27.1 C
Yerevan

Անկլա­վը Իրա­վա­կան Ստա­տուս Չէ

Մեր ունե­ցած նյութե­րի համա­ձայն՝ անկլավներն իրա­վա­կան հիմք չունեն, նրանք կամա­յա­կա­նո­րեն հայտնվել են 1970-ականնե­րի քարտեզնե­րում, և եթե խոսվում է 1970-ականնե­րի քարտեզնե­րի մասին, ապա այո, ենթադրվում է Ադրբե­ջա­նին տալ Հայաստա­նի տարածքում գտնվող անկլավնե­րը և Հայաստա­նին տալ Արծվա­շե­նի անկլա­վը, որը ընդհուպ մինչև 1940-ական թվա­կաննե­րը անկլավ չի եղել:

Հակոբ Բադալյան

Անկլավներն իրա­վա­կան հիմք չունեն, նրանք կամա­յա­կա­նո­րեն հայտնվել են 1970-ականնե­րի քարտեզնե­րում

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է քարտե­զա­գիր Շահեն Շահինյա­նը

Պարոն Շահինյան, Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը պատրաստ է ընդունել Ադրբե­ջա­նի հետ ամբողջ սահմա­նա­գի­ծը՝ 1975 թվա­կա­նի քարտեզնե­րով: Խոսքը ո՞ր քարտեզնե­րի մասին է և արդյոք այդ քարտեզնե­րով անկլավնե­րի վերա­դարձ ենթադրվում է, թե ոչ:

Թե ինչ է նկա­տի ունե­ցել հայտա­րա­րություն անո­ղը, ես չեմ կարող մեկնա­բա­նել: Մենք երեկվա­նից ստա­նում ենք տեղե­կություններ բրյուսելյան հանդիպման արդյունքնե­րի վերա­բերյալ, որտեղ հստակ հղում է արվում Խորհրդա­յին Միության գոյության վերջին ժամա­նա­կա­հատվա­ծում ստեղծված քարտեզնե­րին, դրանք 1970-ականնե­րին գծված քարտեզներն են: փաստա­ցի այն հրա­պա­րակված մակե­րեսնե­րը, որնց մասին հրա­պա­րա­կա­յին խոսվում է, դրանք հենց այդ քարտեզնե­րից վերցված մակե­րեսներ են: Պետք է փաստել, որ եթե այդ մակե­րեսնե­րով սահմա­նա­փակված տարածքնե­րով գնան սահմա­նա­զատման, ապա Հայաստա­նը ոչ միայն ճանա­չում է Ադրբե­ջա­նի ինքնիշխա­նությունը Ադրբե­ջա­նի հետ ընդհանրա­պես կապ չունե­ցող ԼՂ‑ի նկատմամբ, այլ նաև պարտա­վորվում է Ադրբե­ջա­նի ինքնիշխա­նությունը ճանա­չել Հայաստա­նի տարածքում գտնվող, իրա­վա­կան հիմք չունե­ցող, այսպես կոչված, անկլավնե­րի նկատմամբ:

Եթե այդ անկլավներն իրա­վա­կան հիմք չունեն, արդյոք ենթադրվո՞ւմ է, որ դրանք կարող են վերա­դարձվել:
Երբ ես ասում եմ՝ իրա­վա­կան հիմք չունեն, նկա­տի ունեմ մեզ հասա­նե­լի աղբյուրնե­րում, մեզ հասա­նե­լի տեղե­կություննե­րում նմա­նա­տիպ փաստաթղթեր առկա չեն: Հաշվի առնե­լով, որ ես և իմ նման հանրա­յին ոլորտում գտնվող հետա­զո­տողներ հասա­նե­լիություն չունեն պետա­կան գաղտնի արխիվնե­րին, պնդում չեմ կարող կատա­րել, թե արդյոք պետա­կան հանձնա­ժո­ղո­վին հասա­նե­լի են նմա­նա­տիպ փաստաթղթեր, թե ոչ: Մեր ունե­ցած նյութե­րի համա­ձայն՝ անկլավներն իրա­վա­կան հիմք չունեն, նրանք կամա­յա­կա­նո­րեն հայտնվել են 1970-ականնե­րի քարտեզնե­րում, և եթե խոսվում է 1970-ականնե­րի քարտեզնե­րի մասին, ապա այո, ենթադրվում է Ադրբե­ջա­նին տալ Հայաստա­նի տարածքում գտնվող անկլավնե­րը և Հայաստա­նին տալ Արծվա­շե­նի անկլա­վը, որը ընդհուպ մինչև 1940-ական թվա­կաննե­րը անկլավ չի եղել: Պետք է հստակ հիշել, որ Արծվա­շե­նը համա­ձայն միջնա­դարյան աղբյուրնե­րի, կան հավաստի տեղե­կություններ, որ 12-րդ դարից սկսած մինչև 1918–20 թվա­կաննե­րը այն եղել է մեծ հայկա­կան հայաբնակ քաղաք և կապված է եղել հայկա­կան տարածքնե­րի հետ, այն երբեք չի եղել ադրբե­ջա­նա­կան տարածք:

Ադրբե­ջա­նը կարո՞ղ է ասել, որ քանի որ այդ երեք անկլավնե­րում ադրբե­ջանցի­ներ են ապրել, ինձ պետք է տաք:

Նույն սկզբունքով կարող եմ ասել, որ 1917 թվա­կա­նին Բաքվում բնակչության գերակշիռ մասը հայ է եղել, բաքուն տվեք մեզ: Սումգա­յի­թում ևս բնակչության զգա­լի մասը հայ է եղել: Դաշտա­յին Արցա­խը մինչև 1988–1990 թվա­կաննե­րը հայաբնակ է եղել, փոխանցեք մեզ: Նույնը կարե­լի է Ասել Գանձա­կի մասին, որը գերակշիռ հայ բնակչություն է ունե­ցել մինչև 20-րդ դարի սկիզբ: Ադրբե­ջա­նում մինչև 1991 թվա­կա­նը բնակվել է կես միլիո­նից ավե­լի հայ: Իսկ Հայաստա­նում առա­վե­լա­գույն հաշվարկնե­րում բնակվել է 100–200 հազար ադրբե­ջանցի: Այդ ինչպե/ս է ստացվում, որ իրենք կարող են պահանջներ ներկա­յացնել 2–3 գյուղի նկատմամբ, իսկ մենք պետք է լռենք և պահանջներ չներկա­յացնենք, ընդ որում, հայրե­նի­քի մի կտո­րի նկատմամբ, որը դարեր եղել է հայաբնակ: Խոսքն Արցա­խի մասին է: Արցա­խում 100 տարուց ավե­լի ընթա­ցել է ինտե­նիվ էթնիկ զտում, որի արդյունքում ընդա­մե­նը բնակչության կազմի 1–15 տոկո­սի փոփո­խություն է եղել: Այսինքն եթե որոշ գյուղե­րում բնակչության 90–95 տոկո­սը հայ է եղել, իսկ վատա­գույն շրջա­նում այն հասել է 80–85 տոկո­սի: Այսինքն նույնիսկ էթնիկ զտումն օգուտ չի տվել: Դրա­նից հետո արդեն դիմել են պատե­րազմա­կան բարբա­րո­սա­կան գործո­ղություննե­րի: Մենք մոռա­նում ենք մեր պատմությունը, որ ընդա­մե­նը 100 տարուց մի փոքր ավե­լի է, որ Շուշին հայաբնակ չի:

Բրյուսե­լում, ապա նաև Մոսկվա­յում բանակցություններն արդյոք ավե­լի մեծ ռիսկեր չեն ստեղծում՝ այդ տարածքներն Ադրբե­ջա­նին հանձնե­լու առումով:

Իհարկե, մեծ ռիսկեր են ստեղծում: Ես այս վիճակն այսպես կբնութագրեի. Ադրբե­ջա­նը մեզնից ուզում է առարկա­յա­կան զիջումներ, որի դիմաց մեզ տալիս է թվացյալ ճանա­չում: Իսկ ոչ ոք չի երաշխա­վո­րում, որ Ադրբե­ջա­նը, ճանա­չե­լով Հայաստա­նի տարածքը, չի ձեռնարկե­լու նոր սադրանքներ և նոր հայկա­կան տարածքնե­րի զավթումներ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ