27.1 C
Yerevan

Բարե­կա­մի Դիմա­կի Տակ

Անգամ կարճա­ժամկետ վարկ չեն տրա­մադրում։ Էրդո­ղա­նը 40 տոկո­սով է նույնիսկ խնդրում, չեն տրա­մադրում։ Էլ չեմ ասում՝ Համաշխարհա­յին բանկը, Միջազգա­յին արժութա­յին հիմնադրա­մը, Եվրո­պա­յի ու ԱՄՆ‑ի բանկե­րը վաղուց նրան վարկ չեն տալիս։

Հակոբ Չաքրյան

Եթե ՌԴ‑ն ոչ թե մեր «դաշնա­կի­ցը», այլ թշնա­մին լիներ, էլ ի՞նչ պետք է աներ. Հայաստա­նին վտանգ սպառնում է ոչ թե Էրդո­ղա­նից, այլ Պուտի­նից

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է թուրքա­գետ Հակոբ Չաքրյա­նը։

-Պարոն Չաքրյան, Թուրքիա­յի վերընտրված նախա­գահ Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, որ իր նպա­տակն է ձևա­վո­րել  «անվտանգության և խաղա­ղության գոտի» Եվրո­պա­յից Սև ծով, Կովկա­սից մինչև Մերձա­վոր Արև­ելք։ Նկա­տի ունե­նա­լով անվտանգության ու խաղա­ղության մասին Թուրքիա­յի պատկե­րա­ցումնե­րը, ի՞նչ վտանգներ կարող ենք սպա­սել։

-Էրդո­ղանն այս մասին առա­ջին անգամ է խոսում և լավ կլի­նի, որ բացատրի, թե կոնկրետ ինչ նկա­տի ունի։Պարզապես հիմա ֆինանսա­կան ճգնա­ժա­մի մեջ է, թուրքա­կան լիրա­յի արժե­քը շարունա­կում է ընկնել և նա դրա­նով մտա­հոգված է նման հայտա­րա­րություններ անում։ Կա երկրնե­րի վարկա­վորման ռիսկե­րի գնա­հատման հայտնի կազմա­կերպություն։ Ընտրություննե­րի առա­ջին փուլից առաջ Թուրքիա­յի ցուցա­նի­շը 500 էր, հիմա արդեն 750 է դարձել։ Վենե­սուե­լա­յինն ու Արգենտի­նա­յի­նը ևս այդքան բարձր է։ Փաստո­րեն, այս կազմա­կերպության տվյալնե­րով, ամե­նա­բարձր ռիսկայնության երկի­րը Վենե­սուե­լա­յից հետո Թուրքիան է, հետո նոր Արգենտի­նան։ Ընդ որում՝ անգամ կարճա­ժամկետ վարկ չեն տրա­մադրում։ Էրդո­ղա­նը 40 տոկո­սով  է նույնիսկ խնդրում, չեն տրա­մադրում։ Էլ չեմ ասում՝ Համաշխարհա­յին բանկը, Միջազգա­յին արժութա­յին հիմնադրա­մը, Եվրո­պա­յի ու ԱՄՆ‑ի բանկե­րը վաղուց նրան վարկ չեն տալիս։

Այս ամե­նը նշե­ցի, որ հասկա­նաք, որ Էրդո­ղա­նը բավա­կա­նին բարդ իրա­վի­ճա­կում է և նրա հայտա­րա­րություննե­րը պետք է դիտարկել ներքին խնդիրնե­րի համա­տեքստում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպի­սի՞ արտա­քին քաղա­քա­կա­նության ակա­նա­տես կլի­նենք։ ի՞նչ նկա­տի ունի նա՝ խաղա­ղության ու անվտանգության մասին խոսե­լիս։

-Այստեղ կարող եմ հանդի­պա­կաց հարց տալ՝ Սիրիա­յում ե՞ս եմ բերել ահա­բե­կիչնե­րին ապաստան տվել, կամ ե՞ս եմ անընդհատ հայտա­րա­րում, որ հեսա հարձակվում ենք Սիրիա­յի վրա, քրդե­րի վրա։ Ե՞ս եմ գնա­ցել ղարա­բաղյան պատե­րազմին մասնակցել, հետս էլ սիրիա­ցի ահա­բե­կիչնե­րին բերել ու ներգրա­վել։ Ի՞նչ խաղա­ղության մասին է խոսքը։

-Ձեր դիտարկմամբ՝ Հայաստա­նին այս փուլում Թուրքիա­յից վտանգներ սպառնու՞մ են։

-Տվյալ պահին վտանգ չի սպառնում։ Մեզ ամե­նա­մեծ վտանգը սպառնում է Պուտի­նից։ Առանց Պուտի­նի թույլտվության Թուրքիան չէր կարող մասնակցել պատե­րազմին, ոչ էլ կարող էր ահաբկիչնե­րին ներգրա­վել։ Այն վայրը, որտե­ղից հավա­քագրել են այդ ահաբկիչնե­րին, անմի­ջա­կան հարև­ա­նությամբ երկու ռուսա­կան ռազմա­բա­զա կա և սա պատա­հա­կան չէ։

-Թուրքիա­յում ՌԴ դեսպանն է խոսել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի նորմա­լացման մասին՝ ասե­լով, որ գործընթա­ցը շարունակվում է, թեպետ «սրբա­զան ժամկետներ» չկան։ Ի՞նչ եք կարծում,  ինչքանո՞վ է ռեալ այս գործընթա­ցի հաջո­ղությունը։

Թուրքիա­յում Ռուսաստա­նի դեսպա­նը խոսում է այդ մասին, որովհետև հստակ է, որ ՌԴ‑ն այս գործընթա­ցից դուրս է մղվում ու դա անհանգստացնում է Մոսկվա­յին։ Այս հայտա­րա­րությամբ ուզում է ասել՝ մենք կանք այս գործընթա­ցում։

Դուք գիտեք, որ Փաշինյան-Ալիև հանդի­պումնե­րը Եվրա­խորհրդի նախա­գա­հի միջնորդությամբ են տեղի ունե­նում կամ ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­րի։ Լավրովն էլ սկսել է  տեղի-անտե­ղի վայնա­սուն բարձրացնել։ Այն աստի­ճա­նի ստոր արա­րած է, որ մեր զինվորնե­րին դիրքե­րից իջեցնում են ու հայտա­րա­րում, թե Հայաստա­նը ագրե­սոր է։Եթե Ռուսաստա­նը դաշնա­կից չլի­ներ, թշնա­մի լիներ, էլ ի՞նչ պետք է աներ։

Էրդո­ղանն այժմ ներքին ճգնա­ժա­մից դուրս գալու խնդիր ունի ու չեմ կարծում, թե Հայաստա­նի հետ հարա­բե­րություններն առաջնա­յին է համա­րե­լու։ Գումարն ամբողջությամբ ծախսել է, պատմության մեջ առա­ջին անգամ Կենտրո­նա­կան բանկը ճարա­հատյալ 4 տոննա­յից ավել ոսկի է վաճա­ռել, բանկում 5000 դոլա­րից ավել չեն տալիս, արդյունա­բե­րո­ղի կամ ներմուծո­ղի համար, դա ի՞նչ գումար է։ Ահա այս ներքին խնդիրներն են այս փուլում լինե­լու Էրդո­ղա­նի առաջնա­հերթություննե­րը։

Աղբյուրը՝

https://www.1in.am/3278873.html

Առնչվող Հոդվածներ