22.8 C
Yerevan

Հայաստա­նը Հիմնո­վին Նորացման Կարիք Ունի

Վտանգի հաղթա­հա­րումը դեռեւս չի նշա­նա­կում դրա ի սպառ բացա­ռում։ Այն կարող է կրկնվել, եթե սպառնա­լիք ծնող հանգա­մանքնե­րը արմա­տա­խիլ չարվեն։ 

Մուղնի

Ընտրա­կա­շառք տալու-ստա­նա­լու կասկա­ծանքով քրեա­կան գործե­րի թիվը ավե­լա­նում է։ Պաշտո­նա­կան տեղե­կություն է տարածվել, որ մի քանի գործե­րով նախաքննությունը ավարտվել է։ Մոտ ապա­գա­յում դատաքննություններ կսկսվեն։ Հայտնի է դարձել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցություննե­րի դաշինքի պատգա­մա­վո­րության վեց թեկնա­ծու նույն վարույթով մեղադրյա­լի կարգա­վի­ճակ ունի։ 

Նրանցից երկուսը կալա­նա­վորված է, չորսի նկատմամբ խափանման նույն միջո­ցի հանգա­մանքով հայտա­րարվել է հետա­խուզում։

Մանրա­մասնություններ, թե արդյո՞ք նրանք թաքնվում են Հայաստա­նում, թե՞ հասցրել են երկրից դուրս գալ։ Եթե նրանք Հայաստա­նի սահմա­նը հատել են, ապա կարե­լի է վստա­հա­բար ասել, որ ապաստան են գտել Ռուսաստա­նի Դաշնությունում, իսկ եթե թաքնվում են Հայաստա­նում, կնշա­նա­կի, որ «Ուժեղ Հայաստա­նը» ժամա­նա­կին նրանց ապա­հո­վության մասին հոգա­ցել է։ Այսինքն, քաղա­քա­կան ուժը ունի նաեւ «անվտանգության սեփա­կան ծառա­յություն»։

Արդյոք դա «Կուսակցություննե­րի մասին» օրենքի կոպտա­գույն խախտում չէ՞։ Օրենքը կուսակցության համար սահմա­նում է գործունեության միայն մեկ՝ հանրության համար թափանցիկ գործունեության իրա­վունք։ Գործունեության «ընդհա­տակյա» եղա­նա­կը հակա­սում է կուսակցության նպա­տակնե­րին։ Օրենքը հստակ ամրագրում է, որ կուսակցությունը պետք է հարգի սահմա­նադրությունը եւ օրենքնե­րը։ Եթե քաղա­քա­կան որեւէ ուժ գաղտնիացնում է պատգա­մա­վո­րության իր թեկնա­ծուի գտնվե­լու վայրը, ուրեմն նրա գործունեությունը հակա­սում է երկրի սահմա­նադրությա­նը կամ հենց ոուղղված է սահմա­նադրա­կան կարգի դեմ։

Այդու, խնդի­րը միայն կաշառք տալու մեջ չէ, այլեւ հարկ է պարզել կաշա­ռատվության շարժա­ռի­թը։ Թե տասնյակ հազա­րա­վոր քվե «գնե­լով» այդ եւ մյուս կուսակցություննե­րը առարկա­յա­կան ի՞նչ նպա­տակ են հետապնդել։ 

Հանրությունը սոցիա­լա­կան հարթակնե­րում քննարկում է միայն ընդդի­մության ծախսած փողե­րի թեման։ Մինչդեռ յուրա­քանչյուր ոք պետք է անհանգստա­ցած լինի, թե ի՞նչ տեղի կունե­նար, եթե հունի­սի 7‑ի քվեարկությունը բերեր իշխա­նա­փո­խության։

Սա չափա­զանց կարեւոր է։ Վտանգի հաղթա­հա­րումը դեռեւս չի նշա­նա­կում դրա ի սպառ բացա­ռում։ Այն կարող է կրկնվել, եթե սպառնա­լիք ծնող հանգա­մանքնե­րը արմա­տա­խիլ չարվեն։ Իսկ դա պահանջում է խորքա­յին բարե­փո­խում։ Առա­ջին հերթին՝ սահմա­նադրա­կան։ 

Մյուս բոլոր նախա­ձեռնություննե­րը միայն ժամա­նա­կա­վոր լուծումներ կբե­րեն։ Իսկ Հայաստա­նը հիմնո­վին նորացման կարիք ունի։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ