24 C
Yerevan

Ի՞նչ Կտա Հերթա­կան Վեճը

Արցա­խի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքում ծավալվող ցանկա­ցած զարգա­ցում պետք է չափվի այսօր դրա­նով՝ որևէ մեկի որևէ մի քայլը ի՞նչ է փոխե­լու Արցա­խի համար, ի՞նչ խնդիր է լուծե­լու՝ անձնա­կան հավակնություններ բավա­րա­րե­լուց զատ:

Հակոբ Բադալյան

Հաց չկա՝ տեսարաննե՞ր արցախցի­նե­րին. ինչ է կատարվում

Արցա­խի պաշտպա­նության նախկին նախա­րար Սամվել Բաբա­յա­նը պահանջում է հեռուստա­բա­նա­վեճ Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի հետ: Այդ հայտա­րա­րությունը, որ հրա­պա­րա­կել է Բաբա­յա­նի առաջնորդած «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը, հաջորդել է Ռուբեն Վարդանյա­նի հայտա­րա­րությա­նը, որը հնչել էր դրա­նից ժամեր առաջ տեղի ունե­ցած ասուլի­սի ընթացքում: Ռուբեն Վարդանյա­նը, որ հայտա­րա­րել է Արցա­խի պաշտպա­նության ճակատ ստեղծե­լու նախա­ձեռնության մասին, լրագրողնե­րի հարցին ի պատասխան ասել է, որ ինքը Սամվել Բաբա­յա­նի հետ հանդի­պել և ձեռքսեղմում է ունե­ցել մեկ անգամ, երբ նա քաղա­քա­ցի­նե­րին էր ներկա­յացնում իր պատկե­րա­ցումնե­րը իրա­վի­ճա­կից ելքե­րի վերա­բերյալ: «Կար մոտ 35 մարդ», ասել է Ռուբեն Վարդանյա­նը, նշե­լով, որ իրեն այնքան էլ պարզ չէ, թե ինչ է այժմ պատկե­րացնում Սամվել Բաբա­յա­նը: Իսկ Բաբա­յա­նը օրեր առաջ Ստե­փա­նա­կերտում հանրա­հա­վաք էր արել, որի մասնա­կիցնե­րը պահանջում էին նրան նշա­նա­կել պետնա­խա­րար: Բաբա­յա­նը ասում է, որ 100 օրում կփո­խի իրա­վի­ճա­կը, թեև այդքան էլ պարզ չէ, թե ինչպես և հատկա­պես ինչ առումով:

Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հանրա­հա­վա­քից հետո հայտա­րա­րել է քաղա­քա­կան խորհրդակցություններ սկսե­լու մասին: Եվ ահա, Ռուբեն Վարդանյա­նի ասուլի­սից հետո Սամվել Բաբա­յա­նի քաղա­քա­կան ուժը հայտա­րա­րում է հեռուստա­բա­նա­վե­ճի պահանջի մասին, ասե­լով նաև, որ Վարդանյա­նի պետնա­խա­րար եղած շրջա­նում իրենք հանգա­մա­նա­լից ներկա­յացրել են ծրա­գիր ու պատկե­րա­ցում անե­լիքնե­րի վերա­բերյալ, սակայն Վարդանյա­նը ոչ թե բարդա­գույն վիճա­կի կառա­վա­րիչ էր, այլ մեդիա­դեմք: Ռուբեն Վարդանյա­նը կգնա՞ Սամվել Բաբա­յա­նի հետ բանա­վե­ճի: Սակայն, գլխա­վորն իհարկե դա չէ, այլ այն, թե ինչ կտա այդ բանա­վե­ճը Արցա­խին ու արցախցի­նե­րին, կբա­ցի՞ Լաչի­նի արգե­լա­փակված ճանա­պարհը, կապա­հո­վի՞ Արցա­խը սննդամթերքով և առա­ջին անհրա­ժեշտության ու լայն սպառման մյուս ապրանքնե­րով, շատ, թե քիչ կվե­րա­կանգնի՞ Արցա­խի բնա­կա­նոն կյանքը, կլցնի՞ դատարկվող Սարսանգը, կապա­հո­վի՞ Արցա­խը գազով ու էլեկտրաէ­ներգիա­յով, թե՞ այդ ամե­նի փոխա­րեն կապա­հո­վի ընդա­մե­նը տեսա­րա­նով՝ հանրությունը կդի­տի հեռուստա­բա­նա­վե­ճը, մի մասը կարտա­հայտի իր համակրանքը մեկի, մյուս մասը՝ մյուսի հանդեպ, կարտա­հայտվեն նաև հակակրանքներ, կլի­նեն երկուսին էլ մերժողներ, բայց ի՞նչ կլի­նի առարկա­յո­րեն, որը կփո­խի հանրա­յին կյանքը Արցա­խում ոչ թե բանա­վե­ճի տեսա­րա­նա­յին ժամա­նա­կա­հատվա­ծում, այլ բանա­վե­ճի արդյունքում: Սա գլխա­վորն է:

Արցա­խի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքում ծավալվող ցանկա­ցած զարգա­ցում պետք է չափվի այսօր դրա­նով՝ որևէ մեկի որևէ մի քայլը ի՞նչ է փոխե­լու Արցա­խի համար, ի՞նչ խնդիր է լուծե­լու՝ անձնա­կան հավակնություններ բավա­րա­րե­լուց զատ: Ընդ որում, թող չստեղծվի տպա­վո­րություն, թե բանա­վե­ճը մերժե­լի է միարժեք: Ամենև­ին, բանա­վե­ճը քաղա­քա­կան կյանքի էական բաղադրիչնե­րից է և այն կարող է լինել իսկա­պես հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան առողջ քննարկումնե­րի միջա­վայրի ձևա­վորմա­նը միտված քայլ: Իսկ այդպի­սի քննարկումներ, որտեղ կշո­շափվեն Արցա­խի համար առարկա­յա­կան, օրա­կարգա­յին, օրախնդիր ու նաև ռազմա­վա­րա­կան հարցեր, Արցա­խին թերևս պետք է: Ի վերջո, նաև դրա միջո­ցով պետք է փորձ արվի վերա­կանգնել Արցա­խի քաղա­քա­կան սուբյեկտությունը: Բայց, եթե ներքա­ղա­քա­կան սուբյեկտնե­րը կարող են ապա­հո­վել այդ որա­կի բանա­վեճ, այլ ոչ ինչպես միշտ, այդ թվում ինչպես Հայաստա­նում՝ ես եմ լավը, ոչ՝ լավը ես եմ, դու վատն ես ու անպետք: Ըստ այդմ, եթե Սամվել Բաբա­յանն ու Ռուբեն Վարդանյա­նը կարող են բարձրացնել այդ ծանրա­ձող-նշա­ձո­ղը, ապա բանա­վե­ճը կարող է լինել նույնիսկ օգտա­կար, եթե ոչ, ապա թերևս պետք է փակել թեման՝ այդ թվում ոչ միայն դեմ-դիմաց, այլ նաև սկսված հեռա­կա բանա­վե­ճի մասով, և մտա­ծել Արցա­խին բառի բուն և պատկե­րա­վոր իմաստով հաց, ոչ թե տեսա­րաններ հասցնե­լու գործնա­կան ուղի­նե­րի մասին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ