27.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հունվա­րի վերջին տեղե­կություններ էին ստացվում, որ Ադրբե­ջանն արա­գո­րեն զորք է տեղա­փո­խում Ղարա­բաղ։ Գանձա­կից հայտնում էին, որ «երեք օր առաջ քաղա­քիցս մի քանի զորա­մա­սեր դուրս տարան… Տեղե­կություննե­րի համա­ձայն այդ զորա­մա­սե­րը արշա­վում էին դեպի Զանգե­զուր։

Չնա­յած իշխա­նության համար տարբեր ուժե­րի պայքա­րին ու բոլշեւիկյան ներթա­փանցման իրա­կան սպառնա­լի­քին՝ Ադրբե­ջա­նը չէր հրա­ժարվում Լեռնա­յին Ղարա­բաղն ու Զանգե­զուրը գրա­վե­լու մտադրությունից, եւ 1920 թվա­կա­նի փետրվա­րին ռազմա­դի­վա­նա­գի­տա­կան պատրաստություն էր տեսնում։

Հարձա­կումը սկսե­լուց առաջ Ադրբե­ջա­նը տեղե­կատվա­կան ու հոգե­բա­նա­կան լայնա­ծա­վալ գործո­ղություն է սկսում. տարբեր աղբյուրնե­րով տեղե­կություններ էին տարածվում, թե հայե­րը մեծ հարձա­կում են նախա­պատրաստում Ղարա­բա­ղում եւ Զանգե­զուրում։ Թաթար ազգաբնակչությունը նամակներ ու դիմումներ էր հղում Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությա­նը՝ խնդրե­լով պաշտպա­նել իրենց հայե­րից։ Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նի անդամ Ջալիլ Սուլթա­նո­վը հեռա­գիր է հղում խորհրդա­րա­նի նախա­գա­հին, որտեղ պատմում էր Ջեբրա­յիլ կատա­րած իր այցե­լության մասին, որտեղ Զանգե­զուրից «մազա­պուրծ տասնյակ հազա­րա­վոր» ադրբե­ջանցի­ներ խնդրում էին նրան շտապ միջոցներ ձեռնարկել, «որպեսզի փրկվեն գեթ Ղարա­բա­ղի, Շուշու եւ Ջիբրա­յի­լի գավառնե­րը»:

Եվրո­պա­կան ու ամե­րիկյան զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի բարե­հա­ճությունը ստա­նա­լու նպա­տա­կով անհրա­ժեշտ էր ցույց տալ, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը շարունակ ճնշումներ ու բռնություններ են գործադրում թաթարնե­րի դեմ։ Հենց այդ նպա­տա­կով 1920թ. հունվա­րի վերջին թուրք-ադրբե­ջա­նա­կան գործա­կալնե­րի հրահրմամբ ապստամբություն է բռնկվում Կարսի շրջա­նի մի քանի բնա­կա­վայրում։ Զարուշա­տի ու Աղա­բա­բի թաթարնե­րը խորհրդակցություն են հրա­վի­րում եւ որո­շում դադա­րեցնել առեւտուրը հայե­րի հետ, լուծա­րել հայկա­կան տեղա­կան վարչա­կան մարմիննե­րը։ Միա­ժա­մա­նակ որոշվում է 18–40 տարե­կան թաթարնե­րի զորա­կոչ անցկացնել։ Շուտով թաթա­րա­կան հրո­սակնե­րը զինված պահա­կախմբեր են նշա­նա­կում Կիզիլ-Չախչախ երկաթգծի երկա­րությամբ, վռնդում են հայ միլի­ցիո­ներնե­րին, ապա ձերբա­կա­լում եւ սպա­նում են 8 հայի, իսկ շուրջ 500-հոգա­նոց քրդա­կան հեծե­լա­խումբը շարժվում է դեպի Արդա­հան։ Գենե­րալ Հովսեփյա­նը փորձում է խաղա­ղեցնել ապստամբնե­րին՝ կոչ անե­լով դադա­րեցնել հարձա­կումնե­րը, սակայն թաթարներն իրենց հերթին պահանջում են հայկա­կան զորքե­րը դուրս բերել Արդա­հա­նից ու Չըլդը­րից։

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՍՈՒՄ

Փետրվա­րի սկզբին Կարսի մահմե­դա­կաննե­րի ազգա­յին խորհուրդը դիմում է բրի­տա­նա­կան զինվո­րա­կան առա­քե­լության ղեկա­վար Ուորդրո­պին եւ գերա­գույն կոմի­սար գնդա­պետ Հասքե­լին՝ խնդրե­լով իրենց պաշտպա­նել հայկա­կան հարձա­կումնե­րից։ Համանման դիմում է հղում նաեւ Չըլդը­րի մահմե­դա­կան խորհուրդը՝ նշե­լով, որ իրենք «մեծա­հո­գա­բար» ընդունել են հայե­րի իշխա­նությունը, սակայն, չգի­տես ինչու, Հայաստա­նի իշխա­նություննե­րը որո­շել են «զորքով ու հրե­տա­նիով ոչնչացնել թուրք-թաթա­րա­կան գյուղե­րը»։

«Սպա­ռե­լով բոլոր խաղաղ միջոցնե­րը՝ փոխգնդա­պետ Մազմանյա­նը եւ Շահբա­բո­վը խռո­վա­րարնե­րին ցրե­լու հրա­ման ստա­ցան։ Փետրվա­րի 1‑ին մենք վերցնում ենք Նովո­պոկրովկան, ավե­լի քան 3000 հեծյալ քրդեր, թուրքեր եւ թաթարներ գնդա­ցիրնե­րով նահանջում են լեռնե­րը։ Մեր կողմից սպանվել է 1 սպա, 3‑ը՝ վիրա­վորվել։ Սպանվել է 1 զինվոր, 12‑ը՝ վիրա­վոր են»(Թիֆլի­սում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Եվանգուլյա­նին ուղղված Ա. Խատիսյա­նի գրությունից, 4 փետրվա­րի, 1920թ., ՀԱԱ, ֆ. 275, ց.5, գ. 211, թ. 13)։

Նովո­պոկրովկա­յի մոտ զոհված սպան 24-ամյա շտաբս-կապի­տան Հուսիկ Հովույանցն էր, որն Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին մասնակցել էր նախ՝ Արեւմտյան, ապա՝ Կովկասյան ռազմա­ճա­կատնե­րի մարտե­րին։ Ղարա­քի­լի­սա­յի հերո­սա­մարտի օրե­րին նա մինչեւ վերջ դիմադրել էր թուրքա­կան բանա­կին, ապա իր վաշտի մարտիկնե­րի հետ լեռնե­րով հեռա­ցել եւ ոտքով հասել Երեւան ու մտել հայկա­կան կանո­նա­վոր բանա­կի շարքե­րը։

ԽԱՆ-ԽՈՅՍԿՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Ադրբե­ջա­նը լայնո­րեն օգտա­գործում է Կարսի, ինչպես նաեւ Շուռնուխի դեպքե­րը՝ փորձե­լով դրանք ներկա­յացնել որպես թաթարնե­րի դեմ իրա­կա­նացվող ոչնչացման քաղա­քա­կա­նություն։ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խան-Խոյսկին գրություննե­րից մեկում սպառնում էր. «Պարտք եմ համա­րում ձեզ տեղե­կացնել, որ մահմե­դա­կան խաղաղ ազգաբնա­կության դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րի չդա­դա­րեցնե­լու դեպքում իմ կառա­վա­րությունը ստիպված կլի­նի վճռա­կան միջոցներ ձեռք առնել՝ պաշտպա­նե­լու համար իր քաղա­քա­ցի­նե­րի կյանքն ու գույքը, դրա­նից առա­ջա­նա­լիք ամբողջ պատասխա­նատվությունը թողնե­լով հայկա­կան կառա­վա­րության վրա»։ Իսկ արդեն վերջին նոտա­յով Ադրբե­ջա­նը հայտնում էր, որ «սպառված է համա­րում բոլոր նախազգուշա­կան միջոցները»։«Պարտք եմ համա­րում ձեզ տեղե­կացնել, որ մահմե­դա­կան խաղաղ ազգաբնա­կության դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րի չդա­դա­րեցնե­լու դեպքում իմ կառա­վա­րությունը ստիպված կլի­նի վճռա­կան միջոցներ ձեռք առնել»:

Բաքվում 1920թ. հունվա­րի վերջին տեղի ունե­ցած Իթթի­հա­տի համա­գումարն ընդունել էր մի քանի որո­շում, որոնցից մեկը վերա­բե­րում էր Թուրքիա­յի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը։ Բանա­ձեւի երկրորդ կետով պահանջում էր Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունից միջոցներ ձեռնարկել «լիկվի­դա­ցիա­յի ենթարկե­լու Զանգե­զուրի դեպքե­րը, պաշտպա­նե­լու մուսուլմա­նա­կան բնա­կիչնե­րին պոգրոմնե­րից եւ հալա­ծանքնե­րից, որոնք տեղի են ունե­նում դաշնակցա­կան կանո­նա­վոր եւ անկա­նոն ուժե­րի կողմից»։ Թուրքա­կան համաիսլա­մա­կան ուժե­րը նույնպես աջակցում էին իրենց եղբայր ադրբե­ջանցի­նե­րին. Պոլսում լույս տեսնող Իֆհամ թերթը գրում էր, որ Ադրբե­ջա­նի սահմաննե­րը հասնում են մինչեւ Թիֆլիս։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶՈՐՔ Է ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՂԱՐԱԲԱՂ

Ղարա­բա­ղում իշխա­նությունը վերջնա­կա­նա­պես հաստա­տե­լու պահանջը Ադրբե­ջա­նը հիմնա­վո­րում էր 1919թ. օգոստո­սի 7‑րդ համա­գումա­րի որոշմամբ, որտեղ Ղարա­բա­ղի հայերն ընդունել էին Ադրբե­ջա­նի գերիշխա­նությունը։ Սակայն դա կամա­յա­կան մեկնա­բա­նություն էր, քանի որ համա­գումարն ադրբե­ջա­նա­կան իշխա­նությունն ընդունել էր ժամա­նա­կա­վո­րա­պես, եւ բացի այդ, համա­ձայնությունն ուներ բազմա­թիվ այլ դրույթներ, որոնք խախտում էր ադրբե­ջա­նա­կան կողմը։ Հետա­գա հոդվածնե­րում առա­վել մանրա­մասն կանդրա­դառնանք այս խնդրին։

Հունվա­րի վերջին տեղե­կություններ էին ստացվում, որ Ադրբե­ջանն արա­գո­րեն զորք է տեղա­փո­խում Ղարա­բաղ։ Գանձա­կից հայտնում էին, որ «երեք օր առաջ քաղա­քիցս մի քանի զորա­մա­սեր դուրս տարան… Տեղե­կություննե­րի համա­ձայն այդ զորա­մա­սե­րը արշա­վում էին դեպի Զանգե­զուր։ Իբրեւ թե պետք է կազմվի երկու զորա­մաս — առա­ջին զորա­մա­սը պետք է Լենքո­րա­նի կողմից շարժվի եւ Արաքսի ափե­րով կամ Ղարա­բա­ղի կողմից հարձակվի Զանգե­զուրի վրա, իսկ մյուսը՝ Թարթառ գետի մոտերքով բարձրա­նա»։ Մեկ այլ աղբյուր հայտնում էր, որ «Շուշի-Գորիս խճուղով Ադրբե­ջանն անց է կացրել 3 հատ երեք մատնա­չափ տրա­մա­գիծ ունե­ցող դաշտա­յին թնդա­նոթներ։ Գանձա­կի շրջա­նից ադրբե­ջա­նա­կան զորքե­րի տեղա­փո­խություն է նկատվում։ Նրանք շարժվում են երկու ուղղությամբ՝ խճուղու եւ Կարյա­գի­նի» (Հայրե­նիք, 1923թ., թիվ 8, Բոստոն)։

Ադրբե­ջա­նա­կան բանա­կը հյուսի­սից՝ Գանձա­կից շրջա­փա­կել էր Ղարա­բա­ղը մինչեւ Գյուլիստան եւ Թարթառ գետը, ապա օղա­կը ձգվում էր հարավ՝ մինչեւ Աղդամ։ Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի անդամ Աբրա­համ Կիսի­բեկյանն իր հուշե­րում գրում է.

«Վարանդա­յի ծայրա­մա­սե­րով շարունա­կե­լով պաշա­րումը, հասնում է մինչեւ Կարյա­գին։ Կարյա­գին-Ջեբրա­յիլ գծով Դիզա­կի Հադրութ, Դոլանլար, Բենյարտու, Հինթաչլար եւ Խծա­բերդ գյուղե­րի հարա­վա­յին շրջաննե­րում տեղա­վո­րում է ադրբե­ջա­նա­կան զորագնդեր…

…Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը խիստ ուշադրություն էր դարձնում Աղդամ-Շուշի խճուղու վրա, որովհե­տեւ միակ ու գլխա­վոր ճանա­պարհն էր, որ Շուշին կապում էր Ադրբե­ջա­նի հետ։ Նա միեւնույն ժամա­նակ լուրջ ուշադրություն էր դարձնում Մսուրմանլար-Հաքյա­ռու գծի վրա, որովհե­տեւ համոզված էր, որ Ղարա­բա­ղի դեմ պատե­րազմե­լու դեպքում, անկասկած, նրան օգնության կհասներ Հայաստա­նի կառա­վա­րությունը, որի միակ ճանա­պարհը՝ դա Զանգե­զուր-Կոռնի­ձոր-Խծա­բերդ գիծն էր» (Աբրա­համ Կիսի­բեկյա­նի հուշե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղի 1919–1920թթ. իրա­դարձություննե­րի մասին, Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի, թիվ 1, 2010թ.)։

ՆՈՒՐԻ ԵՒ ԽԱԼԻԼ ՓԱՇԱՆԵՐԸ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

1920թ. փետրվա­րի սկզբին Ղարա­բաղ են գալիս թուրքա­կան գենե­րալներ Նուրի եւ Խալիլ փաշա­նե­րը։ Նրանք հաստատվում են Շուշիում եւ ակտիվ կազմա­կերպչա­կան աշխա­տանք ծավա­լում։

«Հառաջ», 26 փետրվա­րի, 1920թ., թիվ 42, Շուշի, 7 փետրվա­րի

«Ութե­րորդ օրն է, որ Շուշի են հասել Նուրի փաշան, Խալիլ բեյը եւ մի քանի տաճիկ սպա­ներ: Նրանք բոլո­րո­վին ազատ պտտում են քաղա­քում, պաշտո­նա­կան անձանց հետ եւ ինչ-որ պատրաստություններ են տեսնում: Ադրբե­ջա­նը շարունա­կում է իր ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը Ղարա­բա­ղի նկատմամբ: Կարյա­գի­նի ուղղությամբ Զանգե­զուրի սահմա­նա­կից շրջաննե­րում շարունակվում է թուրք զորքե­րի կենտրո­նա­ցումը: Անընդհատ զորքեր են ուղարկվում նաեւ Զաբուղի շրջա­նը: Լուրեր կան, որ Ջիվանշի­րի սահմա­նա­կից շրջաննե­րում եւս զորքեր են տեղա­վորվում: Կարյա­գի­նի կողմից հայկա­կան Խծա­բերդ գյուղի դեմ ուղղված են պահվում թնդա­նոթներ եւ գնդա­ցիրներ, հավա­նո­րեն այդ ուղղությամբ Զանգե­զուրի եւ Ղարա­բա­ղի միջեւ ամեն կապ կտրե­լու նպա­տա­կով: Այս զորա­շարժե­րը եւ տաճկա­կան բարձրաստի­ճան սպա­նե­րի ներկա­յությունը Ղարա­բա­ղում ոչ մի կասկած չի թողնում, որ ինչ-որ մութ բան է ծրագրվում հայե­րի դեմ: Բոլոր նշաննե­րից երեւում է, որ տաճիկ-թաթա­րա­կան դավադրություն է պատրաստվում ոչ միայն Ղարա­բա­ղի, այլեւ ամբողջ Հայաստա­նի դեմ»:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԻՖԼԻՍՈՒՄ

Հայաստա­նի կառա­վա­րությունը, որն ուշա­դիր հետեւում էր Ղարա­բա­ղի շուրջ իրա­դարձություննե­րի զարգացմա­նը, արդեն փետրվա­րի սկզբին տեղե­կություններ է ստա­նում ադրբե­ջա­նա­կան նախա­պատրաստության մասին, իսկ թուրքա­կան սպա­նե­րի ներկա­յությունը Ղարա­բա­ղում վերջնա­կա­նա­պես հանգեցնում է այն մտքին, որ առա­ջի­կա­յում ծանր բախումներ են սպասվում։ Հայաստա­նը դիվա­նա­գի­տա­կան ակտիվ աշխա­տանք է սկսում ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը կանխե­լու նպա­տա­կով։ Հունվա­րի 31-ին Արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հեռագրում է Թիֆլի­սում դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Եվանգուլյա­նին, որ «Զանգե­զուրի դեպքե­րի մասին խոսակցություննե­րը հաստատվում են։ Ադրբե­ջանն իսկա­պես ագրե­սիվ մտադրություններ ունի Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի հանդեպ» (ՀԱԱ,ֆ. 275, ց. 5, գ. 211, թ. 28)։

Հակա­մարտության երկու կողմն էլ ձգտում էր իր տեսա­կե­տը հասցնել ամե­րիկյան եւ բրի­տա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րին։ 1920թ. փետրվա­րի 25-ին Վրաստա­նում ՀՀ դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցի­չը հայտնում էր, որ Ուորդրո­պի հրա­վե­րով Թիֆլի­սում ոչ պաշտո­նա­կան հանդի­պում է եղել հայե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի միջեւ, որի նպա­տակն էր քննարկել հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության կարգա­վորման տարբե­րակնե­րը։

Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչներն առա­ջարկում էին Զանգե­զուրում եւ Նախի­ջեւա­նում Ղարա­բա­ղի օրի­նա­կով ազգա­յին խորհուրդներ ստեղծել, որոնք կղե­կա­վա­րեին շրջաննե­րը մինչեւ հաշտության համա­ժո­ղո­վի վերջնա­կան որո­շումը։ Հայկա­կան կողմն ընդդի­մա­նում է այդ առա­ջարկին։ Միա­ժա­մա­նակ ադրբե­ջանցի­ներն առա­ջարկում էին վիճե­լի շրջաննե­րից հանել «ագի­տա­տորնե­րին»։ 

Այդ հանդիպման մասնա­կից Թիֆլի­սում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Լևոն Եվանգուլյա­նը գրում էր.


«Նրանք տվե­ցին Դրո­յի անունը, որին մեր կողմից պատասխան եղավ, որ ճիշտ նույն իրա­վամբ մենք կարող ենք դրսի ագի­տա­տոր անվա­նել Սուլթա­նո­վին»:

«Երբ մեր կողմից հարց դրվեց, թե ում նրանք ի նկա­տի ունեն դրսի ագի­տա­տորներ հիշե­լով, նրանք տվե­ցին Դրո­յի անունը, որին մեր կողմից պատասխան եղավ, որ ճիշտ նույն իրա­վամբ մենք կարող ենք դրսի ագի­տա­տոր անվա­նել Սուլթա­նո­վին, քանի որ Դրոն դրսի մարդ չէ, այլ Հայաստա­նի պաշտոնյա։ Դրա դեմ նրանք առարկություն չունեին։ Իսկ մենք, մեր կողմից անվա­նե­ցինք Նուրի եւ Խալիլ փաշա­նե­րին եւ Խալիլ բեյին, եւ ուրիշնե­րին, որոնք լինե­լով տաճիկ կառա­վա­րության սպա­ներ, իրոք հանդի­սա­նում են իբրեւ դրսի ագի­տա­տոր, որոնք գրգռում են տեղա­կան ժողովրդին Ղարա­բա­ղում եւ Շարուր-Նախի­ջեւա­նում Հայաստա­նի կառա­վա­րության դեմ եւ պահանջե­ցինք դրանց հեռա­ցումը հիշյալ վայրե­րից։

Նրանք փորձե­ցին պաշտպա­նել այդ անձանց, առարկե­լով, որ նրանք ներկա­յումս այլեւս կապ չունեն թուրք կառա­վա­րության հետ եւ լոկ իբրեւ զինվո­րա­կաններ մտել են Ադրբե­ջա­նա­կան ծառա­յության մեջ» (ՀԱԱ, Ֆ. 275, ց. 5, գ. 212, թ. 42)։

Ուորդրո­պը, Երեւա­նում հանդի­պե­լով Հայաստա­նի կառա­վա­րության անդամնե­րին եւ քննարկե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը, ասում էր, որ Ադրբե­ջա­նը չի կարող «գոյություն ունե­նալ առանց Ղարա­բա­ղի»։ Միա­ժա­մա­նակ բրի­տա­նա­կան պաշտոնյան առա­վել կարեւո­րում էր բոլշեւիկնե­րի դեմ պայքա­րը, քան երկու հանրա­պե­տության սահմա­նա­յին վեճերն ու արյունա­լի բախումնե­րը։ Ռուբեն Դարբինյանն այսպես է նկա­րագրում Ուորդրո­պի տեսա­կե­տը.

«Իսկ գալով ձեր սահմա­նա­յին վեճե­րուն՝ ես կխորհիմ, թե այդ ալ դժվար չէ հարթել, եթե միայն դուք ընդհա­նուր շահե­րուն ստո­րա­դա­սեք ձեր մասնա­վոր շահե­րը եւ հրա­պա­րակ բերեք փոխա­դարձ զիջո­ղա­կա­նության տրա­մադրություն։ Պետք չէ մոռնաք, որ պետա­կան սահմաննե­րու գծման մեջ կարե­լի չէ ղեկա­վարվիլ միայն ազգագրա­կան նկա­տումնե­րով։ Դուք պետք է հասկնաք, որ առանց լեռնա­յին, թեկուզ հայկա­կան Ղարա­բա­ղի՝ անկախ Ադրբե­ջան չի կրնար գոյություն ունե­նալ։ Այլա­պես ինչպե՞ս կուզեք, որ թրքա­կան Նախի­ջեւա­նը կցվի Հայաստա­նին։ Ինչպես որ դուք չեք կարող անկախ գոյություն ունե­նալ առանց Նախի­ջեւա­նի, այնպես ալ Ադրբե­ջա­նը անկա­րող է գոյություն ունե­նալ՝ առանց լեռնա­յին Ղարա­բա­ղի։ Հետո, ես կկարծեմ, որ ձեր սահմա­նա­յին վեճե­րը ձեր հարեւաննե­րուն հետ երկրորդա­կան նշա­նա­կություն ունեն։ Գլխա­վո­րը ձեր միությունն է ընդհա­նուր թշնա­միի՝ Հյուսի­սի դեմ» (Ռուբեն Դարբինյան, Հայաստա­նի Հանրա­պե­տության օրե­րուն, Հայրե­նիք, թիվ 6, 1950թ., Բոստոն):

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ