24 C
Yerevan

«Բացա­հայտումնե­րի» Մասին

Մեր պատմա­գի­տությունը մեզ այնպես է դաստիա­րա­կել, որ պատե­րազմնե­րը հեչ՝ կարև­ո­րը դիվա­նա­գի­տա­կան “խորա­մանկություներն են”: Իրա­կա­նությունը թե՛ 10 հազար տարի առաջ, թե այսօր, թե հավիտյանս հավի­տե­նից հակա­ռակն է՝ պատե­րազմներն են որո­շում ամեն ինչ, իսկ դիվա­նա­գի­տությունը միայն ավել կամ պակաս ամրագրում է դրանց արդյունքնե­րը:

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Մարտա­կան Եղբայրություն
Ամեն անգամ երբ նորից ու նորից բացա­հայտվում է, որ “տեսաք, Արցա­խից հրա­ժարվեց”…..

Նախ՝ արդեն առնվազն մի քանի ամիս է (2022‑ի սեպտեմբեր-հոկտեմբե­րից, եթե ոչ ավե­լի շուտ), պատեհ ու անպա­տեհ առիթնե­րով պաշտո­նա­պես ու ամե­նա բարձր մակարդա­կով հաստատվում է, որ Հայաստա­նը ճանա­չում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը: Ամեն անգամ այս փաստը նորից ու նորից բացա­հայտե­լը, հուզա­կան գրա­ռումներ անե­լը, ու ….մոռա­նա­լը մինչև հաջորդ “բացահայտում”,ի՞նչ է տալիս:
Կա իրա­կա­նություն, որ հանդեպ պետք է գործել, գործե­լու համար էլ լիարժեք այլընտրանքա­յին հայե­ցա­կարգ ունե­նալ իրա­վի­ճա­կի և դրա լուծման, ոչ թե զուտ պոռթկումնա­լից ռեակցիա:

Երկրորդ՝ Արցա­խը հիմա էլ փաստա­ցի մերը չէ:
Սա էլ մի փաստ է, որը կարծես չենք ուզում տեսած լինել: Կար հայկա­կան Արցախ, որը բաժանվել է Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև՝ 2020‑ի պատե­րազմի արդյունքնե­րով:
Սա իրա­կա­նությունն է: Իսկ մնա­ցա­ծը՝ իրա­կա­նության մեր ընկա­լումն է: Եթե այս իրա­կա­նությունն էլ պարզ չտեսնենք, ոչ մի արդյունա­վետ ելք չենք կարող գտնել:

Երրորդ՝ մենք պարտվել ենք պատե­րազմ:
Մեր պատմա­գի­տությունը մեզ այնպես է դաստիա­րա­կել, որ պատե­րազմնե­րը հեչ՝ կարև­ո­րը դիվա­նա­գի­տա­կան “խորա­մանկություներն են”:
Իրա­կա­նությունը թե՛ 10 հազար տարի առաջ, թե այսօր, թե հավիտյանս հավի­տե­նից հակա­ռակն է՝ պատե­րազմներն են որո­շում ամեն ինչ, իսկ դիվա­նա­գի­տությունը միայն ավել կամ պակաս ամրագրում է դրանց արդյունքնե­րը:
Առանց նոր ուժա­յին պայքա­րի, հնա­րա­վոր չէ Արցա­խի հարցը, ոչ էլ որևէ այլ հարց հետ բերել նախկին վիճա­կի:

Չորրորդ ու շատ կարև­որ: Որքան էլ Հայաստա­նի ղեկա­վա­րությունն ամեն օր երդվում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությամբ, “զարմա­նա­լիո­րեն” նրա հետ խաղա­ղություն կնքող չկա, ու Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունն էլ հստակ ու աներկբա ճանա­չող չկա՝ մի օր ճանա­չում է, մյուս օրը՝ մեկնա­բա­նում ճանա­չումը, երրորդ օրն էլ՝ անո­րոշ թողնում:
Սա ամե­նա գլխա­վորն է՝ եթե խնդիրն, իրոք, լիներ միայն Արցախն ու տարածքա­յին “ամբողջա­կա­նությունը”, վաղուց վազե­լով խաղա­ղության թուղթը մեզ հետ կստո­րագրեին: Հերթա­կան անգամ համոզվում ենք, որ առանձին վերցված Ղարա­բաղյան հարց, Ղարա­բաղյան պատե­րազմ չի եղել ու չկա, չկա և դրա լուծում ինքն իրեն վերցրած:

Հինգե­րորդ: Ասենք թե մեկը տանը նստած չի հրա­ժարվում Արցա­խից, կամ խիստ դատա­պարտում է պաշտո­նա­կան հրա­ժա­րումը: Դրա­նից ի՞նչ:
Եթե չկա իրա­վի­ճա­կի քարտեզ, դրա­նից բխող գործո­ղություննե­րի ծրա­գիր, եթե բացի դա էլ չկա կազմա­կերպություն, ու դրա համար էլ ամե­նօրյա սև գործ այդ ամե­նի կայացման ուղղությամբ, որը ենթադրում է անձնա­կա­նի գոնե ինչ որ չափի զոհա­բե­րում, նվի­րում, երկա­րատև կամք, մոլե­ռանդություն, ապա, չկա ոչինչ:

Ուրեմն, խնդի­րը սկսվում է պարզ անձնա­կան մակարդա­կից՝ որքա՞ն է յուրա­քաչյուրս պատրաստ կտրել իրե­նից, իր ժամա­նա­կից, իր ընտա­նի­քից:
Եվ որքան է պատրաստ գործել իրա­վի­ճա­կի մեջ, որը թվում է չափա­զանց բարդ ու անհույս, բայց նաև հենց դրա­նով մոտի­վացնող ու մոբի­լի­զացնող:

Հոդվա­ծը՝ Հրանտ Տէր Աբրա­հա­մեա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ