22.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության մարմնի անդամ Արսեն Միքա­յելյա­նի վկա­յությամբ Շուշիում կար շուրջ 400-հոգա­նոց հայկա­կան զինուժ, որը պետք է կարո­ղա­նար գոնե մասամբ ապա­հո­վել քաղա­քի պաշտպա­նությունը։ Նա նշում է, որ քաղաք էր ուղարկվել նաեւ Վարանդա­յի երկու ոստի­կա­նա­պե­տը 90 զինված մարդկանցով եւ մոտա­կա գյուղե­րից շուրջ 160 զինված գյուղա­ցի։

«…Ինձ ապշեցրեց լռությունը։ Այդպի­սի սարսա­փե­լի, արհեստա­կան լռություն ես երբեւէ չէի զգա­ցել։ Հանկարծ թվում է, թե լռությունը մռթմռթում է. քարե­րը շնկշնկում են, շարժվում ու սոսա­փում են, եւ մազերդ բիզ-բիզ են կանգնում։ 1920 թվա­կա­նի մարտին այստեղ երեք օրում ավե­րել ու կրա­կի են մատնել 7000 տուն, ու մորթել են՝ ոմանք ասում են 3–4 հազար հայ, ոմանք՝ 12 հազա­րից ավե­լի։ Փաստ է, որ 35 հազար հայե­րից Շուշիում ոչ ոք չէր մնա­ցել։ Ինչ-որ տեղ առվում դեռ կարե­լի է տեսնել կանա­ցի մազափնջեր՝ լերդա­ցած սեւ արյունով պատված։ Երեւա­կա­յություն ունե­ցող մարդն այստեղ դժվար է շնչում. քայլում ես, քայլում, քայլում համա­տա­րած ածխա­ցած շենքե­րի շարքով, ավե­լի ճիշտ՝ պատե­րի կտորնե­րով, շտա­պում ես, վախե­նում, թե երբեք դուրս չես գա…»

Այսպես է նկա­րագրել Շուշի քաղա­քը Մարիե­տա Շահինյա­նը 1920թ. մարտի ջարդե­րից տարի­ներ հետո։ Ադրբե­ջանցի­նե­րը նահանգա­պետ Սուլթա­նո­վի հրա­հանգով մահմե­դա­կան Ամա­նո­րի օրե­րին անսպա­սե­լի գրո­հում են քաղա­քի հայկա­կան թաղա­մա­սը։ Չկա­րո­ղա­նա­լով կազմա­կերպել պաշտպա­նությունը՝ հայե­րը անկա­նոն նահանջում են, ինչի հետեւանքով հազա­րա­վոր մարդիկ դառնում են կատա­ղած ամբո­խի զոհը։

1920թ. մարտի սկզբին Ղարա­բա­ղի հայե­րի 8‑րդ համա­գումա­րը մերժել էր Ադրբե­ջա­նի իշխա­նությունն ընդունե­լու Սուլթա­նո­վի պահանջը եւ հայտա­րա­րել, որ նախկի­նում ձեռք բերված համա­ձայնությունը խախտե­լու դեպքում իրենք դիմե­լու են ինքնա­պաշտպա­նության։ Ադրբե­ջանցի­նե­րը, տեսնե­լով, որ չեն կարո­ղա­նում ընկճել Ղարա­բա­ղի հայության վճռա­կա­նությունը, որո­շում են դիմել զենքի։ Մարտի ընթացքում Ղարա­բա­ղի տարբեր շրջաննե­րում, այդ թվում՝ Շուշիում, մեծ ուժեր են կենտրո­նացվում։ Մարտի 20-ին Սուլթա­նո­վը երեք օր է տալիս հայե­րին զենքը հանձնե­լու համար, որի մերժումն էլ դառնում է հարձակման առի­թը։

Հայե­րը փորձում են կազմա­կերպել պաշտպա­նությունը, սակայն անհրա­ժեշտ քայլե­րը սկսում են ձեռնարկել ուշա­ցած եւ ադրբե­ջա­նա­կան հերթա­կան հարձակման ժամա­նակ բավա­րար ուժեր չեն ունե­նում։ Բացի դրա­նից, 8‑րդ համա­գումա­րը վեր հանեց հայե­րի շրջա­նում առկա տարա­ձայնություննե­րը, ինչն էապես ազդում էր ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպման վրա։

ՍՈՒԼԹԱՆՈՎԻ ՀՐԱՄԱՆՈՎ

Սուլթա­նո­վի որոշմամբ մարտի 1‑ից Շուշիի բնա­կիչնե­րին արգելվում է դուրս գալ քաղա­քից։ Ցուցա­կագրվում են բոլոր հայ սպա­նե­րը, որոնք կարող էին գնալ շրջաններ եւ կազմա­կերպել ինքնա­պաշտպա­նությունը։ Մարտի 3‑ին Շուշիի բանտից փախչում է 7 բանտարկյալ, որոնցից 3‑ը հայ էին։ Հանցա­գործնե­րին գտնե­լու համար Սուլթա­նո­վը երեք օր ժամա­նակ է տալիս։ Հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան մարմի­նը կարո­ղա­նում է կալա­նա­վո­րել նրանցից մի քանի­սին եւ հանձնել իշխա­նությա­նը անսպա­սե­լի հարձակման պատրվակ չստեղծե­լու նպա­տա­կով։ Նույն օրե­րին Սուլթա­նո­վի հրա­մա­նով քաղա­քի հայկա­կան թաղա­մա­սե­րի մի շարք տնե­րում տեղա­վորվում են ադրբե­ջա­նա­կան բանա­կի սպա­նե­րը։ Վերջին դրվա­գը, որը ցույց է տալիս, որ Շուշիի հայե­րի կոտո­րա­ծը նախա­պես կազմա­կերպված հանցա­գործություն էր, մարտի 12-ին Հաջի-Սամլուից Շուշի կանչված Սուլթա­նո­վին հավա­տա­րիմ մոտ 150 թաթարն էր։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն փաստին, որ Ղարա­բա­ղում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի հետ միա­ժա­մա­նակ կտրուկ ակտի­վա­նում են հակա­հայկա­կան գործո­ղություններն Ադրբե­ջա­նի գրե­թե ողջ տարածքում եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության թաթա­րաբնակ շրջաննե­րում։

1920 թվա­կա­նի մարտին կրկին ապստամբություն են բարձրացնում Բոյուք-Վեդիի եւ Զանգի­բա­սա­րի թաթարնե­րը, իսկ Գանձա­կում, Հյուսի­սա­յին Արցա­խում եւ այլ շրջաննե­րում հայե­րի տեղա­յին ջարդեր են սկսվում։

ՄԱՐՏԻ 22‑Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ

Ստա­նա­լով զինա­թափվե­լու մերժումը՝ ադրբե­ջա­նա­կան զինվո­րա­կաննե­րը Շուշիում մարտի 22‑ի առա­վոտյան սկսում են հայե­րի տնե­րի խուզարկությունը։

«Նոր աշխա­տա­վոր», 16 ապրի­լի, 1920թ., թիվ 10

«Մարտի 22‑ի առա­վո­տուց Սուլթա­նո­վի հրա­մա­նով զինվո­րա­կան պահակնե­րը սկսում են շրջել հայկա­կան մասը եւ բնա­կա­րաննե­րը խուզարկել։ Այսպի­սի մի պահակ թուրք սպա­յի գլխա­վո­րությամբ ներս է խուժում մի հայ ընտա­նիք եւ պահանջում զենքը։ Տաքարյուն հայ երի­տա­սարդի ներկա­յությամբ թուրք սպան գոռոզ տոնով քստմնե­լի առա­ջարկություն է անում երի­տա­սարդի գեղե­ցիկ հարսին եւ կամե­նում նրան ձեռք տալ։ Երի­տա­սարդը չհանդուրժե­լով նման խայտա­ռա­կություն, ատրճա­նա­կով տեղն ու տեղը գնդա­կա­հա­րում է սպա­յին։ Ասկյարնե­րը, ի պատասխան սպա­նում են երի­տա­սարդին, նրա հարսին, մորը, քրո­ջը եւ աղա­ղակնե­րով դուրս ելնում, թրքա­կան ուժե­րին հավա­րի կանչում, թե հայե­րը կոտո­րում են թուրքե­րին։ Սկսում են հրաձգել հայե­րի տնե­րը եւ այդպի­սով կոտո­րա­ծը սկսվում է»։

Ղարա­բա­ղի ինքնա­պաշտպա­նության մարմնի անդամ Արսեն Միքա­յելյա­նի վկա­յությամբ Շուշիում կար շուրջ 400-հոգա­նոց հայկա­կան զինուժ, որը պետք է կարո­ղա­նար գոնե մասամբ ապա­հո­վել քաղա­քի պաշտպա­նությունը։ Նա նշում է, որ քաղաք էր ուղարկվել նաեւ Վարանդա­յի երկու ոստի­կա­նա­պե­տը 90 զինված մարդկանցով եւ մոտա­կա գյուղե­րից շուրջ 160 զինված գյուղա­ցի։

«Քաղա­քը, սակայն, չի կարո­ղա­նում օգտա­գործել այդ ուժե­րը։ Ինքնա­պաշտպա­նա­կան մարմի­նը անգի­տակ է իրե­րի կացության… Ներս մտնող օգնա­կան ուժե­րը գործում են ինքնագլուխ, իսկ քաղա­քի ազգաբնա­կության մեկ մասը, գլխա­վո­րա­պես Ադրբե­ջա­նի կողմնա­կիցնե­րը, գլխա­վո­րությամբ հայտնի ռուսա­մոլ եւ թուրքա­մոլ Գիգի աղա­յի, սկսում են խանգա­րել՝ կարեւոր դիրքե­րը գրա­վե­լու եւ հայտա­րա­րում են, թե իրենք համա­ձայնել են Սուլթա­նո­վի հետ, որ հայկա­կան կոտո­րած չպի­տի լինի»,- գրում է Միքա­յելյա­նը (Արսեն Միքա­յելյան, Ղարա­բա­ղի վերջին դեպքե­րը, Հայրե­նիք, 1923թ., թիվ 12, Բոստոն)։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Ադրբե­ջանցի­նե­րը այրում են հայե­րի տնե­րը, եւ շուտով կրա­կը տարածվում է հայկա­կան թաղա­մա­սում։ Շուշիի ողբերգա­կան դեպքե­րի մեկ այլ մասնա­կից՝ Զարեհ Մելիք-Շահնա­զարյա­նը, գրում է, որ քաղա­քի հայկա­կան թաղա­մա­սի ուղղությամբ փչող քամին արա­գո­րեն տարա­ծում է հրդե­հը։ Մարդկանց մի մասը, օգտվե­լով մառա­խուղից, շարժվում է դեպի Քարինտա­կի ճանա­պարհը, սակայն շատե­րը հավաքվում են Բեգլարյա­նենց ընդարձակ բակում, որտեղ Գիգի աղան կրկին հայտա­րա­րում է, թե Սուլթա­նո­վը ոչ ոքի ձեռք չի տալու։

Զարեհ Մելիք-Շահնա­զարյանն ու իր հինգ ընկե­րը հերո­սա­կան դիմադրությունից հետո հասնում են նշված տան մոտ, տեսնում բակում հավաքված մարդկանց եւ կոչ անում միա­նալ իրենց ու նահանջել դեպի Քարինտակ։«Այդ նողկա­լի անձնա­վո­րությա­նը ես լավ էի ճանա­չում, եւ պետք էր փրկել նրա դատարկա­խո­սությա­նը հավա­տա­ցող մարդկանց»:

«Չերքե­զի խանութի մոտ, փռի կողքին մեզ ասա­ցին, որ հարուստնե­րից մեկի տանը կուտակվել են մեծ թվով տարհանվողներ, սակայն քաղա­քի նախկին ղեկա­վար Գիգի աղան նրանց համո­զում է մնալ բակում։ Իմ համբե­րությունը սպառվեց։ Այդ նողկա­լի անձնա­վո­րությա­նը ես լավ էի ճանա­չում, եւ պետք էր փրկել նրա դատարկա­խո­սությա­նը հավա­տա­ցող մարդկանց։ Մենք բակ մտանք… Տեսնե­լով վեց զինված մարտիկնե­րի, Գիգի աղան մոտե­ցավ եւ հարցրեց, թե ինչ ենք ուզում։ Ես ասա­ցի. «Մեր հրա­մա­նա­տա­րը ասել է բաց թողնել բոլոր փախստա­կաննե­րին, որոնց սպա­սում է Քարինտա­կի ճամփին։ Հրա­մա­նը պետք է կատա­րել»։ Լսե­լով իմ խոսքը՝ Գիգի աղան գլխարկը հանեց, գետնին զարկեց եւ դիմեց մարդկանց. «Պարո­նայք, մի լսեք նրանց, ոչ մի տեղ մի գնա­ցեք, ես կփրկեմ ձեզ»։

Զարե­հին եւ նրա ընկերնե­րին քչերն են հետեւում. մեծա­մասնությունը մնում է բակում, որտեղ էլ մի քանի ժամ անց նրանց բոլո­րին սպա­նում են։ Զարե­հի հայրը՝ ինժե­ներ Սամսոն բեկ Մելիք-Շահնա­զարյա­նը, Ղարա­բա­ղի ռազմա­կան խորհրդի անդամ էր եւ մասնակցել էր ինքնա­պաշտպա­նա­կան մարտե­րին։ Շուշիի ջարդե­րից մի քանի օր առաջ նա ծանր վիրա­վորվել էր եւ մահա­ցել։ Մարտի 23-ին՝ կրա­կոցնե­րի ձայնե­րը լսե­լուց հետո, 17-ամյա Զարե­հը իր չորս ընկե­րոջ հետ համառ դիմադրություն է կազմա­կերպում։ Փոխհրաձգության ժամա­նակ սպանվում են Զարե­հի մորա­քույրը, փոքր եղբայրը՝ մոր գրկում։ Զարե­հը մորը եւ մյուս հարա­զատնե­րին ուղեկցում է մինչեւ Քարինտա­կի ճանա­պարհը, ապա վերա­դառնում եւ մի քանի ժամ շարունակ դարա­նա­կա­լում ու ոչնչացնում ադրբե­ջա­նա­կան հրո­սակնե­րի բազմա­թիվ անդամնե­րի։ Այդ համառ դիմադրության նկա­րագրությունը նույնպես ցույց է տալիս, որ դիմադրությունը չուներ կազմա­կերպիչ, եւ նույնիսկ մի քանի տուն հեռա­վո­րությամբ դիրքա­վորված հայե­րը միմյանցից անտեղյակ էին։

«Երբ մենք դուրս եկանք Գիգի աղա­յի բակից, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, քաղա­քի հոգե­վարքը շարունակվում էր։ Մենք տեսնում էինք մթնշա­ղին երկար շարա­նով հեռա­ցող շուշե­ցի­նե­րին, որոնք շարժվում էին դեպի Քարինտակ… Ողջ մնա­ցածնե­րը թողե­ցին մեռնող «Փոքրիկ հայկա­կան Փարի­զը», ինչպես շատե­րը կոչում էին Շուշին»,- գրում է Զարեհ Մելիք-Շահնա­զարյա­նը (Зарэ Мелик-Шахназаров, Записки карабахского солдата (Воспоминания участника событий 1918–20 гг. в Нагорном Карабахе), Москва, 1995.)

ԹԱԼԱՆԸ

Հայե­րին ոչնչացնե­լուց եւ քաղա­քից հեռացնե­լուց հետո սկսվում է թալա­նը։ Ադրբե­ջա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Մարտի­րոս Հարությունյա­նը 1920թ. ապրի­լի 16-ին Խատիսյա­նին գրում էր, թե ինչ են պատմում Շուշիի դեպքե­րի մասին հենց իրենք՝ թաթարնե­րը.

«Մեր կողմե­րում այլեւս ոչ մի հայ չեք գտնիլ եւ ոչ էլ այնպի­սի թուրքի կարող եք հանդի­պել, որ հարյուր հազա­րից պակաս թալան բերած լինի։ Այնպես մարդ կա, որ մեկ միլիո­նից ավե­լի ապրանք է բերել, բոլո­րը եղան մեկ դասա­կարգի։ Ոչ հարուստ կա, ոչ չունեւոր, բոլո­րը հավա­սարվե­ցին» (Հայե­րի կոտո­րածնե­րը Բաքվի եւ Ելի­զա­վետպո­լի նահանգնե­րում 1918–1920թթ., Երեւան, 2003)։

Շուշիի հայկա­կան թաղա­մա­սի ավե­րակնե­րը պահպանվում էին տասնամյակներ. խորհրդա­յին կարգե­րի հաստա­տումից հետո Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը քաղա­քը թողել էին բախտի քմա­հա­ճույքին։ Օսիպ Մանդելշտա­մի կինը՝ Նադեժդան, ջարդե­րից գրե­թե մեկ տասնամյակ անց գրում էր, որ քաղա­քում «երկու շարքով առանց տանի­քի, պատուհա­նի տներ էին, որտե­ղից երեւում էին դատարկ սենյակնե­րը, հազվա­դեպ՝ պաստառնե­րի կտորներ, կիսա­քանդ վառա­րաններ, երբեմն՝ կոտրտված կահույքի մնա­ցորդներ»։

Շուշիի հայկա­կան թաղա­մա­սի ավե­րակնե­րը պահպանվե­ցին մինչեւ 1950-ական թվա­կաննե­րի վերջը, երբ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը նոր շենքե­րի կառուցման պատրվա­կով վերացրին բարբա­րո­սության վկա­յություննե­րը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ