15 C
Yerevan

Շնորհավո՞ր Հունի­սի Մեկ

Բոլոր ավագնե­րը մի ժամա­նակ եղել եղել են իրենց ավագ սերնդի փչա­ցած ջահե­լությունը։ Բոլոր ծերունի­նե­րը մի ժամա­նակ երի­տա­սարդ են եղել։ Ու միշտ նրանք սովո­րել են այն, ինչ նրանց համար պատրաստել են ավագնե­րը։

Արա­յիկ Մկրտումյան

Այսօրվա երե­խան վաղվա դեռա­հասն է

Ոչ մի երե­խա չի ծնվում անբա­րո­յա­կան, անդաստիա­րակ, թմրա­մոլ։ Ոչ մի սերունդ փչա­ցած չի ծնվում։

Մարդիկ ծնվում են արդեն պատրաստի փչա­ցած միջա­վայրում։ Նրանք ծնվե­լիս չեն ընտրում, նրանց պարտադրվում են խաղի կանոննե­րը։

Աշխարհում անընդմեջ ու անընդհատ զարվուրե­լի բաներ են կատարվել և կատարվում։ Դրանցից ոչ մեկը 15֊20 տարե­կան մարդիկ չեն։ Թմրանյութը նրանք չեն հնա­րել, պատե­րազմն իրենք չեն սկսել։

Այդ երե­խա­նե­րը չեն հիմնել խաղատներն ու մոլե­խա­ղե­րը, նրանք չեն թալա­նել ու փչացրել համա­կարգը, նրանք չեն պղծել հայրե­նի­քի գաղա­փարն ու էությունը։

Բայց նրանք են ամե­նա­շա­տը տառա­պում։

Դուք բողո­քում եք, որ ջահելներն անկիրթ են, անդաստիա­րակ, լկտի, բայց չեք ասում թե նրանք ումից են այդ ամե­նը սովո­րել։ Չէէ, ջահե­լը մեղա­վոր չէ որ նա ծնվել է արդեն իսկ փչա­ցած համա­կարգում։

Ամեն սերունդ ինքն է պատասխա­նա­տու իր հաջորդնե­րի լավ ու վատ լինե­լու համար։ Պետք չէ սեփա­կան բացթո­ղումնե­րի ու սխալնե­րի պատասխա­նը երի­տա­սարդնե­րից պահանջել։ Ու եթե նրանք այն շորե­րը չեն հագնում և այն երաժշտությունը չեն լսում, ինչ և ավագնե­րը, դա նրանց ավե­լի վատը չի դարձնում։

Բոլոր ավագնե­րը մի ժամա­նակ եղել եղել են իրենց ավագ սերնդի փչա­ցած ջահե­լությունը։ Բոլոր ծերունի­նե­րը մի ժամա­նակ երի­տա­սարդ են եղել։ Ու միշտ նրանք սովո­րել են այն, ինչ նրանց համար պատրաստել են ավագնե­րը։

Ու եթե ջահե­լը ինչ որ բան լավ չի անում ու փչա­նում է, միայն նրա համար, որ ավա­գը նրան չի կարո­ղա­ցել տալ այնքան լավ, որ նա չընտրի կեղտն ու աղբը։

Բողո­քել, որ հայ աղջի­կը ինսթագրա­մում կիսա­մերկ է, բայց ի՞նչ անի նա, եթե դպրո­ցում, բակում, համալսա­րա­նում տեսել է, որ կիսա­մերկ ինսա­թագրա­մը լավ բան է, եթե նա լսել է, որ տղա­նե­րը լկտի­նե­րին են սիրում, եթե տարի­քով տղա­մարդիկ նրա նկարնե­րի տակ ամե­նաայլանդակ մեկնա­բա­նություններն են գրում։ Ի՞նչ անի նա։

Ի՞նչ անի երի­տա­սարդ տղան, եթե նա դպրո­ցում տեսնում է, որ սովո­րելն ամոթ է, պլան քաշե­լը՝ տղա­մարդկություն, ի՞նչ անի եթե տեսնում է, որ ուրի­շից խլելն ու չաշխա­տե­լը հարգի է, իսկ աշխա­տե­լը՝ հարիֆություն։

Իսկ երբ իրար հանդի­պում են այդ տղան ու աղջի­կը, նրա­նից մեկը ստիպված է իրեն լկտի պահել, իսկ մյուսը՝ գողա­կան։

Մի՞թե կասեք, որ նրանք են ընտրել այդ ամե­նը։

Ես ավագ սերնդին չեմ մեղադրում։ Ես արդեն ոչ երի­տա­սարդ եմ, ոչ էլ՝ դեռևս ավագ։ Ջահելներն ինձ բիձա են համա­րում, ավագնե­րը՝ ջահել։ Ես հասկա­նում եմ երկուսին էլ։

Բայց մի ճնշեք ջահելնե­րին։ Սովո­րեցրեք եթե կարող եք։ Որովհետև նրանք ապրում են այն երկրում, որը նրանց համար ձևա­վո­րել են ավագնե­րը։

Նոր սերունդը նոր հնա­րա­վո­րություն է։
Նոր սերունդը փչա­ցած չէ։

Վաղվա ջահելնե­րը էսօրվա երե­խա­ներն են, որոնց ասում ենք շնորհա­վոր։ էհ, մի դատարկ բառ է, կասենք, ինչ կա որ։ Բայց ասե­լով չէ։ Երե­խան սպունգ է, ինչի մեջ դնես, էդ էլ կքա­շի ջանը։ Շնորհա­վո­րել պետք չէ, կրթել է պետք, որ մեծա­նա մարդ, ոչ թե վայրե­նի հրեշ։ Այսօրվա երե­խան վաղվա հասուն մարդն է։ Երբ ցանկա­նում ենք, որ երե­խան ունե­նա անհոգ մանկություն և մեծա­նա ապա­հով երկրում, պետք է նաև հասկա­նանք մեր ասա­ծի իմաստը, թե չէ դառնում է պարապ խոսք։

Ունենք երե­խա­յի տոն, բայց չունենք քաղցած, շոր չունե­ցող, աղքատ երե­խա­յի տոն։ Մինչդեռ նրանք ավե­լի շատ ունեն այն լավ ապա­գա­յի կարի­քը, որ նրանց խոստա­նում են անընդհատ։ Նրանց միայն շոր ու սնունդ չի պետք, նրանց հույս է պետք, հավատ, ապրե­լու պատճառ։ Ուրեմն այսօր երե­խա­նե­րի ընդա­մե­նը մի՞ մասի տոնն է։

Այսօր նաև ընտա­նիք ու տուն չունե­ցող երե­խա­յի օրն է։ Իսկ մենք այսօ­րը նշում ենք որպես գունա­վոր թռվռան մի օր։ Վատ չի, իրոք, բայց քիչ է։

Մենք էդպես էլ չհասկա­ցանք, որ էսօր ոչ թե պիտի բավա­րարվենք երե­խա­նեե­րի մի մասին արհա­մարհե­լով, իսկ մյուս մասին կոնֆետ ու փուչիկ տալով, այլ մենք ինքներս հասկա­նանք, որ սա երե­խա­նե­րի՝ ապա­գա­յի տոնն է։ Մեր ու նրանց ապա­գա­յի։

Հասկանո՞ւմ ենք արդյոք, թե այսօր ինչ օր է։ Այսօր երե­խա­յի օրն է։ Այսօր ՄԱՐԴ֊ու օրն է։

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ