24 C
Yerevan

Ավե­լի Ճկուն Է Պետք Լինել

Անցած տասնամյա­կում Հայաստա­նի նկատմամբ դիրքո­րո­շումը հասկա­նա­լի պատճառնե­րով զգուշա­վոր էր․ հավա­նա­բար, դեր է խաղա­ցել մեղքի զգա­ցո­ղությունը և միա­ժա­մա­նակ՝ պաշտո­նա­պես ներո­ղություն չխնդրե­լու հարցում վճռա­կա­նությունը։

Արմեն Գրի­գորյան

Եթե չենք երկխո­սում, երրորդ կողմն է մեր փոխա­րեն պայմա­նա­վորվում. Հունգա­րիա­յի հետ դրա­կան օրա­կարգ առաջխա­ղացնե­լը ՀՀ համար օգտա­կար կլի­նի

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է Քաղա­քա­կա­նության հետա­զո­տա­կան կենտրո­նի նախա­գահ, քաղա­քա­գետ Արմեն Գրի­գորյա­նը։

– ՀՀ նախա­գահ  Վահագն Խաչա­տուրյա­նին իր հավա­տարմագրերն է հանձնել Հայաստա­նում Հունգա­րիա­յի արտա­կարգ և լիա­զոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստա­վայրը՝ Թբի­լի­սի): Նախա­գահ Խաչա­տուրյա­նը շնորհա­վո­րել է Աննա Մարիա Շիկո­յին՝ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի երկա­րատև դադա­րից հետո, Հայաստա­նում Հունգա­րիա­յի դեսպա­նի պաշտո­նում նշա­նակվե­լու կապակցությամբ։ Ի՞նչ նշա­նա­կություն ունի այս հանգա­մանքը Հայաստա­նի համար, ի՞նչ կտա երկկողմ հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը, քայլ առաջ անե­լը։

-Մի քանի ամիս առաջ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րը վերա­կանգնե­լու մասին պայմա­նա­վորվա­ծություն ձեռք բերե­լուց հետո սա սպասված հերթա­կան քայլն էր։ Երկկողմա­նի հետաքրքրություն ներկա­յացնող քաղա­քա­կան խնդիրնե­րից բացի, որոնց նկատմամբ երկուստեք դեռևս որո­շա­կի զգուշա­վո­րություն կարող է պահպանվել, կարծում եմ, գործա­րար շրջա­նակնե­րում կարող է փոխա­դարձ հետաքրքրության որո­շա­կի աճ ակնկալվել։ Գիտա­կան, մշա­կութա­յին, հասա­րա­կա­կան կառույցնե­րի միջև համա­գործակցության ընդլայնման հնա­րա­վո­րություններ ևս կարող են լինել, ընդ որում, Հունգա­րիա­յի կառա­վա­րությունը որոշ չափով կարող է միջոցներ տրա­մադրել նման նպա­տակնե­րով։ Մասնա­վո­րա­պես, Հունգա­րիան թե ավանդա­կան բնա­գի­տա­մա­թե­մա­տի­կա­կան կրթության, թե ներկա­յումս նաև Հայաստա­նում ուշադրության արժա­նա­ցած STEM ուսուցման ոլորտնե­րում բավա­կան մեծ առա­ջընթաց է արձա­նագրել։ Համա­գործակցության որոշ այլ տեսակներ ևս կարող են աստի­ճա­նա­բար նաև հեշտացնել առա­վել բարդ խնդիրնե­րի քննարկումը։

– Կարծում եք Հայաստա­նին կհա­ջողվի՞ փոխել կամ գոնե մեղմել Հունգա­րիա­յի դիրքո­րո­շումը Հայաստա­նի և առհա­սա­րակ արցախյան հակա­մարտության հարցում։

-Պետք է որո­շա­կիո­րեն զանա­զա­նել Հայաստա­նի նկատմամբ և հակա­մարտության նկատմամբ դիրքո­րո­շումնե­րը։ Անցած տասնամյա­կում Հայաստա­նի նկատմամբ դիրքո­րո­շումը հասկա­նա­լի պատճառնե­րով զգուշա­վոր էր․ հավա­նա­բար, դեր է խաղա­ցել մեղքի զգա­ցո­ղությունը և միա­ժա­մա­նակ՝ պաշտո­նա­պես ներո­ղություն չխնդրե­լու հարցում վճռա­կա­նությունը։ Ժամա­նակ առ ժամա­նակ արտա­հայտվել է որո­շա­կի հետաքրքրություն, կիրառվել է դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վի­ճա­կի հետ ուղղա­կիո­րեն չկապված, ինչ-որ չափով խորհրդանշա­կան քայլե­րի միջո­ցով դրա­կան ազդակնե­րի մարտա­վա­րություն, որի նկատմամբ պատասխան մեծ խանդա­վա­ռություն չնկա­տե­լով՝ իրենք այդքա­նով էլ սահմա­նա­փակվում էին։ Դրա հետ մեկտեղ, օրի­նակ, ԵՄ‑ի հետ համա­գործակցության, այդ թվում՝ համա­պարփակ և ընդլայնված գործընկե­րության համա­ձայնագրի վավե­րացման հարցում Հունգա­րիան խոչընդո­տե­լու փորձ չի կատա­րել, հատուկ նախա­պայմաններ չի ներկա­յացրել։ Ինչ վերա­բե­րում է հակա­մարտությա­նը, Ադրբե­ջա­նի հետ Հունգա­րիա­յի հարա­բե­րություննե­րին սպառնա­ցող որևէ դիրքո­րո­շում ակնկա­լել չի կարե­լի։ Բայց ԵՄ‑ի միջնորդա­կան ջանքե­րի որո­շա­կի առա­ջընթա­ցի դեպքում կարե­լի է դարձյալ ակնկա­լել ԵՄ‑ի քաղա­քա­կա­նության նկատմամբ օժանդա­կություն՝ չնա­յած Ռուսաստա­նի հետ մերձե­նա­լու և որոշ հարցե­րում ԵՄ‑ի ընդհա­նուր դիրքո­րոշմա­նը հակադրվե­լու Հունգա­րիա­յի փորձե­րին։

-Առհա­սա­րակ այս իշխա­նությունն աչքի է ընկնում հարա­բե­րություններ հաստա­տե­լու քաղա­քա­կա­նությամբ՝ «նեղա­ցա­ծի» տրա­մա­բա­նությունը շարունա­կե­լու փոխա­րեն։ Մենք դեսպան ենք նշա­նա­կում Իսրա­յե­լում, բանակցություններ վարում Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տում Հունգա­րիա­յի հետ։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս քաղա­քա­կա­նությունն, այն ինչքանո՞վ է արդյունա­վետ։

-Զգա­լի չափով պարտադրված քաղա­քա­կա­նություն է՝ հատկա­պես Ադրբե­ջա­նի հարցում, որի հետ բանակցություննե­րը տարի­ներ առաջ պետք էր հասցնել հանգուցա­լուծման՝ առանց նոր պատե­րազմի, հույս չդնե­լով «դաշնակցի» և ուշադրություն չդարձնե­լով վերջերս, այսպես ասած, որպես «ազգափրկիչ» հանդես եկողնե­րի վրա։ Սակայն ներկա­յիս իրա­վի­ճա­կում է՛լ ավե­լի անի­մաստ և վտանգա­վոր կլի­ներ Ձեր ասած նեղա­ցա­ծի տրա­մա­բա­նությամբ շարունա­կե­լը. նախկին փորձն էլ է հուշում, որ եթե չենք երկխո­սում՝ հատկապե՛ս հարև­աննե­րի հետ ունե­ցած բարդ խնդիրնե­րի մասին, երրորդ կողմն է մեր հաշվին նրանց հետ պայմա­նա­վորվում։ Նշված երկրնե­րից էլ Հունգա­րիա­յի հետ դրա­կան օրա­կարգ առաջխա­ղացնե­լը մի քանի պատճառնե­րով ավե­լի հեշտ կարող է լինել, քան մյուսնե­րի հետ, հետև­ա­պես՝ պետք է փորձել օգուտ ստա­նալ։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ