22.8 C
Yerevan

Բաժա­նիր, Որ Տիրես

Վրաստա­նը արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խություններ է իրա­կա­նացնում և վրաց հասա­րա­կությունը դրա­նից բավա­կա­նին դժգոհ է։ Հնա­րա­վոր է այս ամենն արվում է թշնա­մու կերպար ստեղծե­լու տրա­մա­բա­նության մեջ, որպեսզի շեղեն արտա­քին քաղա­քա­կան այդ կարև­որ հարցից։

Էդուարդ Այվազյան

Կրեմլը ՀՀ իշխա­նություննե­րի վրա ճնշման նոր մեթոդ է գտել՝ տեղում լարում է հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րը

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է «Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծա­կան կենտրո­նի տնօ­րեն,  հասա­րա­կա­կան գործիչ Էդուարդ Այվազյա­նը։

-Պարոն Այվազյան, Դուք գրա­ռում էիք արել Վրաստա­նում առկա հակա­հայկա­կան տրա­մադրություննե­րի մասին՝ նշե­լով, որ Թբի­լի­սիիում ունե­ցած ձեր շփումնե­րի ժամա­նակ պարզել եք,  որ դրանք նաև քաղա­քա­կան  ուժե­րի կողմից են ուղղորդվում։ Ի՞նչ մտա­հո­գություններ կան այդ առումով։

Եթե նախկի­նում նման հայտա­րա­րություննե­րը ավե­լի շատ հասա­րա­կա­կան մակարդա­կի էին, շահարկում էին, օրի­նակ,  Աբխա­զիա­յի հարցը, հիմա  դա ավե­լի շատ քաղա­քա­կան  մակարդա­կով է տեղի ունե­նում։ Վրաստա­նում կա չգրանցված «Alt info» կուսակցություն, որը ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քարոզչա­մե­քե­նա, առաջ է տանում Կրեմլի պրո­պո­գանդան։ Բոլորն էլ գիտեն, որ դա ռուսա­մետ ուժ է։ Իրենց ակտի­վիստնե­րից մեկն, ով քարոզչա­կան  մասով է զբաղվում, հայտա­րա­րել էր, որ հայե­րը Աբխա­զիա­յում շատ ակտիվ են, ամեն ինչ իրենց ձեռքում է ու դեմ են, որ Աբխա­զիան վերա­դառնա Վրաստա­նի կազմ։

Այլ կուսակցություննե­րի անդամներ ևս նման հայտա­րա­րություններ են արել։ Նրանց մեջ կա նաև վրա­ցա­կան ընդդի­մա­դիր «Հայրե­նա­սերնե­րի դաշինք»-ը, որոնց անդամնե­րը ևս նման բովանդա­կությամբ գրա­ռումներ են անում։ Դրա­նից բացի՝ անընդհատ շեշտում են, որ իբրև թե հայկա­կան սփյուռքն է այդ հարցե­րով զբաղվում, միջամտում այդ հարցե­րին։

Դրա­նից բացի՝ Նինոծմինդա­յում կա մանկա­տուն, որը պատկա­նում է վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցուն։ Այնտեղ տարի­ներ առաջ երե­խա­նե­րի իրա­վունքնե­րի հետ կապված խախտումներ էին արձա­նագրվել։ Վերջերս այնտեղ էր այցե­լել Վրաստա­նի  մարդու իրա­վունքնե­րի նախկին պաշտպա­նը, որից հետո  ևս տարբեր քաղա­քա­կան գործիչներ հայտա­րա­րե­ցին, որ դրա հետև­ում հայկա­կան սփյուռքն է կանգնած։ Նույնիսկ տարօ­րի­նակ անուններ են հնչեցնում, որոնք ընդհանրա­պես գոյություն չունեն… նշում են, որ հայե­րը վարկա­բե­կում են վրաց եկե­ղե­ցին, շահարկում են նաև Աբխա­զիա­յի հարցը։

«Վրա­ցա­կան երա­զանքի» քարոզչությամբ զբաղվող ֆեյսբուքյան  էջե­րից մեկը, որը տասնյակ հազա­րա­վոր հետև­որդներ ունի, ևս նմա­նա­տիպ գրա­ռումներ է կատա­րում՝  նույն Աբխա­զիա­յի մասով։

-Կարծում եք այս քարոզչությունը վտանգա­վոր միտումներ կարո՞ղ է ունե­նալ, հակա­հայկա­կան տրա­մադրություննե­րը կարո՞ղ են համա­տա­րած բնութ կրել։

-Ցավոք սրտի մենք ունենք նման մտա­հո­գություններ։ Մասնա­վո­րա­պես այն, որ արդեն քաղա­քա­կա­նության հետ կապված մարդիկ են նման հայտա­րա­րություններ անում։ Չի բացառվում, որ այս ամե­նը ուղղորդվում է հենց Ռուսաստա­նից, որպեսզի լարվա­ծություն ստեղծեն հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րում, նաև ճնշման լծակներ ավե­լացնեն Հայաստա­նի իշխա­նություննե­րի վրա։
Մենք գիտենք, որ տարբեր տեղե­րից այդպի­սի ճնշումնե­րը մեծա­նում են։ Չի բացառվում, որ Կրեմլի հպա­տակ ուժե­րի ձեռքով է սա արվում։ Դրա­նից  բացի՝ մենք տեսնում ենք, որ հիմա Վրաստա­նը արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խություններ է  իրա­կա­նացնում և վրաց հասա­րա­կությունը դրա­նից բավա­կա­նին դժգոհ է։ Հնա­րա­վոր է այս ամենն արվում է թշնա­մու կերպար ստեղծե­լու  տրա­մա­բա­նության մեջ, որպեսզի շեղեն արտա­քին քաղա­քա­կան այդ կարև­որ հարցից։

-Այսինքն՝ չի բացառվում, որ Մոսկվա­յին էլ է ձեռնտու, որ հայ-վրա­ցա­կան հարա­բե­րություննե­րը տեղում լարված լինեն։

-Իհարկե չի բացառվում, որ այդ ամե­նը հենց այնտե­ղից է ուղղորդվում։ Եվ շատ զարմա­նա­լի է, որ Վրաստա­նի իշխա­նություննե­րը չեն արձա­գանքում, նույնիսկ իրենց քարոզչա­կան էջե­րում են դա տեղադրում, իսկ առանձին քաղա­քա­կան գործիչնե­րի՝ իրենց  հայտա­րա­րություննե­րի համար պատասխա­նատվության չեն ենթարկում։ Տենդենց կա, որ այդ հարցե­րը գնա­լով կխո­րա­նան։

https://www.1in.am/3278849.html

Առնչվող Հոդվածներ