27.1 C
Yerevan

Եթե Զիջեք Հիմա, Կկորցնեք Ամեն Ինչ

Նախորդ պատե­րազմի ժամա­նակ ես հանդի­պե­ցի մի հայի, ով տեսել էր հինգ տարե­կան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսա­փով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետա­գա­յում, երբ Ղարա­բա­ղի բանա­կի իր ստո­րա­բա­ժա­նումը գյուղեր էր գրա­վել, նա չկա­րո­ղա­ցավ ստի­պել իրեն վնա­սել ադրբե­ջանցի երե­խա­յին։

Քերո­լայն Քոքս

Եթե պայմա­նա­գի­րը ստո­րագրվի ներկա­յիս տեսքով, ապա ձեզնից կակնկա­լեն հրա­ժարվել ինքնո­րոշման ձեր իրա­վունքից, դուք կզի­ջեք վերահսկո­ղությունը ձեր կյանքի, ազա­տության և հողի հանդեպ․ Քերո­լայն Քոքս

pinterest sharing button

 Մեծ Բրի­տա­նիա­յի խորհրդա­րա­նի Լորդե­րի պալա­տի անդամ, բարո­նուհի Քերո­լայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնե­լով Արցա­խի Հանրա­պե­տության ժողովրդին, տեղե­կացնում է «Արցախպրես»-ը։ 

Բարո­նուհի Քերո­լայն Քոքսի նամա­կում նշված է.

«Արցա­խի Հանրա­պե­տության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղա­քա­ցի­ներ կանգնած են գոյա­բա­նա­կան ճգնա­ժա­մի առաջ: Այժմ Արցա­խի հայ քրիստոնյա­նե­րի նկատմամբ ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լու նախադրյալներ են ստեղծվել:  Ձեր ժողո­վուրդը, ում  հանդեպ իրա­կա­նացվել են ամե­նա­լուրջ միջազգա­յին հանցա­գործություննե­րը, կրել և կրում է տառա­պանքներ։ Ես անձամբ ակա­նա­տես եմ եղել կոտո­րածնե­րի, վայրա­գություննե­րի և բռնի տեղա­հա­նումնե­րի հետև­անքնե­րին։ Այնուա­մե­նայնիվ, աշխարհը որո­շել  է խուլ ձևա­նալ ձեր տառա­պանքնե­րի նկատմամբ: Նույնիսկ ձեր ամե­նա­մոտ միջազգա­յին դաշնա­կիցնե­րը կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտե­սել են ցեղասպա­նության նախազգուշա­կան նշաննե­րը: Ձեզ համար այս ամե­նադժվար պահին ես իմ համե­րաշխությունն եմ հայտնում արցա­խա­հա­յությա­նը։ Ես մեծ վստա­հություն ունեմ, որ դուք կկա­րո­ղա­նաք հաղթա­հա­րել այս ճգնա­ժա­մը քաջությամբ, տոկունությամբ, զոհա­բե­րությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգո­յատև­եք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործա­նող մոխիրնե­րից: Ինձ ասում են, որ 1990 թվա­կա­նից ի վեր ես այցե­լել եմ Արցա­խի Հանրա­պե­տություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշա­կույթը, և այս ամե­նը՝ ձեր հողի սքանչե­լի գեղեցկության համա­տեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնա­րա­վո­րություն եմ ունե­ցել հանդի­պե­լու հրա­շա­լի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհե­րի անմի­ջա­կան ժառանգներ են, կամ Սումգա­յի­թում և Բաքվում հակա­հայկա­կան ջարդե­րի և Արցա­խում էթնիկ-կրո­նա­կան զտումնե­րի զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնա­կա­նությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհա­նուր նպա­տակ՝ դա իրենց պատմա­կան հողում խաղաղ, արժա­նա­պա­տիվ և անվտանգ ապրելն է: Այս կարո­տը շարունա­կում է լցնել իմ սիրտը…

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երի­տա­սարդ կնոջ մասին հիշո­ղություն, ում հանդի­պել էի Մարտա­կերտի հիվանդա­նո­ցում 1992 թվա­կա­նին, երբ այցե­լել էի Մարա­ղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբե­ջա­նի կողմից իրա­կա­նացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբե­ջանցի զինյալնե­րի կողմից գլխատված քաղա­քա­ցիա­կան անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ  պատե­րին, հրկիզված տնե­րը դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդի­պե­ցի այս կնո­ջը, նա տառա­պում էր իր որդու և  տասնչորս հարա­զատնե­րի մահվան պատճա­ռով, ովքեր սպանվել էին Մարա­ղա­յի 2 ջարդի ժամա­նակ: Ես լաց եղա նրա հետ:

Երբ նա դադա­րեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք  ասե­լիք ունի՞, որ կցանկա­նար կիսել աշխարհի հետ: Նա պատասխա­նեց. «Ես ուզում եմ միայն շնորհա­կա­լություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռա­ցել մեզ այս սարսա­փե­լի օրե­րին»: Չեմ կարծում, որ «շնորհա­կա­լություն» բառե­րը մտքովս անցած կլի­նեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտա­նի­քիս շատ անդամներ սպանվել են նման սարսա­փե­լի հանգա­մանքնե­րում: Սա է հայ ժողովրդի արժա­նա­պատվությունը։ Եթե ես այսօր կարո­ղա­նա­յի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռա­ցել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպա­նության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռնե­րի վրա»:

Նախորդ պատե­րազմի ժամա­նակ ես հանդի­պե­ցի մի հայի, ով տեսել էր հինգ տարե­կան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսա­փով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետա­գա­յում, երբ Ղարա­բա­ղի բանա­կի իր ստո­րա­բա­ժա­նումը գյուղեր էր գրա­վել, նա չկա­րո­ղա­ցավ ստի­պել իրեն վնա­սել ադրբե­ջանցի երե­խա­յին։ Երբ ընթրի­քի ժամա­նակ պատմվել է այս պատմությունը՝ հայկա­կան խոսե­լու ոճով, լրագրո­ղը գովել է տղա­մարդուն իր մարդա­սի­րության և արժա­նա­պատվության համար։ Ինչին նա պատասխա­նեց. «Արժա­նա­պատվությունը փշե պսակ է»։ Արցախցի­նե­րը ոգեշնչող խիզա­խությամբ ու արժա­նա­պատվությամբ կրել են իրենց փշե պսա­կը։ Ես երբեք այնքան մտա­հոգված չեմ եղել Արցա­խի ապա­գա­յով, որքան այսօր: 2020 թվա­կա­նին Թուրքիա­յի և նրա դաշնա­կից ջիհա­դիստ զինյալնե­րի անմի­ջա­կան աջակցությամբ Ադրբե­ջա­նի կողմից Արցա­խի երկու երրորդի նվա­ճումն ու էթնիկ-կրո­նա­կան զտումնե­րը, հայ պատանդնե­րի խոշտանգումնե­րը և սպանությունները,հետագա ռազմա­կան ներխուժումնե­րը և Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը պատկա­նող տարածքնե­րի օկուպա­ցումը, Արցա­խի ներկա­յիս շրջա­փա­կումը, և ամբողջ Հայաստա­նի նկատմամբ նրա տարածքա­յին պահանջնե­րը վկա­յում են այս մռայլ իրա­կա­նության մասին։ Նախադրյալներ կան Արցա­խի հայ քրիստոնյա­նե­րի նկատմամբ ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լու համար. Այնուա­մե­նայնիվ, Ցեղասպա­նության մասին կոնվենցիան ստո­րագրած երկրնե­րը, ներառյալ Միացյալ Նահանգնե­րը, Ֆրանսիան և Միացյալ Թագա­վո­րության իմ կառա­վա­րությունը, հրա­ժարվել են վատթա­րա­գույնը կանխել և պաշտպա­նել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխա­նա­տու են դրա իրա­կա­նացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկա­նում կանխել, ապա­հո­վել կամ պաշտպա­նել: Ինձ խորա­պես անհանգստացնում են տեղե­կություններն այն մասին, որ միջազգա­յին տերություննե­րի կողմից Հայաստա­նի Հանրա­պե­տության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղա­ղության պայմա­նագրի դիմաց զոհա­բե­րել Արցա­խը Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տությա­նը։ Եթե հավա­տանք զեկույցնե­րին, ապա բանակցա­յին գործընթա­ցում ներգրավվածներն ասում են, որ պայմա­նա­գի­րը կապա­հո­վի Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմաննե­րը և թույլ կտա թուրքա­կան աշխարհի հետ առևտուր բացել:

Իմ սիրե­լի ընկերներ, 

Ինչպես դուք տեղյակ եք, խաղա­ղության և բարգա­վաճման այս խոստումնե­րը գին ունեն: Եթե պայմա­նա­գի­րը ստո­րագրվի իր ներկա­յիս տեսքով, ապա ձեզնից կակնկա­լեն հրա­ժարվել ինքնո­րոշման ձեր միջազգա­յին իրա­վունքից: Դուք կզի­ջեք վերահսկո­ղությունը ձեր կյանքի, ազա­տության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերա­գույն Հոգև­որ խորհրդի վերջին արտա­հայտությունը. «Արցա­խի Հանրա­պե­տությունը Ադրբե­ջա­նի մաս ճանա­չե­լով՝ Հայաստա­նի իշխա­նություններն անխուսա­փե­լիո­րեն Արցա­խի մեր եղբայրնե­րին և քույրե­րին կկանգնեցնեն նոր ցեղասպա­նության և հայրե­նա­դարձության առջև»: Եթե Ադրբե­ջա­նի կողմից խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրվի և հետա­գա­յում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգա­յին տերություննե­րը չեն ցանկա­նա արձա­գանքել: 2020 թվա­կա­նի նոյեմբե­րին Ռուսաստա­նի միջնորդությամբ հաստատված զինա­դա­դա­րի ժամա­նակ Ադրբե­ջա­նը խոստա­ցել էր «կանգ առնել իրենց ներկա­յիս դիրքե­րում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամա­նակվա­նից անպա­տիժ առաջ են անցել նոր դիրքե­րում։ Ադրբե­ջա­նը խոստա­ցել էր «ռազմա­գե­րի­նե­րի փոխա­նա­կում», սակայն տասնյակ հայ զինվո­րա­կաններ և քաղա­քա­ցիա­կան անձեր շարունա­կում են մնալ ադրբե­ջա­նա­կան կալանքի տակ, որոնցից շատե­րը արագ ենթարկվել են քրեա­կան դատա­վա­րություննե­րի։ Ադրբե­ջա­նը պատասխա­նատվության չի ենթարկվել 2020 թվա­կա­նի հրա­դա­դա­րը խախտե­լու համար։ Մնում է միայն կասկա­ծել, որ ներկա­յիս բանակցություննե­րի արդյունքում ձեռք բերված համա­ձայնությունը, իր ներկա­յիս տեսքով, չի երաշխա­վո­րի խաղա­ղություն արցա­խա­հա­յության համար։ Իմ մեծ մտա­վա­խություննե­րից մեկը հայկա­կան բոլոր եկե­ղե­ցի­նե­րի, հուշարձաննե­րի և այլ մշա­կութա­յին ու հոգև­որ գանձե­րի ոչնչա­ցումն է, որոնք կհայտնվեն Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ։

2020 թվա­կա­նից ի վեր բազմա­թիվ հայկա­կան վայրեր արդեն թիրա­խա­վորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչե­ցոց եկե­ղե­ցին, Տիգրա­նա­կերտի մոտ գտնվող հնա­գի­տա­կան վայրը և նախորդ պատե­րազմի զոհե­րին նվիրված հուշա­հա­մա­լի­րը։ Չպետք է մոռա­նալ Նախիջև­ա­նի հայկա­կան դարա­վոր կրո­նա­կան վայրե­րի համա­կարգված ոչնչա­ցումը, ներառյալ հայկա­կան Ջուղա­յի գերեզմա­նա­տան վրա հարձա­կումը, որտեղ ադրբե­ջանցի զինվորնե­րը՝ զինված մուրճե­րով և կռունկնե­րով, ոչնչացրե­ցին հարյուրա­վոր ձեռա­կերտ խաչքա­րեր: Կան հիմնա­վոր հիմքեր ենթադրե­լու, որ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության ներքո Արցա­խում կպարտադրվի ևս մեկ «Նախիջև­ան»՝ ոչնչացվե­լու է մարդկության ընդհա­նուր մշա­կութա­յին ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվա­ծաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդա­յի թագա­վո­րության վերջին օրե­րին Երե­միա մարգա­րեն ողբում էր, որ իր հայրե­նա­կիցներն ասում էին. «Խաղա­ղություն, խաղա­ղություն», երբ խաղա­ղություն չկա»։

Այդ դեպքում ազգի կեղծ խաղա­ղության զգա­ցում ընդունե­լու հետև­անքը հայրե­նի­քի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երե­խա էի, իմ երկի­րը մեկուսացված էր և իր ամե­նա­մութ ժամա­նա­կա­հատվածն էր ապրում: Բրի­տա­նիա­յին գոյա­բա­նա­կան վտանգ էր սպառնում ծայրա­հեղ ազգայնա­կան ցեղասպան բռնա­պե­տության կողմից: Մեր այն ժամա­նակվա վարչա­պետ Նևիլ Չեմբեռլե­նը ժողովրդին խոստա­ցավ «խաղա­ղություն մեր ժամա­նակնե­րում», բայց խաղա­ղություն չկար։ Նրա իրա­վա­հա­ջորդը՝ Ուինսթոն Չերչի­լը, ստանձնեց վարչա­պե­տի պաշտո­նը՝ ժողովրդին խոստա­նա­լով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխա­տանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխա­տա­սի­րության, քրտինքի և արցունքնե­րի» աննկա­րագրե­լի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայե­լում ենք ազա­տության մեջ ապրե­լու մեր արտո­նությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմա­չարչար հայ ազգը շարունա­կի պայքա­րել սեփա­կան հողում խաղաղ և արժա­նա­պա­տիվ ապրե­լու հնա­րա­վո­րության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայե­լում ենք ես և իմ ընտա­նի­քը, բոլոր բրի­տա­նա­ցի­նե­րի հետ միա­սին: Այդ մեծ արտո­նության համար ես խորա­պես պարտա­կան եմ իմ նրանց, ովքեր ավե­լի քան ութսուն տարի առաջ նախընտրե­ցին դիմա­նալ մեծ զոհա­բե­րության, քան ընդունե­լու խաղա­ղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունա­կա­կան ամե­նօրյա աղոթքնե­րի և ձեր անունից իմ շարունա­կա­կան քարոզչության մեջ: Ձեզա­նից յուրա­քանչյուրը մեծ նշա­նա­կություն ունի ինձ և շատ ուրիշնե­րի համար ամբողջ աշխարհում: Աղո­թում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլո­րիդ և երկար ապրեք ազատ Հայաստա­նում և ազատ Արցա­խում»:

Առնչվող Հոդվածներ