27.1 C
Yerevan

Կիբերվտանգն Ու Հայաստա­նը

Ոչ միայն հրեա­կան կիբերհարձա­կումնե­րը Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի համար կարող են վտանգա­վոր լինել, այլ բոլոր ռուսա­կան էլեկտրո­նա­յին հասցե­նե­րը, սերվերնե­րը, յանդեքսը, մեյլը։ Կրկնում եմ՝ բոլոր ռուսա­կան սերվերնե­րը, որոնք օգտա­գործվում են Հայաստա­նում՝ կարող են վտանգա­վոր լինել երկրի անվտանգության համար։ Կարող են յուրա­քանչյուր քաղա­քա­ցու մասին տեղե­կություն ստա­նալ ու փոխանցել Ադրբե­ջա­նին, և սա ամե­նա­քի­չը։

Պետախ Տիկվա

Կիբե­րանվտանգության ոլորտում ՀՀ համար վտանգա­վոր է ոչ այնքան Իսրա­յել-Ադրբե­ջան գործակցությունը, որքան‘ ՌԴ‑ի հետ. Չերնա­մորյան

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է «Իսրա­յե­լա­հա­յեր» թերթի գլխա­վոր խմբա­գիր ու Պետախ Տիկվա­յի Իսրա­յե­լա­հա­յե­րի «Նաի­րի» միության նախա­գահ Արտյոմ Չերնա­մորյա­նը։

-Պարոն Չերնա­մորյան, տեղե­կատվա­կան անվտանգության ոլորտի մասնա­գետ Սամվել Մարտի­րոսյանն օրերս մտա­հո­գություն էր հայտնել, որ Իսրա­յե­լը Արդբե­ջա­նի հետ ունե­նա­լով լուրջ ռազմաարդյունա­բե­րա­կան համա­գործակցություն, վերջերս նաև պայմա­նա­գիր է ստո­րագրել՝ Ադրբե­ջա­նում լուրջ կիբերմիա­վորման, մասնա­գետնե­րի պատրաստման մասին։ Ընդ որում՝ խոսքը գնում է ինչպես պաշտպա­նո­ղա­կան, այնպես էլ հարձակվո­ղա­կան կիբե­րանվտանգության մասին։ Այս ամե­նը ի՞նչ վտանգներ է սպառնում Հայաստա­նին։

-Անկեղծ ասած՝ չգի­տեմ ինչու է այդ թեման հիմա Հայաստա­նում արծարծվում, գուցե սա կապ ունի Իսրա­յե­լի նախա­գահ Հերցո­գի՝ Ադրբե­ջան կատա­րած այցի հետ, որտեղ նա Ադրբե­ջա­նի բարձրա­գույն ղեկա­վա­րության հետ հանդի­պումներ է ունե­ցել։

Ինչ վերա­բե­րում է կիբե­րանվտանգա­յին համա­կարգի ուսումնա­կան կենտրոննե­րի ստեղծմա­նը, ապա առա­ջին անգամ մենք այս մասին ինֆորմա­ցիա ստա­ցանք դեռ անցած տարվա հունի­սին։ Այն ժամա­նակ Ադրբե­ջա­նի տեխնո­լո­գիա­նե­րի և տրանսպորտի նախա­րարն այցե­լել էր Իսրա­յել ու այս ոլորտում որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություններ ձեռք բերել։Խոսքը գնում է Հայֆա­յի համալսա­րա­նի հետ համա­գործակցության մասին, որի ջանքե­րով Ադրբե­ջա­նում ստեղծվե­լու է կիբերհարձա­կումնե­րից պաշտպա­նության կենտրոն։ Մոտ երեք տարվա ընթացքում պետք է նախա­պատրաստեն շուրջ հազար մասնա­գետներ։ Ընդ որում՝ ոչ միայն մասնա­գետներ, այլ նաև ուսուցիչներ, որոնք հնա­րա­վո­րություն կունե­նան դասա­վանդել ու մեծացնել կիբերհարձա­կումնե­րից պաշտպանվե­լու գիտե­լիքնե­րը։

Սա իսկա­պես վատ հետև­անքներ կարող է ունե­նալ Հայաստա­նի համար։ Պատե­րազմի ժամա­նակ հայկա­կան տեղե­կատվա­կան կայքե­րի վրա բազմա­թիվ կիբերհարձա­կումներ էին տեղի ունե­նում, որից պաշտպանվե­լու հնա­րա­վո­րություննե­րը այդքան էլ գոհա­ցուցիչ չէին։ Ինչպես գիտեք՝ Իսրա­յե­լում այդ տեխնո­լո­գիա­նե­րը աշխարհում ամե­նա­զարգա­ցածնե­րից են և շատ դեպքե­րում նշվում է, որ հրեա­նե­րը իրենց բոլոր բարե­կամ երկրնե­րից ինֆորմա­ցիա են կարո­ղա­նում հավա­քել։ Իրենց հետա­խուզա­կան ցանցը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Նույնիսկ մի ծիծա­ղե­լի նախա­դա­սություն էլ կա, որ «յուրա­քանչյուր հրեա իր պետության լրտեսն է արտա­սահմա­նում»։ Նմա­նա­տիպ կենտրոննե­րի ու մասնա­գետնե­րի վերա­պատրաստումը Իսրա­յե­լի համալսա­րաննե­րում լավա­գույն մասնա­գետնե­րի կողմից շատ մտո­հո­գիչ է։ Այո՛, Թումոն շատ լավն է, բազմա­թիվ այլ լավ կենտրոններ ունենք, բայց տեղե­կատվության անվտանգության ոլորտի շատ կենտրոններ ու մասնա­գետներ մենք չունենք։ Պետք է պայքա­րենք ոչ միայն զենք ձեռք բերե­լու, այլ կիբերհարձա­կումնե­րից պաշտպանվե­լու համար։ Այժմ կիբերհարձա­կումներ կազմա­կերպե­լու դար է և ովքեր տիրա­պե­տում են այս ոլորտին, ունեն լավ մասնա­գետներ, կարո­ղա­նում են լուրջ ազդե­ցություն ունե­նալ նույնիսկ պատե­րազմի ժամա­նակ տարբեր հրա­մաննե­րի իջեցման և տեղում ազդե­ցություն ունե­նա­լու իմաստով։

Չգի­տեմ՝ մեր կառա­վա­րությունն այս մասին ինչ է մտա­ծում, բայց սա իրոք մտա­հո­գիչ է։

-Հայաստա­նին Իսրա­յել-Ադրբե­ջան այս ոլորտի գործակցությունից ի՞նչ վտանգներ է սպառնում։

-Առհա­սա­րակ պետք է նշել, որ Հայաստա­նի համար վտանգա­վոր է ոչ միայն Իսրա­յե­լի ու Ադրբե­ջա­նի համա­գործակցությունը։ Վերջերս իմա­ցանք, որ պետա­կան կառույցնե­րից մեկում «կասպերսկի» անտի­վի­րուսի հետ կապված մրցույթ էին կազմա­կերպել, լրագրողներն էլ այդ մասին բարձրա­ձայնե­ցին։ Սա խիստ մտա­հո­գիչ է։ Ես վախե­նում եմ ասել, որ ոչ միայն հրեա­կան կիբերհարձա­կումնե­րը Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի համար կարող են վտանգա­վոր լինել, այլ բոլոր ռուսա­կան էլեկտրո­նա­յին հասցե­նե­րը, սերվերնե­րը, յանդեքսը, մեյլը։ Կրկնում եմ՝ բոլոր ռուսա­կան սերվերնե­րը, որոնք օգտա­գործվում են Հայաստա­նում՝ կարող են վտանգա­վոր լինել երկրի անվտանգության համար։ Կարող են յուրա­քանչյուր քաղա­քա­ցու մասին տեղե­կություն ստա­նալ ու փոխանցել Ադրբե­ջա­նին, և սա ամե­նա­քի­չը։ Ինչ վերա­բե­րում է Իսրա­յե­լի հետ Ադրբե­ջա­նի համա­գործակցությանն այս ոլորտում, ապա գիտեք, որ որքան էլ Բաքուն ասում է, որ սա իր անվտանգության համար է անում, նա միևնույն ժամա­նակ կարո­ղա­նում է դիվա­նա­գի­տո­րեն օգտա­գործել Իսրա­յե­լի ողջ պոտենցիա­լը և՛ ինֆորմա­ցիոն տեխնո­լո­գիա­նե­րի և՛ նորա­գույն զինա­տե­սակնե­րի հետ կապված։ Պատե­րազմի ժամա­նակ նույնիսկ նոր իսրա­յե­լա­կան զինա­տե­սակնե­րի փորձարկում է եղել։ Հայաստա­նը պարզա­պես իրենց համար դարձել է փորձա­դաշտ։ Սա իսկա­պես շատ մտա­հո­գիչ է, մանա­վանդ հիմա, երբ նորից Իրա­նի թեման է այստեղ բարձրացվում, նորից զորա­վարժություններ են այստեղ կազմա­կերպվում։ Ինչպես գիտեք՝ միակ մարդը, որ այստեղ Իսրա­յե­լում զոհվեց մի քանի օրվա հակա­մարտության արդյունքում, մեր հայկա­կան համայնքից էր։ Տարվա կտրվածքով մի քանի անգամ Իսրա­յե­լում նման ընդհա­րումներ ու սրա­ցումներ լինում են, բայց, ցավոք սրտի, այս անգամ մեր հային բաժին հասավ նման ճակա­տա­գիր։

-Ձեր խոսքե­րից կարե­լի է ենթադրել, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ այն մարտահրա­վերնե­րին, որոնց բախվում է Իսրա­յել-Ադրբե­ջան համա­գործակցության արդյունքում։

-Կարծում եմ՝ո՛չ։ Ինչքան էլ մենք նոր տեխնոլգիա­նե­րին զարկ են տալիս, սրա հետ մեկտեղ պետք է մտա­ծել կիբե­րանվտանգության մասին։ Ես գիտեմ, որ քանի դեռ մենք ՀԱՊԿ անդամ ենք, քանի դեռ ունենք հարյուրա­վոր պայմա­նագրեր Ռուսաստա­նի հետ՝ անվտանգության ոլորտի հետ կապված, չենք կարող լինել վստահ, որ որևէ մի դավա­ճան, ծախված անձնա­վո­րություն չի փոխանցի տեղե­կատվություն Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րին։

Այս իմաստով ես խորհուրդ կտամ համա­գործակցել ԱՄՆ‑ի հետ։ Այն տեխնո­լո­գիա­նե­րը, որոնք Իսրա­յելն ունի կիբե­րանվտանգության, կիբերպաշտպա­նության հետ կապված՝ վստահ եմ, որ ԱՄՆ‑ն ունի դրան համարժեք պատասխա­նող ծրագրեր։Իմ կարծի­քով՝ այս պարա­գա­յում պետք է ամե­րիկյան դաշնա­կիցնե­րի մոտ փնտրել այս հիմնախնդրի լուծման բանա­լին։ Հնա­րա­վոր է նաև ԱՄՆ‑ն որո­շա­կի ճնշում գործադրի Իսրա­յե­լի վրա, որպեսզի մինի­մա­լին հասցնի Ադրբե­ջա­նին նման տեխնո­լո­գիա­նե­րի կամ մասնա­գետնե­րի տրա­մադրումը։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3277891.html

Առնչվող Հոդվածներ