե­տի նպա­տա­կով, առանց որևէ ազդե­ցիկ հովա­նու:

Հակոբ Բադալյան

Երեք տոննա սպառնա­լիք դեպի Հայաստան. բանա­նի առեղծվա­ծը

Մինչ Հայաստա­նի հանրությունը աշխուժո­րեն քննարկում էր մայի­սի 14‑ի բրյուսելյան հանդի­պումն ու դրա հնա­րա­վոր արդյունքնե­րը, նախօ­րեին տեղե­կություն տարածվեց այն մասին, որ Իտա­լիա­յի ֆինանսա­կան ոստի­կա­նությունը հայտնա­բե­րել է կոկաի­նի մոտ 3 տոննա ռեկորդա­յին խմբա­քա­նակ, որը ըստ իտա­լա­կան կողմի՝ Հայաստան էր ուղև­որվում Էկվա­դո­րից։ Ըստ տեղե­կության, թմրանյութը սառեցվել է 12 մետրա­նոց փաթեթնե­րում՝ 78 տոննա բանա­նի մեջ։

Այդ բեռը Գուա­յա­քի­լից (Էկվա­դոր) վրա­ցա­կան Բաթումի նավա­հանգստով ուղև­որվում էր Հայաստան։ Առայժմ իհարկե չշտա­պենք անել հետև­ություններ և սպա­սենք, թե ինչ զարգա­ցում կունե­նա այդ պատմությունը: Հայաստա­նի պետա­կան եկա­մուտնե­րի կոմի­տեն հայտա­րա­րել է, թե ոչինչ չի կարող ասել գործի առնչությամբ, քանի որ բեռը չի եղել Հայաստա­նում:

Ըստ ՊԵԿ պարզա­բանման, եթե բեռը չի հատել Հայաստա­նի սահմա­նը, կառույցն այն չի տնօ­րի­նում որևէ կերպ: Սա հասկա­նա­լի է՝ Հայաստա­նի ՊԵԿ իրա­վա­սությունը սկսում է Հայաստա­նի սահմա­նից, մաքսա­յին մուտքից: Սակայն, պետք է արձա­նագրել, որ մոտ երեք տոննա կոկաի­նը մեղմ ասած թմրաշրջա­նա­ռության սովո­րա­կան դեպք չէ: Դա շատ խոշոր, Հայաստա­նի համար չափա­զանց խոշոր խմբա­քա­նակ է: Թեև իտա­լա­կան կողմը նշել է, որ վերջնա­կե­տը եղել է Հայաստա­նը, այդուհանդերձ բացա­ռե­լի չէ, որ Հայաստանն այդուհանդերձ դիտվել է որպես տարանցիկ, առնվազն բեռի մի զգա­լի մասով: Սա իհարկե զուտ մեր ենթադրությունն է, պարզա­պես խոսքը վերա­բե­րում է իսկա­պես շատ խոշոր խմբա­քա­նա­կի մասին և շատ դժվար է պատկե­րացնել, որ այն կարող է նախա­տեսված լինել Հայաստա­նում սպառման համար: Հնա­րա­վոր է, որ տարանցումը ծրագրում էին կազմա­կերպել այլ տեսա­կի բեռնա­փո­խադրումով: Այդ բոլոր հարցե­րի պատասխա­նը բնա­կա­նա­բար պետք է տա քննությունը, որին թերևս պետք է աշխուժո­րեն մասնակցի նաև Հայաստա­նի իրա­վա­պահ համա­կարգը, գործակցե­լով իտա­լա­ցի գործընկերնե­րի հետ: Էական հանգա­մանքնե­րից մեկն այն է, որ այդքան մեծ ծավա­լի թմրանյութը չէր կարող Հայաստան գալ՝ լինի դա տարանցման, թե վերջնա­կե­տի նպա­տա­կով, առանց որևէ ազդե­ցիկ հովա­նու: Եվ այստեղ շատ կարև­որ է բացա­հայտել, թե ով կամ ովքեր են այդ հովա­նին, որքա՞ն ժամա­նակ են նրանք զբաղված այդ գործով, նախկի­նում եղե՞լ են այդպի­սի ներկրումներ, օրի­նակ բանա­նի միջո­ցով, ինչպես այժմ: Այդ համա­տեքստում օրի­նակ թերևս ավե­լորդ չէ հիշել, որ բանա­նի ներկրումը Հայաստա­նում երկար տարի­ներ գործնա­կա­նում եղել է մենաշնորհ, որը պատկա­նում էր ՀՀԿ օդիոզ դեմքե­րից մեկին, որն այսօր Հայաստա­նում հետապնդվում է տարբեր քրեա­կան գործե­րով և դրանցից պատսպարվում է Ռուսաստա­նում: Հիշենք նաև, որ Հայաստա­նում դեռևս 2016 թվա­կա­նին, երբ տեղի ունե­ցավ կառա­վա­րության փոփո­խություն և Հովիկ Աբրա­համյա­նին փոխա­րի­նեց Կարեն Կարա­պետյա­նը, առանցքա­յին զարգա­ցումներ ծավալվե­ցին բանա­նի մենաշնորհի դեմ պայքա­րում: Օրի­նակ, 2016 թվա­կա­նի հոկտեմբե­րի 31-ին Aravot.am-ում կարդում ենք, որ «կայքի տեղե­կություննե­րով, մի քանի օր առաջ, հիմք ընդունե­լով այս հայտա­րա­րությունը, գործա­րարնե­րից մեկը մի մեքե­նա բանան է ներկրել: Ճիշտ է, Բագրա­տա­շե­նի սահմա­նա­կե­տում մաքսա­յին մարմիններն ու սննդի անվտանգության տեսչությունը խնդիրներ չեն առա­ջացրել, սակայն մեքե­նան Հայաստան մտնե­լուց հետո կանգնեցրել են մարդիկ, ովքեր ինչպես հետո է պարզվել, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյա­նի «մարդիկ» էին: Տեղում է եղել նաև Միհրան Պողոսյա­նը, որը ներկա­յա­նա­լով որպես «գենե­րալ Պողոսյան»՝ զգուշացրել է ներկրո­ղին, որ այլևս նման «սխա­լի» չդի­մի՝ առա­ջարկե­լով այս անգամ, որպես բարի կամքի դրսև­ո­րում, գնել ներկրված ամբողջ խմբա­քա­նա­կը: Ներկրո­ղի այն պնդմա­նը, որ բանան ներմուծել է՝ հաշվի առնե­լով վարչա­պե­տի հայտնի հայտա­րա­րությունը՝ «յուրա­քանչյուր ոք կարող է ներկրել», Միհրան Պողոսյա­նը ասել է, որ «հեքիաթնե­րի չհա­վա­տա»: Հիշենք նաև, որ նույն անձի անունը ուրվագծվեց հայտնի օֆշո­րա­յին սկանդալնե­րում:

Իհարկե, որևէ հիմք չկա իտա­լա­ցի­նե­րի բացա­հայտումը կապել Հայաստա­նի բանա­նի շուկա­յի հետ, սակայն բանա­նի փաթեթնե­րով կոկաի­նի ներկրման խոշոր դեպքը թարմացնում է Հայաստա­նի բանա­նի շուկա­յի շուրջ տեղի ունե­ցած վայրի­վե­րումնե­րը: Կոկաի­նի և բանա­նի «սերտաճված» ներկրումը նո՞ր երև­ույթ է, թե՞ պարզա­պես նոր է բացա­հայտվել: Իհարկե առանձին հարց է, թե ինչու՞ է նոր բացա­հայտվել, եթե երև­ույթը նոր չէ, որովհետև միայն քննությունը կպարզի՝ գործ ունենք վաղեմությա՞ն պատմության հետ, թե՞ համե­մա­տա­բար թարմ «երթուղու»:

Բոլոր դեպքե­րում, աներկբա է մի բան՝ պետք է բացա­հայտվի, թե ով է երթուղու «հայաստանյան» հովա­նին, քանի որ հազիվ թե 3 տոննա թմրանյութը որևէ մեկը փորձեր Հայաստան բերել կամ Հայաստա­նով անցկացնել «կուրո­րեն»: Սա լրջա­գույն խնդիր է, որը սպառնում է Հայաստա­նի ազգա­յին անվտանգությա­նը մի շարք առումնե­րով: Մեկ այլ հարց է, թե արդյո՞ք իտա­լա­կան բացա­հայտումը կարող էր կապված լինել որևէ քաղա­քա­կան գործընթա­ցի հետ: Հարցե­րի շարքը հնա­րա­վոր է շարունա­կել, բայց առայժմ դադար վերցնենք և սպա­սենք իրա­վա­պահնե­րի աշխա­տանքին: Միևնույն ժամա­նակ աներկբա է մի բան, որ խոսքը ազգա­յին անվտանգության լրջա­գույն մարտահրա­վե­րի մասին է, թե պետա­կան, թե նաև մարդկա­յին իմաստով: Առա­վել ևս, որ ակնա­ռու է նաև Հայաստա­նում թմրանյութե­րի շրջա­նա­ռության աճի հանգա­մանքը, դրա­նից բխող բազմա­թիվ սպառնա­լիքնե­րով և խնդիրնե­րով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ